15:38 21.02.2024
Կարեւորելով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան՝ Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում: Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ նախաձեռնվել է փոփոխություններ իրականացնել գործող համակարգում: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել […]
15:30 21.02.2024
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները փետրվարի 20-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 53-ամյա Արմեն Խ.-ին, որը որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 469-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
15:22 21.02.2024
Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, փետրվարի 17-ին աբովյանցի 44-ամյա մի տղամարդ Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում վիճաբանել է 29-ամյա բալահովիտցու հետ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո 44-ամյա աբովյանցին իր մոտ եղած հրացանից կրակոց է արձակել: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ Կոտայքի բաժնի ոստիկանները փետրվարի 20-ին հանցանք կատարելու կասկածանքով […]
15:15 21.02.2024
Ավարտվել է Նոր Հաճնի 25–ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պարագայում բազմակի անգամ ավտոմեքենա վարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նոր Հաճնի 25–ամյա բնակիչը, տեղեկացված լինելով 2023թ․ մարտի […]
15:11 21.02.2024
Փետրվարի 20-21-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բանգկոկում ընթացող Կայուն զարգացման Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ ֆորումի աշխատանքներին։ Ֆորումի հանդիսավոր բացման արարողության ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընտրվել է Ֆորումի փոխնախագահ։ Նույն օրն ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Բազմակի ճգնաժամերի շրջանում աղքատության վերացում և Կայուն զարգացման 2030 օրակարգի ամրապնդում. Ասիա-Խաղաղօվկիանոսյան […]
14:55 21.02.2024
Փետրվարի 13-ին Ճամբարակի համայնքնային ոստիկանները օպերատիվ տեղեկությունն ստուգելու նպատակով Վահան գյուղում էին։ Նրանք բնակիչներից մեկի տանը կից ավտոտնակի մետաղյա պահարանում հայտնաբերեցին ինքնաձիգի 136 փամփուշտ։ 59-ամյա տանտիրոջ հավաստմամբ՝ դրանք ձեռք էր բերել դեռևս 1990-ական թվականներին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։ Փետրվարի 14-ի առավոտյան Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով այցելել են Ձորավանք […]
14:47 21.02.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ՝ փետրվարի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անդրանիկ նիստը: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մշակման և ընդունման աշխատանքներին՝ ընդգծելով, որ գործողությունների ծրագիրը մշակվել է ներառական գործընթացի շրջանակներում՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների […]
14:39 21.02.2024
Վրաստանի տնտեսությունը ԵՄ-ի համար բավարար վիճակում է, ինչը վկայում է Եվրամիությանն անդամակցելու հանրապետության պատրաստականության մասին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին՝ խորհրդարանում զեկույցով հանդես գալով։ «2000-ականներից ի վեր Եվրամիությանն անդամակցած 13 երկրներից Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Բուլղարիայի տնտեսական ցուցանիշները ավելի ցածր էին, քան վրացականը նրանց անդամակցության ժամանակ։ Ըստ այդմ, մենք կարող ենք […]
14:32 21.02.2024
Քանի որ լրատվամիջոցները շատ են հետաքրքրվել, ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը հարկ է համարում տեղեկացնել հետևյալի մասին․ «Փետրվարի 20-ին, ժամը՝ 09։00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել, որ ըստ քաղաքացուց ստացված ահազանգի’ կրակել են Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիների վրա։ Դեպքի առթիվ 2024 […]
14:29 21.02.2024
Առաջին անգամ խաղային ոլորտի ցանկացած կողմի նկատմամբ հնարավոր կլինի իրականացնել հսկողություն եւ օրենսդրությամբ պահանջված բոլոր չափորոշիչները դարձնել ստուգելի, այսինքն՝ սպառողների շահերի իրավունքների տեսանկյունից ամբողջությամբ ստուգելի կլինեն խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարած խաղադրույքների ծավալը ստուգելի եւ վերահսկելի կդառնան, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա: Այս մասին նշել […]
14:21 21.02.2024
Տոկիոյում ԱՄՆ դեսպան Ռամ Էմանուելը վստահ է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ կքվեարկի Ուկրաինային օգնություն հատկացնելու մասին օրինագծի ընդունմանը։ Այս մասին նա հայտարարել է Տոկիոյում լրագրողների հետ զրույցում։ «Կարծում եմ, որ Ներկայացուցիչների պալատը կհաստատի այն։ Ներկայացուցիչների պալատը չի լքի Ուկրաինայի ժողովրդին», – մեջբերում է Kyodo գործակալությունը։ Էմանուելը նաև կոչ է արել շարունակել միջազգային աջակցությունն Ուկրաինային: […]
14:13 21.02.2024
Չինաստանի հյուսիսային Սինծիան նահանգում ջերմաստիճանի կտրուկ անկում է գրանցվել՝ գերազանցելով 64 տարվա ռեկորդը։ Ջերմաստիճանը նվազել է ըստ Ցելսիուսի 45 աստիճանով՝ հասնելով -52,3-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNA պարբերականը հաղորդում է, որ ցրտի պատճառով երթևեկության լուրջ խաթարումներ են տեղի ունեցել, ձյան պատճառով փակվել են ճանապարհներ։ Համացանցում նաև տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում են ջերմաստիճանի հանկարծակի և […]
13:59 21.02.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նշել է, որ Հնդկաստանն ու Հունաստանը ունեն ընդհանուր խնդիրներ և առաջնահերթություններ ահակեբչության դեմ պայքարում: «Պաշտպանության և անվտանգության ոլորտում աճող համագործակցությունը արտացոլում է մեր խորը փոխվստահությունը: Այս ոլորտում, աշխատանքային խմբի ձևավորմամբ, մենք կարող ենք ընդլայնել համագործակցությունը ընդհանուր մարտահրավերների շուրջ, ինչպիսիք են` պաշտպանությունը, կիբերանվտանգությունը, հակաահաբեկչությունը և ծովային անվտանգությունը», – ասել է Մոդին։ Հունաստանի […]
13:52 21.02.2024
Հանրապետության տարածքում փետրվարի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն փետրվարի 24-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների […]
13:47 21.02.2024
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպական աղբյուրներին։ «ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ շուրջ 200 ընկերություններ և անհատներ գտնվում են նոր սահմանափակումների տակ։
13:38 21.02.2024
Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա «կենսաբանական մահ» հասկացությունը, ինչպես նաեւ կսահմանվի օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» […]
13:31 21.02.2024
Սանկտ Պետերբուրգի Պետական էրմիտաժում բացվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի անկյունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
13:18 21.02.2024
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի տեղեկացմամբ օրենքի նախագծի ընդունման նպատակը բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվողներին լիցենզավորման գործընթացին պատշաճ պատրաստվելու համար ողջամիտ ժամանակահատված տրամադրելն է: […]
13:08 21.02.2024
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կվստահեն ամերիկացիները, մինչդեռ ռուսական կողմը չի ակնկալում, որ Վաշինգտոնը կփոխի իր վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պատրանքներ չունենք, չենք ակնկալում, որ տեսանելի ապագայում ԱՄՆ-ի հակառուսական վերաբերմունքը կփոխվի: Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած առաջնորդի հետ, որին վստահում է ԱՄՆ ժողովուրդը: Մեզ […]
12:59 21.02.2024
Գործադիրն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով վերոնշյալ արտոնության սահմանման շուրջ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսվարողների շրջանում. «Այժմ երբ հայտարարված […]
12:52 21.02.2024
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել Հարկման բազայի քայքայման եւ շահույթի տեղափոխման (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակում ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները` որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը: Տնտեսական […]
12:45 21.02.2024
Փետրվարի 20-ին, ժամը 15.39-ին, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մազերատի», «Դեյվո» և կայանված «Հովո Սինոտրուկ» մակնիշի մեքենաներ: «Դեյվո»-ի վարորդ 56-ամյա Արամայիս Կիրակոսյանը և ուղևոր 86-ամյա Հայկազ Կիրակոսյանը մահացել են, իսկ «Մազերատիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
12:38 21.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, ավտոմեքենայի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և կողոպուտի՝ 2-ական, պետական ունեցվածքի […]
12:31 21.02.2024
Գործող կարգավորումներով ՊԵԿ համակարգում պաշտոնների համալրումը ենթադրում է ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջոցով իրականացվող հաջորդող փուլերով գործընթաց: Կարող է կազմակերպվել պատրաստման դասընթաց, սակայն մասնակցության դիմումները քիչ լինեն կամ պատրաստման դասընթացի արդյունքում այն հաջողությամբ հաղթահարեն ու թեկնածուի ցուցակներում ընդգրկվեն այնքան մասնակիցներ, որոնց թիվը բավարար չլինի ՊԵԿ-ում առկա թափուր պաշտոնները համալրելու համար: Հնարավոր են դեպքեր, երբ թեկնածուների ցուցակում […]
12:24 21.02.2024
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Զեյնալին «Ինստագրամ»-ի իր էջում տեսաուղերձ է հղել՝ հայտնելով, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ոստիկանությունը իրեն ձերբակալել է ու բաժանմունք տարել։ Տեսաուղերձում Զեյնալին հայտարարել է, թե ոստիկաններն իրեն հայտնել են, որ Հայաստանը իր նկատմամբ միջազգային հետախուզում է […]
12:17 21.02.2024
Փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:11 21.02.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
00:00 21.02.2024
Ատամնաբույժ Օլեգ Յանուշևիչը զգուշացրել է, որ բերանի խոռոչի վիճակը կարող է ազդել մարմնի այլ համակարգերի առողջության վրա։ Մասնավորապես, aif.ru-ի հետ զրույցում բժիշկը մատնանշել է կարիեսի և սրտի խնդիրների միջև կապը։ Յանուշեւիչի խոսքով՝ կարիեսի հետ կապված բարդությունները, ինչպիսիք են՝ պուլպիտը կամ պարոդոնտիտը, կարող են վտանգավոր լինել։ Այնուամենայնիվ, օրգանիզմին ամենամեծ վնասը կարող են պատճառել պարոդոնտիտի չբուժված ձևերը: […]