23:04 22.02.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել: Այսպես, Սամվել Թադևոսյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Ժաննա Ասատրյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
22:53 22.02.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
22:42 22.02.2024
Սննդաբան Մայքլ Մոսլին թվարկել է նիհարելու ամենատարածված կանոններից մի քանիսը, որոնք իրականում ոչ այլ ինչ են, քան առասպելներ։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Առաջին առասպելը, որը ցրել է Մոսլին, վերաբերում է նախաճաշը բաց թողնելու սովորությանը: Նա պատմել է, որ 2014 թվականին գիտնականները 16 շաբաթվա ընթացքում հետեւել են ավելորդ քաշ ունեցող 283 մարդու, ովքեր փորձում […]
22:35 22.02.2024
Ռուսաստանում բնակվում է 60-ն անց մոտ 34,5 միլիոն մարդ, իսկ 2030 թվականին այդ թիվը կավելանա 2 միլիոնով։ Այս մասին Մոսկվայում «Ռոսիա» միջազգային ցուցահանդես-ֆորումի վայրում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ «Ռուսաստանում այժմ ապրում է 60 տարեկանից բարձր 34,5 միլիոն մարդ: Մինչև 2030 թվականը այդ թիվը կավելանա 2 միլիոնով»,-ասել է նա: ՌԴ փոխվարչապետը դա հնարավոր է […]
22:19 22.02.2024
Ռուսաստանը չի ստացել ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերսկսելու լուրջ առաջարկներ։ Այս մասին G20-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ամերիկացիների կողմից լուրջ առաջարկներ չեն եղել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռազմավարական կայունության հարցերով շփումներ են նախապատրաստվում ԱՄՆ-ի հետ։ Այս առնչությամբ ՌԴ ԱԳ նախարարը մատնանշել է ԱՄՆ-ի […]
21:44 22.02.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Շնորհավորելով տոնի առթիվ՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել բարեկամության ոգու և ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն: Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ հայ-ճապոնական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել և հզորանալ՝ ի […]
21:33 22.02.2024
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլա Նավալնային ցույց են տվել որդու մարմինը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Նավալնայան հայտնել է հրապարակված տեսաուղերձում։ Նրա խոսքով ՝ իշխանությունները պայմաններ են դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Նավալնին։ «Քննիչները պնդում են, որ մահվան պատճառը հայտնի է, նրանք ունեն բոլոր բժշկական և իրավական փաստաթղթերը։ […]
21:10 22.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ. 3, 4, 5, 6, 7, 8 շենքեր, Լյուքսեմբուրգի փ. 10 շենք, Շոպրոնի 3-րդ նրբ. 8 շենք, «Ալգորիթմ» վարժարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շերամի փ. […]
16:00 22.02.2024
«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցությունից զրկելու վերաբերյալ և կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցության դեմ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շարժման տարածած հաղորդագրությունից, նամակն ուղարկվել է նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեին, Ֆրանսիայի օլիմպիական […]
15:55 22.02.2024
Փետրվարի 21-ի ժամը 19.15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու տղամարդ, որոնց առողջական վիճակը ծանր է: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դանակահարվածները եղբայրներ են՝ Փոքր Մասրիկ գյուղի 40-ամյա և 36-ամյա բնակիչներ: Հիվանդանոցում 36-ամյա Արա Լալայանը մահացել է: Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ստացված […]
15:43 22.02.2024
Մեծագույն պատիվ է ներկա գտնվել Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Այս մասին երեկ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին, ով պայքարեց ազատության համար մինչև հնարավոր վերջին զոհաբերություն, հարգանքի տուրք նույն կերպ Հայրենիքի հանդեպ խոր սիրով լցված մյուս […]
15:37 22.02.2024
Կայացել է «Կենսոլորտային տարածքները` որպես կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մոդելային տարածաշրջաններ․ Հայաստանում «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի ստեղծման կարողությունների զարգացում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Աշխատաժողովի շրջանակներում ներկայացվել են Հայաստանում կենսոլորտային տարածքի զարգացման հնարավորությունների ուսումնասիրության արդյունքները, Հայաստանում կենսոլորտային տարածքի հայեցակարգի զարգացման պատմությունը, ինչպես նաև՝ Ծրագրով նախատեսված գործողությունները և ժամանակացույցի: Աշխատաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի […]
15:28 22.02.2024
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում առնվազն 97 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ագրեսիայի զոհ է դարձել 97 մարդ, ևս 132-ը վիրավորվել են»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է […]
15:14 22.02.2024
Նյու Դելիում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ժողովրդական կուսակցության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեի հետ: «Պարոն Չաթայվալեի հետ զրույցում խոսել եմ ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսլականի մասին և ընդգծել այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման դերը։ Գործընկերս ևս շեշտել է միջկուսակցական համագործակցության կարևորությունը և նշել, որ Հնդկաստանի […]
15:09 22.02.2024
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Փետրվարի 22-ի առավոտյան վարչապետն այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման քայլերին, ներդրումային ծրագրերի […]
15:05 22.02.2024
Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 5-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տվեց Բերդ քաղաքի մի բնակիչ: Նա հայտնեց, որ գիշերվա ժամը 2-3-ի կողմերը ձայներ են լսել Մաշտոցի փողոցում գտնվող խանութի կողմից, մոտեցել են և ճաղավանդակի արանքում նկատել լինգ: Ընդ որում, ոչ մի բանի ձեռք չէին տվել, իրենց ուժերով պահպանել էին դեպքի վայրը` մինչ իրավապահները կհասնեին: Դեպքի վայր […]
14:55 22.02.2024
Այսօր հայ և համաշխարհային կինոյի հսկաներից մեկի՝ ազգային կինոյի մեծ Վարպետ, վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, համաշխարհային կինոաշխարհում մեծ ազդեցություն թողած Արտավազդ Փելեշյանի 86-ամյակն է: Փելեշյանական կինոն՝ իր հզոր գեղագիտությամբ, անկրկնելի պոետիկայով և էպիկական շնչով, վերահաստատում է գեղարվեստական պատկերի գերիշխանությունը, երբ կինոպատումը կարիք չունի հավելյալ խոսքերի, երբ կադրն է թելադրում ամեն ինչ: Նրա յուրաքանչյուր ֆիլմ հարազատ […]
14:40 22.02.2024
ՄԻԱՎ բացասական անձն, ով ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ, կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում է հակառետրովիրուսային դեղերի օգտագործմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արդյունավե՞տ է Կախված է մի շարք գործոններից, այդ թվում` կանխարգելումն իրականացնելու ժամկետից. իդեալական դեպքում պետք է սկսել կոնտակտից 4 ժամ չանցած, բայց ոչ […]
14:35 22.02.2024
Գերմանիայի Վուպերտալ քաղաքում գտնվող դպրոցի մարզադահլիճում դեռահասը դանակով հարձակվել է համադասարանցիների վրա, առնվազն չորս աշակերտ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Bild թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 10:00-ի սահմաններում: Դեպքի վայրում են փրկարարներն ու ոստիկանության հատուկ ջոկատայինները։ Կասկածյալը ձերբակալվել է։ Միջադեպի պատճառները պարզվում են։
14:18 22.02.2024
Բելառուսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Արևմուտքը մի շարք համալիր միջոցառումներ է անցկացնում ռազմական գործողությունների նախապատրաստման համար. Բելառուսի դեմ հետախուզություն է իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վիկտոր Խրենինը հայտնել է «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Այսօր մենք տեսնում ենք վաղօրոք ձեռնարկված համալիր միջոցառումներ, որոնք Արևմտյան Եվրոպան` Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրականացնում է ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար: […]
14:10 22.02.2024
2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին: Մասնավորապես նոր կարգավորումներով […]
13:55 22.02.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Ուկրաինային աջակցությունը շատ բարձր քաղաքական գին ունի Եվրոպայի համար, աստիճանաբար այնտեղ ոչ ոք չի հավատում հակամարտությունը հաղթելու Կիևի կարողությանը, գրում է հունգարական Magyar Nemzet թերթը։ «Վարչապետը, ինչպես նախկինում, շեշտեց Բրյուսելում փոփոխությունների անհրաժեշտությունը։ Պատերազմը չի ավարտվում, Եվրոպան ավելի ու ավելի ծանր բեռ է կրում, քանի որ ԱՄՆ-ում Ուկրաինային ֆինանսական […]
13:44 22.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները փետրվարի 21-ի ժամը 6.40-ին Մուրմանսկ-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Արագածոտնի մարզային քննչական վարչություն են տեղափոխել 31-ամյա Վաչագան Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ […]
13:27 22.02.2024
Իտալիան Ուկրաինայի հետ անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրի։ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանիի խոսքով, նախապատրաստման փուլում է ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կողմից ստորագրված նմանօրինակ փաստաթուղթը, որը չի ենթադրում իրավական և ֆինանսական պարտավորություններ։ «Տեքստը չի նախատեսում որևէ պարտավորություն միջազգային իրավունքի և ֆինանսական պարտավորությունների առումով: Չկան քաղաքական և ռազմական աջակցության ավտոմատ երաշխիքներ: […]
13:24 22.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 21-ին Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 44-ամյա Սպարտակ Հ.-ն: Նա 2009 թ. հուլիսի 2-ից ՌԴ Մոսկվայի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը […]
13:17 22.02.2024
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանը համալրվել է նոր գրականությամբ: Նախաձեռնությունն իրականացվել է՝ ընդառաջելով դպրոցի աշակերտների ցանկությանը: Ազգային ժողով ճանաչողական այցի ընթացքում դպրոցականները նշել էին իրենց գրադարանը նոր գրականությամբ հարստացնելու անհրաժեշտության մասին։ Արձագանքելով աշակերտների ցանկությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հանդես […]
13:10 22.02.2024
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հինգշաբթի և ուրբաթ օրերին Երևանում կլինի պաշտպանական հարաբերությունների ամրապնդման նպատակով: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ «Ֆրանսիան և Հայաստանը պահպանում են պատմական բարեկամական հարաբերությունները, սակայն պաշտպանական հարաբերությունները չեն եղել երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի վրա»,- նշել են Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունում՝ հավելելով, որ սա ֆրանսիացի նախարարի առաջին այցն է Հայաստան։