TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+13.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Խանջյան փողոցում կրակել էր մեքենայի պատուհանից

13:45 20.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 20-ին, կեսգիշերն անց, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Նա Խանջյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայի պատուհանից կրակել էր՝ խախտելով հասարակական կարգը: Բաժնում երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Գլոկ […]

̰
Բաթումում ՀՀ հյուպատոսը Փոթիի քաղաքապետի հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները

13:38 20.02.2024

2024 թվականի փետրվարի 19-ին Բաթումում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը հանդիպում ունեցավ Փոթիի քաղաքապետ Բեքա Վաճառաձեի հետ: Զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական, զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցության և քաղաքների միջև ապակենտրոնացված փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:31 20.02.2024

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 22-ի գիշերը և առավոտյան, 23-ին սպասվում է անձրև։ Մարզերում փետրվարի 20-ի ցերեկը, 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, 22-ին լեռնային շրջաններում, փետրվարի 23-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]

̰
Նախաձեռնությամբ ներդրվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ

13:24 20.02.2024

Նախագծերի փաթեթի նպատակն է սահմանել միասնական իրավաբանական հասկացություններ, ներդնել կատարողական վարույթի մասնակիցների եւ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ու համապարփակ գործիքակազմ, ինչպես նաեւ ամրագրել հարկադիր կատարման համակարգի համար անհրաժեշտ իրավական հիմքեր: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` բարձրաձայնելով «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը եւ կից օրենքներում ու օրենսգրքերում փոփոխությունները: «Շարունակելով […]

̰
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են ֆիզիկական անձանց․ նախաձեռնվել է քրեական վարույթ

13:17 20.02.2024

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Բուենոս Այրես» զբոսայգուն հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումներով՝ ճշգրտվել են Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող «Բուենոս […]

̰
Բրազիլիայում ավելի քան 100 պատգամավոր պահանջել է նախագահի իմպիչմենտը՝ Իսրայելի մասին նրա խոսքերի պատճառով

13:10 20.02.2024

Ավելի քան 100 բրազիլացի պատգամավորներ արդեն կոչ են արել իմպիչմենտի ենթարկել հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, ով Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում համեմատել է Ադոլֆ Հիտլերի հանցագործությունների հետ։ Այս մասին հայտնել է Բրազիլիայի Պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատի) անդամ Կարլա Զամբելին։ «Մենք ստորագրություններ կհավաքենք մինչև վաղը»,- գրել է օրենսդիրը X սոցիալական ցանցում ( նախկինում […]

̰
Կառավարությունն առաջարկում է վերանայել պետական պարգևներ և կոչումներ շնորհելու օրենսդրությունը

13:04 20.02.2024

Գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Պատվավոր կոչումներ ստացած անձինք շարունակելու են օգտվել օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից եւ արտոնություններից: Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են եղել. այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական […]

̰
Զինծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաև ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը

12:50 20.02.2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում եւ «Պաշտպանության մասին» օրենքում: Նոր կարգավորմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաեւ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը: «Խոսքը վերաբերում է աշխարհազորայիններին, որոնք ընդգրկված են ե՛ւ մարտական հերթապահությանը, […]

̰
Նոր կարգավորումներ են առաջարկվում դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում

12:42 20.02.2024

Առաջարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Գործող կարգավորմամբ հաշվարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ […]

̰
«Gulfood 2024» 29-րդ միջազգային ցուցահանդեսին ՀՀ-ն մասնակցում է երկու տաղավարներով, որտեղ ներկայացված է 47 հայկական ընկերությունների արտադրանք

12:35 20.02.2024

Փետրվարի 19-ին ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է սննդի և խմիչքների ամենամեծ՝ «𝑮𝒖𝒍𝒇𝒐𝒐𝒅 2024» 29-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են 190 երկրներից ավելի քան 5500 ընկերություններ։ Ցուցահանդեսին ներկայացված են 150 հազարից ավելի նորարարական ապրանքներ։ Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ սննդի մատակարարման շղթաների կազմակերպման, ապրանքների առաջխաղացման և արդյունավետ վաճառքների իրականացման թեմաներով։ «Gulfood 2024» 29-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում […]

̰
Բլինքենն անդրադարձել է ԱՄՆ շարունակական ջանքերին՝ միտված աջակցելու ՀՀ ինքնիշխանությանը․ Միլլեր

12:29 20.02.2024

Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկկողմ կապերի ամրապնդումը և Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։ Պետքարտուղար Բլինքենն անդրադարձավ ԱՄՆ շարունակական ջանքերին՝ միտված աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, […]

̰
Թաթարստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

12:24 20.02.2024

Փետրվարի 19-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 23-ամյա Ռոդիոն Գ.-ն, որը 2023 թ. փետրվարի 8-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ (Անառակաբարո գործողություններ) և 137-րդ (Անձնական կյանքի անձեռնամխելիության խախտումը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Առողջապահության նախարարությունը մշակում է Կեսարյան հատումների աճի դադարեցման և թվի նվազեցման հնգամյա ծրագիր

12:17 20.02.2024

Կեսարյան հատումը արյան ամենամեծ կորստով վիրահատությունն է` չապահովագրված հետվիրահատական որևէ բարդությունից. նշում են մասնագետներն ու ավելացնում` այս վիրահատությունը կյանք փրկող միջամտություն է և պետք է իրականացվի միայն բժշկական ցուցումով: Վերջին 10 տարում կեսարյան հատումով ծնունդների թիվը կրկնապատկվել է: Առողջապահության նախարարությունը մշակում է Կեսարյան հատումների աճի դադարեցման և թվի նվազեցման հնգամյա ծրագիր: Այս մասին հայտնում են […]

̰
Մտել են տղամարդու տուն, հարվածներ հասցրել նրան,  չորս որդիներին ու վերջիններիցս մեկի կնոջը․ վարույթն ուղարկվել է դատարան

12:10 20.02.2024

Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու և վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, որոնցից մեկն […]

̰
Օպերատիվ իրավիճակը` հանրապետությունում

12:07 20.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 3-ական, կողոպուտի՝ 2, սպանության փորձի, խոշտանգման, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, անզգուշությամբ առողջությանը ծանր […]

̰
Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

00:03 20.02.2024

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: 87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Հայ մարզուհին պոկում վարժությունում ևս նվաճել է փոքր բրոնզե մեդալը, իսկ հրում վարժությունում բավարարվել է 5-րդ տեղով: 36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր […]

̰
Տղամարդը պիթոններին տեղավորել է տաբատի մեջ ու փորձել հատել սահմանը

00:00 20.02.2024

Տղամարդը փորձել է երեք պիթոնի դուրս բերել Կանադայից և բռնվել է սահմանին։ Այս մասին գրում է CBS News-ը։ 38-ամյա նյույորքցի Կալվին Բաուտիստան որոշել է սովորական ավտոբուսով անօրինական կերպով սողուններ տեղափոխել Նյու Յորք։ Ամերիկացին օձերը գնել է Մոնրեալից՝ նրանց վրա ծախսելով 2,5 հազար դոլար: Նա դեռահաս պիթոններին դրել է հատուկ արկղերի մեջ ու դրանք ամրացրել տաբատի […]

̰
Իսրայելի արտգործնախարարը նոր հայտարարություն է արել Բրազիլիայի նախագահի մասին

23:52 19.02.2024

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պերսոնա նոն գրատա կմնա Իսրայելում, քանի դեռ ներողություն չի խնդրել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները Հիտլերյան Գերմանիայի հանցագործությունների հետ համեմատելու համար, երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։ «Մենք չենք խոնարհի մեր գլուխը: Քանի դեռ Բրազիլիայի նախագահ Լուլան ներողություն չի խնդրել և չի հրաժարվել հրեա ժողովրդի […]

̰
Բորելը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել Նավալնիի մահվան կապակցությամբ

23:44 19.02.2024

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանից պահանջել է թույլ տալ Ալեքսեյ Նավալնիի մահվան «անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն» իրականացնել՝ չնայած Մոսկվայի պնդումներին, որ դա Ռուսաստանի ներքին խնդիրն է։ «Ռուսաստանը պետք է թույլ տա, որ անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացվի նրա (Նավալնիի – խմբ.) հանկարծակի մահվան հանգամանքների վերաբերյալ», – ասվում է Բորելի հայտարարության մեջ, որը […]

̰
Խնձորուտ գյուղի ճանապարհին Opel-ը կողաշրջվել է. կան տուժածներ

23:35 19.02.2024

Երեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհից դեպի Խնձորուտ բնակավայր տանող հատվածի 14 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վայքի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն […]

̰
Բացահայտվել են երիտասարդների շրջանում քաղցկեղից մահացության աճի հիմնական գործոնները

23:24 19.02.2024

Գիրությունը և ալկոհոլի օգտագործումը երիտասարդների շրջանում հաստ աղիքի քաղցկեղից մահացության աճի հիմնական գործոններն են: Այս մասին հայտարարել է Քաղցկեղի ամերիկյան միության ավագ փոխնախագահ Քրիստինա Անունզիատան, գրում է Business Insider-ը։ Անունզիատան անվանել է կոլոռեկտալ քաղցկեղը, որը նաև հայտնի է որպես հաստ աղիքի քաղցկեղ, որպես ԱՄՆ-ում մինչև 50 տարեկան տղամարդկանց քաղցկեղից մահացության հիմնական պատճառ: Նույն տարիքային խմբի […]

̰
Անթուրայի թուրքական որբանոցում պատրաստված գոտին․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացրած պատմությունը

23:13 19.02.2024

Հարություն Ալպոյաճյանը(1904-1994) ընտանիքի անդամների հետ 1915 թ. տարագրվում է Կիլկիայի Ֆընդըճագ լեռնային գյուղաքաղաքից: Տասնմեկամյա Հարությունը, գաղթի ճանապարհին կորցնում է իր հարազատներին, ապա հրաշքով փրկվելով մահից և անասելի չարչարանքներ ու զրկանքներ կրելով՝ հայտնվում է Անթուրայի թուրքական որբանոցում: Այստեղ Հարությունը ենթարկվում է բռնի կրոնափոխման և ստանում է Շյուքրի անունը, իսկ նրա Ալպոյաճյան ազգանունը վերափոխվում է 535 թվանշանի: […]

̰
Այժմ եթե միջազգային ֆիլմարտադրողները Հայաստանը որպես նկարահանման վայր ընտրեն, կստանան որոշակի փոխհատուցում

23:02 19.02.2024

Հայաստանում ֆիլմեր նկարելը դարձնել առավել գրավիչ ու շահեկան. այդ նպատակով է բարեփոխվել կինեմատոգրաֆիայի մասին օրենքը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այժմ եթե միջազգային ֆիլմարտադրողները Հայաստանը որպես նկարահանման վայր ընտրեն, կստանան որոշակի փոխհատուցում:

̰
Բրազիլիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

22:51 19.02.2024

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հետ է կանչել Թել Ավիվում երկրի դեսպան Ֆրեդերիկո Մայերային խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Բրազիլիայի ղեկավարին պերսոնա նոն գրատա է հայտարարել, հաղորդում է բրազիլական Folha de São Paulo թերթը: Ավելի վաղ իսրայելական i24 հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նախկինում Բրազիլիայի […]

̰
Թբիլիսիում նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը

22:40 19.02.2024

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի 155-ամյակի կապակցությամբ, Թբիլիսիում նշվեց մեծ բանաստեղծի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Տոնական միջոցառումները մեկնարկեցին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվեց հոգեհանգստյան կարգ։ Նույն օրը Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի […]

̰
Կիևը կարծում է, որ պատերազմի դաշտում զարգացումները մեծապես կախված կլինեն Արևմուտքի օգնությունից

22:18 19.02.2024

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Իվան Գավրիլյուկը կարծում է, որ ռազմի դաշտում իրավիճակի զարգացումը մեծապես կախված կլինի Կիևին Արևմուտքի աջակցությունից։ «Հետագա զարգացումները ճակատում մեծապես կախված են մեր գործընկերների կողմից նոր ռազմական աջակցության փաթեթների մասշտաբից», – ասել է նա Die Welt թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ պաշտպանական արդյունաբերության հայրենական ձեռնարկությունները չեն արտադրում այն ​​բոլոր զինատեսակները, որ անհրաժեշտ […]

̰
Լոնդոնը հնարավորություններ է ուսումնասիրում Նավալնիի մահից հետո ՌԴ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու համար

22:07 19.02.2024

Մեծ Բրիտանիայի իշխանություններն ուսումնասիրում են բոլոր առկա հնարավորությունները՝ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո Ռուսաստանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոչերտին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամների հետ հանդիպմանը։ «Ես կարող եմ վստահեցնել պալատին, որ մենք ակտիվորեն աշխատում ենք բոլոր հնարավոր տարբերակները ուսումնասիրելու համար (պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար)»,- ասել […]

̰
SHANTNEWS

22:00 19.02.2024

̰
Փայլուն հետախույզ և հայրենասեր․ Սերգեյ Նարիշկինը՝ Գևորգ Վարդանյանի մասին

21:55 19.02.2024

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ուղերձ է հղել խորհրդային հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման մասնակիցներին։ «Գևորգ Անդրեևիչի կյանքի ուղին կարելի է անսահման երկար նկարագրել, քանի որ Գոհար Լևոնովնայի հետ աշխատանքում նրանք հասել են աննախադեպ բարձունքների: Նրանց կյանքի մեծ մասն անցել է իրենց տնից հեռու, ամենահեռավոր ու դժվարին […]

̰
Շվեդիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Նավալնիի մահվան կապակցությամբ

21:44 19.02.2024

Շվեդիան ԵՄ անդամ երկրներին առաջարկել է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Շվեդիան այսօր հանդես եկավ նախաձեռնությամբ՝ քննարկելու Ռուսաստանում ներքին բռնաճնշումների դեմ ԵՄ նոր պատժամիջոցների ռեժիմի ներդրման հնարավորությունը», – ասվում է հայտարարության մեջ։

̰
BACK_TO_TOP