TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականի հայտացուցակը՝ Ավստրիայի և Ալբանիայի դեմ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին

14:38 19.02.2024

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ներկայացրել է այն խաղացողների ցանկը, որոնք կնախապատրաստվեն Ավստրիայի և Ալբանիայի դեմ աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին: Հավաքականի կազմում 14 բասկետբոլիստ է ընդգրկվել՝ Անդրե Սփայթ-Մկրտչյանը («Օբրաս բասկետ», Արգենտինա), Տիգրան Մկրտումյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Զաքարի Թավիթյանը («Դայմոնդ Վալեի», Ավստրալիա), Յուրա Մելիքյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Քրիս Ջոնսը («Վալենսիա», Իսպանիա), […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 462  դեպք, որից 168-ը՝ արտակարգ

14:31 19.02.2024

Փետրվարի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 462 դեպք, որից 168-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 98, փլուզման, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 5, որոնողափրկարարական՝ 2, մերկասառույցի` 3, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 28, հրդեհի կեղծ կանչի՝ 20 և […]

̰
Քննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվությունը

14:24 19.02.2024

Բյուջետային գրասենյակը 2023 թվականի ընթացքում ստացել է 45 հարցում, որից 17-ը՝ պատգամավորական, 28-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորների է տրամադրվել 511 տեղեկանք. այս մասին ասել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Հայկազ Նասիբյանը: ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի՝ 2023 թվականի տարեկան […]

̰
Քրեական հետախույզներն ու պարեկները հայտնաբերեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գողություններ կատարած եռյակին

14:18 19.02.2024

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ երեք երիտասարդ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված մեքենաներից կատարում են գողություններ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական հետախույզները և ՊԾ 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 18-ի գիշերը, ժամը 3.20-ին, Միքայելյան փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայից գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են […]

̰
ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց պարտավորությունները խախտել են, ԼՂ-ում հայ չկա. ՀՀ վարչապետ

14:11 19.02.2024

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր: Այդ իմաստով այն, որ Լեռնային Ղարաբաղում հայ չկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն այս մասին խոսել է՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և «Զանգեզուրի […]

̰
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցների ռեժիմն անվանել Նավալնիի պատվին

14:06 19.02.2024

Եվրամիությունն առաջարկել է վերանվանել գործող պատժամիջոցների ռեժիմը, որը ներառում է մարդու իրավունքների խախտումների հետ կապված անձանց, և անվանել այն Ալեքսեյ Նավալնիի անունով, ինչպես նաև չի բացառում պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների դեմ, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Մենք առաջարկում ենք փոխել պատժամիջոցների մեր ռեժիմի անվանումը և այն անվանել մարդու իրավունքների հարցերով պատժամիջոցների […]

̰
Աբովյանցի երիտասարդի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել

13:59 19.02.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչը իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայում «Մակարով» տիպի ատրճանակ է պահում: Փետրվարի 17-ին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում 32-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվեց և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ հայտնեց, որ մեքենայում ատրճանակ կա: Երիտասարդը և […]

̰
ՌԴ նախագահական ընտրությունների օրը Ադրբեջանում մեկ ընտրատեղամաս կբացվի

13:52 19.02.2024

ՌԴ նախագահական ընտրությունների օրը Ադրբեջանում կգործի մեկ ընտրատեղամաս։ Այս մասին հայտնում են Ադրբեջանում ՌԴ դեսպանատնից։ «Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունքն ապահովելու նպատակով ստեղծվել է թիվ 8017 ընտրատեղամասը»,- ասված է հաղորդագրության մեջ։ շ Քվեարկությունը տեղի կունենա մարտի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 20:00-ը: Դրան կարող […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:44 19.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Կեսգիշերային խուլիգանություն և կրակոց Հրազդանում

13:38 19.02.2024

Փետրվարի 17-ի կեսգիշերն անց ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հրազդանի Կենտրոն թաղամասում վիճաբանություն է, կրակոցներ են հնչում։ Հաջորդ հաղորդումը «Հրազդան» բժշկական կենտրոնից էր. մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 25 և 27 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին Կենտրոն թաղամասի 6-րդ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:31 19.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ հատվածում ընթանում են վերակառուցման աշխատանքներ

13:23 19.02.2024

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ հատվածում‚ որն ընդգրկում է Մ-1‚ Երևան-Գյումրի ճանապարհի կմ37+545-կմ71+500 հատվածը‚ ընթանում են վերակառուցման աշխատանքներ: Ճանապարհի տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ‚ մասնավորապես՝ հաղային աշխատանքներ՝ ժայռային պայթեցումներ‚ հանույթ‚ լիցք‚ փխրեցում‚ երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորում և այլն։ Շինաշխատանքներն իրականացնում է իսպանական «Լևանտինա Ինխեներիա ի Կոնստրուկսիոն» Ս․Լ և «Օբրաս Պուբլիկաս ի Ռեգադիոս» Ս․Ա» ՀՁ-ն։ […]

̰
Գրքերի ցանկ, որ խորհուրդ են տալիս կարդալ Ազգային ժողովի պատգամավորները

13:19 19.02.2024

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: ԱԺ աշխատակազմը կազմել է գրքերի ցանկ, որոնք խորհուրդ են տալիս կարդալ Ազգային ժողովի պատգամավորները: Սիմոնյան Ալեն – Ալբերտ Կամյու «Անկում», Նիկոլո Մաքիավելի «Տիրակալը», Միխայիլ Բուլգակով «Վարպետը եւ Մարգարիտան» Ալեքսանյան Վահագն – Ջորդան Փիթերսոն «Կյանքի 12 կանոն» Աղազարյան Հովիկ – Վիլյամ Գոլդինգ «Ճանճերի […]

̰
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մահացել են

13:16 19.02.2024

Փետրվարի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մասիս-Այնթապ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Շկոդա» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107» վարորդը՝ 47-ամյա Վահագն Զաքարյանը, և ուղևորը՝ 37-ամյա Տիգրան Մանուկյանը, մահացել են, իսկ «Շկոդայի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Նոյեմբերի 9-ին վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

13:09 19.02.2024

2023 թ. նոյեմբերի 9-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Պորշ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1965 թ. ծնված Ռոբերտ Ասադուրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:02 19.02.2024

Երևանում փետրվարի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-23-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:52 19.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 16-19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 171 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 43, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 9, հոգեկան ներգործության՝ 7, թմրանյութի իրացման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման` 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և շորթման՝ 3-ական, վստահված […]

̰
Մեր թիմի մեծ սխալն այն էր, որ հեղափոխությունից հետո հեղափոխություն չարեցինք, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում․ վարչապետ

12:44 19.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հարցում չոր հաշվարկների և իր պատասխանատվության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին խոսեց Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ արձագանքելով այն հարցին, թե չի՞ կարծում, որ միջին վիճակագրական քաղաքացին, գուցե, ունի հարցերին իր պրիզմայով, իր տեսանկյունից նայելու հնարավորությունը, բայց նաև քաղաքական գործչի կարողությունն այն […]

̰
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան

12:33 19.02.2024

4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Քննարկվել են այլ հարցեր ևս։ Մասնավորապես ավարտական փուլում է ս.բ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումը:

̰
Նախատեսվում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս

12:24 19.02.2024

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

̰
Համայնքին մատակարարված 30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները

12:15 19.02.2024

Համայնքին մատակարարված 30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները: Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում մայրաքաղաքում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

̰
Սահմանադրական բարեփոխումների խորհրդին է ներկայցվել սահմանադրական փոփոխությունների և նոր սահմանադրությունների ընդունման միջազգային փորձը

12:06 19.02.2024

Արդարադատության նախարարությունում՝ փետրվարի 16-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստը: Նիստի օրակարգում ներառված էին Խորհրդի և Հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման, նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների առանձնահատկությունների, Սահմանադրության ներքին կառուցվածքի և մոդելի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից նախկինում ներկայացված և դեռևս չքննարկված հայեցակարգային ուղղությունները: Նիստի ընթացքում Խորհրդի անդամները […]

̰
100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ իրացրած անձինք կալանավորվել են. քրեական վարույթը շարունակվում է

13:00 17.02.2024

ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական […]

̰
Շոլցն ասել է, որ Արևմուտքը չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև

12:49 17.02.2024

Արևմուտքը չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ուստի դաշինքն իր զինուժը չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։ «Երկու բան, իմ կարծիքով, առանցքային նշանակություն ունի. առաջինը, Ռուսաստանի սպառնալիքն իրական է, ուստի մեր պաշտպանական և զսպման կարողությունները պետք է լինեն և մնան վստահելի։ Ինչպես նախկինում, այդպես […]

̰
Ալիևը և Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

12:42 17.02.2024

Փետրվարի 16-ին Մյունխենում հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Ֆիդանը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է բոլոր ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացումը, և վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Հանդիպմանը […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պերուի արտաքին գերատեսչությունների միջև

12:25 17.02.2024

Փետրվարի 16-ին Լիմայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետություն արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, պերուականը՝ արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Իգնասիո Իգերաս Արեն։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-պերուական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ակադեմիական […]

̰
Քաղաքացին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել դատավորների հասցեին․ վարույթն ուղարկվել է դատարան

12:19 17.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի բնակչի կողմից դատարանի և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Բարձրագույն դատական խորհրդից ստացված հաղորդումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը քաղաքացիական մի գործի շրջանակներում Արմավիրի մարզի առաջին […]

̰
Աննա Վարդապետյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրում ապրող, ապագա իրավաբան 15-ամյա Արսեն Գասպարյանին

12:14 17.02.2024

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում, այցելել է Լիճք բնակավայրում ապրող 15-ամյա Արսեն Գասպարյանին, ով 2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակ էր ուղարկել Գլխավոր դատախազության էլեկտրոնային փոստին: Իր նամակում Արսենը նշել էր, որ սովորում է 10-րդ դասարանում և նպատակ ունի դառնալ դատախազ. «Ձեր ելույթները շատ […]

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիխտենշտայնի իշխանի հետ

12:10 17.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Համաժողովի երկրորդ օրը վարչապետի առաջին հանդիպումը եղել է Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիխտենշտայն հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: […]

̰
Վրաստանում ձերբակալել են  ինքնաթիռում ռումբի մասին սուտ հաղորդում տված բնակչին

12:02 17.02.2024

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները փետրվարի 14-ին Քութայիսից Բարսելոնա թռչող Wizz Air ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին կեղծ հաղորդում տալու համար ձերբակալել են հանրապետության մի բնակչի։ Այս մասին հայտնում է Պետական ​​անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը օպերատիվ, որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում Քութայիսի-Բարսելոնա օդանավում պայթուցիկ սարքի առկայության մասին կեղծ հաղորդման նախաձեռնողին հայտնաբերել և […]

̰
BACK_TO_TOP