TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Չինաստանի ԱԳՆ-ն Բլինքենին ասել է «մեկ Չինաստան» սկզբունքը հարգելու անհրաժեշտության մասին

11:07 17.02.2024

Եթե ​​Միացյալ Նահանգները ցանկանում է կայունություն Թայվանի նեղուցում, ապա նա պետք է հավատարիմ մնա «մեկ Չինաստան» սկզբունքին և չաջակցի «Թայվանի անկախությանը,  հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։ «Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է կայունություն Թայվանի նեղուցում, ապա նա պետք է պահպանի «մեկ Չինաստան» սկզբունքը և երեք համատեղ չին-ամերիկյան կոմյունիկեն, […]

̰
Առաջարկվել է ինքնագնահատականը բարձրացնելու անսովոր միջոց

10:58 17.02.2024

Մեկ սովորությունը կօգնի մարդուն բարձրացնել ինքնագնահատականը և կենտրոնանալ իր հաջողությունների վրա, ասել է հոգեբան Նատալյա Ալեքսանդրովան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում ինքնագնահատականը բարձրացնելու անսովոր միջոց է առաջարկել։ Նրա խոսքով՝ անձնական օրագիր պահելը կարող է օգնել նրանց, ովքեր անընդհատ կենտրոնանում են իրենց թերությունների ու անհաջողությունների վրա։ «Մարդը կարձանագրի իր հաջողությունները, ինչպես նաև կնկարագրի, թե ինչն է դա […]

̰
Վերսկսվել են Սանահին-Ակներ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

10:47 17.02.2024

Վերսկսվել են Սանահին-Ակներ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Զուգահեռ կատարվում են նաև մայթերի, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:36 17.02.2024

Փետրվարի 17-ին՝ ժամը 10։05-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Արարատի (տեսանելիությունը՝ 100-150մ), Կապանի (տեսանելիությունը՝ 50-60մ ), Գորիսի (տեսանելիությունը՝ 50-100 մ), Մեղրիի (տեսանելիությունը՝ 80-150մ) տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում (տեսանելիությունը՝ 40-50մ) մառախուղ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Բժիշկը ցրել է ջրծաղիկի մասին վտանգավոր միֆերը

10:25 17.02.2024

Ջրծաղիկը կարող է ախտահարել ցանկացած տարիքի մարդկանց, ասում է մանկաբույժ Քրիստինա Մուլյուկովան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է այս վիրուսային հիվանդության մասին վտանգավոր միֆերը։ Նրա խոսքով՝ վարակը փոխանցվում է ինչպես օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդ մարդու հետ շփվելիս, այնպես էլ կենցաղային շփման միջոցով, օրինակ՝ սրբիչներով և սպասքով։ Որպես կանոն, հիվանդությունը դրսևորվում է 10-21 օր հետո, իսկ հիվանդությանը […]

̰
Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ․ ԶԼՄ

10:15 17.02.2024

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին  X-ի իր էջում հայտնել է Marca թերթի լրագրող Ռամոն Ալվարես դե Մունը։ Փետրվարի 15-ին RMC Sport գործակալությունը հայտնել էր, որ Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ֆրանսիական ՊՍԺ-ն։ «Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ»,- գրել է լրագրողը։ Մբապեն 25 […]

̰
Վան Ին Բլինքենի հետ հանդիպմանը պահանջել է չեղարկել ԱՄՆ պատժամիջոցները

10:04 17.02.2024

Չինաստանի արտգործնախարար Վան Ին Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը ամերիկյան իշխանություններից պահանջել է չեղարկել Չինաստանի դեմ միակողմանի պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Վան Ին ԱՄՆ-ից պահանջել է չեղարկել անօրինական միակողմանի պատժամիջոցները չինական ձեռնարկությունների և անհատների նկատմամբ և չվնասել ՉԺՀ-ի օրինական իրավունքներն ու շահերը զարգացման ոլորտում»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված […]

̰
ԱՄՆ-ում տան պայթյունի հետևանքով հրշեջ է զոհվել. NBC

09:53 17.02.2024

Ամերիկյան Սթերլինգ քաղաքում (Վիրջինիա նահանգ) տան պայթյունի հետևանքով հրշեջ է զոհվել։ Եվս 11 մարդ վիրավորվել է, հաղորդում է NBC-ն։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց վիճակն անհայտ է մնում։ Հեռուստաընկերության տվյալներով՝ Լաուդեն շրջանի հրշեջ ծառայություն ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 19:40-ին՝ գազի հոտի պատճառով: Պայթյունը տեղի է ունեցել հրշեջների՝ դեպքի վայր ժամանելուց անմիջապես հետո։ Միջադեպի […]

̰
Բժիշկը թվարկել է ենթաստամոքսային գեղձի համար վնասակար սննդային սովորությունները

09:42 17.02.2024

Առօրյա սննդային որոշ սովորություններ վնասակար են ենթաստամոքսային գեղձի առողջության համար, ասում է գաստրոէնտերոլոգ Նատալյա Սլյունյաևան: Նման սովորությունները նա թվարկել է aif.ru-ի հետ զրույցում։ Բժիշկը հիշեցրել է, որ ենթաստամոքսային գեղձի վատ աշխատանքը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։ Ալկոհոլի օգտագործումը, ըստ բժշկի, օրգանի վրա բացասաբար ազդող հիմնական գործոններից է, թունդ ըմպելիքներն ավելի շատ են քայքայում, քան […]

̰
Բժիշկը սովորեցրել է տարբերել սրտի կաթվածը նմանատիպ ախտանիշներով հիվանդությունից

09:31 17.02.2024

Որոշ դեպքերում սրտի սուր ինֆարկտը կարելի է շփոթել պանկրեատիտի նոպայի հետ, զգուշացրել է սպորտային բժիշկ Ալեքսանդրա Չիստյակովան։ Բժշկական գիտությունների թեկնածուն Lenta.ru-ի հետ զրույցում սովորեցրել է տարբերել այս հիվանդությունները միմյանցից։ Ըստ Չիստյակովայի՝ ենթաստամոքսային գեղձի հետ կապված ցավը սովորաբար առաջանում է որովայնի վերին հատվածում և կարող է տարածվել դեպի ձախ ձեռքը (ուս, թիակ), ինչը բնորոշ է նաև […]

̰
Բժիշկը խոսել է մրսածության դեմ հայտնի միջոցի անարդյունավետության մասին

09:20 17.02.2024

Մեղրն ունի մի շարք օգտակար հատկություններ, սակայն կարող է արդյունավետ չլինել մրսածության բուժման համար։ Այս մասին Life.ru-ին տված հարցազրույցում ասել է թերապեւտ Սվետլանա Բուրնացկայան։ Բժիշկը նշել է, որ մեղրը հայտնի է իր հակաբակտերիալ, հակաբորբոքային, հակաօքսիդանտ և վերքերը բուժող հատկություններով։ Այն օգնում է մեղմացնել չոր հազը, նվազեցնել կոկորդի ցավն ու գրգռվածությունը, ամրապնդել իմունային համակարգը, ինչի պատճառով […]

̰
Բացահայտվել է սուրճի միջոցով նիհարելու տարբերակ

09:09 17.02.2024

Սուրճը կարելի է ավելացնել ձեր սննդակարգում՝ նիհարելու համար, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Այս ըմպելիքի օգնությամբ նիհարելու եղանակը նա բացահայտել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Բժիշկը խոսել է շվեդ գիտնականների ուսումնասիրության մասին, որոնք ապացուցել են, որ կոֆեին պարունակող ցածր կալորիականությամբ ըմպելիքներ խմելը նպաստում է քաշի կորստին։ Սոլոմատինայի խոսքով՝ սուրճը կարող է փոխարինել սովորական քաղցրավենիքներին, հատկապես […]

̰
«Իսլամական ջիհադի» զինյալները ստանձնել են Աշկելոնի հրթիռակոծման պատասխանատվությունը

23:00 16.02.2024

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թեւ հանդիսացող «Սարայա ալ-Քուդս» խմբավորման մարտիկները հրթիռակոծել են իսրայելական Աշկելոն քաղաքը, ինչպես նաև Գազայի հատվածի մոտ գտնվող հրեական բնակավայրերը։ Այս մասին ասվում է խմբի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Հրթիռների արձակումն իրականացվել է ի պատասխան մեր ժողովրդի դեմ սիոնիստական ​​թշնամու (Իսրայել) հանցագործությունների»,- նշել է «Սարայա ալ-Քուդսը»։ Աշկելոնը, որը գտնվում է […]

̰
ԱՄՆ-ը Նավալնիի մահվան հետ կապված գործողությունների մի քանի տարբերակ է դիտարկում․ Բայդեն

22:52 16.02.2024

Միացյալ Նահանգները դիտարկում է «գործողությունների մի շարք տարբերակներ»՝ կապված Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք քննարկում ենք գործողությունների մի շարք տարբերակներ: Ես միայն դա կասեմ այս պահին», – ասել է ամերիկացի առաջնորդը, երբ նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք Վաշինգտոնը ուսումնասիրում է Մոսկվայի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ

22:45 16.02.2024

Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:

̰
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

22:42 16.02.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտական էկոհամակարգի զարգացման և գիտահետազոտական (R&D) կենտրոնների հետ սերտ համագործակցության ձևավորման, ինչպես նաև գիտահետազոտական ոլորտում պետական պատվերների ձևակերպման հետ կապված հարցեր: «Գիտուժ» նախաձեռնության անդամները նախարարին են ներկայացրել, թե գործունեության ինչ հիմնական ուղղություններ ունեն, մարդկային ինչ ներուժ է […]

̰
ԱՄՆ փոխնախագահի համոզմամբ՝ Աֆրիկան ​​ազդելու է աշխարհի ապագայի վրա

22:33 16.02.2024

Աֆրիկան ​​կազդի համաշխարհային հանրության ապագայի վրա, և, հետևաբար, Միացյալ Նահանգները հավատարիմ է մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։ «Մենք դիտարկում ենք մայրցամաքի ապագան և այն, թե ինչպես դա կազդի աշխարհի ապագայի վրա: Սա անհերքելի է։ Ուղիղ ազդեցություն կլինի»,- ասել է Հարիսը: Միևնույն ժամանակ […]

̰
Ալիևը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարման անհրաժեշտության մասին

22:15 16.02.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ներկայիս նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպմանը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ ՄԽ-ի պաշտոնական լուծարմանը։ «Ադրբեջանի նախագահը կարևորել է ԵԱՀԿ-ում մի շարք մեխանիզմների պաշտոնական վերացումը, որոնք անցյալի մնացորդներ են, մասնավորապես այնպիսի բացարձակապես ոչ ակտիվ կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն»,- զրույցի մանրամասները […]

̰
Մյունխենում կայացել է ՀՀ վարչապետի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

22:09 16.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին։ Միաժամանակ, կարևորվել […]

̰
Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան

22:07 16.02.2024

ՀՀ նախագահի հրամանագով՝ Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Սուրեն Բաղդասարյանին նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,-նշված է հրամանագրում։

̰
ԱՄՆ փոխնախագահը Մյունխենում հանդիպել է Նավալնիի այրու հետ

22:04 16.02.2024

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Մյունխենում հանդիպել է Ալեքսեյ Նավալնիի այրու՝ Յուլյայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ «Փոխնախագահ Հարիսը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է Ալեքսեյ Նավալնիի կնոջ (այրի-ՏԱՍՍ) Յուլյա Նավալնայայի հետ: Փոխնախագահն իր վիշտն ու վրդովմունքն է հայտնել նրա մահվան մասին հաղորդագրությունների կապակցությամբ»,-ասել է այս պաշտոնյան։ Փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար շրջանի […]

̰
SHANTNEWS

22:00 16.02.2024

̰
Երևանյան պոլիկլինիկաներում բնակչության որակյալ բուժծառայությունների մատուցման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր

21:58 16.02.2024

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջության կենտրոններում՝ պոլիկլինիկաներում, վերազինման ու բնակչության որակյալ բուժծառայությունների մատուցման և մատչելիության բարձրացման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
Մեզ հրատապ անհրաժեշտ է արդար և կայուն խաղաղություն Ուկրաինայի, Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար․ Գուտերեշ

21:53 16.02.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի համար խաղաղություն հաստատելու հրատապ անհրաժեշտության մասին։ «Մեզ հրատապ անհրաժեշտ է արդար և կայուն խաղաղություն Ուկրաինայի, Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար», – ասել է Գուտերեշը։ Այս աշխարհը, նրա խոսքով, պետք է համապատասխանի ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին:

̰
Վարչապետը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրենին

21:46 16.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպի հետ: Քննարկվել են ՀՀ կառավարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է միգրացիայի ոլորտում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` թվայնացման ուղղությամբ քայլերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը, միաժամանակ կարևորել […]

̰
Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել․ Միրզոյան

21:42 16.02.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել: «Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մենք համատեղ աշխատում ենք […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետների հանդիպումը

21:37 16.02.2024

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

21:26 16.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Ուկրաինայի հարցով բանակցություններն անիմաստ են, եթե խոսքը նրա կապիտուլյացիայի մասին է․ Շոլց

21:17 16.02.2024

Ուկրաինայի հարցով դիվանագիտական ​​ջանքերն արդեն իսկ ընթանում են, բայց խաղաղության բանակցություններն անիմաստ են, եթե խոսքը Կիևի կապիտուլյացիայի մասին է։ Այս կարծիքը Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Դիվանագիտական ​​ջանքերը երկար ժամանակ է, ինչ տարվում են։ Իհարկե, բանակցությունների կոչն ինքնին չի լուծում խնդիրը: Եթե բանակցությունները նշանակում են, որ Ուկրաինան պարզապես պետք […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

21:08 16.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
BACK_TO_TOP