TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ իրացրած անձինք կալանավորվել են. քրեական վարույթը շարունակվում է

13:00 17.02.2024

ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական […]

̰
Շոլցն ասել է, որ Արևմուտքը չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև

12:49 17.02.2024

Արևմուտքը չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ուստի դաշինքն իր զինուժը չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։ «Երկու բան, իմ կարծիքով, առանցքային նշանակություն ունի. առաջինը, Ռուսաստանի սպառնալիքն իրական է, ուստի մեր պաշտպանական և զսպման կարողությունները պետք է լինեն և մնան վստահելի։ Ինչպես նախկինում, այդպես […]

̰
Ալիևը և Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

12:42 17.02.2024

Փետրվարի 16-ին Մյունխենում հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Ֆիդանը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է բոլոր ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացումը, և վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Հանդիպմանը […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պերուի արտաքին գերատեսչությունների միջև

12:25 17.02.2024

Փետրվարի 16-ին Լիմայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետություն արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, պերուականը՝ արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Իգնասիո Իգերաս Արեն։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-պերուական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ակադեմիական […]

̰
Քաղաքացին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել դատավորների հասցեին․ վարույթն ուղարկվել է դատարան

12:19 17.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի բնակչի կողմից դատարանի և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Բարձրագույն դատական խորհրդից ստացված հաղորդումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը քաղաքացիական մի գործի շրջանակներում Արմավիրի մարզի առաջին […]

̰
Աննա Վարդապետյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրում ապրող, ապագա իրավաբան 15-ամյա Արսեն Գասպարյանին

12:14 17.02.2024

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում, այցելել է Լիճք բնակավայրում ապրող 15-ամյա Արսեն Գասպարյանին, ով 2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակ էր ուղարկել Գլխավոր դատախազության էլեկտրոնային փոստին: Իր նամակում Արսենը նշել էր, որ սովորում է 10-րդ դասարանում և նպատակ ունի դառնալ դատախազ. «Ձեր ելույթները շատ […]

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիխտենշտայնի իշխանի հետ

12:10 17.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Համաժողովի երկրորդ օրը վարչապետի առաջին հանդիպումը եղել է Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիխտենշտայն հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: […]

̰
Վրաստանում ձերբակալել են  ինքնաթիռում ռումբի մասին սուտ հաղորդում տված բնակչին

12:02 17.02.2024

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները փետրվարի 14-ին Քութայիսից Բարսելոնա թռչող Wizz Air ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին կեղծ հաղորդում տալու համար ձերբակալել են հանրապետության մի բնակչի։ Այս մասին հայտնում է Պետական ​​անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը օպերատիվ, որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում Քութայիսի-Բարսելոնա օդանավում պայթուցիկ սարքի առկայության մասին կեղծ հաղորդման նախաձեռնողին հայտնաբերել և […]

̰
SHANTNEWS

12:00 17.02.2024

̰
BMW-ն կողաշրջված հայտնվել է Գետառում․ տուժածներին մեծ դժվարությամբ են դուրս բերել

11:51 17.02.2024

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռև անհայտ հանգամանքներում դուրս է  եկել երթևեկելի գոտուց, բախվել Գետառի վրա տեղադրված երկաթե ճաղավանդակներին, մոտ 40 մետր ճաղավանդակ կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Գետառում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում […]

̰
Արարատ Միրզոյանը Ավստրիայի և Էստոնիայի գործընկերների հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

11:49 17.02.2024

Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և վերջին զարգացումներին։

̰
Փետրվարի 19-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

11:34 17.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 6, 10, 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շոպրոնի 2-րդ նրբ. 8 շենք, Շոպրոնի 3-րդ նրբ. 3, 4, 5, 6, 7 շենքեր, Լևոն Սարգսյան փ. […]

̰
Աննա Վարդապետյանին են ներկայացվել Գեղարքունիքի մարզի դատախազության 2023 թվականի աշխատանքները

11:26 17.02.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: Քննարկմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետի, […]

̰
Վրաերթ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար

11:23 17.02.2024

Այսօր՝ փետրվարի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էդգար Բ․-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան 51 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնային անցման վրայով, սակայն կարմիր լույսի տակով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 44-ամյա Անուշ Մ․-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, […]

̰
Չինաստանի ԱԳՆ-ն Բլինքենին ասել է «մեկ Չինաստան» սկզբունքը հարգելու անհրաժեշտության մասին

11:07 17.02.2024

Եթե ​​Միացյալ Նահանգները ցանկանում է կայունություն Թայվանի նեղուցում, ապա նա պետք է հավատարիմ մնա «մեկ Չինաստան» սկզբունքին և չաջակցի «Թայվանի անկախությանը,  հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։ «Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է կայունություն Թայվանի նեղուցում, ապա նա պետք է պահպանի «մեկ Չինաստան» սկզբունքը և երեք համատեղ չին-ամերիկյան կոմյունիկեն, […]

̰
Առաջարկվել է ինքնագնահատականը բարձրացնելու անսովոր միջոց

10:58 17.02.2024

Մեկ սովորությունը կօգնի մարդուն բարձրացնել ինքնագնահատականը և կենտրոնանալ իր հաջողությունների վրա, ասել է հոգեբան Նատալյա Ալեքսանդրովան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում ինքնագնահատականը բարձրացնելու անսովոր միջոց է առաջարկել։ Նրա խոսքով՝ անձնական օրագիր պահելը կարող է օգնել նրանց, ովքեր անընդհատ կենտրոնանում են իրենց թերությունների ու անհաջողությունների վրա։ «Մարդը կարձանագրի իր հաջողությունները, ինչպես նաև կնկարագրի, թե ինչն է դա […]

̰
Վերսկսվել են Սանահին-Ակներ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

10:47 17.02.2024

Վերսկսվել են Սանահին-Ակներ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Զուգահեռ կատարվում են նաև մայթերի, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:36 17.02.2024

Փետրվարի 17-ին՝ ժամը 10։05-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Արարատի (տեսանելիությունը՝ 100-150մ), Կապանի (տեսանելիությունը՝ 50-60մ ), Գորիսի (տեսանելիությունը՝ 50-100 մ), Մեղրիի (տեսանելիությունը՝ 80-150մ) տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում (տեսանելիությունը՝ 40-50մ) մառախուղ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Բժիշկը ցրել է ջրծաղիկի մասին վտանգավոր միֆերը

10:25 17.02.2024

Ջրծաղիկը կարող է ախտահարել ցանկացած տարիքի մարդկանց, ասում է մանկաբույժ Քրիստինա Մուլյուկովան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է այս վիրուսային հիվանդության մասին վտանգավոր միֆերը։ Նրա խոսքով՝ վարակը փոխանցվում է ինչպես օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդ մարդու հետ շփվելիս, այնպես էլ կենցաղային շփման միջոցով, օրինակ՝ սրբիչներով և սպասքով։ Որպես կանոն, հիվանդությունը դրսևորվում է 10-21 օր հետո, իսկ հիվանդությանը […]

̰
Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ․ ԶԼՄ

10:15 17.02.2024

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին  X-ի իր էջում հայտնել է Marca թերթի լրագրող Ռամոն Ալվարես դե Մունը։ Փետրվարի 15-ին RMC Sport գործակալությունը հայտնել էր, որ Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ֆրանսիական ՊՍԺ-ն։ «Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ»,- գրել է լրագրողը։ Մբապեն 25 […]

̰
Վան Ին Բլինքենի հետ հանդիպմանը պահանջել է չեղարկել ԱՄՆ պատժամիջոցները

10:04 17.02.2024

Չինաստանի արտգործնախարար Վան Ին Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը ամերիկյան իշխանություններից պահանջել է չեղարկել Չինաստանի դեմ միակողմանի պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Վան Ին ԱՄՆ-ից պահանջել է չեղարկել անօրինական միակողմանի պատժամիջոցները չինական ձեռնարկությունների և անհատների նկատմամբ և չվնասել ՉԺՀ-ի օրինական իրավունքներն ու շահերը զարգացման ոլորտում»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված […]

̰
ԱՄՆ-ում տան պայթյունի հետևանքով հրշեջ է զոհվել. NBC

09:53 17.02.2024

Ամերիկյան Սթերլինգ քաղաքում (Վիրջինիա նահանգ) տան պայթյունի հետևանքով հրշեջ է զոհվել։ Եվս 11 մարդ վիրավորվել է, հաղորդում է NBC-ն։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց վիճակն անհայտ է մնում։ Հեռուստաընկերության տվյալներով՝ Լաուդեն շրջանի հրշեջ ծառայություն ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 19:40-ին՝ գազի հոտի պատճառով: Պայթյունը տեղի է ունեցել հրշեջների՝ դեպքի վայր ժամանելուց անմիջապես հետո։ Միջադեպի […]

̰
Բժիշկը թվարկել է ենթաստամոքսային գեղձի համար վնասակար սննդային սովորությունները

09:42 17.02.2024

Առօրյա սննդային որոշ սովորություններ վնասակար են ենթաստամոքսային գեղձի առողջության համար, ասում է գաստրոէնտերոլոգ Նատալյա Սլյունյաևան: Նման սովորությունները նա թվարկել է aif.ru-ի հետ զրույցում։ Բժիշկը հիշեցրել է, որ ենթաստամոքսային գեղձի վատ աշխատանքը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։ Ալկոհոլի օգտագործումը, ըստ բժշկի, օրգանի վրա բացասաբար ազդող հիմնական գործոններից է, թունդ ըմպելիքներն ավելի շատ են քայքայում, քան […]

̰
Բժիշկը սովորեցրել է տարբերել սրտի կաթվածը նմանատիպ ախտանիշներով հիվանդությունից

09:31 17.02.2024

Որոշ դեպքերում սրտի սուր ինֆարկտը կարելի է շփոթել պանկրեատիտի նոպայի հետ, զգուշացրել է սպորտային բժիշկ Ալեքսանդրա Չիստյակովան։ Բժշկական գիտությունների թեկնածուն Lenta.ru-ի հետ զրույցում սովորեցրել է տարբերել այս հիվանդությունները միմյանցից։ Ըստ Չիստյակովայի՝ ենթաստամոքսային գեղձի հետ կապված ցավը սովորաբար առաջանում է որովայնի վերին հատվածում և կարող է տարածվել դեպի ձախ ձեռքը (ուս, թիակ), ինչը բնորոշ է նաև […]

̰
Բժիշկը խոսել է մրսածության դեմ հայտնի միջոցի անարդյունավետության մասին

09:20 17.02.2024

Մեղրն ունի մի շարք օգտակար հատկություններ, սակայն կարող է արդյունավետ չլինել մրսածության բուժման համար։ Այս մասին Life.ru-ին տված հարցազրույցում ասել է թերապեւտ Սվետլանա Բուրնացկայան։ Բժիշկը նշել է, որ մեղրը հայտնի է իր հակաբակտերիալ, հակաբորբոքային, հակաօքսիդանտ և վերքերը բուժող հատկություններով։ Այն օգնում է մեղմացնել չոր հազը, նվազեցնել կոկորդի ցավն ու գրգռվածությունը, ամրապնդել իմունային համակարգը, ինչի պատճառով […]

̰
Բացահայտվել է սուրճի միջոցով նիհարելու տարբերակ

09:09 17.02.2024

Սուրճը կարելի է ավելացնել ձեր սննդակարգում՝ նիհարելու համար, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Այս ըմպելիքի օգնությամբ նիհարելու եղանակը նա բացահայտել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Բժիշկը խոսել է շվեդ գիտնականների ուսումնասիրության մասին, որոնք ապացուցել են, որ կոֆեին պարունակող ցածր կալորիականությամբ ըմպելիքներ խմելը նպաստում է քաշի կորստին։ Սոլոմատինայի խոսքով՝ սուրճը կարող է փոխարինել սովորական քաղցրավենիքներին, հատկապես […]

̰
«Իսլամական ջիհադի» զինյալները ստանձնել են Աշկելոնի հրթիռակոծման պատասխանատվությունը

23:00 16.02.2024

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թեւ հանդիսացող «Սարայա ալ-Քուդս» խմբավորման մարտիկները հրթիռակոծել են իսրայելական Աշկելոն քաղաքը, ինչպես նաև Գազայի հատվածի մոտ գտնվող հրեական բնակավայրերը։ Այս մասին ասվում է խմբի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Հրթիռների արձակումն իրականացվել է ի պատասխան մեր ժողովրդի դեմ սիոնիստական ​​թշնամու (Իսրայել) հանցագործությունների»,- նշել է «Սարայա ալ-Քուդսը»։ Աշկելոնը, որը գտնվում է […]

̰
ԱՄՆ-ը Նավալնիի մահվան հետ կապված գործողությունների մի քանի տարբերակ է դիտարկում․ Բայդեն

22:52 16.02.2024

Միացյալ Նահանգները դիտարկում է «գործողությունների մի շարք տարբերակներ»՝ կապված Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք քննարկում ենք գործողությունների մի շարք տարբերակներ: Ես միայն դա կասեմ այս պահին», – ասել է ամերիկացի առաջնորդը, երբ նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք Վաշինգտոնը ուսումնասիրում է Մոսկվայի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ

22:45 16.02.2024

Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:

̰
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

22:42 16.02.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտական էկոհամակարգի զարգացման և գիտահետազոտական (R&D) կենտրոնների հետ սերտ համագործակցության ձևավորման, ինչպես նաև գիտահետազոտական ոլորտում պետական պատվերների ձևակերպման հետ կապված հարցեր: «Գիտուժ» նախաձեռնության անդամները նախարարին են ներկայացրել, թե գործունեության ինչ հիմնական ուղղություններ ունեն, մարդկային ինչ ներուժ է […]

̰
BACK_TO_TOP