TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ուկրաինայի համար դժվար կլինի առանց ԱՄՆ-ի օգնության․ Շոլց

16:55 16.02.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինային շատ դժվար ժամանակներ են սպասվում։ Եվրոպան, նրա խոսքով, պետք է մեծացնի իր ներդրումը։ «Առանց ԱՄՆ-ի օգնության շատ դժվար կլիներ: ԱՄՆ-ը մեծ ռազմական տերություն է, որն ունի աշխարհում ամենամեծ պաշտպանական բյուջեն»,- ասել է կանցլերը Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում: Միաժամանակ Շոլցն ընդգծել է, որ Դանիան, […]

̰
Իրանը մտադիր է փակել Աֆղանստանի հետ սահմանը

16:47 16.02.2024

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը երկրի գլխավոր հարցերից է անվանել Աֆղանստանի հետ սահմանի փակումը և հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող Իրանին արգելել իրագործել նման ծրագրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Բրիգադային գեներալ Ամիր Քյումարս Հեյդարին Իրան-Աֆղանստան սահման այցի ժամանակ հայտնել է, որ երկու երկրների սահմանային գոտու փակումը Թեհրանի գլխավոր խնդիրներից […]

̰
Զախարովան՝ Նավալնիի մահվան վերաբերյալ ՆԱՏՕ-ի երկրների արձագանքի մասին

16:32 16.02.2024

Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ ՆԱՏՕ-ի երկրներն արդեն եզրակացություններ են պատրաստել՝ չսպասելով դատաբժշկական փորձաքննությանը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նավալնիի մահվան վերաբերյալ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների անմիջական արձագանքը՝ Ռուսաստանին ուղղված ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնամերկացում է: Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են»,- նշել է դիվանագետը։ ՆԱՏՕ-ի […]

̰
Ֆրանսիայում Դեպարդիեին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

16:22 16.02.2024

Փարիզում նախաքննություն է սկսվել դերասան Ժերար Դեպարդիեի նկատմամբ սեռական ոտնձգությունների նոր գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։ Դեպարդիեի դեմ բողոքը ներկայացվել է հունվարի 9-ին մի կնոջ կողմից, որը ռեժիսորի օգնական է աշխատել 2014 թվականին ֆիլմի նկարահանումների ժամանակ և, իր պնդմամբ, դերասանի կողմից ենթարկվել է ոտնձգությունների: Դեպարդիեի նկատմամբ արդեն հետաքննություն է ընթանում […]

̰
Ուկրաինան և Գերմանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

16:07 16.02.2024

Ուկրաինան և Գերմանիան երկկողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հայտնում է ուկրաինական Европейская правда պարբերականը՝ հղում անելով Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները և Զելենսկու գրասենյակը հայտնել էին փետրվարի 16-ին նախատեսված Ֆրանսիա և Գերմանիա այցերի ընթացքում անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ստորագրելու նրա մտադրության մասին։ «Ուկրաինան և Գերմանիան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր […]

̰
Քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ի և Իրանի համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

16:00 16.02.2024

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետ Հայդեր Մոհամմադիին: Նրանք քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, Լենա Նանուշյանն անդրադարձել է դեղերի շրջանառության, բժշկական տուրիզմի զարգացման ուղղությամբ համագործակցությանը և համատեղ գործողությունների ծրագրի ընթացքին: Նանուշյանն ընդգծել […]

̰
Մխիթար Հայրապետյանը ընդունել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

15:48 16.02.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ ընդլայնելու գործակցության շրջանակները նորարարության, բարձր տեխնոլոգիաների, նոր արժեքների ստեղծման գործում։ Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու […]

̰
Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

15:43 16.02.2024

Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության ջերմ ընդունելության եւ կառուցողական երկխոսության համար: Բուլղարիայի նախագահը նշել է, որ չնայած հայ-բուլղարական սերտ միջպետական հարաբերություններին՝ կա համագործակցության չիրացված մեծ ներուժ արդյունաբերական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: «Հայ […]

̰
Ալեքսեյ Նավալնին մահացել է

15:33 16.02.2024

Ռուսաստանում բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկից բուժաշխատողներ և շտապ բուժօգնության խումբ է կանչվել։ Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրական արդյունք չեն տվել։ […]

̰
ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ

15:30 16.02.2024

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 16-20-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն ԵԽԽՎ-ին կոչ է արել վերականգնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

15:23 16.02.2024

Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշումը՝ չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, անհամատեղելի է ժողովրդավարական սկզբունքների հետ և չի բխում տարածաշրջանում կայունության շահերից։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք ցավում ենք ԵԽԽՎ-ի՝ ադրբեջանական պատվիրակության մանդատը չհաստատելու որոշման համար։ Նման որոշումը անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների հետ և հակասում է ներկայացուցչության […]

̰
Քեմերոնն ու Բլինքենը մերժել են Բորելի հրավերը՝ մասնակցելու ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը․ ԶԼՄ

15:09 16.02.2024

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարներ Դեյվիդ Քեմերոնը և Էնթոնի Բլինքենը մերժել են ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելի հրավերը՝ մասնակցելու ԵՄ ԱԳ նախարարների՝ փետրվարի 19-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ԵՄ կառույցների դիվանագիտական ​​աղբյուրները, Բորելը հրավիրել է Քեմերոնին և Բլինքենին՝ քննարկելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Միևնույն ժամանակ, երկուսն […]

̰
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից

15:03 16.02.2024

ԱՄՆ-ն իրական չի համարում մոտ ապագայում ՆԱՏՕ-ի և, մասնավորապես, իր արևելյան թևի պետությունների վրա Ռուսաստանի հարձակման սպառնալիքը։ Նման կարծիք է հայտնել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Ներկայումս մենք չենք տեսնում նման մոտալուտ սպառնալիք դաշինքի երկրների համար Ռուսաստանի Դաշնությունից: Մենք չենք տեսնում անմիջական սպառնալիք ՆԱՏՕ-ի, նրա արևելյան թևի համար, մենք դա […]

̰
SHANTNEWS

15:00 16.02.2024

̰
Ուկրաինայում խաղաղության համար անհրաժեշտ է մեծացնել զենքի մատակարարումները. Ստոլտենբերգ

14:49 16.02.2024

Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է մեծացնել զենքի մատակարարումները Կիև, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում։ «Եթե մենք ցանկանում ենք կայուն խաղաղություն Ուկրաինայում, մենք պետք է ավելի շատ զենք մատակարարենք: Դա անելու համար մենք պետք է ավելի շատ արտադրենք Ուկրաինային օգնելու և մեր սեփական […]

̰
Լիբանանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դադարեցնել հակամարտության սրումը հանրապետության հարավում

14:43 16.02.2024

Լիբանանի կառավարությունը մտահոգված է երկրի հարավային հատվածներում իրավիճակի վատթարացմամբ այն ընթացքում, երբ դիվանագիտական ​​ջանքեր են գործադրվում լիբանանա-իսրայելական սահմանին հանդարտությունը վերականգնելու համար: Այս մասին ասվում հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղարկված հաղորդագրության մեջ։ «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հավաքականորեն դատապարտել Իսրայելի ագրեսիվ հարձակումները Լիբանանի վրա», – ընդգծվում է փաստաթղթում: Նշվում է, որ […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

14:32 16.02.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Պարեկները մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել

14:27 16.02.2024

Հունվարի 23-ից փետրվարի 13-ը մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3359 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 39 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195 անձ։ Հայտնաբերվել են չամրակապված վարելու՝ 1226, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 38, արագության գերազանցման՝ 274 և 935 այլ […]

̰
Մարմնական վնասվածքներ և դանակի բազմաթիվ հարվածներ․ Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտումը

14:13 16.02.2024

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հունվարի 24-ի երեկոյան ահազանգ էր ստացվել: Զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ մոտեցել է Հրաչյա Քոչար փողոցի հասցեներից մեկը և նկատել, որ պատվիրատուն մարմնական վնասվածք ունի, արնահոսում է։ Չուշացավ նաև հիվանդանոցից ահազանգը։ Շտապօգնության խումբը գանգուղեղային վնասվածքով և կտրած-ծակած վերքերով «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել մի տղամարդու։ Տուժածը հիվանդանոցում ներկայացել […]

̰
Վահան Քերոբյանն իր հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

14:06 16.02.2024

Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը իրավապահ մարմինների կողմից իրեն քրեական հետապնդման ենթարկելու մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քերոբյանը նման դիրքորոշում հայտնեց Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում՝ նախքան իր նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը: Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում՝ նախկին նախարարը կարճ պատասխանեց՝ «ոչ»: Դատարանը փետրվարի 16-ին Քերոբյանի […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

13:59 16.02.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սնանկության դատարանի դատավոր Ինգա Բարսեղյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել:

̰
Իլհամ Ալիևը Ալի Ասադովին վերանշանակել է հանրապետության վարչապետի պաշտոնում

13:51 16.02.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալի Ասադովին վերանշանակել է հանրապետության վարչապետի պաշտոնում։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանը տեղադրված է նրա կայքում։ «Ալի Իդայաթ Ասադովին նշանակել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ»,- ասվում է փաստաթղթում։ Ավելի վաղ ուրբաթ օրը Ադրբեջանի խորհրդարանը նախագահի առաջարկով համաձայնություն է տվել Ասադովին կառավարության ղեկավար նշանակելուն։  

̰
«Վաստակի համար» մեդալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետին

13:44 16.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Երկարամյա ծառայության, ծննդյան հոբելյանի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետ Մարիամ Համբարձումի Գրիգորյանը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունից ներկաներին ողջունել և մարզային քննչական […]

̰
Լավրովն ասել է, որ ուկրաինացիները Ռուսաստանում բացարձակ հավասար են ընկալվում

13:40 16.02.2024

Միլիոնավոր ուկրաինացիներ Ռուսաստանում իրենց զգում են ինչպես տանը, այստեղ նրանց ընկալում են որպես բացարձակ հավասար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Միլիոնավոր ուկրաինացիներ գտել են իրենց ապաստանը, կացարանը մեր երկրում: Այստեղ նրանք ընկալվում են որպես բացարձակապես հավասար եղբայրներ, քույրեր, մարդիկ, որոնց հետ մենք կիսել ենք և՛ ուրախություն, և՛ վիշտ», – նշել է […]

̰
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն․ ՊԵԿ

13:33 16.02.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով «արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիներին հարկելու» թեմայով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, անհրաժեշտ է համարում հայտնել, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:27 16.02.2024

Երևանում փետրվարի 16-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 16-ի ցերեկը, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 […]

̰
Դատարանը հրապարակեց Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոցը

13:18 16.02.2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսով տնային կալանքը։ Քիչ առաջ դատարանը հրապարակեց վճիռը։ Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։ Ինչպես լրագրողներին հայտնել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը, նրան մեղադրանք է առաջադրվել 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունները […]

̰
Միասնական սոցիալական ծառայության հայտարարությունը ՝ կենսաթոշակի փոխանցման վերաբերյալ

13:15 16.02.2024

Կենսաթոշակի վճարման ձեր կազմակերպությունը (բանկ, հայփոստ) կամ բանկային հաշվեհամարը փոխելու դեպքում` ՄՍԾ ձեր տարածքային կենտրոն դիմելուց հետո Ձեր հաջորդ ամսվա կենսաթոշակը կփոխանցվի նոր հաշվեհամարին: Այս մասին հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։

̰
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» բազայի վրա

13:08 16.02.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը ուրբաթ գիշեր հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» բազայի վրա՝ ոչնչացնելով մի քանի արմատականների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում՝ Կանտարա քաղաքում գտնվող «Հըզբոլլահի» ռազմական համալիրին: Հարվածի արդյունքում մի քանի ահաբեկիչներ են սպանվել»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց օդանավակայանում

13:01 16.02.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են ներկայացրել 44-ամյա Մարուսյա Ա.-ին, որը հունվարի 31-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
BACK_TO_TOP