12:54 16.02.2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն այս գիշեր վերադարձել են Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունից. Եվրոպայի արդեն 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Հայաստանի թիմին դիմավորել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի […]
12:49 16.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում: Բարձր ենք գնահատում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Լիտվայի շարունակական ջանքերը: Ջերմությամբ […]
12:43 16.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման` 5, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, […]
12:37 16.02.2024
Այսօր՝ փետրվարի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական […]
12:29 16.02.2024
Փետրվարի 15-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և քաղաքական երկխոսության ակտիվացման հնարավորություններն՝ արտահայտելով երկուստեք պատրաստակամություն։ Ընդգծվել է տարբեր ուղղություններով, մասնավորապես տնտեսության, առևտրի, ինչպես նաև մշակույթի ոլորտներում կապերի զարգացման և այդ նպատակով անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի […]
12:24 16.02.2024
«Գավառը՝ ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գավառ համայնքում քննարկվել են նախատեսվող միջոցառումների մանրամասները, ընթացակարգերը, ժամկետները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը: «Համատեղ աշխատանքի […]
12:18 16.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 15-ին Վայք քաղաքի տարածքում ծառայություն իրականացնելիս Արփա գետում նկատել են երկու տղամարդու: Մոտենալով՝ տեսել են, որ նրանք էլեկտրահարման եղանակով ձկնորսություն են անում: Պարեկներին տեսնելով՝ նրանցից մեկը դիմել է փախուստի: Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով վայքեցի 74-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել […]
12:11 16.02.2024
ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Գրեգ Ֆերգուսիի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարևորությունը։ Երկուստեք շեշտվել է, որ ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
12:08 16.02.2024
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի էջում նշել է, որ իրեն հաճախ են հարց տալիս՝ արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա։ «Իմ պատասխանն այդ հարցին այն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։ Ավելին, 2021 թվականից սկսած՝ Ադրբեջանի բոլոր գործողությունները ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի […]
00:00 16.02.2024
Հարվարդի համալսարանը առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի ամենահարուստ համալսարանների վարկանիշում, որը կազմվել է Քոլեջների և համալսարանների բիզնեսի պատասխանատուների ազգային ասոցիացիայի և Commonfund ինստիտուտի կողմից: Ինչպես նշում է Forbes ամսագիրը, որը տրամադրում է այս վարկանիշը, Հարվարդի ֆոնդի չափը կազմել է գրեթե 49,5 միլիարդ դոլար, երկրորդ տեղում՝ մի փոքր հետ մնալով, Տեխասի համալսարանն է՝ գրեթե 45 միլիարդ […]
23:55 15.02.2024
Մինչեւ ամառ նիհարելու համար հարկավոր է աստիճանաբար նիհարել և ոչ մի դեպքում սովի չմատնվել, հորդորել է սննդաբան Նատալյա Դենիսովան։ Բժիշկը aif.ru-ի հետ զրույցում անվանել է նիհարելու գաղտնիքները։ Մասնագետի խոսքով՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելը դժվար է նրանց համար, ովքեր իսկական քաղցը շփոթում են նյարդային լարվածության պատճառով ուտելու ցանկության հետ։ «Եթե վստահ չեք, որ իսկապես քաղցած եք, փորձեք […]
23:47 15.02.2024
Փետրվարի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել եվրոպական կուսակցական միությունների վերաբերյալ զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
23:36 15.02.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզված է, որ հնարավոր է նոր համաձայնագիր Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև, որը նախատեսում է Գազայի հատվածում մարտերի նոր դադար և պատանդների ազատ արձակում։ «Մենք Քաթարից, Եգիպտոսից, Իսրայելից մեր գործընկերների հետ աշխատում ենք այս՝ շատ ինտենսիվ աշխատանքի վրա, որպեսզի փորձենք համաձայնություն գտնել: Եվ ես կարծում եմ, որ դա հնարավոր […]
23:20 15.02.2024
Փետրվարի 13-14-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահող Գայանայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց քննարկում՝ «Կլիմայի փոփոխության և պարենային անապահովության ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վրա» խորագրով։ Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ինչպես նաև մի շարք անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ։ ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում շեշտել է պարենային ռեսուրսների […]
23:03 15.02.2024
Միացյալ Նահանգները կմնա ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցը, անկախ նրանից, թե ով կհայտնվի Սպիտակ տանը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վստահ եմ, որ, անկախ նախագահական ընտրությունների արդյունքից, Միացյալ Նահանգները կմնա ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցը»,- ասել է Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը […]
22:52 15.02.2024
Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Բելգորոդի հրթիռակոծության հետ կապված այս հայտարարությունը ճեպազրույցում արել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք տեսել ենք ռուսական Բելգորոդ քաղաքի վրա հրթիռային հարձակումների մասին հաղորդումներ և կրկնում ենք, որ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն արգելված են միջազգային […]
22:36 15.02.2024
Վաղ փուլերում քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանիշների, ուստի, եթե մարդը ցավ չունի, դա չի երաշխավորում, որ նա քաղցկեղ չունի, զգուշացրել է ուռուցքաբան Խամիս Մագոմեդովան։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է քաղցկեղի մասին մի քանի հայտնի միֆ։ Մագոմեդովան առաջին հերթին անհիմն է անվանել չարորակ ուռուցքների վարակիչ լինելու տեսությունը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, որոշ վարակներ կարող […]
22:31 15.02.2024
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնեց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նա հայտնեց, որ գնում են դատարան, քննվելու է խափանման միջոցի հարցը: Փաստաբանը նշեց, որ Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության […]
22:20 15.02.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որպես օրինակ է բերել Շվեդիան, թե որքան արագ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե դաշինքի երկրները երբևէ որոշեն հրավիրել նրան: Այդ մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի (ՄԱԿ) նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ Մեկնաբանելով ուկրաինացի լրագրողների խնդրանքը ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ առ այն, որ Կիևը դաշինքի […]
22:17 15.02.2024
Բրյուսելյան պաշտոնական այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը երկկողմ հանդիպումներ են ունեցել Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության (DG Home) ղեկավար Բեատա Գմինդերի, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կայացման հարցերով տնօրեն Ադրիեն […]
21:54 15.02.2024
Բելգորոդի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել է 18 մարդ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Օպերատիվ տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 18 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը»,- ասված է հաղորդագրության […]
21:39 15.02.2024
Ուժի մեջ է մտել Ուկրաինայում բժշկական կանեփի օրինականացման մասին օրենքը, ասվում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում հրապարակված տվյալների մասին։ Ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը դեկտեմբերի 21-ին հայտնել էր, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունել է բժշկական մարիխուանայի օրինականացման մասին օրինագիծը։ Ավելի ուշ խորհրդարանում արձանագրվեց օրինագիծն արգելափակելու բանաձեւ, սակայն հետագայում պատգամավորների մեծամասնությունը հրաժարվեց արգելափակել փաստաթուղթը։ «Բժշկական, […]
21:17 15.02.2024
Ռուսաստանը երբեք չի տարանջատել ռուսներին ու ուկրաինացիներին՝ համարելով, որ նրանք մեկ ժողովուրդ են, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Սվերդլովսկի մարզ է ժամանել հինգշաբթի օրը։ Նիժնի Տագիլի «Ուրալվագոնզավոդում» ՌԴ նախագահը զրուցել է աշխատողների հետ: «Ուզում եմ ուղղակիորեն ասել, թե ինչպես էր դա: Սա բոլորը գիտեն՝ մենք երբեք տարբերություն չենք դրել ռուսների և ուկրաինացիների միջև, […]
21:08 15.02.2024
Փետրվարի 13-ին Փարիզում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ և ռազմադիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը, շնորհավորելով ՀՀ զինված ուժերի […]
15:55 15.02.2024
Arlington նավը, որն իր կապիտան Ֆրեդերիկ Բերքի հետ միասին խորտակվել էր ԱՄՆ Միչիգան նահանգից դեպի հյուսիս ընկած շրջանում, հայտնաբերվել է նավաբեկությունից 84 տարի անց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Great Lakes Shipwreck Historical Society» կազմակերպությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նավը հայտնաբերվել է Սուփերիոր լճի հատակին սաստիկ փոթորկի ժամանակ անհետանալուց մոտավորապես 84 տարի անց: «Նավը […]
15:50 15.02.2024
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավվում են։ Մասնավորապես՝ 1 տարով երկարաձգվում է ծրագրի գործողության ժամկետը, այսինքն շահառուները կկարողանան դիմել և ծրագրից օգտվել մինչև 2025 թ դեկտեմբերի 30-ը։ Եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ և նոտարական կարգով հաստատված […]
15:37 15.02.2024
Իտալիան 10 մլն եվրո կհատկացնի Պաղեստինի խաղաղ բնակչության կարիքների համար: Ինչպես նշել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին, սա երկրորդ ֆինանսական փաթեթն է 2023 թվականի դեկտեմբերին հատկացված նմանատիպ գումարից հետո: «Այդ միջոցները կօգտագործվեն Գազայի հատվածի հիմնական առողջապահական և պարենային կարիքները հոգալու, ինչպես նաև Հորդանան գետի Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի իտալական կազմակերպությունների […]