23:15 14.02.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին, իրավիճակը պայթյունավտանգ է անվանել և ընդգծել, որ կարևոր է քաղաքական կամք դրսևորել՝ տարածաշրջանում պայթյուն թույլ չտալու համար։ «Իրավիճակը պայթյունավտանգ է։ Դեռևս կա այս հակամարտության ընդլայնման վտանգ, աշխարհագրական և քաղաքական էքսպանսիա։ Սա հղի է մեծ պայթյունով տարածաշրջանում, ուստի շատ կարևոր է, որ այժմ լինի քաղաքական կամք, […]
23:03 14.02.2024
Միացյալ Նահանգները մտահոգված է Լիբանանում ներկայիս իրավիճակի սրմամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք շարունակում ենք անհանգստացած մնալ Լիբանանում իրավիճակի սրմամբ»,- ասել է նա։ Միլլերը պնդում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի սկզբից ի վեր Միացյալ Նահանգների գլխավոր նպատակներից մեկը «եղել է կանխել դրա ընդլայնումը և […]
22:41 14.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ավան՝ Նարեկացի թաղամաս 1Ա, 1Բ, 30, 35, 36, 40, 41, 42 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16 թաղ․ 36, 38 շենքեր, թիվ 310 մանկապարտեզ, թիվ 185, 188 դպրոցներ, Հովնաթան և Արմին […]
22:38 14.02.2024
Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։ Մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով գործընկերներին՝ երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ արդարադատության և ներքին գործերի ոլորտներում […]
22:10 14.02.2024
Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն անընդունելի է համարել իսրայելական ռազմական գործողության հետեւանքով Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը եւ կոչ արել դադարեցնել դրանք։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում։ «Ֆրանսիայի նախագահն ընդգծել է հրադադարի մասին համաձայնագրի կնքման հրատապ անհրաժեշտությունը, որն ի վերջո կերաշխավորի բոլոր քաղաքացիական անձանց […]
17:00 14.02.2024
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաև Հայաստանի ռեկորդ սահմանել։ Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3։38.12 րոպեում, ինչն անկախ Հայաստանի ամենաբարձր արդյունքն է աթլետիկայում։ Հիշեցնենք՝ օրերս գյումրեցի մարզիկը դարձել էր Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող՝ […]
16:55 14.02.2024
Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացմամբ և կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի սրման հետ կապված։ Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին ցուցաբերել զսպվածություն, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ։ Բոլոր ի […]
16:46 14.02.2024
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա ընթացքը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
16:30 14.02.2024
Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն […]
16:24 14.02.2024
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) սահմաններին ստեղծված իրադրությունը պահանջում է կազմակերպության ռազմական ներուժի ամրապնդում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Աշխարհում զարգացումների դինամիկան, այդ թվում՝ այն տարածաշրջաններում, որոնք սահմանակից են կազմակերպության մեջ մտնող պետություններին, միջազգային հարաբերությունների վերափոխումը և մարտահրավերների ու սպառնալիքների շրջանակի ընդլայնումը թելադրում են հավաքական անվտանգության […]
16:07 14.02.2024
Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել «Վեյմարյան եռանկյունու» շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով, որում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ «Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր […]
15:55 14.02.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Դավիթ Ալեքսանյանին […]
15:50 14.02.2024
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 13-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում։ Ներկա էին ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը, Սյունիքի մարզային վարչության, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց տեղակալները, պարեկային ծառայության, հաշվառման-քննական բաժանմունքների և պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարները։ Ամփոփվել են 2023 թվականի օպերատիվ-ծառայողական […]
15:46 14.02.2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Համլետ Լևոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Համլետ Լևոնյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- ասված է հրամանագրում:
15:38 14.02.2024
ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
15:32 14.02.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արսեն ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ […]
15:21 14.02.2024
Երեկ՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում «Գյումրու» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ պարեկային ծառայության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատուր […]
15:11 14.02.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. հունվար ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 82 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 34․6 մլն […]
15:05 14.02.2024
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներն իրականացվում են էլեկտրակայանների վերակառուցմանը, փոխարինմանը միտված ներդրումային ծրագրերի շրջանակներում և տեղային վթարների կամ դրանց հնարավորության դեպքերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։ «Նախօրոք հայտարարվում է, կատարվում է հոսանքազրկում և սահմանված ժամերում պարտավոր են վերականգնել։ Պլանային անջատումներն իրավունք չունեն լինել […]
14:55 14.02.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսը արագ կհաստատի Ուկրաինային օգնության նոր փաթեթը։ Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։ «Ես ողջունում եմ ԵՄ-ի որոշումը՝ հատկացնել օգնություն (50 միլիարդ եվրո առաջիկա չորս տարիների ընթացքում – ՏԱՍՍ) և ակնկալում եմ, որ դրան կհետևի ԱՄՆ Կոնգրեսի հաստատումը», […]
14:49 14.02.2024
Երևանում ավելի քան 4-ժամյա, իսկ հանրապետության այլ տարածքներում 8 ժամից ավելի տևողությամբ որևէ հոսանքազրկման դեպքում՝ բացառությամբ ֆորսմաժորային դեպքերի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն բաժանորդներին տուգանքներ է վճարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։ «Դրա համար կարիք չկա դիմելու ընկերությանը։ Մենք ավտոմատ դա հաշվեգրում ենք յուրաքանչյուր բաժանորդի քարտին՝ յուրաքանչյուր […]
14:39 14.02.2024
Ինքնաթիռը, որը թռչում էր վրացական Քութայիսից դեպի Բարսելոնա, վերադարձել է մեկնման օդանավակայան՝ թռիչքից անմիջապես հետո, օդանավում պայթուցիկների առկայության մասին տեղեկությունների պատճառով։ Այս մասին ասվում է Քութայիսիի միջազգային օդանավակայանի հաղորդագրության մեջ։ «Թռիչքից մի քանի րոպե անց Քութայիսի-Բարսելոնա չվերթը վերադարձավ Քութաիսիի միջազգային օդանավակայան։ Պատճառը ավիաընկերությունից ստացված տեղեկությունն էր (Wizz Air – ՏԱՍՍ նշում է) ինքնաթիռում պայթուցիկի ենթադրյալ […]
14:28 14.02.2024
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Դեման Մուհամեդ Համարիին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Համարիին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Մավրիտանիայի միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և […]
14:22 14.02.2024
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության ամբողջ գույքը, շենքերը, շինությունները և տարածքը, այն է՝ ք. Երևան, Հրազդանի կիրճ […]
14:14 14.02.2024
Բրյուսել այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա: Անդրադարձ է […]
14:09 14.02.2024
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, որի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել, անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը խորհրդային հուշարձանների ապամոնտաժման մասին օրենքի վրա, որը 2023 թվականին արգելափակել էր հանրապետության նախագահ Ալար Կարիսը։ Այդ մասին «Արմենպրես»-ը: Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից Կայա Կալլասի նկատմամբ հետախուզում է հայտարարվել խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման քաղաքականությունն առաջ մղելու պատճառով։ «Այդ օրենքն ընդունվել է Ռիյգիկոգուում […]
13:59 14.02.2024
Վահան Քերոբյանը հայտնել է, որ այլևս չի զբաղեցնելու Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ, ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում […]
13:51 14.02.2024
ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 13-ին բաժին է ներկայացել 34-ամյա Վահագն Ե.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ […]