13:43 14.02.2024
Ռուսաստանը մտադիր է զարգացնել համապարփակ ռազմավարական գործընկերություն Չինաստանի հետ և այդ ուղղությամբ աշխատանքը դիտարկում է որպես կարևորագույն խնդիր։ Այս մասին Պետդումայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կզարգացնենք համապարփակ ռազմավարական գործընկերությունը Չինաստանի հետ՝ որպես մեր ամենակարևոր խնդիր», – նշել է նա։ «Երկկողմ առևտուրն աճում է ռեկորդային տեմպերով։ Այս տարի մենք և մեր չինացի […]
13:32 14.02.2024
Երևանում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-16-ին սպասվում է, 17-19-ին հնարավոր է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարզերում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 14-ի ցերեկն առանձին […]
13:09 14.02.2024
Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը […]
13:02 14.02.2024
Տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի երկօրյա արտագնա նիստը: Նիստին մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության […]
12:48 14.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրեջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նախաքննական մարմին է ներկայացվել 41-ամյա Վարդան Հ.-ն: Նա 2009 թ. մարտի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:37 14.02.2024
կողմից փետրվարի 13-ին, ժամը 3.55-ին, Մյունխեն-Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա Արայիկ Վ.-ն: Նա 2014 թ. սեպտեմբերի 12-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-189-րդ (Կեղծ ձեռնարկատիրությանը հանցակցելու) և 38-205-րդ (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն հանցակցելը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք:
12:29 14.02.2024
2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: Հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Եվրոպական Միությունը հայտարարել է լրացուցիչ […]
12:25 14.02.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ առավելություններ ունի էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը․ բժշկական օգնության և սպասարկման որակը կբարձրանա, ինքնաբուժության, սխալ կամ ոչ նպատակային դեղերի ընդունման դեպքերը կբացառվեն կամ կնվազեն, դեղ ստանալու համար հերթերից, թղթաբանությունից և ժամանակի կորստից հնարավոր կլինի խուսափել, դեղատոմսի անընթեռնելիությունը, կորցնելը կբացառվի մեխանիկական սխալներն ու բացթողումները կբացառվեն, կտրվեն ճիշտ քանակով դեղեր, բուժհաստատություններն ու […]
12:18 14.02.2024
Չորեքշաբթի առավոտյան Իրանի Չեհարմեհալ և Բախտիարիա նահանգի մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը դիվերսիա է։ Այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողներին ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին: «Այս դիվերսիան իրականացվել է այսօր գիշերը մոտավորապես ժամը մեկին մայրուղային գազատարի երկու կամ երեք հատվածներում», – նախարարի խոսքերն է մեջբերում իրանական SNN հեռուստաալիքը։ Հենց առաջին ժամերին տեղի […]
12:08 14.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի ՀՔԲ ծառայողները փետրվարի 12-ին հայտնաբերել և ոստիկանության Կոտայքի բաժին են ներկայացրել 31-ամյա Հերմինե Տ.-ին, որը 2023 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
00:00 14.02.2024
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նախատոնակ, […]
23:50 13.02.2024
Վեյփեր օգտագործողների մոտ կարող են զարգանալ մեկ տասնյակից ավելի լուրջ հիվանդություններ, ասել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։ Բժշկական գիտությունների դոկտորը Telegram-ի իր ալիքում զգուշացրել է էլեկտրոնային սիգարետ ծխելու լուրջ վտանգի մասին։ Էլեկտրոնային ծխախոտ ծխելը մեծացնում է բրոնխիտի, թոքաբորբի, շնչառական ուղիների գերզգայունության, ինչպես նաև սուր շնչառական վիրուսային վարակների և այլ հիվանդությունների սրման վտանգը: Բժիշկը միաժամանակ նշել է, […]
23:20 13.02.2024
Թուրքիայի իշխանությունները ցանկանում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յենս Ստոլտենբերգին փոխարինող անձից երաշխիքներ ստանալ, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների միջեւ զենքի արտահանման սահմանափակումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է գործակալությունը, Թուրքիան մի քանի պահանջներ ունի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեից, ով ցանկություն է հայտնել փոխարինել Ստոլտենբերգին։ Մասնավորապես, Bloomberg-ը նշում է, […]
22:58 13.02.2024
Աղի և քաղցր մթերքների չափից ավելի օգտագործումը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման: Այս մասին «Известия»-ի հետ զրույցում զգուշացրել է սրտաբան Ստանիսլավ Իոնովը։ Ըստ Իոնովի, երբ հիպերտոնիա է ախտորոշվում, խորհուրդ է տրվում առաջին հերթին սահմանափակել աղի ընդունումը և ուտել օրական ոչ ավելի, քան մեկ գրամ աղ։ Նա բացատրել է, որ աղը պահպանում է ջուրը, առաջացնում է […]
22:47 13.02.2024
Փետրվարի 13-ին, ժամը 19։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ․ Փ․, […]
22:13 13.02.2024
Ուռուցքաբան Սունա Իսակովան պատմել է, թե քաղցկեղի կանխարգելման որ մեթոդներն են համարվում ամենաանօգուտը, որոնք՝ ամենաարդյունավետը։ Նրա խոսքերը հայտնում է «Известия»-ն։ Որպես քաղցկեղի կանխարգելման առաջին անարդյունավետ մեթոդ Իսակովան նշել է որոշակի սննդամթերքներից, այդ թվում՝ երշիկեղենից և կարմիր մսից լիակատար ձեռնպահ մնալը։ Նրա խոսքով, կան հետազոտություններ, որոնք ապացուցել են, որ սննդամթերքից ոչ մեկը ինքնին խիստ քաղցկեղածին չէ։ […]
21:51 13.02.2024
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի 77 կգ քաշային կարգում երրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մալխաս Ամոյանը։ Նա եզրափակչում պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Բասարին։
21:20 13.02.2024
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանն մեր թիմի առաջին մեդալն է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ 19-ամյա հայ մարզուհուն երկամարտի 196 կգ արդյունքում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հրում վարժությունում մեր մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան […]
21:18 13.02.2024
Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ ՀՀ-ԵՄ գործընկերության մասով Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է. «Հարգարժա՛ն բարձր ներկայացուցիչ, Հարգելի՛ պարոն Բոռել, Շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Հարգելի՛ գործընկերներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, […]
21:11 13.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ավան՝ Նարեկացի թաղամաս 33, 34, 38, 39 շենքեր, Քուչակ թաղամաս 47, 16/2 շենքեր, Բաբաջանյան փ. 72 շենք, «Ֆիտնես Ավան» ՍՊԸ, թիվ 1 մարզադպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Արմենակյան փ. […]
16:00 13.02.2024
Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղում տուն է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, տեղի ուժերով տնից […]
15:53 13.02.2024
Մեր առջեւ խնդիր ենք դրել ուսումնասիրել եւ հրավիրել իրավասու գերատեսչությունների, ինչպես նաեւ համայնքների ներկայացուցիչների` ներկա գտնվելու այս քննարկմանը: Արդյունքում, եթե մենք գտնենք, որ այստեղ կա օրենսդրական կարգավորումների կարիք, ապա Ազգային ժողովը պատրաստ է դրան. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` իր նախաձեռնությամբ փետրվարի 13-ին կազմակերպված «Հանքարդյունաբերական […]
15:48 13.02.2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ողջույնի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանը վկայակոչել է հայ-ֆիննական սերտ համագործակցությունը բնապահպանության ոլորտում և իր պատրաստակամությունն հայտնել էլ ավելի սերտ գործակցության՝ հաշվի […]
15:41 13.02.2024
Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի առանձնազրույցը։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով […]
15:38 13.02.2024
Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում եկամտային հարկի վերադարձից օգտվող վարկառուին փոխհատուցվում է հիփոթեքային վարկի համար վճարված տոկոսների գումարները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը։ Ընդ որում, կախված հիփոթեքային վարկի մարման եղանակի ընտրությունից, հիմնականում, վարկառուն սկզբնական շրջանում մարում է ավելի մեծ չափով տոկոսագումարներ, իսկ մայր […]
15:34 13.02.2024
Փետրվարի 12-ին նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։ Այս մասին հայտնում է ԵԿՄ-ն։ «Մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։ Երկրապահ կամավորականների միությունը խորին ցավակցություն է հայտնում Գոռ Ասատրյանի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին»,-նշված է հաղորդագրության մեջ։
15:27 13.02.2024
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ի իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրությունների առնչությամբ։ «Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով։ Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը հարատև խաղաղության միակ ճանապարհն է»,-գրել է Բուրիչը։