TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+15.34 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվակից

13:16 30.11.2023

Նոյեմբերի 30-ին, ժամը 09։45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում ավտոմեքենան ընկել է առվակի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 2 մ խորությամբ առվակից դուրս են բերել «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Գ․)։

̰
ՀՀ կառավարությունը շուրջ 1 միլիարդ դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

13:10 30.11.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի հերթական նիստում որոշում է կայացվել 1 միլիարդ 249 457,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 15 սուբվենցիոն ծրագրերի համար։ Այդ թվում՝ 51 միլիոն 427,7 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, Վահան բնակավայրի արտաքին ջրագծի վերանորոգման, […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

12:58 30.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը. «Տարբեր ուղղություններով ունենք արդյունավետ համագործակցություն, առկա են նաև նոր ծրագրեր. […]

̰
ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը

12:53 30.11.2023

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Հաշվի առնելով այն, […]

̰
Արարատ Միրզոյանը և Լորանս Բունը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերին

12:42 30.11.2023

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

12:36 30.11.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ի ժամը 04.30-ին Երևան-Վիեննա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել 45-ամյա Կարեն Ա.-ն: Նա սեպտեմբերի 19-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների […]

̰
Իսրայելը պայման է դրել Գազայում հրադադարը շարունակելու համար

12:30 30.11.2023

Իսրայելը հավատարիմ կմնա պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հրադադարին այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է Գազայի հատվածից պատանդներին ազատելու իր պարտավորություններին, ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։ «Այո, առայժմ դա (հրադադարը-խմբ.) կերկարաձգվի: Իրավիճակը շատ պարզ է. եթե ՀԱՄԱՍ-ը պահպանի իր խոսքը պատանդների ազատ արձակման վերաբերյալ, ապա այդ զինադադարը կշարունակվի», – ասել է դեսպանը «Россия […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:19 30.11.2023

Նոյեմբերի 29-ին, ՃՏՀ քննության բաժնից ստացվել է տեղեկանք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 20.20-ին, Երևանի Աշտարակի խճուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 29-ին, ՃՏՀ քննչական բաժնից տեղեկանք է ստացվել, որ նոյեմբերի 17-ին, ժամը 00.30-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով վեց քաղաքացի […]

̰
Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ

12:12 30.11.2023

Կառավարությունն օրենքով հստակեցնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ «Նախագծով առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:09 30.11.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ֆիզիկական ներգործության, խարդախության և դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքի կամ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

00:06 30.11.2023

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ […]

̰
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել

23:52 29.11.2023

Երեկ՝  նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ճանապարհահատվածում, ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից […]

̰
Ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր

23:45 29.11.2023

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:40-ի սահմաններում Մարգարյան փողոցում բախվել են Nissan Fuga և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում […]

̰
Գազայի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած ծանր ավերածություններին․ ԶԼՄ

23:28 29.11.2023

Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած մեծածավալ ավերածություններին և կենսապայմանների բացակայությանը, հայտնում է «РИА Новости»-ի թղթակիցը։ Խան Յունիս քաղաքը Իսրայելի կողմից ռազմական գործողության սկզբից (հոկտեմբերի 7) ենթարկվել է զանգվածային ռմբակոծությունների։ Որոշ թաղամասեր ամբողջությամբ ավերվել են, այդ թվում՝ բնակելի բարձրահարկ շենքեր, մզկիթներ, դպրոցներ և բժշկական հաստատություններ։ Մասնակի վնասված կամ չվնասված շենքերը […]

̰
ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի Թագավոր Ֆիլիպ I-ին

23:22 29.11.2023

Նոյեմբերի 29-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Բելգիայի Թագավոր Ֆիլիպ I-ին: Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ավարտին դեսպանն առանձնազրույց ունեցավ Բելգիայի Թագավորի հետ։ Վերջինիս ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ: Դեսպան Բալայանը անդրադարձավ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից […]

̰
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

23:17 29.11.2023

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման եւ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցները։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ զեկույցները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությունը, նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման տարեկան զեկույցում նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող […]

̰
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ

23:01 29.11.2023

ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 29-ին այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ: Պատգամավորներին դիմավորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: ԵՄ դիտորդները լիտվացի պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը: Դիտորդները հյուրերին ուղեկցել են այն հատված, […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների գործընկերոջ հետ

22:51 29.11.2023

Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը նոր ուղղություններով ընդլայնելու նպատակով։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության […]

̰
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ին կոչ է արել աջակցել Ուկրաինային ոչ միայն խոսքով

22:41 29.11.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրներին կոչ է արել  ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը «ոչ միայն խոսքերով, այլև կոնկրետ գործերով»՝։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է «Ռուսաստանին թերագնահատելու» վտանգը։ «Մենք (ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում – խմբ.) կքննարկենք Ուկրաինայի արտակարգ կարիքները և իրավիճակը տեղում։ Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին, մենք արդեն տեսել ենք ռազմական գործողությունների աճ և պետք […]

̰
ԵՄ-ում ընդունել են Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի շուրջ համաձայնության բացակայությունը

22:19 29.11.2023

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը France Inter ռադիոյին տված հարցազրույցում խոստովանել է, որ այս փուլում եվրոպական երկրների ղեկավարների միջև համաձայնություն չկա միությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշումներում։ «Նման որոշումներ կայացնելու դժվարությունն այն է, որ դրանք պետք է միաձայն լինեն: Այս փուլում միաձայնություն չկա», – ասել է Միշելը: Դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայանալիք եվրոպական գագաթնաժողովում նախատեսվում է, […]

̰
Նոյեմբերի 30-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:08 29.11.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Փարպեցի փ. 12, 14, 16, 18, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր, Պուշկինի փ. 50 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 27, 27ա շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ. 1, 16, […]

̰
Գիտության ոլորտը՝ պետության առաջնահերթություն. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Գիտուժի» կոնֆերանսին

17:00 29.11.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով կոնֆերանսին, որն անցկացրել է «Գիտուժ» նախաձեռնությունը: Կանֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Կոնֆերանսը մեկ հարթակում միավորել է գիտական, կրթական և տեխնոլոգիական համայնքների, պետական հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին

16:55 29.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին: Վարչապետը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել՝ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացման գործում: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել մեր երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված և ընթացքում գտնվող բարեփոխումներին: Քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում ծրագրերի […]

̰
Հրդեհ Երևանի Շահումյան փողոցում

16:50 29.11.2023

Նոյեմբերի 29-ին, ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան հյուրասենյակում։ Փրկարարները Գ. Գ.-ին (ծնված 1932 թ․, ծխահարված) դուրս են բերել և […]

̰
Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան․ մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

16:42 29.11.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 2022թ․ ապրիլին կատարված ավազակային հարձակման և քաղաքացու գույքի հափշտակության դեպքի էական հանգամանքներ։ Մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 26–ամյա բնակիչը, քննությամբ դեռևս ինքնությունը […]

̰
ՀՀ տեղական ընկերություններն աշխատելու համար կապահովվեն հումքով, որը կերկարացնի արտադրական ժամանակաշրջանը

16:39 29.11.2023

Նախագծի նպատակն է կանոնակարգել ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սեւ եւ գունավոր մետաղների եւ դրանցից արտադրվող արտադրատեսակների համար ստեղծել արտաքին առեւտրի, առավել երկար արտադրական շղթաների, սեւ եւ գունավոր մետաղների վերամշակման խորացմանը նպաստող բարենպաստ պայմաններ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի հերթական նիստում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ առաջին ընթերցմամբ […]

̰
ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը

16:33 29.11.2023

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-ից 26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ։ Մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում […]

̰
Ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում

16:23 29.11.2023

ՊԵԿ-ը տեղեկատվական տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում։ Մասնավորապես հետևյալ հարցերի պատասխաններն են՝ ինչո՞ւ է անհրաժեշտ անշարժ գույքի վարձակալության դիմաց վճարել եկամտային հարկ, ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը, ե՞րբ և ինչպե՞ս պետք է վճարել, ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսված։

̰
Արարատ Միրզոյանը մասնակցելու է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին

16:16 29.11.2023

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև գործընկերների հետ երկկողմ հանդիպումներ:

̰
Որոնվում է տեսանյութում երևացող անձը

16:03 29.11.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]

̰
BACK_TO_TOP