TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+15.34 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կան մի շարք մարդասիրական հարցեր, որոնք չեն կարող անտեսվել․ Միրզոյան

20:45 30.11.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։ «Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով […]

̰
Քննարկվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների իրականացման ընթացքը

20:35 30.11.2023

Այսօր նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ, շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը։ Նախարարի տեղակալը կարևորել է միջոցառման շրջանակներում նախատեսված գործողություններից յուրաքանչյուրի […]

̰
Բլինքենն Աբասի հետ քննարկել է Արևմտյան ափի պաղեստինցիների անվտանգությունը

20:28 30.11.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռամալլահում կայացած հանդիպմանը քննարկել են Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Այս մասին գրավոր հայտարարության մեջ հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Պետքարտուղարը դատապարտել է ծայրահեղական բռնությունները պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ Հորդանան գետի Արևմտյան ափում և ասել, որ ինքը կպահանջի պատասխանատվության ենթարկել […]

̰
Դեկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:15 30.11.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Փարպեցի փ. 12, 14, 16, 18, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր, Պուշկինի փ. 50 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 27, 27ա շենքեր, Բաղրամյան 1-ին փակուղի 5, 14 […]

̰
Զելենսկին կասկածում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը

20:07 30.11.2023

Նախագահ Վլադիմիր Զելենսկին կասկած է հայտնել, որ Ուկրաինան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այս մասին նա ասել է Նիկոլաև մեկնելու ժամանակ ուսանողների հետ հանդիպմանը։ Պատասխանելով ազգային անվտանգության ամրապնդման մասին հարցին՝ նա ասել է, որ դա առաջնահերթություն է։ «Եվ մենք հստակ չգիտենք, թե ինչպես դա կլինի, քանի որ սա կյանք է, և սա Ռուսաստանն է: Եվ ոչ […]

̰
Որ զենքերն են արգելված պատերազմի կանոններով

16:00 30.11.2023

Նոյեմբերի 30-ը քիմիական զենքերի օգտագործումից զոհված անձանց հիշատակի օրն է։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ն։ Պատերազմի կանոններով արգելված են հետևյալ 5 զենքերը. 1. Թունավոր գազ (1925թ.) 2. Կենսաբանական զենք (1972թ.) 3. Քիմիական զենք (1993 թ.) 4. Հակահետեւակային ականներ (1997թ.) 5. Միջուկային զենք (2017թ․)

̰
Ինչ թեմաներ են քննարկել Միրզոյանն ու Լավրովը

15:57 30.11.2023

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ:

̰
Հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

15:50 30.11.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին: Անդրադարձ է եղել վերջին ամիսներին շինհրապարակներում իրականացվող աշխատանքների ընթացքին ու առաջընթացին։ […]

̰
ՀՀ խոշոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ նոյեմբերի 19-25-ը

15:45 30.11.2023

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 19-25-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Գյումրիում՝ նոյեմբերի 23-ին, Հրազդանում՝ նոյեմբերի 19-ին, 24-ին և 25-ին, Վանաձորում՝ չի գերազանցել։

̰
Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

15:28 30.11.2023

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի 28-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին նշված հասցե: Երիտասարդը նրանց հայտնեց, որ թմրանյութ ունի և պատրաստ է ներկայացնել: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […]

̰
Ծեծի էր ենթարկել կնոջը, այնուհետև կրակոցներ էր արձակել աներոջ մեքենայի ուղղությամբ

15:16 30.11.2023

Նոյեմբերի 29-ի ժամը 03.31-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ դստեր ամուսինը, լինելով ոչ սթափ վիճակում, ծեծի է ենթարկել դստերը, իսկ երբ ինքը դստեր ու թոռների հետ իր մեքենայով հեռացել է նրա տնից, փեսան որսորդական հրացանից կրակել է մեքենայի ուղղությամբ: Քաղաքացին նաև հայտնել է, որ փեսան սպառնացել է գալ իր տուն […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը

15:09 30.11.2023

Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, […]

̰
SHANTNEWS

15:00 30.11.2023

̰
Վիրտուալ տարածքում սկսված վեճն ավարտվել էր դանակահարությամբ

14:55 30.11.2023

Նոյեմբերի 28-ին «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15.30-ին ոմն Մհեր եղբոր և ընկերների հետ գնացել են 19-ամյա երիտասարդի աշխատավայրի՝ Կոմիտասի պողոտայի սուպերմարկետի ավտոկայանատեղի և երիտասարդին կանչել պարզաբանման: ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում […]

̰
Եվրոպական ներդրումային բանկը ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարեւոր գործընկերներից է․ ՀՀ ֆինանսների նախարար

14:51 30.11.2023

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ընդլայնման եւ հարեւանության վարչության տնօրեն Լիոնել Ռափայլին եւ ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային: Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկը ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարեւոր գործընկերներից է եւ կարեւորել է մի շարք ուղղություններով ԵՆԲ-ի հետ համագործակցության շարունակականության կարեւորությունը, մասնավորապես՝ էներգետիկայի, […]

̰
Գեղարքունիքի մարզպետն այցելել է Թթուջուր և Մարտունի բնակավայրեր՝ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով

14:46 30.11.2023

Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Ճամբարակ համայնքի Թթուջուր եւ Մարտունի բնակավայրեր՝ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով։ Կարեն Սարգսյանին ուղեկցում էին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Ճամբարակի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մարզպետի այցի առաջին կանգառը Թթուջրի վարչական շենքում էր, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ […]

̰
Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը

14:40 30.11.2023

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ) կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպում են ունեցել ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարար Վան Սիաոփինի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են նախարարությունների լիազորությունները, համակարգման շրջանակն ու իրականացվող աշխատանքները։ Քննարկվել են նաև […]

̰
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներին

14:33 30.11.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած Համակարգող խորհրդի նիստին և շնորհակալություն է հայտնել համագործակցության ու ցուցաբերած աջակցության համար: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը: Նիստի ընթացքում […]

̰
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Բրյուսովի անվան համալսարանի նախկին դեկանի նկատմամբ

14:27 30.11.2023

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ց.Ա.-ի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններկատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա.-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի […]

̰
Խուլիգանություն կատարած երիտասարդները ձերբակալվել են, զենքը վերցվել է

14:16 30.11.2023

Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը նոյեմբերի 29-ի երեկոյան Կապանի Երկաթուղայինների թաղամասի 5-րդ շենքից հայհոյանքի ձայներ լսելով՝ մոտեցել և պարզել է, որ երևանցի՝ 16-ամյա և կապանցի՝ 19-ամյա երկու երիտասարդ բնակարաններից մեկի պատշգամբում անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Երբ ոստիկանները բարձրացել են նշված բնակարան, նրանք նախ տևական ժամանակ դուռը չեն բացել, իսկ բացելուց հետո էլ 19-ամյա […]

̰
Քննարկվել են Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

14:09 30.11.2023

Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ այսօր հանդիպել է Կատարի համալսարանի ռեկտորի հետ։ «Որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ այսօր հանդիպել եմ Կատարի համալսարանի ռեկտոր Օմար Ալ Անսարիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ ենք կատարել […]

̰
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

14:03 30.11.2023

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD Groupe) ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը։ Նախարարի տեղակալը ողջունել է գործակալության առաքելությունը Հայաստանում և գործակալության կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման վստահություն հայտնել։ Նախարարի տեղակալը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության՝ […]

̰
Պարեկները «ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել

13:58 30.11.2023

Նոյեմբերի 29-ի ժամը 18.15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի պարեկները ծառայության ընթացքում Շատին բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մանիշի մի մեքենա: Արտաքին ստուգման ժամանակ բեռնախցիկի տեսանելի հատվածում պարեկները նկատել են «ԻԺ-17» որսորդական ողորկափող հրացան՝ խզակոթին 16 մմ տրամաչափի 6 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով և պարկ, որի մեջ […]

̰
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները․ ՀՀ ՄԻՊ-ը՝ միջազգային գիտաժողովին

13:53 30.11.2023

Ադրբեջանական գործողությունների արդյունքում զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյանը միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Գլոբալացվող աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից հրամայականները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։ Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանը նշել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է […]

̰
Նեթանյահուն Երուսաղեմի վրա հարձակման մեջ մեղադրում է ՀԱՄԱՍ-ին

13:48 30.11.2023

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը Երուսաղեմում հինգշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչության և Գազայի հատվածում ու Հորդանան գետի արևմտյան ափում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Նրա խոսքերը մեջբերել է իսրայելական YNet լրատվական գործակալությունը։ Հինգշաբթի առավոտյան երկու զինված ահաբեկիչներ մեքենայով ժամանել են Երուսաղեմի մուտքի Գիվատ Շաուլ խաչմերուկ եւ կրակ բացել ավտոբուսի կանգառում կանգնած խաղաղ […]

̰
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում

13:43 30.11.2023

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին: Այցի շրջանակում […]

̰
Երևանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայի հայտնաբերման վարույթով 4 անձի մեղադրանք է ներկայացվել․ հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ևս մեկ օբյեկտ

13:38 30.11.2023

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, աճեցնելու դեպքի վերաբերյալ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա: Հիշյալ տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր 218 հատ կանեփ բույսի նմանվող թուփ, պլաստմասե […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:33 30.11.2023

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-13 աստիճանով։

̰
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում

13:27 30.11.2023

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածում։ 17.2կմ երկարությամբ հատվածում շինաշխատանքներն ավարտական փուլում են։ Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների հարթեցում։ Շինաշխատանքները կատարում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն‚ հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

̰
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:22 30.11.2023

ԱՄՆ Պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով փոխտեղակալ, 2016-2019 թթ. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նոյեմբերի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը, ապա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ […]

̰
BACK_TO_TOP