TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+9.58 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Պուշկինի թունելի մոտ կատարվել են ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ

15:24 29.11.2023

Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ137+060 – կմ141+000 հատվածում՝ Պուշկինի թունելի մոտ‚ կատարվել են միջին նորոգման աշխատանքներ։ Միջին նորոգման շրջանակում ճանապարհի երթևեկելի մասում կատարվել է փոսային նորոգում‚ տեղադրվել է հարթեցնող շերտ‚ այնուհետև՝ վերին շերտ։ Լրացվել և հարթեցվել են կողնակները‚ տեղադրվել են նաև ուղղորդիչ սյուներ‚ կատարվել է գծանշում։

̰
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը` Հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ

15:17 29.11.2023

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել եռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ։ «Հեռուստատեսության հարգարժա՛ն աշխատակիցներ, ՀՀ կառավարության որոշմամբ արդեն մեկ տարի է՝ նոյեմբերի 29-ը նշվում է որպես Հեռուստատեսության աշխատողի օր՝ ի նշանավորումն հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակման: Սա կարևոր քայլ էր՝ վերահաստատելու պետության վերաբերմունքը ձեր կատարած աշխատանքի նկատմամբ, արժևորելու և գնահատելու ձեր ամենօրյա ջանքերը՝ ուղղված հասարակության իրազեկվածության […]

̰
SHANTNEWS

15:00 29.11.2023

̰
Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին. նրանց մասով վարույթի նյութերն արդեն դատարանում են

14:52 29.11.2023

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի 49–ամյա բնակչի կողմից զորակոչիկ որդուն զորակոչից ազատելու համար կաշառք տալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակիչը, կաշառքի դիմաց իր որդուն՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկին, […]

̰
Եվրոպան Պուտինի համար ամանորյա անակնկալ է պատրաստում․ ԶԼՄ

14:42 29.11.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարող է հաճելի անակնկալ սպասել ԵՄ առաջնորդների դեկտեմբերյան գագաթնաժողովից հետո, գրում է դանիական DR հրատարակությունը։ «Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշումը կարող է հետաձգվել դեկտեմբերյան գագաթնաժողովից մինչև մարտին նախատեսված հաջորդ հանդիպումը: Արդեն նախատեսվում է, որ գարնանը Եվրահանձնաժողովը կպատրաստի ևս մեկ զեկույց Կիևի՝ անդամակցության հարցում առաջընթացի վերաբերյալ։ Բնական է, որ ԵՄ առաջնորդները […]

̰
Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել

14:33 29.11.2023

2023 թվականի մարտից ի վեր Covid-ի վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լեհաստանում, հայտնում է RMF24 ռադիոկայանը։ «Հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 հազար դեպք, թեստերի 70 տոկոսը դրական է, սա ամենաբարձր ցուցանիշն է 2023 թվականի մարտից ի վեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվել է նաև, որ Լեհաստանում մեկ ամսվա ընթացքում աճել են կորոնավիրուսային վարակի […]

̰
Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները

14:22 29.11.2023

Նոյեմբերի 28-ին Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Խորհրդակցություններին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում […]

̰
Հայկական հեռուստատեսության նվաճումների ու ձեռքբերումների ցանկը շատ երկար է․ ՀՀ նախագահի շնորհավորանքը

14:18 29.11.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ: «Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հանրային հեռուստատեսության եթերի մեկնարկը շրջադարձային իրադարձություն էր հայ հասարակության կյանքում ժամանակակից աշխարհի փոփոխություններին համընթաց քայլելու համար: Հեռուստատեսությունն ամբողջ աշխարհում նորանոր հորիզոններ էր բացում արվեստի բոլոր ուղղությունների, լրագրության, քաղաքականության […]

̰
Նախագիծ. կամավոր ատեստավորում կանցնեն նաև ՏՄԱԿ-ի մանկավարժական աշխատողները

14:11 29.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով հավելավճարի տրամադրման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների համար։ […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Այրումի սահմանային անցակետում

14:05 29.11.2023

Նոյեմբերի 28-ին, ժամը 02.00-ին, Այրում կայարանի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 51-ամյա Ռեուցկիի Պ.-ն, որը մարտի 1-ից ՌԴ Սախալինի երկրամասի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 330.2-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Նեթանյահուն և նրա կողմնակիցները պատմության մեջ կմնան որպես Գազայի դահիճներ․ Էրդողան

13:58 29.11.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կողմնակիցները պատմության մեջ կմնան որպես Գազայի դահիճներ։ «Նրանք ցեղասպանություն իրականացրին երկու միլիոն մարդու նկատմամբ, Գազան դարձրին բացօթյա բանտ՝ զրկելով մարդկանց սննդից, լույսից ու ջրից, այրեցին ու ավերեցին Գազան, կատարեցին ամեն տեսակ վայրագություններ։ Կրթության ենթակառուցվածքը և Նեթանյահուն և նրա կողմնակիցներն արդեն գրել […]

̰
Ուջանիկը վերադարձավ քրեակատարողական հիմնարկ. Աշտարակի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին

13:48 29.11.2023

Աշտարակի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ նոյեմբերի 14-ից հետախուզան մեջ գտնվող տղամարդու վերաբերյալ: Այն իրացվեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների հետ: Նոյեմբերի 25-ին, ժամը 16-ին, մայրաքաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց Ուջան գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված, որոշ շրջանակներում որպես Ուջանիկ հայտնի տղամարդը, որը վերջին […]

̰
Նախատեսվում է վերանայել տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափը

13:42 29.11.2023

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի նիստում ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով առաջին ընթերցմամբ քննարկման: Ըստ նրա՝ ներկայումս պետական տուրքի […]

̰
ՊՆ-ում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը

13:31 29.11.2023

Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն […]

̰
Ինչպես էր 41-ամյա տղամարդը փորձում կողոպտել 74-ամյա կնոջը. ոստիկանության տեսանյութը

13:26 29.11.2023

Նոյեմբերի 27-ի ժամը 13.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել 74-ամյա մի կին և հայտնել, որ ժամը 12.00-ին Օստրովսկու և Խորենացու փողոցների խաչմերուկում անհայտ անձը փորձել է հափշտակել իր պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի: Կողոպուտի փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի քրեական հետախույզների […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:20 29.11.2023

Նոյեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 24-ին, ժամը 13.00-ից ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]

̰
Հանձնաժողովը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և կից օրենքում նախատեսվող փոփոխությունները

13:14 29.11.2023

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170գ3 հոդվածով սահմանված է, որ պետական եւ համայնքային հարկերը բյուջե չվճարելու համար սահմանված է պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով: Նախագծով նախատեսվում է օրենսգրքի 170.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել` հաշվի առնելով վերջինիս կիրառման անարդյունավետությունը. այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 29-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ասել է […]

̰
Վանաձորի 27–ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով

13:08 29.11.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նոյեմբերի 28-ին Վանաձորում կատարված 39-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2023թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն է զանգահարել 27–ամյա մի երիտասարդ և հայտնել, որ իրենց շենքի բակում ինքնաձիգից արձակած կրակահերթերով սպանել է 39–ամյա համաքաղաքացուն։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի […]

̰
Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

13:00 29.11.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, գյուղ Աչաջուր): Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից […]

̰
Կրակահերթ էր արձակել և սպանել 39-ամյա համաքաղաքացուն

12:52 29.11.2023

Նոյեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել վանաձորցի մի երիտասարդ և հայտնել, որ Մարգարյան փողոցում մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը Մարգարյան փողոցի նշված շենքի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Տարոնի բաժին են տեղափոխել վանաձորցի 28-ամյա երիտասարդին: Բաժնում նա կատարվածի վերաբերյալ հաղորդում է տվել: Ըստ այդմ՝ ժամը 22.30-ին անձնական հարցեր […]

̰
Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:47 29.11.2023

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լիտվացի խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են […]

̰
Արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ

12:41 29.11.2023

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագիր և ծրագրի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ: Այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը կրում էր «Ինչպես խթանել և ակտիվ օգտագործել Ազդարարման համակարգը» անվանումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Հայաստանում ԵՄ […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:35 29.11.2023

Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում 5-6 աստիճանով։

̰
Վերին Խոտանան գյուղում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

12:28 29.11.2023

Նոյեմբերի 29-ին, ժամը 08։19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում կցորդիչով բեռնատարը խափանվել է և ընդունել մկրատաձև դիրք՝ երկկողմանի փակելով երթևեկությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակել են (մոտ 1 կմ) «Scania» […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:22 29.11.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 5, վստահված գույքը հափշտակելու՝ 4, ֆիզիկական ներգործության և խուլիգանության՝ 2-ական, սպանության, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, գույքը […]

̰
Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկելու մասին

12:12 29.11.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը ԱԳ նախարարների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում մասնակիցները կքննարկեն դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցի առաջընթացը, անհրաժեշտ բարեփոխումները և դրանց իրականացումը։ «Ուկրաինան ավելի ու ավելի է մոտենում դաշինքին անդամակցելուն: Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես աջակցել Ուկրաինայի առաջընթացին անդամակցության ուղղությամբ, կքննարկենք անհրաժեշտ բարեփոխումների ջանքերը և դրանց իրականացումը»,-խորհրդի նիստից առաջ […]

̰
Թուրք սեյսմոլոգը զգուշացնում է ավերիչ երկրաշարժի մասին

12:06 29.11.2023

Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, ով բազմիցս զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին, երկրի արևելքում 7,4 մագնիտուդ երկրաշարժ է կանխատեսել։ Նրա խոսքերը մեջբերում է Cumhuriyet թերթը։ «Ես սա առաջին անգամ կասեմ այստեղ։ Թունջելին (նահանգ Թուրքիայի արևելքում) վտանգի տակ է, որովհետև Եդիսու խզվածքն անցնում է Երզնջանի և Կարլիովայի միջև։ Եթե այս խզվածքի վրա […]

̰
Թվարկվել են անքնության դեմ պայքարի ուղիները

23:51 28.11.2023

Եթե ​​մարդը չի կարողանում քնել 30 րոպե կամ ավելի, հաճախ է արթնանում գիշերը և չի կարողանում երկար քնել, արթնանում է նախատեսվածից շուտ, կարելի է խոսել անքնության մասին, ասում է նյարդաբան և սոմնոլոգ Կադրիա Վալեևան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում թվարկել է այս վիճակի դեմ պայքարի ուղիները։ Նրա խոսքով, անքնության պատճառը հաճախ սթրեսն է, անհանգստությունը, ցիրկադային […]

̰
Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել էր երթևեկելի հատվածում

23:45 28.11.2023

Նոյեմբերի 28-ին, ժամը 19։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է երթևեկելի հատվածում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Բ․) […]

̰
Երևանի քաղաքապետարանը՝ Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերի մասին

23:40 28.11.2023

Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերը անցյալ տարի անցկացված ամանորյա լուսավորության հետևանքով չեն: Այդ մասին փաստում են արխիվային լուսանկարները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
BACK_TO_TOP