TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.72 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Լուծում կստանան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներն իրացնելիս առաջացած մի շարք խնդիրներ

16:10 17.11.2023

Չզեկուցվող հարցերի փաթեթով, գործադիրի որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ: Առաջարկվում է որոշումների շրջանակներում շահառու չհամարել մինչև 2023 […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

16:06 17.11.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Հանդիպմանը սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մարտինա Շմիդտին կատարված աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել […]

̰
Անհամբեր սպասում եմ Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը. Կորեայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

15:58 17.11.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դոհուն Լիին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով դրանց խորացման անհրաժեշտությունը՝ դրա վառ ապացույցը համարելով Հայաստանում եւ Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու երկուստեք մտադրությունը: Դոհուն Լին […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

15:54 17.11.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությանը: Ներկայացվել են առողջապահական կարողությունները` 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու դեպքում առողջապահական ծառայություններ տրամադրելու նպատակով: Արտակ Ջումայանը նշել է, որ գերատեսչությունը պատրաստ է ստանձնել այս կարևոր միջոցառման առողջապահական ծառայությունների կազմակերպման աշխատանքները, մասնավորապես, օգտագործելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի ներուժը, որտեղ […]

̰
ԵՊՀ հրդեհի բռնկման հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն այցելել է ԿԳՄՍ նախարարը

15:49 17.11.2023

ԵՊՀ հրդեհի բռնկման հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց բերված քաղաքացուն քիչ առաջ այցելել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Տեղեկացնենք նաև, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Դանիելյանը:

̰
Երևանում սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է. ՀՀ վարչապետի խորհրդական

15:46 17.11.2023

ՀՀ վարչապետի խորհրդական և ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանի խոսքով՝ Երևանում հրեական սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է, հատկապես որ առաջին անգամ տեղի չի ունենում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Թումանյանը տեղեկացրեց, որ այժմ իրավապահների կողմից կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով, և եթե ապացուցվի միջադեպի միտումնավոր բնույթը, ապա ՀՀ իշխանությունները միարժեքորեն կդատապարտեն կատարվածը։ […]

̰
ՀՀ կառավարությունը շուրջ 69 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

15:41 17.11.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 69 միլիոն 834,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում ավարտին հասցված կամ ավարտական փուլում գտնվող հետևյալ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար․ 2 միլիոն 028,0 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման և նորոգման համար 28 միլիոն 556,3 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդաձոր […]

̰
Կամավոր ատեստավորման գործընթացն ուսուցիչների համար կդառնա ավելի գրավիչ և դյուրին. Ժաննա Անդրեասյան

15:35 17.11.2023

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ուսուցիչների վարձատրության շարունակական բարձրացումը Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է: […]

̰
Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:30 17.11.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Մելիքբեկյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Վանաձոր): Մասնավորապես՝ սննդի կառույցի պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ և ոչ մաքուր վիճակում, առաստաղը չի ունեցել հարթ մակերես, եղել […]

̰
Զուրաբիշվիլին ասել է, որ կշարունակի արտասահման մեկնել՝ չնայած արգելքին

15:24 17.11.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել իր արտասահմանյան այցերը՝ չնայած կառավարության արգելքներին։ Նախկինում Վրաստանի Սահմանադրական դատարանը ճանաչել էր, որ Զուրաբիշվիլին խախտել է օրենքը արտերկիր մեկնելու պատճառով՝ հակասելով կառավարության արգելքին, ինչն էլ հիմք է հանդիսացել իմպիչմենտի ընթացակարգի համար։ Միևնույն ժամանակ խորհրդարանը չկարողացավ ավարտին հասցնել իմպիչմենտի ընթացակարգը՝ ձայների բացակայության պատճառով: Իմպիչմենթի ընթացակարգից որոշ […]

̰
Կողոպուտ դեղատանը․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

15:18 17.11.2023

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունները կողոպուտի մասին էին։ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի դեղատներից մեկում 36-ամյա մի տղամարդ 34-ամյա մի կնոջ պարանոցից պոկել, հափշտակել էր ոսկյա շղթան ու դիմել փախուստի։ Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 2-ին տղամարդը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը։ 36-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […]

̰
Բյուջեն զուտ հաշվապահություն չէ, քաղաքականություն է. Արթուր Խաչատրյան

15:12 17.11.2023

Բյուջեն զուտ հաշվապահություն չէ, քաղաքականություն է: Որ ոլորտն ավելի մեծ նշանակություն ունի Կառավարության համար, այդ ոլորտն ավելի շատ գումար է ստանում: Մենք տեսնում ենք, որ 16 տոկոս բյուջեի աճի պայմաններում Պաշտպանության նախարարության համար նախատեսված պաշտոնական ծախսերը կավելանան ընդամենը 7 տոկոսով, ռազմարդյունաբերության ոլորտում մեկ միլիարդով նվազում են հատկացումները, եւ փոխարենը ոստիկանության համար նախատեսված բյուջեի աճը կկազմի […]

̰
Հոկտեմբերին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 343,443,678 դրամ

15:05 17.11.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ․ հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հետբացթողումային հսկողության վերաբերյալ տեղեկություն։ ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից ապրանքների բացթողումից հետո՝ իրականացված մաքսային հսկողության ընթացքում, հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի […]

̰
SHANTNEWS

15:00 17.11.2023

̰
Մյանմայում երկրաշարժ է տեղի ունեցել

14:55 17.11.2023

Մյանմայի արևելքում՝ Թաիլանդի հետ սահմանին, 6,4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական դեպարտամենտի (TMD) երկրաշարժերի մոնիթորինգի բաժինը։ Գերատեսչության տվյալներով՝ ուրբաթ օրը մոտավորապես ժամը 8.37-ին, ցնցումներ են գրանցվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա՝  Չունթուն քաղաքից 76 կմ հարավ-արևմուտք: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Թաիլանդի Չիանգ Մայ, Լամպհուն, Նան, Մաե Հոն Սոն, […]

̰
Երևանում թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

14:50 17.11.2023

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 28 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում […]

̰
Ջուանշեր Բուրչուլաձեն տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով

14:45 17.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն: Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և […]

̰
ԱՄՆ բառապաշարը բավականին կոշտացել է. հնարավոր է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն. Տիգրան Աբրահամյան

14:38 17.11.2023

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նոյեմբերի 17-ին կայացած հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է նախօրեին քննարկվող «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Խորհրդարանականը նշել է, որ ցանկացած Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն իր երկրի տարածքային ամբողջականության, քաղաքացիների անվտանգության ապահովումն է: «ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար առաջնահերթությունը սահմանների անձեռնմխելիությունն ու […]

̰
ՄԿՈւ ոլորտ. վերապատրաստում իրականացնելու նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը

14:31 17.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2023 թվականին վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը: «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի» հիմնադրամի «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման» կենտրոնի և «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի հայտերը մերժվել են՝ համապատասխան մասնագետների փորձառության բացակայության և […]

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչությունում ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

14:24 17.11.2023

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչությունում ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը: Ա.Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը կարևորել է […]

̰
ԱՄՆ, ԵՄ մեր գործընկերները հայտնել են իրենց աջակցությունը խաղաղության օրակարգին. Արթուր Հովհաննիսյան

14:18 17.11.2023

Բնականաբար, Ադրբեջանի հրաժարումը բացասական ենք գնահատում, կոչ ենք անում ավելի կառուցողական, արդյունավետ քննարկումների դաշտ վերադառնալ: ԱՄՆ, ԵՄ մեր գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունը խաղաղության օրակարգին, եւ մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ նաեւ հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան նստել եւ կառուցողական […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը

14:12 17.11.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով Երեւան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Երեւանում խորհրդարանական ամենամասշտաբային միջոցառումը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ անցկացնելու փաստը եւ հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա կազմակերպության անդամ երկրների պատվիրակություններին տեղում ծանոթանալու մեր երկրում […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

14:06 17.11.2023

Նոյեմբերի 15-ին, ժամը 19.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 16-ին, ժամը 00.30-ին, Երևանի Նուբարաշենի փողոցում շղթայական վթար է տեղի ունեցել երկու «Նիսան», «ՎԱԶ-212140» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաների մասնակցությամբ: Հարվածող «Նիսանի» 27-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:59 17.11.2023

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ […]

̰
ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն

13:51 17.11.2023

ՀՀ քննչական կոմիտեում Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ըստ ստացված ահազանգի՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոցից է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։ […]

̰
Կոտայքի պարեկները հայտնաբերել են ռազմամթերք

13:45 17.11.2023

Նոյեմբերի 16-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ծառայություն կատարելիս, դիմացի համարանիշի բացակայության համար պարեկները կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա: Թերությունը վերացնելու համար պարեկները վարորդին հորդորել են տեղադրել համարանիշը: Իսկ երբ վարորդը համարանիշը փնտրում էր մեքենայի սրահում, վարորդի նստելատեղի տակ պարեկները նկատել են թղթով փաթաթված կասկածելի իր: 32-ամյա վարորդը հայտնել է, որ փաթեթում […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտոնակցին

13:39 17.11.2023

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը: Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության […]

̰
Հրդեհ՝ ավտոտնակում

13:33 17.11.2023

Նոյեմբերի 17-ին, ժամը 09։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 14/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 09։59-ին։ Ավտոտնակում այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և երկու ներքնակ:

̰
ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի առնչությամբ ՄԻՊ հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

13:27 17.11.2023

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։ «Պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման դեպքերը բացառելու անհրաժեշտությունից ելնելով»,- նշում է Պաշտպանը։ Պաշտպանը […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:18 17.11.2023

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 18-ին, 19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ Նոյեմբերի 18-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան […]

̰
BACK_TO_TOP