13:12 17.11.2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2023թ. նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://exams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:
13:05 17.11.2023
Նոյեմբերի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 51-ամյա Արա Բ.-ն: Նա հուլիսի 25-ից ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածի (Ապօրինի միգրացիայի կազմակերպումը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
12:58 17.11.2023
Ֆիլիպիններում 7,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Սկզբում սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր 6,9 մագնիտուդի մասին, իսկ հետո՝ 7,0-ի։ Երկրաշարժը գրանցվել է ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 8.14-ին՝ Գեներալ Սանտոս քաղաքից 57 կմ հարավ-արևելք: Օջախն ընկել է 57 կիլոմետր խորության վրա։
12:51 17.11.2023
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը ցնցել է բոլորիս․ իմ զորակցությունն եմ հայտնում հրդեհից տուժած մեր բոլոր գործընկերներին, խորին ցավակցությունս պատահարին զոհ դարձած մեր հայրենակցի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Այսօր ուսանողների միջազգային օրն է, և հենց այսօր Երևանի պետական համալսարանում կատարված ողբերգական միջադեպն առաջնային է դարձնում անվտանգ կրթական միջավայրի կարևորությունը։ Լիահույս եմ, որ դեպքի […]
12:45 17.11.2023
Նոյեմբերի 16-ի ժամը 13.09-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի Արզնու հատվածից կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 52-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 12.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ վիճաբանություն է սկսվել հիվանդանոց տեղափոխվածի […]
12:38 17.11.2023
2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ոչնչացվել է 7605456,1 կգ վտանգավոր սննդամթերք։ Երևանում ոչնչացվել է 5284198 կգ հրուշակեղեն, 46786 կգ մսամթերք, 264390 կգ կաթնամթերք, 725 կգ մանկական կեր, 2004744 կգ այլ սննդամթերք։ Կոտայքի մարզում ոչնչացվել է 18 կգ հրուշակեղեն, 21 կգ մսամթերք, 142 կգ կաթնամթերք, 494 կգ […]
12:30 17.11.2023
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները Նալբանդյան գյուղում նոյեմբերի 14-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 45-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թղթե 2 փաթեթ և 3 գլանակ, որոնցից մեկը՝ ինքնաշեն։ Փաթեթները լցված էին ընդհանուր 3,82 գրամ դեղնականաչավուն զանգվածով, իսկ ածխացած հետքերով գլանակների քաշը 15 գրամից ավելի էր։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը […]
12:22 17.11.2023
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Պետեր Ստանոն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով վերջինս ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու մեջ ու սպառնացել […]
12:06 17.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 4-ական, հոգեկան ներգործության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, […]
00:00 17.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է, որ Գազայի հատվածի «Աշ-Շիֆա» հիվանդանոցի մոտ հայտնաբերվել է ՀԱՄԱՍ-ի պատանդի դի: «ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված Յեհուդիտ Վայսի մարմինը Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները հայտնաբերել են Գազայի հատվածում գտնվող «Աշ-Շիֆա» հիվանդանոցի հարևանությամբ գտնվող շենքից և տեղափոխել Իսրայելի տարածք»,- հայտնել է բանակը Telegram-ի իր ալիքում։ Ինչպես ասվում է բանակի հաղորդագրության մեջ, […]
23:55 16.11.2023
Կատուների մասին տեսանյութեր դիտելը կարող է օգնել ձեզ զգալ էներգիայի ակնթարթային աճ, ասում է սննդաբան Ռոզի Միլենը: Նա Metro-ի հետ զրույցում բացահայտել է առույգանալու ոչ ակնհայտ, բայց արդյունավետ եղանակներ: Միլենը նշել է, որ արտադրողականությունը կարող է մի քանի անգամ նվազել օրվա ընթացքում: Նրա խոսքով՝ երբեմն ուժի կորուստը հազիվ նկատելի է և չի խանգարում առօրյա գործերին, […]
23:48 16.11.2023
Թունաբան Միխայիլ Կուտուշովը և էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան պատմել են առավոտյան երկու սխալի մասին, որոնք հանգեցնում են արյան խտացման։ Կուտուշովը զգուշացրել է՝ եթե մարդը կանոնավոր կերպով քիչ սպիտակուց է ուտում, արյունն ավելի է թանձրանում։ Սրա պատճառով ժամանակի ընթացքում մեծանում է երակների վարիկոզի, թրոմբոֆլեբիտի, սրտի կաթվածի և սրտանոթային համակարգի հետ կապված այլ վտանգավոր խնդիրների առաջացման ռիսկը: Բժիշկն […]
23:45 16.11.2023
Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կուսակցականների՝ կուսակցության կանոնադրությունից և ծրագրից բխող պարտականություններին, ինչպես նաև կուսակցական էթիկային առնչվող հարցեր։ Զեկույցով է հանդես եկել Վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
23:35 16.11.2023
Նոյեմբերի 16-ին, ժամը 19։48-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ջրամբարին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական խմբից և ջոկատից մեկական մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։54-ին մարվել՝ 21։06-ին: «Քոլի տափ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1 […]
23:26 16.11.2023
Աշխարհում կարմրուկից մահացությունների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատությամբ աճել է 43%-ով՝ մասամբ պատվաստումների մակարդակի անկման պատճառով, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում հրապարակված զեկույցում։ «Մի քանի տարի կարմրուկի դեմ պատվաստումների ծածկույթի նվազումից հետո 2022 թվականին կարմրուկի դեպքերի թիվն աճել է 18%-ով, իսկ մահացության դեպքերն ամբողջ աշխարհում աճել են 43%-ով (2021թ.-ի համեմատ)»,- ասվում է […]
23:19 16.11.2023
Նոյեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը ՀՀ անունից ստորագրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի «Ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների հրապարակման մասին» երկրորդ լրացուցիչ արձանագրությունը։ Փաստաթուղթը ԵԽ Նախարարների կողմից ընդունվել է 2021թ․ նոյեմբերի 17-ին և բացվել ստորագրման համար 2022թ․ մայիսի 12-ին։ Արձանագրությունը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնել […]
23:01 16.11.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Կանադայի Խորհրդարանական Կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովի, «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցի և ծրագրի փորձագետ Փինա Դի Ինթինոյի հետ։ Նպատակն էր ամփոփել «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ նախանշել առաջիկայում իրականացվելիք աշխատանքային ուղղություններն ու […]
22:51 16.11.2023
Բերանի տհաճ հոտը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ ատամնաբուժական խնդիրներից մինչև ներքին օրգանների հիվանդություններ, զգուշացրել է քիթ-կոկորդ-ականջաբան Էրժենա Դիմչիկովան։ Բժիշկը Газета.Ru-ին տված հարցազրույցում նշել է այս խնդրի այլ ոչ ակնհայտ պատճառներ։ Ըստ Դիմչիկովայի՝ ամենից հաճախ բերանի տհաճ հոտը հայտնվում է կարիեսի, պարոդոնտիտի, ատամների ու լնդերի այլ հիվանդությունների պատճառով։ Դրա պատճառ կարող են լինել նաև կոկորդի, […]
22:35 16.11.2023
Նոյեմբերի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ձևավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նա առանձնացրել է մի շարք ուղղություններ և առաջնահերթություններ՝ անդրադառնալով ՆԳ նախարարության անձնակազմի կարողությունների զարգացմանը, ոստիկանության հիմնական հենասյունային ուղղությունների՝ հատկապես […]
22:13 16.11.2023
Կնոջ համար հղիանալու իդեալական տարիքը 19-35 տարեկանն է, ասել է վերարտադրողական ոլորտի մասնագետ Մարինա Զաբորսկայան։ Այս մասին նա խոսել է Gazeta.Ru-ի հետ զրույցում։ Բժիշկը բացատրել է, որ տարիքի հետ կանանց ձվաբջիջների որակը արագորեն նվազում է: Այս դեպքում կնոջ առողջական վիճակն ու ներքին զգացողությունները դեր չեն խաղում, զգուշացրել է Զաբորսկայան։ Նաև, ըստ վերարտադրողական մասնագետի, տարիքի հետ […]
22:05 16.11.2023
Նոյեմբերի 16-ին, պետական ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր գյուղի՝ «Սեւանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ՝ 3,9 գրամ միջին քաշով։ Բնապահպանական միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, «Սեւան Ազգային պարկ»-ի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի […]
21:52 16.11.2023
Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։ Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, […]
21:45 16.11.2023
Հնդկաստանում ագրեսիվ կապիկների խումբը հարձակվել է տղայի վրա և վնասվածքներ հասցրել նրան։ Այս մասին հայտնում է PSU Watch-ը։ Գուջարաթ նահանգի Սալկի գյուղում տասը տարեկան Դիփակ Թակորը ընկերների հետ խաղում էր տաճարի դռան մոտ, երբ մի քանի վայրի կապիկներ հարձակվեցին նրանց վրա։ Տեղի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման ժամանակ պրիմատները բազմաթիվ լուրջ վնասվածքներ են հասցրել […]
21:28 16.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաթումի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 33-ամյա Նարեկ Հ.-ի վարած Isuzu մակնիշի և 54-ամյա Վահան Ե.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Յ.-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ […]
21:09 16.11.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բագրատունյաց պող․ 11, 11ա շենքեր, Չեխովի փ․ 18 շենք, Եղբայրության փ․ 11, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Մուշական 4 և 8 փողոցներ, […]
16:00 16.11.2023
Ուկրաինայի Նիկոլաևի, Սումիի և Չեռնիգովի մարզերում հայտարարվել է օդային հարձակման նախազգուշացում, ասվում է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների համաձայն։ Ըստ քարտեզի տվյալների՝ առաջին ահազանգը հնչել է Նիկոլաևի շրջանում, այնուհետև տագնապ է հայտարարվել Սումիի և Չեռնիգովի մարզերում։
15:51 16.11.2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին նախատեսված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի ղեկավարների հանդիպումից՝ ԱՄՆ-ի կողմնակալ դիրքորոշման պատճառով։ «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել (Վաշինգտոնի կողմից -խմբ․) միջնորդի իր դերի կորստի։ Նման հանգամանքներում կարևոր է նշել, որ մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի […]
15:45 16.11.2023
Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մուհամմադ Զաքութը Al-Jazeera-ին ասել է, որ խնդրել է Եգիպտոսին ընդունել Գազայի հատվածում հիվանդներին և վիրավորներին՝ հիվանդանոցային մահճակալների բացակայության պատճառով: «Մենք խնդրել ենք և շարունակում ենք խնդրել վիրավորներին և հիվանդներին ուղղակիորեն Եգիպտոսի Արաբական Հանրապետություն տարհանել, քանի որ այդքան մեծ թվով հիվանդներ ընդունելու հնարավորություն չունենք»,- ասել է տնօրենը։