22:20 14.11.2023
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի վերաբացման և «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը և մշակութասերներ։ Արվեստանոց-թանգարանը […]
22:09 14.11.2023
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մոտ են պատանդների ազատ արձակման գործարքին, որը ներառում է ռազմական գործողությունների երկարատև դադար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյային: «Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտենում են համաձայնության՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումների ժամանակ գերեվարված պատանդների ազատ արձակման շուրջ՝ ռազմական գործողությունների երկար դադարի դիմաց», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
21:48 14.11.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Լեհաստանի Հանրապետության անկախության 105-ամյակին նվիրված ընդունելությանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ մաղթելով բարեկամ Լեհաստանին և լեհ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում:
21:39 14.11.2023
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է Սիրիայի հայկական համայնքի յուրահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ: «Մեր մշտական մտահոգությունն է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի եւ ազգային մյուս […]
21:28 14.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սպանել է ավելի քան հազար պաղեստինցի մարտիկի, հայտարարել է իսրայելական բանակի 162-րդ դիվիզիայի հրամանատար, փոխգնդապետ Իցիկ Կոենը։ «Պատերազմի սկզբից Իսրայելի պաշտպանության բանակը և (ներառյալ – խմբ.) 162-րդ դիվիզիան ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի (պաղեստինյան շարժման – խմբ.) կենտրոնները և նրա հնարավորությունները, որոնք ստեղծվել են երկար տարիների […]
21:20 14.11.2023
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի պատասխանել լրագրողներին, ովքեր իրեն հարցրել են Ուկրաինայում ԵՄ-ի ծրագրերի մասին՝ Կիևին ԱՄՆ աջակցության կրճատման դեպքում։ Նա պատճառաբանել է, որ ինքը «աստղագուշակ չէ» և չի կանխատեսի ապագան։ «Ես աստղագուշակ չեմ, չեմ կարող կանխագուշակել, թե ինչ կլինի ԱՄՆ-ում: Անկեղծ ասած, չեմ ուզում գուշակել, թե ինչ կարող է լինել կամ չլինել։ Ես […]
21:09 14.11.2023
Նոյեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանը և այս ուղղությամբ առկա ծրագրերին։
16:00 14.11.2023
Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել ավելացված արժեքի հարկի հաշվարկման առանձնահատկություններ թեթեւ մարդատար մեքենաների ձեռքբերման արժեքից ցածր գնով վաճառքների դեպքում: Նաեւ սահմանվում են համախառն եկամտի հաշվարկման առանձնահատկություններ նույն թեթեւ մարդատար ավտոմեքենաների մասով: Փոփոխության են ենթարկվում ներմուծման ժամանակ տրանսպորտային միջոցների գծով հաշվարկվող բնապահպանական հարկի դրույքաչափերը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը` նոյեմբերի […]
15:53 14.11.2023
Իսրայելի հյուսիսում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) իր Telegram ալիքում։ «Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը […]
15:48 14.11.2023
Պետական սահմանի պահպանությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ հերթական ուղեկալի բացման հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի […]
15:43 14.11.2023
Գեղարքունիքի մարզի պարեկները նոյեմբերի 13-ին, ժամը 22.12-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: Մեքենայի տեխզննման ժամկետը լրացած լինելու և կասեցված վարորդական իրավունքի վկայականի իրավախախտումները չարձանագրելու համար վարորդը 5000 դրամ կաշառք էր առաջարկել պարեկներին։ Կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով 38-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա […]
15:33 14.11.2023
Նոյմբերի 13-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի, ի նշանավորումն ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման և ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի: Միջոցառմանը մասնակցել են ՄԹ խորհրդարանի պատգամավորներ, արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՄԹ-ում հայկական համայնքի, հասարակական-քաղաքական գործիչներ։ Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են եկել ՀՀ […]
15:22 14.11.2023
Նոյեմբերի 14-ին, ժամը 13:18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված […]
15:08 14.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցի մաքսանենգության՝ 4-ական, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, մարդու առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, […]
15:03 14.11.2023
2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: Հետագայում Կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել լայն բարեփոխումների եւ երկրում […]
14:54 14.11.2023
Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 15-ին, 18-ին, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 14-17-ը, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-19մ/վ արագությամբ: Օդի […]
14:49 14.11.2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունելի և ոչ ադեկվատ» է անվանել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններն այն մասին, որ Բաքուն փորձում է հասնել «Հայաստանի ապակայունացմանը»։ Երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Բորելն ասաց, որ ԵՄ-ն հստակ զգուշացրել է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության […]
14:39 14.11.2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ: Նախագահող Վարդապետյանի կողմից առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանի թեկնածությունը: Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու նպատակով՝ նիստի մասնակիցները, բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ: […]
14:33 14.11.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահը (նստավայրը` Կիև): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաջիկա նախաձեռնություններում: Նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում հայ-ինդոնեզական հարաբերությունները կարձանագրեն զարգացման դրական դինամիկա։ «Համոզված եղեք, որ մենք շատ կարևորում ենք Հայաստանի […]
14:22 14.11.2023
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 13-ին Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և Մուշի բաժին է տեղափոխվել 31-ամյա Դավիթ Խ.-ն: Նա հոկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու […]
14:05 14.11.2023
Գեղարքունիքի մարզի պարեկները նոյեմբերի 13-ին, ժամը 22.12-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: Մեքենայի տեխզննման ժամկետը լրացած լինելու և կասեցված վարորդական իրավունքի վկայականի իրավախախտումները չարձանագրելու համար վարորդը 5000 դրամ կաշառք էր առաջարկել պարեկներին։ Կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով 38-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա […]
13:55 14.11.2023
Նոյեմբերի 14-ին, ժամը 12:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հայտարարվել […]
13:50 14.11.2023
Առաջարկվում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր ունենալու պարտադիր պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողների վրա` մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Այս մասին նոյեմբերի 11-ին մեկնարկած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության եւ […]
13:47 14.11.2023
ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական […]
13:44 14.11.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 14-ին Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 52-ամյա Հարություն Հ.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 14-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:34 14.11.2023
Ուկրաինան ինքը կորոշի, թե ինչ պայմաններով պետք է բանակցել և կնքել խաղաղության համաձայնագիր, դաշնակիցները պետք է շարունակեն աջակցել, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե ինչ պայմաններ են ընդունելի բանակցությունների համար, և, որ ավելի կարևոր է, ինչ պայմաններ են ընդունելի համաձայնագրի համար: ՆԱՏՕ-ի դաշնակիցների պատասխանատվությունը Ուկրաինային աջակցելն է»,- ասել […]