15:03 14.11.2023
2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: Հետագայում Կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել լայն բարեփոխումների եւ երկրում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլեւ ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները: Այս մասին ասել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ նոյեմբերի 14-ին առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
Այս եւ այլ մանրամասներ ներկայացնելով՝ զեկուցողը նշել է, որ նախաձեռնությամբ օրենսդիր մարմնին առաջարկվում է հնարավորություն տալ լիազոր մարմնին՝ դեռեւս տրամադրելու հին նմուշի անձնագրեր՝ մինչեւ համակարգի ամբողջական արդիականացումը եւ ներդրումը:
«Ինչքա՞ն ժամանակ հետո քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտեր եւ կենսաչափական անձնագրեր ստանալ»,- մասնավորապես հարցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Արմեն Ղազարյանը հայտնել է, որ նույնականացման քարտերի եւ հին նմուշի անձնագրերի տրամադրումը չի դադարեցվել եւ կշարունակվի՝ մինչեւ այս նախագծի ընդունումը եւ համակարգի ամբողջությամբ ներդրումը: Իսկ թե երբ կսկսվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը, Արմեն Ղազարյանը հստակեցրել է՝ նշելով, որ աշխատանքը կատարվելու է փուլերով եւ ժամկետ նշելը դժվար է:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նաեւ հետաքրքրվելով, թե ինչու կենսաչափական անձնագրերը չեն տրամադրվելու 2024 թվականի հունվարի 1-ից, ինչպես նախատեսված էր:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է հարցին՝ նշելով ոլորտում առկա խնդիրները՝ կապված գործող եւ դիվանագիտական անձնագրերի հետ: ԱԺ նախագահը կարեւորել է հարցի առաջնահերթ կարգավորումը:
Եզրափակիչ ելույթում զեկուցողն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին, տվել պարզաբանումներ:
Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...