12:24 16.11.2023
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում: Կանանց 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակչում մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆերանտե Դոնատելայի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Քառորդ եզրափակչում 5:0 […]
12:18 16.11.2023
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Դոհունին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, մաղթել է նրան ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ հարթակներում ձևավորված ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամությունը […]
12:12 16.11.2023
Նոյեմբերի 15-ին Լիտվայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրի պատճենը հանձնեց Լիտվայի ԱԳՆ պետական և դիվանագիտական արարողակարգի տնօրեն Պետրաս Զապոլսկասին։ Նույն օրը դեսպան Մարգարյանը հանդիպում է ունեցել ԱԳՆ Արևելյան հարևանության քաղաքականության վարչության տնօրեն Դարիուս Վիտկաուսկասի հետ, ով շնորհավորել է դեսպան Ա․ Մարգարյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Հանդիպման […]
12:06 16.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության, բնակարանային գողության ու ընտանեկան բռնության՝ 3-ական, սպանության, ֆիզիկական ներգործության, մարդու առևանգման, ավտոմեքենայի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի […]
00:03 16.11.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերի խորացումը:
23:59 15.11.2023
Մալայզիայում փեսացուն հարսանիքից մեկ օր առաջ հայտնաբերել է, որ իր հարսնացուն այլ ամուսին, ինչպես նաև երեխաներ ունի։ Այս մասին հայտնում է Malay Mail-ը։ Մալայզիայի Կուչինգ քաղաքի 28-ամյա բնակիչը 2021 թվականին հանդիպել է մի կնոջ։ 2022 թվականի հոկտեմբերին նրանք հայտարարել են իրենց նշանադրության մասին։ Հարսանիքը պետք է տեղի ունենար 2023 թվականի նոյեմբերի 10-ին։ Տոնակատարության նախօրեին փեսացուն […]
23:50 15.11.2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ ասելով, որ Իսրայելը չի լսի նրա դասախոսությունները։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ «հազարավոր իրավաբաններ» դիմում են Հաագայի միջազգային քրեական դատարան՝ կապված Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից իբր իրականացված ցեղասպանության հետ, և հավելել, որ թուրքական իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը Նեթանյահուին […]
23:41 15.11.2023
Աղիներում առկա օգտակար միկրոօրգանիզմները բարելավում են մտավոր աշխատանքը և օգնում պայքարել սթրեսի պատճառով էներգիայի կորստի դեմ, ասում է բրիտանական Ռեդինգի համալսարանի սննդային հոգեբանության հետազոտող Ջեսիկա Իսթվուդը: Նա Business Insider-ին նկարագրել է ուղեղի աշխատանքը խթանելու ոչ ակնհայտ միջոց: Իսթվուդը բացատրել է, որ աղիների կենդանի միկրոօրգանիզմները կարող են դրական ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա։ Նրա խոսքով, դեռ […]
23:30 15.11.2023
Ռեժիմին հետևելը և գարնանը արձակուրդ պլանավորելը կօգնի նվազեցնել սեզոնային դեպրեսիայի ախտանիշները։ Այս և այլ եղանակներ առաջարկել է պրակտիկ հոգեթերապևտ Էրին Ռիդելը, գրում է Business Insider-ը։ Հոգեթերապևտը նշել է, որ աշնանն ու ձմռանը հուզական վիճակի բարելավման տեխնիկայի մեծ մասը պարզ է՝ պետք է ժամանակին պառկել քնելու, ավելի հաճախ քայլել մաքուր օդում և թույլ տալ քեզ հանգստանալ։ […]
23:22 15.11.2023
Արագ և առանց դեղորայքի լավ քնելու համար դուք պետք է վերահսկեք ձեր աղիների առողջությունը և սննդակարգում ներառեք մելատոնինի արտադրությունը խթանող մթերքներ, ասում է էնդոկրինոլոգ և կլինիկական սննդաբան Անգելինա Վոդոլազկայան: Նա Lenta.ru-ին պատմել է, թե ինչպես կարելի է հաղթահարել անքնությունը առանց դեղահաբերի։ Լավ և բավարար քունը ֆիզիկական և հոգեկան առողջության գրավականն է, հիշեցրել է Վոդոլազկայան։ Միևնույն […]
23:11 15.11.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք հաստատվել է սահմանապահ Բերդավանում: Կառավարության տրամադրած աջակցության շնորհիվ բնակարաններ են վարձել, լուծել են առաջին անհրաժեշտության խնդիրները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
23:00 15.11.2023
Իսրայելական բանակը (IDF) շարունակում է գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի «Աշ-Շիֆա» հիվանդանոցում։ Ավելի վաղ al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները լքել են «Աշ-Շիֆա» հիվանդանոցը՝ ամենամեծը Գազայի հատվածում։ «IDF-ի ուժերը շարունակում են ճշգրիտ գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ «Աշ-Շիֆա» հիվանդանոցային համալիրում։ Զորքերը որոնում են ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական ենթակառուցվածքները և ակտիվները», – ասվում է բանակի հայտարարության մեջ իր Telegram […]
22:52 15.11.2023
Իսրայելի բանակն առաջին անգամ կոչ է արել Գազայի հատվածի հարավային մի շարք շրջանների բնակիչներին անհապաղ լքել իրենց տները և գնալ ապաստան, ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ։ Իսրայելական բանակը մասնավորապես դիմել է Խան Յունիսի արևելյան թաղամասերի բնակիչներին: «Ձեր անվտանգության համար դուք պետք է անհապաղ լքեք ձեր բնակավայրերը և գնաք ապաստարան», – ասվում է իսրայելական բանակի […]
22:45 15.11.2023
Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության նոր փաթեթները կրճատվում են՝ Կիևին աջակցելու համար համաձայնեցված միջոցների ավարտի պատճառով, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ Քիրբին ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ուկրաինային ֆինանսավորումը սպառվում է, ինչի պատճառով ԱՄՆ-ը ստիպված է «դժվար որոշումներ» ընդունել։
22:33 15.11.2023
Ջրային պարեկներն այս օրերին, կարելի է ասել, վերջին դասընթացներն են իրականացնում հենց Սևանա լճում։ Շուտով ծառայությունը կսկսի գործել։ Նոյեմբերի 15-ին դասընթացներին հետևում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանին, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով ջրային պարեկներին՝ փոխնախարար Սարգսյանը վստահություն է հայտնել, […]
22:11 15.11.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաշինջաղյան 2-րդ նրբ․ 13, 14, 15 շենքեր, Շիրազի փ. 42 շենք, Ճառագայթային Ա, Բ, Վ, Գ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փ․ 28 շենք, Եղբայրության փ․ 3, 3ա, 5, 7, […]
16:59 15.11.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում – 2024» մրցույթ: Մրցույթի հիմնական նպատակը արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծումն է: Միաժամանակ, մրցույթը կնպաստի ներպետական և միջազգային համագործակցության խթանմանը, Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը, երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների ներգրավմանը, միջազգային հետազոտական միջավայրին երիտասարդ […]
16:52 15.11.2023
Լեհաստանում արջը հարձակվել է բնապահպան ակտիվիստի վրա և բազմաթիվ վնասվածքներ պատճառել նրան, հայտնում է հանրապետության անտառների պետական անտառտնտեսության վարչությունը։ «Լուտովիսկայի անտառտնտեսությունը տեղեկություն է ստացել վտանգավոր միջադեպի մասին, որը տեղի է ունեցել նախկին Խուլսկոյե գյուղի մերձակայքում: Արջը հարձակվել է մի տղամարդու վրա՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ։ Դեպքի մասնակից տղամարդն օգնություն է կանչել, ինչի շնորհիվ տուժածը հայտնվել է […]
16:45 15.11.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել են հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստին։ Նիստին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, […]
16:38 15.11.2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ» բրիգադները, հայտարարել են, որ հրթիռներ են արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ: ««Ալ-Քասամ» բրիգադները հրթիռներ են արձակում Աշկելոնի ուղղությամբ», – ասվում է խմբավորման հայտարարության մեջ:
16:31 15.11.2023
Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է շվեյցարական Նյուշատել քաղաք, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 17-ին կմրցի Շվեյցարիայի Մ-21 ընտրանու հետ: Թիմը նոյեմբերի 18-ին կմեկնի ֆինլանդական Տուրկու, որտեղ նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի Ֆինլանդիայի հասակակիցներին: Մ-21 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝ Դարպասապահներ Գոռ Մատինյան – ԲԿՄԱ Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ» Վլադ Չատունց […]
16:23 15.11.2023
Նոյեմբերի 15-ին Բյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Ի շարունակություն հոկտեմբերին ՀՀ վարչապետի հետ քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ռոբերտա Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել նախաձեռնել լրացուցիչ քայլեր՝ Եվրոպական խորհրդարանի և ՀՀ […]
16:16 15.11.2023
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 517հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ […]
16:07 15.11.2023
Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մեր նպատակն այսօր կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ, սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ հնարավոր խնդիրների բացառումն է: Գույքային միավորների օրինականացման […]
16:00 15.11.2023
Իսրայելը պատերազմ է մղում պաղեստինցիների գոյության և նրանց ազգային ինքնության դեմ, հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ Պաղեստինի անկախության հռչակագրի 35-ամյակի կապակցությամբ։ «Ագրեսիվ, անարդար պատերազմը, որին մենք ենթարկվել ենք, պատերազմ է պաղեստինյան գոյության և պաղեստինյան ազգային ինքնության դեմ», – ասել է Աբասը։ Փոխանցում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը:
15:54 15.11.2023
2023 թվականի սեպտեմբերի մեկից մեկնարկել է ուսումնական տարին և, հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Հայաստանի Հանրապետության 22 միջնակարգ դպրոցներում (2-ական դպրոց Երևանում և յուրաքանչյուր մարզում): Խախտումներ արձանագրվել են միայն 4 մարզի 5 դպրոցում: Այսպես՝ Արմավիրի մարզի «Արմավիրի 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սննդի կառույցը ապահովված չի եղել […]
15:48 15.11.2023
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Վրաստանի տարածքով Հայաստանին Bastion տեսակի զրահամեքենաների մատակարարմանը, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Դարչիաշվիլին ընդգծել է, որ Թբիլիսին երկու երկրներին էլ թույլատրել է հավասարապես օգտվել իր տրանզիտային երթուղիներից և հավելել, որ ցանկացած երկիր պաշտպանական ուժեր […]
15:41 15.11.2023
Իսրայելը չի դադարեցնի իր գործողությունները Գազայի հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ իր նպատակները ամբողջությամբ չեն կատարվել, այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և գերիների վերադարձը, գրում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ «Իսրայել պետությունը չի դադարեցնի իր գործողությունները Գազայում այնքան ժամանակ, քանի դեռ զինվորները չեն ավարտել ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու և պատանդներին իրենց ընտանիքներին տուն վերադարձնելու […]
15:35 15.11.2023
Նոյեմբերի 12-ին, գիշերվա ժամը 3-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հաղորդում, որ կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել 31-ամյա մի երիտասարդ: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ հիվանդանոց է մեկել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի 1-ին նրբանցքում անհայտ անձն է դանակահարել երիտասարդին: Ավելին պարզել չի հաջողվել. […]
15:28 15.11.2023
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել թեթեւ մարդատար մեքենաների ձեռքբերման կամ ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումների համար օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 10-րդ կետերով սահմանված սահմանափակումները, որոնք վերաբերում […]