15:11 10.11.2023
Գազայի իշխանությունները չեն կարողացել ուրբաթ օրը հիվանդներին հասցնել Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետ՝ իսրայելական հրետակոծության պատճառով, Al Jazeera-ին ասել է Գազայի հիվանդանոցի ղեկավար Մուհամմեդ Զաքութը։ «Հրթիռակոծության պատճառով մենք այսօր չկարողացանք հիվանդներին հասցնել «Ռաֆահ» սահմանային անցակետ՝ արտերկրում բուժման նպատակով», – ասել է Զաքութը:
15:04 10.11.2023
Նոյեմբերի 8-ին, ժամը 7.30-ին, Երևանի Ուլնեցու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Նիսանը» բախվել է կայանված «Ֆոլքսվագենի», վերջինս էլ` մեկ այլ «Նիսանի»: «ՎԱԶ-21013»-ի 69-ամյա վարորդ Գառնիկ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
14:55 10.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ծառերը, թփերը ապօրինի հատելու և սառը զենք կրելու՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, […]
14:48 10.11.2023
Իրանի իշխանություններն առնչություն չունեն Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների վրա գրոհներին՝ չնայած իրենց աջակցությանը ՀԱՄԱՍ-ին և դրան աջակցող խմբավորումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այդ մասին CNN-ին հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։ «Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ Իրանը կապ չունի տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա ոչ մի հարձակման հետ», – ասել է նա՝ հավելելով, […]
14:38 10.11.2023
Գազայի հատվածում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցին իսրայելական հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հայտնել է Գազայի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆը։ «Այսօր իսրայելական «Ալ-Շիֆա» համալիրի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 13 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են», – ասել է Մաարուֆը:
14:31 10.11.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և գործարար կապերի ընդլայնումը: Այնուհետև կողմերը քննարկել են Վահան Քերոբյանի՝ առաջիկայում Ճապոնիա նախատեսվող այցին, «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Դեսպանը նշել […]
14:23 10.11.2023
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման օրվա առթիվ․ «Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին և ՏԻՄ աշխատակիցներին տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 27-ամյակի առթիվ: Առավելագույնս մոտ կանգնած լինելով համայնքի բնակչին` ՏԻՄ-երը յուրատեսակ ուժ են ոչ միայն համայնքային խնդիրների վերհանման, այլև դրանց լուծմանը հասնելու ճանապարհին: ՀՀ Սահմանադրությունն ու նրանից բխող օրենսդրական դաշտը լայն […]
14:16 10.11.2023
Նոյեմբերի 8-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որպես տաքսի շահագործվող «Տոյոտա» մակնիշի մեքենայով նոյեմբերի 7-ին Շիրակի փողոց է տեղափոխել մի ուղևորուհու, որը վճարել է 5000 կեղծ թղթադրամ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են ուղևորուհու ինքնությունը: 26-ամյա կինը հայտնաբերվել և տեղափոխվել է նախաքննական մարմին: Նոյեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ […]
14:10 10.11.2023
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ տեղեկությունն իրացրին Սիսիանի ոստիկանների հետ: Հենց Սիսիանի բաժնի կողմից էր այս տարվա հուլիսի 14-ից հետախուզվում երևանցի 23-ամյա երիտասարդը, խափանման միջոցը` կալանք: Նոյեմբերի 9-ին սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Շիրվանզադեի փողոցի մի բնակարանում, ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին: Իսկ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին, Սիսիանում: Ժամը […]
14:00 10.11.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մարգարյան 1-ին նրբ․ 8, 10, 25, 27, 27/1 շենքեր, Ջամբուլի փողոց, Սեբաստիայի փ. 3/9 շենք, Դավթաշեն 3-րդ թաղ․ 6/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 4-րդ թաղ․ 17, 23, 24, 25 […]
13:51 10.11.2023
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկում է սամբոյի մեծահասակների 2023 թվականի աշխարհի առաջնությունը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ներկայացնում է աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը՝ Կանայք՝ Արփինե Մնացականյան (50 կգ), Վարսիկ Գրիգորյան (54 կգ), Մելինե Մամիկոնյան (59 կգ), Մարինա Մարտիրոսյան (65 կգ), Սուսաննա Մարուքյան (72 կգ), Նելլի Ավետիսյան (80 կգ), Աննա Մկրտչյան (+80 […]
13:42 10.11.2023
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայողների հետ, նոյեմբերի 9-ին, ժամը 11.50-ին, «Բավրա» սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Արմեն Չ.-ին: Նա հոկտեմբերի 12-ից Մոսկվայի գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի (Կաշառակերությունը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է […]
13:35 10.11.2023
Երևանում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր կեսօրից հետո, նոյեմբերի 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 10-ի ցերեկը, 14-ին, 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: […]
13:29 10.11.2023
Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն անհապաղ միջամտի Գազայի հատվածում իրավիճակին՝ օգնելու տեղական իշխանություններին պաշտպանել բժշկական հաստատությունները, ինչպես նաև նրանց անձնակազմին և հիվանդներին: Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը։ «Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում անհապաղ միջամտել՝ հիվանդանոցների, նրանց անձնակազմի և հիվանդների, ինչպես նաև ներքին տեղահանվածների պաշտպանությունն ապահովելու համար», – ասված է Պաղեստինի […]
13:22 10.11.2023
Նախագծի նպատակն է համահարթեցնել համայնքների եկամտային ունակությունները` հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» […]
13:15 10.11.2023
Նոյեմբերի 9-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևան-Եկատերինբուրգ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է բերվել ՌԴ քաղաքացի, 1978 թ. ծնված Իգոր Կ.-ն: Նա օգոստոսի 18-ից հետախուզվում էր Տոմսկի բաժնի կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի (Խարդախությունը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն: Իգոր Կ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը […]
13:08 10.11.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Մաթեւոս Ասատրյանի հիշատակը: Նոյեմբերի 10-ին հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը […]
13:01 10.11.2023
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող […]
12:55 10.11.2023
Նոյեմբերի 10-ին, ժամը 09։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Կորեայի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ․ Ղ․, ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
12:49 10.11.2023
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 8-ին, ժամը 23.15-ին, Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Մարտունու բաժին է տեղափոխվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով մայիսի 17-ից հետախուզման մեջ գտնվող, 1986 թ. ծնված Գուրգեն Մ.-ն: Գուրգեն Մ.-ն ներկայացվել է Մարտունու քննչական բաժին:
12:42 10.11.2023
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող շուրջ 82 համայնքների եւ բնակավայրերի բնակիչներին շարունակել ստանալու փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաեւ օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի […]
12:35 10.11.2023
Նոյեմբերի 8-ին, ժամը 13.45-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում մոպեդը կողաշրջվել է. 17-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 8-ին, ժամը 16.15-ին, Երևանի Սախարովի հրապարակում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, Երևանի Շարիմանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի […]
12:28 10.11.2023
Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից «Երևանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով: Ուսումնավարժության նպատակներն էին. օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև […]
12:21 10.11.2023
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Վիլնյուսում մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։ Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի անվերապահ հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը, ինչպես նաև անդրադարձ է կատարել Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացի սպառնալիքներին և մարտահրավերներին: Նախարարի տեղակալը անդրադարձել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի […]
12:15 10.11.2023
Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (DAIA – Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցը և դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնը նոյեմբերի 10-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ […]
12:08 10.11.2023
Նոյեմբերի 8-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ Արարատյան փողոցում գործող առևտրի կենտրոնում անհայտ անձը գնումներ կատարելիս վճարել է 2 հատ 50 հազարանոց և 1 հատ 20 հազարանոց կեղծ թղթադրամներ և ստացել 12 հազարի մանրադրամ: Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գնումները կեղծ թղթադրամներով կատարել է մայրաքաղաքի […]
23:59 09.11.2023
Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքի ոստիկանությունը հետաքննում է հրեական դպրոցներում տեղի ունեցած երկու կրակոցները, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, հայտնել են իրավապահները։ «Մենք գործ ունենք երկու դեպքի հետ։ Ոչ ոք չի տուժել, սակայն Մոնրեալի ոստիկանության վարչությունը երկու հետաքննություն է սկսել՝ պարզելու այս կրակոցների ամբողջական հանգամանքները», – ասվում է քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ։ Իրավապահների տվյալներով՝ […]
23:50 09.11.2023
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության, Համաշխարհային Բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ 4 մարզի 7 համայնքի հատկացվել է տեխնիկա-սարքավորումների հերթական խմբաքանակը։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանն այսօր ներկա են գտնվել համայնքներին տեխնիկաների հատկացման միջոցառմանը։ Նախարար Սանոսյանը շնորհավորել է համայնքներին՝ […]
23:41 09.11.2023
Նոյեմբերի 9-ին, ժամը 18։54-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Կ., ծնված 1958 թ․) բախվել է […]