23:19 09.11.2023
Ֆիզիոթերապևտ Սեմմի Մարգոն անվանել է ողնաշարի առողջության մասին հոգ տանելու և մեջքի ցավը նվազեցնելու պարզ և արդյունավետ միջոցներ։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Մարգոն նշել է, որ չնայած տարածված կարծիքին, եթե մեջքի ցավեր ունեք, պետք է ոչ թե հանգստանաք, այլ, ընդհակառակը, ակտիվորեն զբաղվեք սպորտով։ Ավելի լավ է սկսել թեթեւ ֆիզիկական ակտիվությամբ, օրինակ՝ քայլելով, յոգայով […]
23:07 09.11.2023
Սթրեսը և սննդակարգում ավելցուկային ածխաջրերը ծերացման հիմնական հրահրողներն են, պարզաբանել է բժիշկ Սվետլանա Զվերևան։ Lenta.ru-ի հետ զրույցում նա թվարկել է այլ սովորություններ, որոնք արագացնում են մարմնի ծերացումը։ Ըստ Զվերևայի՝ մարմնի ծերացումը հրահրվում է սթրեսի, անհանգստության պատճառով։ Բացի այդ, շաքարի անվերահսկելի օգտագործումն իր հերթին հանգեցնում է սպիտակուցների վնասման, ինչը ազդում է մաշկի առաձգականության և անոթների վիճակի […]
22:53 09.11.2023
COVID-19-ի ինկուբացիոն շրջանը կարող է տևել մինչև երկու շաբաթ, ասել է թոքաբան Օքսանա Չիժոնոկը։ «Իզվեստիա»-ի մեկնաբանությունում բժիշկը նաև նշել է այս վիրուսի և սուր շնչառական վարակների ու գրիպի միջև եղած տարբերությունները: Ըստ մասնագետի՝ COVID-19-ի մեղմ ընթացքի դեպքում դրա ախտանիշները նման են գրիպի ախտանիշներին: Սակայն հիվանդության ծանր ընթացքի դեպքերում մարդն ունենում է շնչահեղձություն՝ թոքերի և բրոնխների […]
22:43 09.11.2023
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: […]
22:39 09.11.2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ» բրիգադները հայտարարել են Գազայի հատվածին իսրայելական ռմբակոծությունների պատճառով իսրայելցի զինվորականի մահվան մասին։ ««Ալ-Քասամ» բրիգադները հայտարարում են Գազայի հատվածին իսրայելական ռմբակոծության հետևանքով իսրայելցի զինվորի մահվան և մեկ վիրավորի մասին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
22:06 09.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի […]
21:56 09.11.2023
Հնդկաստանում փեսան տուն է վերադարձել առանց հարսնացուի՝ օժիտի պատճառով։ Այս մասին գրում է News9Live-ը։ Ուտար Պրադեշ նահանգի Բարելիի ծայրամասում Շահբադ Ամիր անունով փեսան խորանի մոտ թողել է իր հարսնացուին և տուն վերադարձել: Պատճառը, պարզվել է, հարսանիքին հարսի հոր խոստացած օժիտի բացակայությունն էր։ Ըստ սկեսրայրի հետ պայմանավորվածության՝ դրա մեջ պետք է լիներ բաճկոն, տաբատ, մոտոցիկլետ, սառնարան։ […]
21:47 09.11.2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի շուրջ համաձայնություն դեռ չկա, բանակցությունները ներկայումս շարունակվում են, ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մեդիա խորհրդական Թահեր Ալ-Նունուն։ Ավելի վաղ Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ Իսրայելը ԱՄՆ-ին ծանուցել է Գազայի հատվածի հյուսիսում հինգշաբթի օրվանից չորսժամյա հումանիտար դադար հայտարարելու մտադրության մասին։ «Բանակցությունները շարունակվում են, և […]
21:38 09.11.2023
Հարավային Կորեայում ռոբոտը բռնել է տղամարդուն և ճզմել նրան։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ռոբոտաշինական ընկերության ինժեները ստուգում էր ռոբոտը Donggoseong Agricultural Complex գործարանում: Սարքը վնասել է նրա դեմքը և կրծքավանդակը, քանի որ շփոթել է բանջարեղենի արկղի հետ: Տուժածը շտապ հոսպիտալացվել է, սակայն ստացած վնասվածքները կյանքի […]
21:29 09.11.2023
Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել Լոս Անջելեսում՝ վավերագրական ֆիլմի ցուցադրման ժամանակ, որը ներկայացնում է հոկտեմբերի 7-ին Իսրայելում տեղի ունեցած հարձակման կադրերը, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ «Լոս Անջելեսում ֆիլմի ցուցադրության ժամանակ բախումներ են սկսվել իսրայելամետ եւ պաղեստինամետ խմբավորումների միջեւ», – հաղորդում է հեռուստաալիքը։ Բախումները տեղի են ունեցել կինոթատրոնից […]
21:18 09.11.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մարգարյան 1-ին նրբ․ 8, 10, 25, 27, 27/1 շենքեր, Ջամբուլի փողոց, Սեբաստիայի փ. 3/9 շենք, Դավթաշեն 3-րդ թաղ․ 6/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 4-րդ թաղ․ 17, 23, 24, 25 […]
16:00 09.11.2023
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Սասունցի Դավիթ-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր: Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2023 թվականի նոյեմբերի 13-ից։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է […]
15:55 09.11.2023
Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որոշմամբ առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։ «Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ […]
15:50 09.11.2023
Գործադիրն ընդունել է «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» մասին որոշում: Ըստ հիմնավորման՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Երևանի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում գտնվող 5089.13 քմ մակերեսով հողամասում գտնվող «Մերգելյանի» այգու վերակառուցման (արդիականացման) առաջարկություն: Այգում նախատեսվում են նոր ճեմուղիներ, նստարաններ, երեխաների խաղահրապարակ, հասարակական սանհանգույց, ամֆիթատրոն միջոցառումների համար, մարզահրապարակ, շատրվաններ, սրճարան, մանկական զարգացման […]
15:44 09.11.2023
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև նախանշվել են 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։ Այնուհետև […]
15:38 09.11.2023
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Գործող կարգով 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց խմբի համար տարիքային […]
15:33 09.11.2023
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2023թ․ հուլիսի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սիսիան համայնքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում 28-ամյա երիտասարդն իր վարած «Վազ 21043» մակնիշի ավտոմեքենայով բախվել […]
15:27 09.11.2023
Գործադիրը հավանություն է տվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Օրինագծերի փաթեթով կարգավորում են միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) համակարգի գործունեության, ոլորտի կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները։ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ […]
15:21 09.11.2023
Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել փախստականի կարգավիճակ […]
15:14 09.11.2023
ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքների փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր […]
14:57 09.11.2023
Կրոնական ՇԱՍ կուսակցությունից աշխատանքի նախարար Յոավ Բեն-Ցուրը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտից հետո արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ «Պատերազմի ավարտին (վարչապետ Բենիամին) Նեթանյահուն ստիպված կլինի գնալ ընտրությունների 90 օրվա ընթացքում, և դա տեղի կունենա նախքան այս կամ այն հետաքննող հանձնաժողովի արդյունքները հրապարակելը: Սա իմ կարծիքն է: Ընտրությունների նախաձեռնողը կարող է լինել ինքը՝ վարչապետը: Գուցե […]
14:52 09.11.2023
Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի ընդունման և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը։ Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսված են օրենսդրական բարեփոխմամբ։ Ներկայիս Անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ անտառների պահպանությունն իրականացնում […]
14:49 09.11.2023
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված միջոցառմանը Փարիզում: «Ես խորին ցավով հարգանքի տուրք եմ մատուցում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ մեր սիրելի գործընկեր Ն.Գ. պրն Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին, ով կյանքից հեռացավ նոյեմբերի 7-ին՝ 72 տարեկան հասակում: Դեսպան Տեր-Ստեփանյանն ականավոր դիվանագետ էր, որն իր […]
14:45 09.11.2023
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կոտայքի թեմի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Վրթանես քահանայի ծառայության վայրն ինքնակամ լքելը և առանց արտոնության ԱՄՆ մեկնելը։ Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Վարդան Բաղումյան ավազանի անունով:
14:38 09.11.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթի շահառուների ցանկը: Մրցույթի արդյունքում հայաստանյան 18 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 41 սարք/սարքավորում՝ ընդհանուր 2 միլիարդ 853 միլիոն դրամ արժողությամբ: Հայտատու կազմակերպությունը հետագայում նաև պետք է Կոմիտե ներկայացնի միջանկյալ և ամփոփիչ հաշվետվություններ սարքի շահագործման, իրականացված […]
14:30 09.11.2023
Թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Արաբկիրի քրեական հետախույզներն իրացրին նոյեմբերի 2-ին: Ժամը 14.40-ին Ազատության պողոտայում նրանք ձերբակալեցին և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 23-ամյա մի երիտասարդի: Կասկածները հաստատվեցին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով ութ փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով: Մոտ չորս գրամ ընդհանուր քաշով երկու փաթեթ էլ հայտնաբերվել էր […]