TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+12.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կնախագծի գերմանական ընկերությունը

13:40 27.10.2023

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։ Որոշմամբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին թույլատրվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության և […]

̰
Ստամբուլում պայթյուն է որոտացել

13:31 27.10.2023

Ստամբուլի արևմուտքում գտնվող շենքի նկուղում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն հինգ մարդ վիրավորվել է, հայտնում է DHA գործակալությունը։ Պայթյուն է տեղի ունեցել Բաղջըլար թաղամասում՝ եռահարկ շենքի նկուղում, որտեղ գտնվում է ինչ-որ ձեռնարկություն, հաղորդում է գործակալությունը։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ «Նախնական տվյալներով՝ տուժել է հինգ մարդ»,- հայտնում են լրատվամիջոցները։

̰
Վաղարշապատի բաժնի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

13:22 27.10.2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կանեփ աճեցնելու մի քանի դեպք են բացահայտել: Հոկտեմբերի 24-ին օպերատիվ տեղեկությունների հետքերով նրանք մեկնել էին Էջմիածնի 50-ամյա մի բնակչի տուն: Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է կանեփից պատրաստված չոր զանգված, ինչպես նաև զինամթերք ունի: Նա պատրաստակամություն է հայտնել ամբողջը ներկայացնել իրավապահներին: Նախաձեռնված քրեական վարույթի […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է խաղաղություն, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը. Միրզոյան

13:15 27.10.2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի սահմանների դելիմիտացիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման, նաև […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:06 27.10.2023

Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, հոկտեմբերի 27-ին, 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Լեռնային Ղարաբաղում այսօր և […]

̰
Երևանի պարեկները Տարոնի բաժնի կողմից հետախուզվողի են հայտնաբերել

12:58 27.10.2023

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները հոկտեմբերի 26-ին Ազատության պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել 33-ամյա Սուրեն Գ.-ին, որը հոկտեմբերի 12-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ […]

̰
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում

12:50 27.10.2023

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել է թույլ տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսության բացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետեր Սիյարտոն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում: «Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,-ասաց նախարարը: Սիյատոն նշեց նաև, որ Wizz […]

̰
Արմավիրում կասեցվել են ապօրինի խորքային հորերի շահագործումները

12:43 27.10.2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում գործող «ԱՐԱՔՍԻ ԱՎԱԶԱՆ» ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողին պատկանող ավազի լվացման կետում և քարի վերամշակման արտադրամասում ապօրինի ջրառ է իրականացվում տարածքում առկա գործող ստորերկրյա ապօրինի խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել […]

̰
Դոնի Ռոստովի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում

12:42 27.10.2023

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի պարեկները հոկտեմբերի 26-ին Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշե» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ 33-ամյա վարորդ Արտուշ Գ.-ն օգոստոսի 14-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի մեղադրանքով: Նա տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է […]

̰
Գյումրիում բախվել են Ford-ը, Mercedes-ն ու Lexus-ը. վերջինն էլ ինքնաբերաբար հարվածել է 2 հետիոտնի

12:36 27.10.2023

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մազմանյան և Խրիմյան հայրիկ փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մելիք Մ.-ի վարած Ford մակնիշի, 18-ամյա Արշավիր Ղ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Զարզանդ Ա.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը ինքնաբերաբար […]

̰
Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունն ավարտվել է

12:29 27.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունը: 2023թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում, զանգվածային անկարգություններ կատարելու հրա­պա­րա­կային կո­չեր հնչեցվելուց հետո հավաքի մի խումբ մասնա­կից­ներ մոտեցել էին ՀՀ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:22 27.10.2023

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.55-ին, Երևանի Մոսկովյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել», երեք «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և «Յամահա» մոտոցիկլը. 38-ամյա մոտոցիկլիստը և «Նիսաններից» մեկի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.25-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Յամահա» մոպեդը և «Օպել» մակնիշի ավտոմեքենան. 38-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
ՀԱՄԱՍ-ի պատանդների հաստատված թիվը հասել է 229-ի

12:15 27.10.2023

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի պատանդների ցուցակում հայտնված մարդկանց թիվը հասել է 229-ի, իսկ զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 310-ի, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին։ «Առայժմ մենք ծանուցել ենք 229 պատանդառվածների և 310 զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պատանդների թիվը անընդհատ փոխվում է», – ասել է Հագարին ճեպազրույցում:

̰
Մեկ օրում արձանագրվել է 13 ՃՏՊ, 17 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:08 27.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու վստահված գույքը հափշտակելու՝ 4-ական, սառը զենք կրելու՝ 3, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, […]

̰
Գազայի առողջապահության նախարարությունը հրապարակել է Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի ցուցակը

23:57 26.10.2023

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հրապարակել է իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների ցուցակը։ Խոսքն ավելի քան 7 հազար մարդու մասին է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ չի վստահում Գազայի հատվածում զոհերի թվի վերաբերյալ պաղեստինյան իշխանությունների տվյալներին, սակայն չի կասկածում, որ այնտեղ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Գազայի առողջապահության նախարարության հրապարակած փաստաթղթում նշվում է, որ […]

̰
Բանտից ուղղաթիռով փախած ֆրանսիացին պատմել է, որ ոգեշնչվել է հայտնի ֆիլմից

23:42 26.10.2023

Ֆրանսիայում բանտից ուղղաթիռով փախած բանտարկյալին նոր ազատազրկման են դատապարտել։ Այս մասին հայտնում է Le Monde-ը։ 51-ամյա Ռեդուան Ֆայիդը փախել է Ռեո քաղաքի բանտից 2018 թվականի հուլիսի 1-ն։ Հանցագործի հարազատները ուղղաթիռ են իջեցրել բանտի ներքին բակում, որտեղ հատուկ պաշտպանիչ ցանց չկար։ Ուղղաթիռն առևանգել էր Ֆայիդի  եղբայրը՝ Ռաշիդը, պատանդ վերցնելով օդաչուին։ Բանտից փախած ֆրանսիացին երեք ամիս մնացել […]

̰
Իտալիայում անօթևանը շահել է 37 հազար եվրո, բայց չի կարողանում գումարը վերցնել

23:20 26.10.2023

Կենտրոնական Իտալիայի Սենիգալիա քաղաքից անօթևան տղամարդը վիճակախաղով շահել է 37000 եվրո, սակայն չի կարող վերցնել իր շահումը, քանի որ չունի անհրաժեշտ փաստաթղթեր, գրում է Corriere Adriatico թերթը։ Ջանլուիջին՝ Կասանո մականունով, որը նա ստացել է ի պատիվ Ռոմայի և Մադրիդի «Ռեալի» հայտնի նախկին ֆուտբոլիստի, Անկոնա նահանգի քաղաքում վիճակախաղի տոմսերի մշտական ​​գնորդն էր և միշտ օգտագործում էր […]

̰
Բժիշկը գնահատել է COVID-19-ից պաշտպանվելու հինգ վայրկյանի կանոնի արդյունավետությունը

23:11 26.10.2023

Թերապևտ Անդրեյ Կոնդրախինը գնահատել է ճապոնացի գիտնականների առաջարկած հինգ վայրկյանի կանոնի արդյունավետությունը՝ COVID-19-ից պաշտպանվելու համար։ Նա խոստովանել է, որ նմանատիպ մեթոդը կարող է աշխատել։ Կոնդրախինը նշել է, որ հինգ վայրկյանի կանոնը չի կարող երաշխավորել ամբողջական պաշտպանություն։ Վարակը կարող է ավելի արագ ներթափանցել օրգանիզմ, եթե սենյակում, օրինակ, վատ օդափոխություն կամ մարդկանց մեծ բազմություն կա: Այս առնչությամբ […]

̰
Արմավիրի մարզում եռման ջրով լցված թեյնիկն անզգուշաբար ընկել է 1 տարեկան երեխայի վրա

23:02 26.10.2023

Արմավիրի մարզում եռման ջրով լցված թեյնիկն անզգուշաբար ընկել է 1-ամյա երեխայի վրա, ով «ձախ վերին և ստորին վերջույթների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 13 տոկոս մարմնի մակերեսի ջերմային այրվածք եռացող ջրով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին […]

̰
Անվանվել են վաղ փուլում քաղցկեղի հայտնաբերման մեթոդները

22:50 26.10.2023

Արյան ընդհանուր և կենսաքիմիական անալիզները քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելու առաջին մեթոդներից են, ասել է ուռուցքաբան և քիմիաթերապևտ Անտոն Իվանովը։ Իվանովը բացատրել է, որ օգտագործելով արյան ընդհանուր թեստը՝ բժիշկները կարող են հայտնաբերել մարմնում փոփոխություններ, որոնք կարող են տագնապալի ախտանիշներ լինել: Օրինակ, վերլուծությունը ցույց կտա լեյկոցիտների և լիմֆոցիտների ստանդարտ, նվազեցված կամ բարձրացված մակարդակներ, որոնք արձագանքում են չարորակ […]

̰
Նշվել է տարեկան մրսածությունների թիվը, որի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի

22:35 26.10.2023

Տարեկան մինչև վեց անգամ հարբուխ ունենալը նորմալ է, բայց եթե ավելի շատ եք ունենում, պետք է բժշկի դիմեք և ստուգեք ձեր իմունիտետը, ասել է վարակաբան Անդրեյ Պոզդնյակովը։ Նրա խոսքերը մեջբերում է «Известия»-ն։ Բժիշկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ կարող են տարեկան տասը անգամ կամ ավելի հաճախ հիվանդանալ սուր […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական հարվածները չեն ազդել շարժման հզորության վրա

22:22 26.10.2023

Իսրայելական բանակի հարվածները չեն ազդել ՀԱՄԱՍ-ի վրա, շարժումը պահպանում է ռազմական և քաղաքական բարձր մակարդակ Գազայի հատվածում, RIA Novosti-ին ասել է կազմակերպության քաղբյուրոյի անդամ Հուսամ Բադրանը։ «ՀԱՄԱՍ»-ը ռազմական և քաղաքական բարձր մակարդակ է պահպանում Գազայի հատվածում: Այս բոլոր հարվածները (իսրայելական ուժերի կողմից) չեն ազդի դրա վրա: ՀԱՄԱՍ-ը կշարունակի մնալ պաղեստինյան ասպարեզում, նույնիսկ ավելի շատ, քան […]

̰
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խերսոնում պայթյունների մասին

22:14 26.10.2023

Կիևի վերահսկողության տակ գտնվող Խերսոնում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, ասել է Խերսոնի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Ռոման Մրոչկոն։ Ըստ Մրոչկոյի՝ Խերսոնը հարձակման է ենթարկվել, «մի քանի պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի Դնեպրի շրջանում», – գրել է նա իր Telegram ալիքում։ Պաշտոնյան հորդորել է քաղաքի բնակիչներին հեռու մնալ պատուհաններից։

̰
Հոկտեմբերի 27-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

22:04 26.10.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ամոջ, Հագվի գյուղերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի […]

̰
SHANTNEWS

22:00 26.10.2023

̰
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

21:55 26.10.2023

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Սամփսոն շրջանում հրաձգություն է տեղի ունեցել, ոստիկանությունը հայտնաբերել է հինգ դի, հինգշաբթի տեղական Wralnews պորտալին տված հարցազրույցում ասել է շրջանի ոստիկանության կապիտան Էրիկ Պոպը։ Ոստիկանությունը դեպքի վայր է շտապել այն բանից հետո, երբ զանգ է ստացել անանուն տղամարդուց, ով հայտնաբերել է չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը գնդակահարված մարմինները, ասել է Պոպը: Պոպը […]

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Լոնդոնում համաժողովի ընթացքում ներկայացրել է ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացումը

21:47 26.10.2023

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայացած հայ-բրիտանական գործարար համաժողովի շրջանակում մասնակցել է «Ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող պետական օժանդակության գործիքակազմը և անդրադարձել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը:

̰
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը

21:40 26.10.2023

Հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի համատեղ մամուլի ասուլիսը։

̰
Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը

21:34 26.10.2023

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացման տրամաբանությամբ ռազմավարական գործընկերության հաստատման հարցում: Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ առանց վիզայի` նույնականացման քարտերի […]

̰
Թուրքիան Գազա է ուղարկել մարդասիրական օգնությամբ ինը ինքնաթիռ

21:18 26.10.2023

Թուրքիան 213 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Եգիպտոս՝ Գազայի հատված հասցնելու համար։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Հոկտեմբերի 23-25-ին Եգիպտոս մարդասիրական օգնություն է հասցվել հինգ A400M ինքնաթիռով և մեկ C-130 ինքնաթիռով։ Այսպիսով, ինը օդանավով տարածաշրջան է առաքվել 213 տոննա սննդամթերք, վերմակներ և բժշկական պարագաներ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նախարարությունը կոչ […]

̰
BACK_TO_TOP