22:38 30.10.2023
Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: «Աշկելոն քաղաքում և Գազայի հատվածին հարող տարածքում ազդանշաններ են հնչել»,- հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից՝ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Ի պատասխան՝ […]
22:31 30.10.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան, Մայիսի 9-ի, Գ.Նժդեհի, Մանթաշյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի […]
22:12 30.10.2023
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18:44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կիրանց գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1996 թ.) և […]
21:51 30.10.2023
4,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում, որը փետրվարին արդեն իսկ տուժել էր ուժգին ցնցումներից, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Ըստ X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.25-ին Գոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,07 կմ խորության վրա։
21:39 30.10.2023
Ամերիկյան վարչակազմը հակասեմիտիզմի շարունակական աճն ԱՄՆ-ում և աշխարհում համարում է «վտանգավոր և անընդունելի», CNN-ին տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի երկրում ռեկորդային թվով «հակահրեական միջադեպեր» են գրանցվել 1979 թվականից ի վեր։ «Այս տարի՝ 2023 թվականին, մենք շարունակում ենք տեսնել այս աճը: Դա վտանգավոր […]
21:33 30.10.2023
Կապան կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը զրուցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները։ «Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»,-ասել է նա:
21:21 30.10.2023
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ գործադիրը հանել է Հայաստանում բուհից բուհ տեղափոխվելու գործող սահմանափակումները: Անհատական գրաֆիկով ուսանողները կարող են հանձնել քննություններ ու կուտակել անհրաժեշտ կրեդիտներ ուսումը շարունակելու համար: Ուսման վարձի փոխհատուցում է նախատեսված նաև նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողների համար:
21:14 30.10.2023
5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնի մոտակայքում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամը 15.57-ին՝ Քինգսթոն քաղաքից 29 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է ավելի քան 583 հազար մարդ, և Պորտ Անտոնիո քաղաքից 16 կմ հեռավորության վրա՝ մոտ 14,5 հազար մարդ բնակչությամբ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր […]
21:07 30.10.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Խանջյան փ. 15 շենք, Վարդանանց անց․ 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11։00-17:00 Առատաշեն գյուղ, Արարատի մարզ` 10։30-12:15 Արտաշատ քաղաք՝ Բակունցի, Բուդաղյան և Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի: […]
16:00 30.10.2023
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը գերմանական Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է առևանգված գերմանուհի Շանի Լուկի մահը։ Նրա խոսքով՝ նրան «գլխատել են»։ Նախագահն իր ցավակցությունն է հայտնել հանգուցյալի ընտանիքին։ Գերմանուհու մահը հաստատել է նաև Իսրայելի ԱԳՆ-ն՝ X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։ «Ցավով տեղեկացնում ենք, որ 23-ամյա Շանի Լուկի մահը հաստատվել է», – ասվում է արտաքին […]
15:56 30.10.2023
Հոկտեմբերի 23-30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 411 դեպք, որից 130-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, քարաթափման, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 3, ինքնասպանության փորձի՝ 10, օձի նկատման՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 178, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]
15:52 30.10.2023
2024 թվականին նախատեսվում է ոստիկանության զորքերը ապառազմականացնել և վերակազմակերպել գվարդիայի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ «Ոստիկանության գվարդիային կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների […]
15:47 30.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին բախվել են BMW, Mercedes Vito և Scania բեռնատար մակնիշի ավտոմեքեանաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության […]
15:43 30.10.2023
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրում անցկացվելու են «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց շրջանակներում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։
15:38 30.10.2023
Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն ասել է, որ հրամայել է այս ամիս դադարեցնել Պաղեստինի ազգային վարչակազմին դրամական միջոցների փոխանցումը՝ ՀԱՄԱՍ-ին «աջակցելու» պատճառով: «Անպատկերացնելի է, որ այս իրականության մեջ մենք շարունակում ենք վերոնշյալ միջոցների փոխանցումն այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Տեղեկացնում եմ, որ հանձնարարել եմ ֆինանսների նախարարությանը դադարեցնել վճարումների փոխանցումն այս ամիս»,- ասված է նրա նամակում՝ […]
15:32 30.10.2023
Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.20-ին, Երևանի Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աշտարակի խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.00-ին, […]
15:27 30.10.2023
Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ապահովման սկզբունքի, ինչպես նաեւ տնտեսության համար ձեւավորված դրական զարգացումների պահպանման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թվականին շարունակելու է առաջնորդվել թիրախային 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակով` շեշտադրելով հարկաբյուջետային կայունության պահպանումն ու տնտեսական ներուժի աճին ուղղված պետական ներդրումների էական ավելացումը: Տնտեսական քաղաքականության հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցունակության աճի համար անհրաժեշտ պայմանների […]
15:22 30.10.2023
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ 4 դեպքով փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ծխախոտներ, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային հագուստ, կոշկեղեն և պայուսակ, բեռնատարում առկա են եղել չհայտարարագրված ապրանքներ, բեռնատարի կիսակցորդի վրա առկա մետաղական ամրալարն անօրինական եղանակով կտրվել է, քաղաքացին փորձել […]
15:16 30.10.2023
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:41-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել է քարե շինության […]
15:10 30.10.2023
ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրեց, որ գործադիրն անցել է Ակադեմիական քաղաք ծրագրի իրագործման գործնական փուլ։ «Կառավարությունում ասել եմ և ուզում եմ խորհրդարանական մեր գործընկերներին նույնպես տեղյակ պահել. ես հիմա ունեմ վստահություն, որ մենք այդ ծրագիրը կիրականացնենք։ Ինչո՞ւմն է այդ վստահությունը, որովհետև մենք ունենք տարածք, ունենք արդեն իսկ իրականացվող ճարտարապետական աշխատանքներ և գերմանական ճարտարապետական […]
15:04 30.10.2023
Միացյալ Նահանգները «պատանդ» է վերցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և թույլ չի տալիս նրան «պատշաճ» կատարել խաղաղության պահպանման համար իր պարտականությունը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ «Միջազգային վեհաժողովները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, հատկապես նրա Անվտանգության խորհուրդը, ցույց են տվել, որ ճգնաժամի ժամանակ չեն կատարել իրենց հիմնական գործառույթը, […]
14:55 30.10.2023
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունքի մարզի Մարտունի բնակավայրում նկատվել է հյուծված գիշատիչ թռչուն: ԲԸՏՄ Գեղարքունիքի տեսուչները պարզել են, որ թռչունը հանդիսանում է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված հազվագյուտ տեսակի սև անգղի առանձնյակ (լատ.՝Aegypius monachus), որն անմիջապես տեղափոխվել է Երևան՝ կենդանիների և թռչունների համար նախատեսված […]
14:48 30.10.2023
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի և Դավթաշեն-Աշտարակի խճուղիներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Արմենակյան փողոցից, դեպի Սարալանջի խճուղի – Ազատության պողոտա հանգույց միջնամասում կարգելվի գործող հետադարձը դեպի Արմենակյան փողոց ուղղությամբ: Երևանի մուտքից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղությամբ առաջին բացվածքում և, Եղվարդի խճուղուց դեպի […]
14:43 30.10.2023
Այդ թվում մակրոտնտեսական կայունության շնորհիվ է, որ մենք ի վիճակի եղանք մեկ շաբաթվա ընթացքում 100 հազարից ավելի փախստականներ ընդունել Լեռնային Ղարաբաղից: Այս մասին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ այս արձանագրումը ես արել եմ Կառավարության նիստում, և ուզում եմ նաև խորհրդարանական միջավայրում էլ անել. […]
14:38 30.10.2023
Մենք գտնվում ենք Հարավկովկասյան տարածաշրջանում, ունենք չորս հարևաններ, և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ: Այս մասին այսօր ԱԺ-ում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս առումով կարևոր է Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների բարեկամական, համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումն […]
14:32 30.10.2023
Իսրայելական գործողությունը Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ կարող է տևել վեց շաբաթից մինչև կես տարի, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերջին օրերին ցամաքային գործողություններ էր անցկացնում Գազայի հատվածում, իսկ հոկտեմբերի 27-ից այդ գործողություններն ընդլայնվել են։
14:26 30.10.2023
Վատ եղանակի պատճառով հոսանքազրկվել են Ուկրաինայի հինգ շրջանների 100 բնակավայրեր, երկուշաբթի հայտնել է երկրի էներգետիկայի նախարարությունը Telegram-ի ալիքում։ «Իրավիճակը էներգահամակարգում՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ․ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հոսանքազրկված է 100 բնակավայր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Հոսանքազրկված են Ժիտոմիրի, Խարկովի, Սումիի, Չեռնիգովի և Կիևի շրջանների բնակավայրերը։ Վերջինում, ըստ վարչության, իրավիճակն ամենակրիտիկական է․ 52 բնակավայրերում հոսանք […]