TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+14.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 7300 մարդ

16:51 27.10.2023

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7300-ը, վիրավորվել է մոտ 19000 մարդ, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի դեմ Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 7326-ի, այդ թվում՝ 3038 երեխա, 1726 կին և 414 տարեց, ևս 18967 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- ասվում է Գազայի […]

̰
Անահիտ Ավանեսյանը, գերատեսչության պաշտոնատար անձինք ու աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ

16:39 27.10.2023

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, գերատեսչության պաշտոնատար անձինք ու աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ: Երևանի և մարզերի պոլիկլինիկաներում/ամբուլատորիաներում առկա է քառավալենտ պատվաստանյութը: Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել ցանկացողները, անկախ կցագրման վայրից, կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:  

̰
Կարեն Կարապետյանն Անձնական տվյալների պաշտպանության  գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

16:31 27.10.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության նորանշանակ պետ Գրիգոր Ներսիսյանին: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Գրիգոր Ներսիսյանին և հույս հայտնել, որ վերջինիս մասնագիտական հարուստ փորձառությունը կգործի ի շահ գործակալության զարգացման: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև գործակալության նախկին պետ Գևորգ Հայրապետյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Կարեն Կարապետյանը նշել […]

̰
Պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատողների կողմից ինքնակամ ներառվել են շինհրապարակներում

16:22 27.10.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, պետության գույքային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, ուսումնասիրություններ է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այն շինհրապարակներում, որոնք տևական ժամանակ ցանկապատված են և ընդգրկում են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։ Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի թիվ 405-Ն որոշումների համաձայն՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

16:15 27.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Միյարտոյի այցը Երևան և կարևորել հայ-հունգարական երկխոսության շարունակականությունն ու դրա հետևողական զարգացումը տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության, կրթության, մշակույթի, ավիահաղորդակցության և այլ բնագավառներում փոխգործակցության խթանմանը միտված քայլերը: Պետեր Սիյարտոն շնորհակալություն է հայտնել […]

̰
Հայկական պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակության պատգամավորների հետ

16:05 27.10.2023

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակությանը: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը բազմակողմ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն է Հնդկաստանի հետ, որն աշխարհի խոշորագույն եւ ամենադինամիկ զարգացող ժողովրդավար պետություններից մեկն է: Փոխխոսնակը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է […]

̰
Թել Ավիվում և Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել

15:58 27.10.2023

Օրվա սկզբից ի վեր առաջին անգամ Թել Ավիվում հնչել են օդային հարձակման ազդանշաններ՝ բնակչությանը զգուշացնելով հրթիռային հարվածի սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Թել Ավիվ քաղաքում և Իսրայելի կենտրոնական հատվածում տագնապի ազդանշաններ են հնչել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀԱՄԱՍ-ի զինյալների թեւը հաստատել է, որ հարվածել է Թել Ավիվին։

̰
Աշդոդում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել

15:50 27.10.2023

Օդային ռմբակոծման նախազգուշացումները, որոնք ահազանգում են բնակչությանը հնարավոր հարձակման մասին, օրվա սկզբից ի վեր առաջին անգամ հնչեցին Իսրայելի Աշդոդ քաղաքում, որը գտնվում է Գազայի սահմանից Թել Ավիվ տանող ճանապարհին: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Աշդոդ քաղաքում ազդանշաններ են հնչել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Աշդոդը գտնվում է Թել Ավիվից 35 կմ հարավ և Գազայի […]

̰
Մեր հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է մեր հարևանների հետ․ ԱԳ փոխնախարար

15:42 27.10.2023

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ խնդիրն Ադրբեջանի հետ բանակցություններն ընդունող տարբեր հարթակները չեն․ Հայաստանի հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է իր հարևանների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հետաձգմանը, որը […]

̰
Սունակը նշել է, որ Լոնդոնը չի դադարի աջակցել Կիևին Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով

15:33 27.10.2023

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում վստահեցրել է նրան Լոնդոնի անսասան աջակցության հարցում։ «Վարչապետը կարևորել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու Միացյալ Թագավորության երկարաժամկետ և կայուն հանձնառությունը և ասել, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը չի փոխի դա»,- ասված է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Նշվում է, որ […]

̰
Հայկական կողմն Ադրբեջանի վարչապետի հետ շփումը օգտակար է համարում՝ մի շարք հարցերում դիրքորոշումների նրբությունները պարզաբանելու իմաստով

15:25 27.10.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ալի Ասադովի հետ մասնակցել է հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետի անունից տրվող պաշտոնական ճաշին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով. «Ճաշի ընթացքում երեք վարչապետները նստած են եղել նույն սեղանի շուրջ: Նույն […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լի Քեցյանի մահվան կապակցությամբ

15:14 27.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, խորը կսկիծով տեղեկացա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան մասին։ Պարոն Լի Քեցյանի օրոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու չին ժողովուրդն ականատես են եղել աննախադեպ […]

̰
SHANTNEWS

15:00 27.10.2023

̰
Հուշանվեր-թղթադրամներով խարդախությունները շարունակվում են. իրավապահները հորդորում են զգոն լինել

14:57 27.10.2023

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի 36 և 37 տարեկան բնակիչներ խարդախությամբ իրացնում են հուշանվեր-թղթադրամներ: Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզային, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սեբաստիայի փողոցում խարդախություն կատարելու պահին նրանց հայտնաբերեցին ու ձերբակալեցին: 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց չորսական 100 և […]

̰
Արմավիրի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել

14:52 27.10.2023

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ իրացնելով ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունները, հոկտեմբերի 24-ին Արմավիրի շուկայի տարածքում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել Սարդարապատ գյուղի 60-ամյա մի բնակչի, իսկ նրա վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: 60-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են […]

̰
Լուկաշենկոն միակ ելքն անվանել է Պաղեստին պետության ստեղծումը

14:43 27.10.2023

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պաղեստինյան պետության ստեղծումը կարող է ելք լինել մերձավորարևելյան հակամարտության ֆոնին։ «Միայն մեկ ելք կա՝ ստեղծել Պաղեստին պետություն։ Ճիշտ այնպես, ինչպես որոշումը կայացվեց 1947 թվականին։ Մարդիկ ապրում են սարսափելի պայմաններում։ Նրանք պետք է պետություն ստեղծեն: Նստեք և վերջնականապես պայմանավորվեք»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։ Նրա խոսքով, եթե […]

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը՝ Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին

14:34 27.10.2023

Հայաստանի Հանրապետություն Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանը լրագրողի հարցին ներկայացված է ստորև: […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՀԱՄԱՍ-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների դեմ

14:26 27.10.2023

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների դեմ՝ կապված Իսրայելի վրա հարձակման հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։ «Այսօր Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պատժամիջոցների երկրորդ փուլն է իրականացրել ՀԱՄԱՍ-ի հետ կապված հիմնական պաշտոնյաների և ֆինանսական ցանցերի դեմ», – ասվում է հաղորդագրությունում: […]

̰
Հետախուզվող երիտասարդները հայտնաբերվեցին Էրեբունու փողոցում

14:19 27.10.2023

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ԱԱԾ ԵՔՎ աշխատակիցների հետ, հոկտեմբերի 26-ին Էրեբունու փողոցում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 19-ամյա Մանվել Պ.-ին և 18-ամյա Վալերի Գ.-ին: Նրանք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Բարսելոնայում հայտարարել են Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության մասին

14:10 27.10.2023

Բարսելոնայի քաղաքապետ Ժաումե Կոլբոնին առաջարկել է հիմք դնել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու բանակցությունների համար։ Կոլբոնին, որը մեջբերում է EFE-ն, մասնավորապես առաջարկել է Կատալոնիայի մայրաքաղաքում գործընթաց սկսել, որը «հիմք կդնի հակամարտող կողմերի միջև խաղաղության նոր համաձայնագրի համար» և «կդադարեցնի խաղաղ բնակչության տառապանքը»: «Մի քանի շաբաթվա ընթացքում մենք բացառիկ հնարավորություն ունենք իրականացնելու այս պարտավորությունը»,- […]

̰
Հունգարիան ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար

14:01 27.10.2023

Հունգարիան կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը․ որպես դրա դրսևորում՝ Հունգարիան 40 մլն ֆորինտ ( ավելի քան 110 հազար դոլար) կտրամադրի՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Սիյարտոն վստահեցրեց՝ Հունգարիան այն երկրներից […]

̰

13:48 27.10.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 թիվ 32 դպրոց, Ս․Զորավարի փ․ 40, 42, 48 շենքեր, Սևանի փ․ 128, 130 շենքեր, Ս․Զորավարի, Սևան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սիլիկյան թաղ. 5, 6, 7 փողոցներ, Աշտարակի խճուղի […]

̰
Ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կնախագծի գերմանական ընկերությունը

13:40 27.10.2023

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։ Որոշմամբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին թույլատրվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության և […]

̰
Ստամբուլում պայթյուն է որոտացել

13:31 27.10.2023

Ստամբուլի արևմուտքում գտնվող շենքի նկուղում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն հինգ մարդ վիրավորվել է, հայտնում է DHA գործակալությունը։ Պայթյուն է տեղի ունեցել Բաղջըլար թաղամասում՝ եռահարկ շենքի նկուղում, որտեղ գտնվում է ինչ-որ ձեռնարկություն, հաղորդում է գործակալությունը։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ «Նախնական տվյալներով՝ տուժել է հինգ մարդ»,- հայտնում են լրատվամիջոցները։

̰
Վաղարշապատի բաժնի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

13:22 27.10.2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կանեփ աճեցնելու մի քանի դեպք են բացահայտել: Հոկտեմբերի 24-ին օպերատիվ տեղեկությունների հետքերով նրանք մեկնել էին Էջմիածնի 50-ամյա մի բնակչի տուն: Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է կանեփից պատրաստված չոր զանգված, ինչպես նաև զինամթերք ունի: Նա պատրաստակամություն է հայտնել ամբողջը ներկայացնել իրավապահներին: Նախաձեռնված քրեական վարույթի […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է խաղաղություն, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը. Միրզոյան

13:15 27.10.2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի սահմանների դելիմիտացիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման, նաև […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:06 27.10.2023

Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, հոկտեմբերի 27-ին, 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Լեռնային Ղարաբաղում այսօր և […]

̰
Երևանի պարեկները Տարոնի բաժնի կողմից հետախուզվողի են հայտնաբերել

12:58 27.10.2023

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները հոկտեմբերի 26-ին Ազատության պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել 33-ամյա Սուրեն Գ.-ին, որը հոկտեմբերի 12-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ […]

̰
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում

12:50 27.10.2023

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել է թույլ տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսության բացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետեր Սիյարտոն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում: «Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,-ասաց նախարարը: Սիյատոն նշեց նաև, որ Wizz […]

̰
Արմավիրում կասեցվել են ապօրինի խորքային հորերի շահագործումները

12:43 27.10.2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում գործող «ԱՐԱՔՍԻ ԱՎԱԶԱՆ» ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողին պատկանող ավազի լվացման կետում և քարի վերամշակման արտադրամասում ապօրինի ջրառ է իրականացվում տարածքում առկա գործող ստորերկրյա ապօրինի խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել […]

̰
BACK_TO_TOP