14:20 30.10.2023
Հունվարի 19-28-ը Բեռլինի ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա «Միջազգային կանաչ շաբաթ 2024» տոնավաճառը, որը կարևոր հարթակ է խմիչքի և սննդի արդյունաբերության ոլորտներում։ Միջոցառմանը մասնակցում է շուրջ 1700 ցուցադրող 68 երկրից, ավելի քան 420000 այցելու ամբողջ աշխարհից։ Ցուցահանդեսին նախատեսվում է Հայաստանի մասնակցությունը միասնական տաղավարով։
14:09 30.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ, շրջել նախարարության ենթակայության միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններում: Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին՝ որպես նախագահ: ԿԳՄՍ փոխնախարարը ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ […]
14:02 30.10.2023
Չինաստանը պատրաստ է աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ՝ արձագանքելու անվտանգության տարբեր մարտահրավերներին, ինչպես նաև համատեղ գլոբալ ռազմավարական հավասարակշռությունն ու կայունությունը պահպանելու համար, երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի (CMC) փոխնախագահ Չժան Յուսիան՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։ «Չինաստանը պատրաստ է համատեղ ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ՝ ակտիվորեն արձագանքելու տարբեր սպառնալիքներին և […]
13:55 30.10.2023
Իսրայելի հարավային Աշդոդ քաղաքում, ինչպես նաև Գազայի հատվածին հարող շրջաններում օդային հարվածների ազդանշաններ են հնչել, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակը (IDF): «Աշդոդ քաղաքում և Գազայի հատվածին հարող տարածքներում ազդանշաններ են հնչել», – հայտնում է իսրայելական բանակը Telegram-ի իր ալիքում։
13:47 30.10.2023
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 28-ին բաժին է ներկայացել 37-ամյա Արմեն Ա.-ն: Նա հուլիսի 21-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության և կաշառքի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
13:40 30.10.2023
Հայաստանի համար 2024 թվականի տնտեսական աճի թիրախը շարունակում է մնալ 7 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Տնտեսական աճի կանխատեսումների հետ կապված, հաշվի առնելով վերջին զարգացումները, կարծում ենք, որ 2023 թվականին կապահովենք առնվազն 7,2 տոկոս տնտեսական աճ։ Հիշեցնեմ, […]
13:34 30.10.2023
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հետախուզվողների են հայտնաբերել: Հոկտեմբերի 20-ի ժամը 21.00-ին նրանք Ներքին Չարբախի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 55-ամյա Մայ Ա.-ին, որը Մարոկկոյի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հոկտեմբերի 21-ի ժամը 15.00-ին Չարբախի ոստիկանները Նալբանդյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, […]
13:29 30.10.2023
Իսրայելը ներկայումս չի դիտարկում ռազմական գործողությունները դադարեցնելու տարբերակը, հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։ «Պատասխանը՝ ոչ, չի դիտարկվում, շատ պարզ ասեմ, որպեսզի մեկնաբանություններ չլինեն»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով համապատասխան հարցին։
13:23 30.10.2023
Գազայի հատվածի բժիշկները հայտնել են, որ երբեմն իրենք ստիպված են լինում առանց անզգայացման վիրահատություններ կատարել, այդ թվում՝ կեսարյան հատումներ, գրում է Financial Times-ը: «Մենք առանց անզգայացման՝ ավիահարվածների ժամանակ վիրավորված հղի կանանց կեսարյան հատում ենք արել, նաև առանց դրա ստիպված ենք եղել հաղթահարել ծանր այրվածքները», – մեջբերում է հրատարակությունը Գազայի հատվածի «Նասերի» հիվանդանոցի տնօրենի խոսքերը։
13:18 30.10.2023
Այսօր` հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Դիլիջան-Աղավնավանք գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 67-ամյա Ռաֆիկ Բ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 48-ամյա Սամվել Ա.-ի վարած ԳԱԶԵԼ մակնիշի բեռնատարը:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը տեղում մահացել է: Դեպքի […]
13:12 30.10.2023
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի և 31-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:06 30.10.2023
Սպառնալիքների եւ անվտանգային մարտահրավերների միջավայրում Նիկոլ Փաշինյանը կարեւոր ձեռքբերում է համարել մակրոտնտեսական կայունությունը, որը հնարավոր է եղել պահպանել ե՛ւ պատերազմի, ե՛ւ ներքաղաքական անկայունությունների, ե՛ւ համավարակի ընթացքում: Վարչապետն այս թեմայով խոսել է Ազգային ժողովում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։ Վարչապետի գնահատմամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական […]
13:00 30.10.2023
Հոկտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մասիսցի մի տղամարդ և հայտնել է, որ Աբովյան քաղաքում գողացել են իր «ՎԱԶ-21-07»-ը: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 28-ի ժամը 14.00-ից ժամը 15.15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փախցրել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Նույն օրը […]
12:55 30.10.2023
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են, ավելանում են 125 տոկոսով: «Մեզ համար առաջնային են մեր բանակի, մեր զինված ուժերի բարեփոխումները: Պետք է ընդգծեմ, որ […]
12:50 30.10.2023
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել և Սիսիանի բաժին է տեղափոխվել 21-ամյա Կառլեն Բ.-ն, որը հուլիսի 25-ից Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) մեղադրանքով: […]
12:45 30.10.2023
Ծրագրի հիմնական նպատակը՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղա-տնտեսական տեխնիկան՝ տրակտորներ՝ տարբեր մակնիշների, կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ, տրակտորային կցասայլակներ, այլ գյուղատնտեսական տեխնիկա։ Ծրագրի պայմաններն են՝ […]
12:40 30.10.2023
Ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1939 թվականին ծնված Սիրուշ Մարտիրոսյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արտաշատի կամ բաժին։ Զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
12:34 30.10.2023
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին սկսվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Վարչապետն արձանագրել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են. «Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության […]
12:28 30.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգված է այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներում կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով դեռևս հնարավոր է տարբեր հարցեր լուծել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։ Վարչապետը վերահաստատեց և առանձնահատուկ ընդգծեց կառավարության քաղաքական կամքը, որ որևէ ճգնաժամ, որևէ ցնցում, […]
12:23 30.10.2023
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և Երևան քաղաքի պարեկները համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 28-ին Ագաթանգեղոսի փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 23-ամյա Աշոտ Կ.-ին, որը սեպտեմբերի 26-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
12:17 30.10.2023
ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեում՝ լրացուցիչ միջոցներ նախատեսելով մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների և ԲՏՃՄ (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդողների համար լրավճարների տրամադրման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության այլ միջոցառումներից տնտեսված միջոցներից կվերաբաշխվի 215 մլն 354 հազար դրամ գումար: Որոշվել է ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող […]
12:10 30.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 27-30-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 15, ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 11-ական, սառը զենք կրելու՝ 7, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության, գույք ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, […]
18:04 28.10.2023
«Շանթ» հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանի անակնկալներից մեկը՝ Reality Comedy․ գունավոր, երիտասարդական ու վառ նախագիծ, որը խոստանում է դառնալ ռեյտինգային ու սպասված։ Հեռուստադիտողները բացառիկ հնարավորություն կունենան ստանալու դրական լիցքեր՝ հետևելով արդեն հայտնի ու սիրված դեմքերի հետաքրքիր, ծիծաղաշարժ ելույթներին։ Նրանք մեզ հայտնի են «Շանթի» մեկ այլ հաջողված նախագծից՝ «Հումորի լիգայից»։ Այսպես, Նորո Նիկոյանը, Օնո Մանուկյանը, Դավիթ Բեյբությանը, Նինա […]
13:00 28.10.2023
Հոկտեմբերի 27-ին, ժամը 02.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք, երկողմանի պնևմոթորաքս ախտորոշմամբ» բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ իրեն դանակահարել են: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տանը վիճաբանություն է եղել տանտիրուհու […]
12:55 28.10.2023
Եվրասիական մայրցամաքում ներկայումս բռնկվող ցանկացած հակամարտություն կարող է վերաճել մեծ պատերազմի, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Բելտա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ «Ես կարծում եմ, որ դրանք բոլորը (Եվրասիայի հակամարտությունները – խմբ.) յուրովի վտանգավոր են, դրանցից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել մեծ պատերազմի։ Հատկապես, իհարկե, նկատի ունեմ այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Կան մի քանիսը։ […]
12:52 28.10.2023
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում մասնակցել է «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի կենսաքիմիայի լաբորատորիայի բացմանը: Միջոցառմանը ներկա էին նաև Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը և ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը։ Կենսաքիմիայի լաբորատորիայում նախատեսվում է մոլեկուլային գենետիկական մեթոդների կիրառմամբ իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի […]
12:38 28.10.2023
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.50-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 27-ին, ժամը 02.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու երիտասարդների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում […]
12:30 28.10.2023
Ուկրաինայում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել, ասվում է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների համաձայն։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, օդային հարձակումների մասին ահազանգ էր հայտարարվել Ուկրաինայի Կիևի, Ժիտոմիրի, Չերկասի, Պոլտավայի, Վոլինի, Տերնոպոլի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Սումիի մարզերում։ Ըստ քարտեզի՝ տագնապներ են հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում՝ ժամը 10.53-ից մինչև 11.01-ը: Առաջին ազդանշանը լսվել է Կիևում […]
12:23 28.10.2023
Հոկտեմբերի 27-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա Զավեն Կիրակոսյանին, որը հիվանդանոց տեխափոխվելու ճանապարհին մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:05 28.10.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 27-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 30-ամյա Նոդիրխոն Ն.-ն: Նա 2022 թ. հոկտեմբերի 22-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: