12:35 20.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Նորատուս գյուղի բնակչի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 մեղադրյալի մասով: 2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձը իր մոտ ապօրինի գտնվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել Նորատուսի […]
12:27 20.10.2023
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.20-ին, Երևանի Շրջանցիկ թունել տանող ճանապարհին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Երկու քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 17-ամյա Արթուր Գալոյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:18 20.10.2023
Իրանի հարավային Ֆարս նահանգի Խան Զենյան գյուղում ուրբաթ գիշերը տեղի ունեցած 4,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է յոթ մարդ, հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի ճգնաժամային շտաբի ղեկավար Ֆարհադ Սաադիին։ Սաադին պարզաբանել է, որ տուժածները հիմնականում վիրավորվել են խուճապի պատճառով, որն առաջացել է մարդկանց փախուստի ժամանակ։
12:08 20.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, բնակարանային գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու ու հոգեկան ներգործության՝ 4-ական, ֆիզիկական ներգործության՝ 3, սառը զենքի հայտնաբերման՝ 2, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու […]
23:55 19.10.2023
Հոկտեմբերի 19-ին Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Բազմաթիվ պատգամավորներ հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին։ Օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր հինգ […]
23:50 19.10.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծավան գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի […]
23:40 19.10.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` փոխվարչապետ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները` ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում Ֆիլիպ Լըկլերկը վերահաստատել […]
23:18 19.10.2023
Միացյալ Նահանգներն ապացույցներ չունի, որ Իսրայելը Գազայի հատվածում օգտագործում է սպիտակ ֆոսֆոր, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հոկտեմբերի 13-ին հայտարարել է, որ իսրայելական բանակը հոկտեմբերի 10-ին և 11-ին Լիբանանը և Գազայի հատվածը գնդակոծելիս օգտագործել է միջազգային կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆորով զինամթերք։ Ավելի վաղ Պաղեստինի ԱԳՆ-ն հայտարարել էր […]
23:07 19.10.2023
Իսրայելը ծրագրում է բուֆերային գոտի ստեղծել Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ավարտից հետո, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Իսրայելի գյուղատնտեսության նախարար Ավի Դիխտերին։ «Մենք այս ամբողջ ընթացքում առավելություն կունենանք Գազայի հատվածում: Նրանք (պաղեստինամետ խմբերը – խմբ.) չեն կարողանա ներթափանցել: Դա կլինի կրակի գոտի: Եվ անկախ նրանից, թե ով եք դուք, երբեք չեք կարողանա ավելի մոտենալ […]
22:56 19.10.2023
Սպորտը կարող է երիտասարդների մոտ առաջացնել սրտի հանկարծակի կանգ, սակայն ֆիզիկական վարժությունները այս վիճակի պատճառը չեն, ասում են սրտաբաններ Ջոնաթան Քիմը և Լիլի Բարուշը: Նրանց կարծիքը մեջբերում է Men’s Health-ը։ Քիմը, ով մասնագիտացած է սպորտային բժշկության մեջ, բացատրել է, որ երիտասարդների մոտ սրտի հանկարծակի կանգը սովորաբար տեղի է ունենում սրտամկանի կառուցվածքային կամ ժառանգական անոմալիաների պատճառով: […]
22:45 19.10.2023
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան խճուղում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
22:25 19.10.2023
Հոկտեմբերի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով: Ուսումնավարժանքի հիմնական նպատակը երեխաների և ավագ դպրոցի անձնակազմի հետ իրազեկման աշխատանքներ իրականացնելն էր, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրակնացնելիս ուսումնական հաստատության և […]
22:14 19.10.2023
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն բարձր է գնահատում Հայաստանի կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին և աջակցում է այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շիմոնիտեն այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: «Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի պատերազմներում զոհվածների ընտանիքներին: Ցավակցում եմ […]
22:03 19.10.2023
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները մեծացրել են պաղեստինցի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության վտանգը։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները։ «Իսրայելը շարունակում է Գազայում մարդկության դեմ հանցագործությունների իր արշավը։ Հաշվի առնելով իսրայելական քաղաքական առաջնորդների և նրանց դաշնակիցների հայտարարությունները, որոնք ուղեկցվում են Գազայում ռազմական գործողություններով և Հորդանան գետի Արևմտյան ափում ձերբակալությունների ու սպանությունների աճով, կա […]
21:51 19.10.2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի 160 դպրոցներին, որոնցից 19-ը դադարեցրել են գործունեությունը, հայտնել է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը։ «Ռմբակոծվել է 160 դպրոց, որից 19-ը դադարեցրել է աշխատանքը»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
21:40 19.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իրավաբան և իրավունքի գերակայության փորձագետ Մելիսա Հուփերի պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում և ժամանակավոր կացարաններում իր և ՄԻՊ աշխատակազմի […]
21:31 19.10.2023
Տասներկուամյա աղջկան, ում առևանգումը ՀԱՄԱՍ-ի ուժերի կողմից նկարագրել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, մահացած են գտել։ Այս մասին տեղեկանում ենք սոցիալական կայքերում Իսրայելի պաշտոնական էջերից։ «Ցավով տեղեկացնում ենք, որ երեկ հայտնաբերվել են Նոյայի և նրա տատիկի` Կարմելայի մարմինները: Շնորհակալություն բոլորին, ովքեր կիսվել են նրա պատմությամբ՝ օգնելու մեզ նրան տուն բերել: Մեր սրտերը կոտրված են»,- ասվում […]
21:20 19.10.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Ակունք, Թաթուլ, Արագածավան, Արտենի, Աշնակ, Դավթաշեն, Կաթնաղբյուր, Իրինդ, Եղնիկ, Շղարշիկ, Դաշտադեմ բնակավայրերի գազասպառողների, «Արսուր», «Սափեյան Եղբայրներ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ․», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի և այլ տարբեր […]
21:14 19.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության խորացման, բիզնես կապերի խթանման և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: […]
21:09 19.10.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բագրատունյաց պող․ 18, 20, 22, 22ա, 22/2, 22/3, 24ա շենքեր, Մանանդյան փ․ 23 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթաշեն 4-րդ թաղ․ 17, 24, 25, 26, 27, 29, 30, 31 շենքեր, Բաբաջանյան […]
15:59 19.10.2023
Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին: […]
15:54 19.10.2023
Ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գյումրեցի երկու տղամարդ տարբեր ժամանակահատվածներում Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված մի շարք մեքենաներից գողացել են պահեստամասեր: Հոկտեմբերի 18-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա և 29-ամյա երկու երիտասարդների, որոնք խոստովանել են, որ գարնանից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած […]
15:50 19.10.2023
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունված որոշման համաձայն, լրացում և փոփոխություններ կկատարվեն կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները և նրանց մարզիչներին տրամադրվող ամենամսյա անվանական թոշակի հատկացումը: Նոր լրացման համաձայն՝ ծրագրի շահառուներ կհանդիսանան նաև սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցած հայ մարզիկները: Որոշումն […]
15:43 19.10.2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, որի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ԱՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները: Այս […]
15:39 19.10.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Փարաքար գյուղի 49-ամյա մի բնակիչ իր տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Տեղեկությունները հաստատվեցին: Դեպքի վայր մեկնած ոստիկանները տան բակի ակնհայտ տեսանելի վայրում նկատել են 21 կանեփի բույս: Տանտերը հայտնել է, որ տանը թմրանյութ է պահում: Դեպքի առթիվ […]
15:32 19.10.2023
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3785-ի, այդ թվում՝ 1524 երեխա և 1000 կին, վիրավորվել է մոտ 12500 մարդ, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը: «Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 3785-ի, այդ թվում՝ 1524 երեխա, 1000 կին և 120 տարեց։ Բացի այդ, ևս 12493 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ […]
15:25 19.10.2023
Լեռնային Ղարաբաղից տեղահանված այն հայրենակիցները, ովքեր արդեն հաշվառված են պոլիկլինիկայում/ամբուլատորիայում, կարող են դիմել և ստանալ հերթական պատվաստումները` ըստ տարիքային խմբի, կամավորության սկզբունքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով Երևանում և բոլոր մարզերում ստեղծվել են արտագնա շարժական պատվաստումային խմբեր, որոնք կազմակերպում և իրականացնում են պատվաստումային գործընթացը կեցության վայրերում: Չպատվաստված կամ […]
15:18 19.10.2023
Բոլոր իսրայելցի պատանդներին փրկելու հավանականությունը չափազանց ցածր է, հաղորդում է Newsweek-ը՝ հղում անելով ԱՄՆ-ում իր աղբյուրին։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվածների թիվը հասել է 203-ի։ Ըստ հրատարակության՝ Իսրայելը պատասխանատու է գերիների փրկության գործողության համար, նա ծրագրում է ինքնուրույն իրականացնել այդ առաքելությունը։ Անանուն աղբյուրն ընդգծել […]
15:10 19.10.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական համալիր գործողությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, նույն զորամասի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու […]