15:03 19.10.2023
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի չորս օդանավակայաններ կրկին տարհանվել են՝ այնտեղ պայթուցիկ սարքերի հայտնաբերման մասին լուրերից հետո, հաղորդում է BFMTV-ն: Խոսքը Մոնպելյեի, Նանտի, Բորդոյի, Լիլի օդանավակայանների մասին է։ Էրոյի դեպարտամենտի պրեֆեկտուրան X-ին հայտնել է, որ Մոնպելյեի օդանավակայանը տարհանվել է, և տեղում աշխատում է սակրավորների թիմը։ Երկրի հյուսիսում գտնվող Լիլի օդանավակայանից մոտ 300 ուղեւոր է տարհանվել։ Բոլոր թռիչքներն […]
14:54 19.10.2023
Հոկտեմբերի 18-ին, ժամը 22.35-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին, Երևանի Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]
14:37 19.10.2023
2023թ․ հոկտեմբերի 16-ին «Ալավերդի բժշկական կենտրոն»-ից ՀՀ ՆԳն ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Աքորի գյուղում՝ տներից մեկի դիմաց, մահացած անձ կա, վերջինս նույն տան բնակիչ 50-ամյա Ա․Ս․-ն է, որի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր: Դեպքի առթիվ 2023թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի […]
14:30 19.10.2023
Վլադիմիր Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում, լրագրողներին ասել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան։ Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել Վրաստանի ղեկավարությանը վերականգնել «իր տարածքային ամբողջականությունը՝ բացելով երկրորդ ճակատը»։ «Զելենսկին և նրա թիկունքում կանգնած ուժերը փորձում են ռազմական իրավիճակ հրահրել Անդրկովկասում և նոր արյունալի պատերազմ սանձազերծել մեր տարածաշրջանում», – ասել է Բժանիան մամուլի ասուլիսում։ Նրա […]
14:23 19.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Եղիշ Վ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքնայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում՝ Աշտարակի կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում […]
14:17 19.10.2023
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 1-ին շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից երեխան մարմնով կիսով չափ առաջ է եկել, կա ընկնելու վտանգ․ բնակարանի դուռը փակ է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են […]
14:10 19.10.2023
Միացյալ Նահանգները վախենում է Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտության հետագա սրումից, քանի որ նման զարգացումը կարող է հանգեցնել մերձավորարևելյան տարածաշրջանում ռազմական գործողությունների ընդլայնմանը: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով երկու անանուն պաշտոնյաների։ Ինչպես նշել են հրատարակության զրուցակիցները, Միացյալ Նահանգները գիտակցում է, որ Իսրայելը պետք է արձագանքի «Հեզբոլլահի» կողմից երկրի հյուսիսում […]
14:03 19.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ երկու հակատանկային հրթիռ է արձակվել Լիբանանի տարածքից։ «Որոշ ժամանակ առաջ հակատանկային հրթիռներ են արձակվել կիբուց Մանարայի ուղղությամբ՝ Իսրայելի և Լիբանանի միջև անվտանգության ցանկապատի տարածքի մոտ», – ասվում է բանակի հաղորդագրության մեջ։
13:55 19.10.2023
Երևանում այսօր ցերեկը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզեր․ շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, հոկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-6մ/վ, հոկտեմբերի […]
13:49 19.10.2023
Հոկտեմբերի 18-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 50-ամյա Յակուբ Մ.-ն: Նա հոկտեմբերի 14-ից հետախուզվում էր Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
13:42 19.10.2023
ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։ «Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է լավագույն ստանդարտներին […]
13:37 19.10.2023
Հոկտեմբերի 18-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 113,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 61-ամյա վարորդ Հրանուշ Աղաջանյանը մահացել է, իսկ «Մերսեդեսի» յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
13:30 19.10.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար կազմակերպվում է անվճար նախապատրաստական դասընթաց` երկուսից երեք ամիս տևողությամբ: Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ: Մասնավորապես, նրանք կծանոթանան տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության […]
13:23 19.10.2023
Ներկայումս Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ` շտապօգնության կանչերում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։ Վերլուծությունն ըստ տարիքային խմբերի փաստում է, որ հիվանդացության 70%-ն արձանագրվել է մինչև 18 […]
13:17 19.10.2023
Ավարտվել է Մ․Շուշանյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, քաղաքական հայացնքերով պայմանավորված, ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու, բռնություններն արդարացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ապա ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, […]
13:10 19.10.2023
Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա ուսանողներին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: […]
13:04 19.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ն հոկտեմբերի 22-28-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ին, Հայաստանի կինոգործիչների միությունում (Վարդանանց 18), որտեղ անցկացվելու են նաև մրցութային ծրագրերը: «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «ԹՈՒՄՈ» կենտրոնում։ […]
12:57 19.10.2023
Իսրայելի վրա հարձակման ժամանակ պաղեստինյան խմբավորումների պատանդները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, հինգշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Մենք բոլորս ունենք կարևոր խնդիր՝ ազատել առևանգված պատանդներին: Նրանք պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների»,- ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում։
12:50 19.10.2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 18-ին Բադալ Մուրադյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տարել 26-ամյա Աստղիկ Հ.-ին, որը հոկտեմբերի 12-ից ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ […]
12:42 19.10.2023
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, հինգշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Հանդիպումը տեւել է մեկ ժամից մի փոքր ավելի։ Լավրովը Հյուսիսային Կորեա է ժամանել չորեքշաբթի օրը երկօրյա այցով։ Վերջին անգամ Լավրովը ԿԺԴՀ էր այցելել 2018 թվականի մայիսի վերջին, մինչ այդ նախարարն այցելել էր Փհենյան 2009 […]
12:37 19.10.2023
Հոկտեմբերի 10-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ-Մրգաշեն ճանապարհին իրար էին բախվել «ՊԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» 68-ամյա վարորդ Շամշադ Բեկյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:31 19.10.2023
Հակամարտության սրման ժամանակ զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 306-ի, հինգշաբթի ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին։ «Այս պահին մենք տեղյակ ենք պահել Իսրայելի պաշտպանության բանակի 306 զինվորականների ընտանիքներին», – ասել է Հագարին ճեպազրույցում:
12:25 19.10.2023
Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.40-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում տալու: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 14.50-ին Նազարբեկյան թաղամասի հասցեներից մեկի մոտ անհայտ անձը հրազենից կրակել և մարմնական վնասվածք է պատճառել 54-ամյա տղամարդուն: Դեպքի վայրում հայտնաբերվել […]
12:19 19.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 6, հոգեկան ներգործության՝ 3, ֆիզիկական ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սպանության փորձի, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, […]
12:09 19.10.2023
Վաղվանից կրկին արև և ոսկե աշուն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
23:59 18.10.2023
Հնդկաստանի Մումբայ քաղաքի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել Իսրայելի ազգային դրոշը պղծելու կասկածանքով, հայտնում է NDTV-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Երեքշաբթի երեկոյան սոցիալական ցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ ոտնատակ անում Իսրայելի դրոշը: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հաջորդ օրը բերման են ենթարկվել չորս խուլիգաններ, որոնք, ենթադրաբար, ներգրավված են […]
23:48 18.10.2023
Ալիգատոր վարժեցնող Թայսոն Ֆլորենսը ներկայացման ժամանակ կորցրել է ոտքի բութ մատը։ Sun հրատարակությունն ուշադրություն է հրավիրել միջադեպի տեսանյութի վրա։ Ֆլորենսը ելույթ է ունեցել Big Cypress Reservation-ում Ֆլորիդայում Սեմինոլ հնդկական փառատոնի ժամանակ, որի ընթացքում մարդիկ ամբողջ երկրից ցուցադրում են ալիգատորների հետ վարվելու իրենց հմտությունները: Ներկայացման ժամանակ գիշատիչը հանկարծակի բռնել է նրա ոտքից և հարազատների ու հարսնացուի […]
23:37 18.10.2023
Սթրեսը կարող է լինել այն գործոններից մեկը, որը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է վիրաբույժ, ուռուցքաբան Մարիա Էրմոշչենկովան։ Քրոնիկ սթրեսը կարող է բացասաբար ազդել իմունային համակարգի վրա, ասել է մասնագետը։ Նրա խոսքով, երբ մենք սթրես ենք ապրում, մեր մարմինը արտադրում է սթրեսի հորմոններ, ինչպիսիք են՝ կորտիզոլը և ադրենալինը: […]
23:26 18.10.2023
Մազաթափության աճը կարող է սկսվել գենետիկ նախատրամադրվածության, սթրեսի, հորմոնալ խանգարումների և այլ պատճառներով, զգուշացրել է մաշկաբան Տատյանա Պիչուգինան։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը մատնանշել է նաև անսպասելի կապը ճաղատության և սխալ սնվելու, մասնավորապես քաղցր գազավորված ըմպելիքի հանդեպ հետաքրքրվածության միջև։ Ըստ Պիչուգինայի՝ մարդը կարող է սկսել ճաղատանալ տարիքի հետ կապված փոփոխությունների, մազերի չորացման և հարդարման սարքերի հաճախակի […]