Լոռու մարզի Մեծավանի միջնակարգ դպրոցում դանակով զինված պահակը սպառնում էր սպանել տնօրենին, գրադարանավարուհուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+29.09 oC

Լոռու մարզի Մեծավանի միջնակարգ դպրոցում դանակով զինված պահակը սպառնում էր սպանել տնօրենին, գրադարանավարուհուն

23:50 19.10.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծավան գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների գլխավորությամբ:Արդեն տեղում ոստիկանները նկատել են, որ նույն դպրոցի 65-ամյա պահակ Անդրանիկ Ս.-ն ձեռքին ունենալով դանակ ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում հավաքվածների նկատմամբ:

Ոստիկանները մոտենում են նրան խնդրում և հորդորում  որպեսզի դադարեցնի նման վարքագիծ ցուցաբերել և վայր դնի դանակը, բայց դա օգուտ չի տալիս և Անդրանիկ Ս.-ն շարունակում է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և շարունակ հայհոյանքներ հնչեցնելով նորից ցուցաբերում է ագրեսիվ վարքագիծ և ձեռքին եղած դանակը թափահարելով սպառնում է, որ բոլորին կսպանի:

Ոստիկանները տեսնելով որ այլևս հնարավոր չէ կանխել նրա ագրեսիվ վարքագիծը ձեռնամարտի հնարքներ են կիրառում և փորձում են նրա ձեռքից խլել դանակը, սակայն Անդրանիկ Ս.-ն դանակով հարվածում է քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վալերի Գ.-ի որովայնին, ապա դեպքի վայրից դիմում է փախուստի:Մի քանի ոստիկաններ շարունակում են հետապնդել նրան, իսկ «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, ապա տեղափոխում հիվանդանոց:

Ի վերջո ոստիկանները հետապնդում են Անդրանիկ Ս.-ին, կարողանում են վնասազերծել և ձեռքից վերցնել հանցագործության գործք դանակը ապա նրան տեղափոխում են ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ դեպքի փաստով ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ «պաշտոնատար անձի ծառայողական գործունեությունը միջամտելը և մարմնական վնասվածք պատճառելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ֆոտոլրագրողի տեղեկություններով օպերլիազորի գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել 2 քաղաքացու, որոնք Անդրանիկ Ս.-ի թիրախում են եղել: Այս տեղեկությունը քննչական բաժնում պարզվում է:

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ օրը Անդրանիկ Ս.-ն դանակը ձեռքին հենց դեպքի վայրում սպանության սպառնալիքներ է հնչեցրել դպրոցի ներսում գտնվող տնօրեն 39-ամյա Փիրուզա Հ.-ի, դպրոցի գրադարանավարուհի 61-ամյա Արևիկ Ս.-ի և դպրոցի մեկ այլ պահակ 63-ամյա Ժիրայր Դ.-ի հասցեին ու հենց նշված անձինք են, որ օպերլիազորի շնորհիվ փրկվել են: Օպերլիազորը, վտանգելով իր կյանքը, փորձել է վնասազերծել Անդրանիկ Ս.-ին և դանակի հարված է ստացել որովայնի մասում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:40 13.08.2025

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

13:34 13.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

13:22 13.08.2025

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»:   ...

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

13:12 13.08.2025

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. […] ...

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

13:06 13.08.2025

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն է այս մասին հայտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։ ...

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

13:00 13.08.2025

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...

BACK_TO_TOP