TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.18 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Մեկնարկել են ջրային պարեկների վերապատրաստման դասընթացները

23:15 18.10.2023

ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել են ջրային պարեկների վերապատրաստման դասընթացները։ Այս գործընթացին ներգրավված են լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաջողությամբ հաղթահարած 49 պարեկներ։ Լողափերում, հանգստյան գոտիներում իրավախախտումներին ու պատահարներին արձագանքելուց բացի ջրային պարեկները տուժածներին ցուցաբերելու են առաջին օգնություն, նաև կանխարգելելու են ապօրինի ձկնորսության դեպքերը։

̰
Հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

23:07 18.10.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի, Այգուտ, Վահան, Մարտունի, Թթուջուր, Գետիկ գյուղերի գազասպառողների, «Ուրսա-Մաժոր», «Տիգարելլ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, սեփականատեր Ա.Նադարյանի և տարբեր նշանակության հանրային այլ կազմակերպությունների գազամատակարարումը:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

22:58 18.10.2023

Երևանում հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-6մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի և 19-ի ցերեկն […]

̰
Անմեղ մարդիկ գաղթում են այսպես կոչված «անվտանգ գոտիներ»․ Էրդողանը մեղադրել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

22:49 18.10.2023

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ ձախողել է իր պարտականությունները Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն ավելի ու ավելի անարդյունավետ է դառնում, հերթական անգամ ձախողել է իր պարտականությունները: Արևմտյան երկրները, որոնք այդպես են պաշտպանում մարդու իրավունքները և ազատությունները, կրակի վրա յուղ լցնելուց բացի այլ քայլ չեն […]

̰
Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահ Շանթանու Նարայենին

22:43 18.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ Adobe-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Նարայենին նվաճումներին և նշել, որ նրա […]

̰
ԱՄՆ-ը կփակի իր հյուպատոսությունը Ադանայում

22:38 18.10.2023

Միացյալ Նահանգները որոշել է անորոշ ժամանակով փակել իր հյուպատոսությունը երկրի հարավ-արևելքում գտնվող Ադանա քաղաքում՝ բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է Անկարայում ԱՄՆ դեսպանությունը։ Չորեքշաբթի գիշերը Թուրքիայի մի շարք քաղաքներում Իսրայելի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների մոտ բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ կապված Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ։ Ադանայում ցուցարարները քարեր ու Մոլոտովի կոկտեյլներ են նետել ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա, […]

̰
Ուկրաինայի պաշտպանության և արդարադատության նախարարությունները պաշտպանել են միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքը

22:22 18.10.2023

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և արդարադատության նախարարությունը աջակցել են երկրում միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրինագծին, ասել է օրինագծի հեղինակ, Գերագույն Ռադայի պատգամավոր Իննա Սովսունը։ «Պաշտպանության նախարարությունը փոխեց իր դիրքորոշումը և պաշտպանեց օրինագիծը, բայց սա դեռ ամենը չէ, Արդարադատության նախարարությունը, որը պետք է պատրաստեր այլընտրանքային ամուսնությաան մասին օրինագիծը, նույնպես փոխեց իր դիրքորոշումը, հիմա պատրաստ է աջակցել իմ […]

̰
Վրաստանի խորհրդարանը բավարար ձայներ չի հավաքել Զուրաբիշվիլիի իմփիչմենթի համար

22:15 18.10.2023

Վրաստանի խորհրդարանը պատգամավորների կողմից բավարար ձայներ չունեցավ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացն ավարտելու համար, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «86 կողմ, մեկ դեմ ձայն կա, որոշումը կայացված չէ»,- նիստում ասել է նա։ Երկուշաբթի օրը Վրաստանի Սահմանադրական դատարանը պարզել է, որ Զուրաբիշվիլին խախտել է արտերկիր մեկնելու օրենքը՝ ի հեճուկս կառավարության արգելքի։ Դա թույլ է […]

̰
Հոկտեմբերի 19-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:09 18.10.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բագրատունյաց պող․ 14 շենք, Եղբայրության փ․ 22 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Նաիրի» կուլտուրայի պալատ,Դավթաշեն 4-րդ թաղ․ 20, 21, 22, 23 շենքեր, Րաֆֆու փ. 91, 93, 95, 97, 99, 101, 103 […]

̰
Վահան Քերոբյանը Պեկինում մասնակցել է «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցությանն ուղղված երրորդ համաժողովին

17:00 18.10.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 18-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում մասնակցել է «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցությանն ուղղված երրորդ համաժողովին։ Համաժողովի շրջանակում նախարարը ելույթով հանդես է եկել ենթաազգային համագործակցության վերաբերյալ «Խելացի քաղաք և քաղաքային կառավարում» թեմայով ֆորումին։ Իր խոսքում նախարարն ընդգծել է խելացի տեխնոլոգիաների կիրառման կարևորությունն ու առավելությունները։ «Հայաստանի համար առավել քան կարևոր է քաղաքային կառավարման […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները

16:55 18.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ փոխգործակցությունը` հատկապես վերջին տարիներին, ակտիվորեն ամրապնդվում է և վստահություն հայտնել, որ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը նպաստում […]

̰
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին Իսրայելի պատճառով չմոռանալ Ուկրաինայի մասին

16:50 18.10.2023

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Հրանտ Շապսը Politico-ին տված հարցազրույցում ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել չմոռանալ Ուկրաինայի մասին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման պայմաններում։ «Եկեք չմոռանանք Ուկրաինայի մասին։ Մենք կարող ենք միաժամանակ կենտրոնանալ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի վրա»,- ասել է նա Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Շապսի խոսքով՝ եթե Արեւմուտքը դադարի հատուկ ուշադրություն դարձնել Ուկրաինային, դա կարող է աղետի […]

̰
Օրենսդրական առաջարկ` ուղղված մարդու առողջության ապահովմանն ու հիվանդությունների կանխարգելմանը

16:43 18.10.2023

«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքն ընդունված է 90-ականներին, այժմ ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել հանրային առողջապահության հարցերի ամբողջական կարգավորմանը: Առաջին անգամ ՀՀ-ում կսահմանվեն հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները (հանրային առողջապահություն, համաճարակ, համավարակ եւ այլն): Կհստակեցվեն հանրային առողջապահության բնագավառում Կառավարության եւ պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու […]

̰
Տավուշի պարեկները հայտնաբերել են ապօրինի զենքեր ու կեղծ թղթադրամներ

16:37 18.10.2023

Հոկտեմբերի 14-ին Տավուշի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են «Պորշ» մակնիշի մի մեքենայի. կասկածը, որ մեքենայում կա զենք ու զինամթերք, հաստատվեց: Մեքենայում գտնվող իջևանցի երեք տղամարդուց մեկը ներկայացրել է իր անվամբ հաշվառված «Սայգա» մոդելի լիցքավորված հրազեն և չորս տուփ փամփուշտ: Պարեկները ատրճանակի նմանվող առարկա են նկատել նաև մեքենայի գրպանիկում, որը, սակայն, 29-ամյա իջևանցին հրաժարվել է ներկայացնել: […]

̰
Մի քանի ժամվա ընթացքում Գազայում զոհերի թիվն ավելացել է շուրջ 200-ով

16:32 18.10.2023

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3478-ի, ավելի քան 12000-ը վիրավորվել է, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը: «Իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը 3478 է, 12065-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը շուրջ 3300 […]

̰
Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը միշտ լինելու է Իսրայելի կողքին

16:27 18.10.2023

Միացյալ Նահանգները կկանգնի Իսրայելի կողքին «այսօր, վաղը և միշտ», ասել է նախագահ Ջո Բայդենը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո: «Միացյալ Նահանգները ձեր կողքին է՝ պաշտպանելու ազատությունը, հասնելու արդարության և աջակցելու խաղաղությանը: Այսօր, վաղը և միշտ, մենք ձեզ խոստանում ենք», – ասել է ԱՄՆ նախագահը: Նա հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել Իսրայելի և տարածաշրջանի […]

̰
Առանձնապես խոշոր չափերով՝ 908.047.850 դրամի հափշտակություն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

16:23 18.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից խմբի կազմում կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելուն հանցակցելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը: Կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սուրբ […]

̰
Զուրաբիշվիլին ԵՄ-ին կոչ է արել չհրաժարվել Վրաստանից՝ չնայած իմպիչմենտի գործընթացին

16:19 18.10.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ-ին կոչ է արել չլքել Վրաստանը՝ չնայած իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ իրեն իմփիչմենթի ենթարկելու փորձին։ Չորեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը նիստ է անցկացնում նախագահի իմփիչմենթի հարցով։ Նախկինում Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) պարզել էր, որ Զուրաբիշվիլին խախտել է օրենքը արտերկիր մեկնելու պատճառով՝ հակառակ կառավարության արգելքին, ինչը թույլ է տալիս սկսել իմփիչմենթի գործընթաց։ Հայցը […]

̰
Քննարկվել է բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

16:14 18.10.2023

Բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակը Կառավարությունն է: Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչն էլ իր հերթին հիմք կդառնա վերջիններիս կողմից ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիցենզավորման համակարգի ներդնումը ենթադրում է ծավալուն նախապատրաստական աշխատանք, եւ բուժաշխատողները պետք է ժամանակ ունենան անցնելու այդ գործընթացով` նախաձեռնությամբ սահմանվում […]

̰
Բեռլինում մեկ օրում երկրորդ անգամ փորձել են սինագոգ հրկիզել

16:10 18.10.2023

Բեռլինում մեկ օրվա ընթացքում սինագոգի վրա հարձակման երկրորդ փորձն է տեղի ունեցել, և այս անգամ հարձակվողը ձերբակալվել է, չորեքշաբթի օրը հայտնել է քաղաքի ոստիկանությունը։ Ավելի վաղ հրեական Kahal Adass Jisroel համայնքը հայտնել էր, որ անհայտ անձինք երկու Մոլոտովի կոկտեյլ են նետել իրենց շինության վրա։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Միջադեպն արդեն դատապարտել է Գերմանիայի […]

̰
Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվեց․ Միրզոյանը՝ Մուշիկիվաբոյին

16:03 18.10.2023

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարության տեքստը ներկայացված է ստորև․ «Հարգելի տիկին Գլխավոր քարտուղար, Ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ արձանագրում, որ վերջին […]

̰
Բարեփոխվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքը

15:57 18.10.2023

Առաջարկվող լրացմամբ ամրագրվում է, որ ՀՀ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաեւ այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների եւ ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական […]

̰
Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ԼՂ-ից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները

15:51 18.10.2023

Ուժեղացնել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և մյուս մարզերի առողջապահական ենթակառուցվածքները` գործընկերների հետ համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները: Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահական համակարգն այսօր գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ, ուստի […]

̰
Պետտուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան ներմուծված և արտահանվող ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին․ նախագիծ

15:42 18.10.2023

Նախագծի կարգավորման առարկան առանձին կատեգորիայի ապրանքների զննման եւ հաշվառման համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանումն է: Արդյունքում պետական տուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան այդ ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին: Այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի հերթական նիստում` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի […]

̰
Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել. 1 անշարժ և 1 շարժական գույքերն ու շուրջ 29 մլն դրամը վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը

15:35 18.10.2023

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 9-ին սկսվել էր ուսումնասիրություն՝ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ: Ուսումնասիրության հիմքը նախաձեռնված քրեական վարույթն էր, որով Արմեն Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր […]

̰
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ․ դեսպան Մկրտչյանի հարցազրույցը՝ «CNN Հունաստան»-ին

15:28 18.10.2023

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դեսպան Մկրտչյանը նման կարծիք է հայտնել «CNN Հունաստան»-ին տված հարցազրույցում։ CNN Հունաստան. Պարոն դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի և մեզ հյուրընկալելու համար։ Դեսպան Մկրտչյան. Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար։ CNN Հունաստան. Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը կդադարի գոյություն ունենալ հաջորդ […]

̰
Վրաերթ՝ Երևանում. Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

15:20 18.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Տիգրան Հ-.ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 20/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 17–ամյա Բորիս Ա.-ին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել […]

̰
Վարչապետը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը

15:12 18.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Վարչապետը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Լիտվայի հետ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացմամբ ու նոր նախագծերի քննարկմամբ: Վարչապետը շեշտել է նաև Լիտվայի […]

̰
Աբովյանի նախկին քաղաքապետի կողմից, բազմաթիվ այլ անձանց ներգրավմամբ կատարված կոռուպցիոն չարաշահումների քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

15:05 18.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի […]

̰
SHANTNEWS

15:00 18.10.2023

̰
BACK_TO_TOP