TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.57 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հռոմի հրեական դպրոցը տարհանվել է

14:58 18.10.2023

Հռոմի կենտրոնում գտնվող հրեական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են ռումբի մասին հաղորդագրությունների պատճառով, հայտնում է մայրաքաղաքի il Messaggero թերթը: Կարաբիներները, ոստիկաններն ու սակրավորները ժամանել են դպրոց, որը գտնվում է նախկին հրեական գետտոյի տարածքում և սկսել ստուգել շենքը։ Աշակերտները տեղափոխվել են անվտանգ տարածք. Նշենք, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իտալիայի իշխանությունները ուժեղացրել են անվտանգությունը […]

̰
Կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակ Արմենակյան փողոցից դեպի Գլինկայի փողոց ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը

14:54 18.10.2023

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։00-ից մինչև 19։00-ն՝ LED լուսատուների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակ Արմենակյան փողոցից դեպի Գլինկայի փողոց ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:  

̰
Իսրայելը ՄԱԿ-ին ապացույցներ է ուղարկել հիվանդանոցի վրա հարձակմանն առնչություն չունենալու մասին

14:50 18.10.2023

Իսրայելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին տրամադրել է տվյալներ, այդ թվում՝ տարբեր տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ երկիրը կապ չունի Գազայի հիվանդանոցի վրա հարձակմանը, ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։ «Մենք տարբեր տեսագրություններ ենք ուղարկել այնտեղ, որպեսզի նրանք նույնպես ունենան այս տվյալները իրենց առջև», – ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով […]

̰
24-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով

14:42 18.10.2023

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 17-ին Կապան քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա Բորիկ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

̰
ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

14:34 18.10.2023

Հոկտեմբերի 18-ին, ժամը 10:37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 113-րդ կմ-ին բախվել են […]

̰
Պուտինը խոսել է Ռուսաստանին և Չինաստանին ուղղված ընդհանուր սպառնալիքների մասին

14:28 18.10.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արտաքին հակամարտությունները ընդհանուր սպառնալիքներ են, և դրանք միայն ամրապնդում են ռուս-չինական հարաբերությունները։ «Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես են արտաքին գործոններն ու հակամարտությունները ազդում ռուս-չինական հարաբերությունների զարգացման վրա, ասեմ, որ այս բոլոր արտաքին գործոնները ընդհանուր սպառնալիքներ են, և դրանք ամրապնդում են ռուս-չինական փոխգործակցությունը: Հեռանկարներին ես լավատեսորեն եմ […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Դունյա Միյատովիչին

14:20 18.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը: Վարչապետը ողջունել է տիկին Միյատովիչի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված […]

̰
Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը

14:12 18.10.2023

Հոկտեմբերի 17-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրոպական Միություն կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոփը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի […]

̰
Ռոբերտ Ղուկասյանը Տաթևում տեղահանված անձանց է այցելել

14:05 18.10.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խորհրդակցությունների ու հանդիպումների շարք է սկսել մարզի համայնքներում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների քննարկման նպատակով։ Հոկտեմբերի 17-ին՝ Տաթևում, այսօր Սիսիանում մարզպետը խորհրդակցություններ է անցկացրել համայնքապետարաններում` համայնքի ղեկավարների ու համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ։ Ռոբերտ Ղուկասյանը Տաթևում նաև տեղահանված անձանց է այցելել։

̰
Թուրքիայում հայտնել են, որ ավելի քան 60 մարդ վիրավորվել է հակաիսրայելական ցույցերի ժամանակ

13:58 18.10.2023

Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ բողոքի ցույցի ժամանակ առնվազն 63 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 43 ոստիկան։ Այս մասին հայտնում է Ստամբուլի նահանգային վարչակազմը։ «Երեքշաբթի, 2023 թվականի հոկտեմբերի 17-ին, մեր մի խումբ քաղաքացիներ, ովքեր հավաքվել էին Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության դիմաց՝ բողոքելու Գազայի խաղաղ բնակչության նկատմամբ Իսրայելի գործողությունների դեմ, քայլեր ձեռնարկեցին՝ մուտք գործելու հյուպատոսության շենք։ […]

̰
15-ամյա պատանու պայուսակում ատրճանակ կար

13:43 18.10.2023

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հոկտեմբերի 17-ին Բաբաջանյան փողոցի ավագ դպրոց հերթական ստուգայցի ժամանակ, ապօրինի օդաճնշիչ ատրճանակ պահելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 15-ամյա պատանու: Բաժնում նա իր պայուսակից ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ: Կատարվում է նախաքննություն:

̰
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

13:37 18.10.2023

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3300-ը, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ «Գազայի դեմ Իսրայելի ագրեսիայի հետևանքով ավելի քան 3300 մարդ է զոհվել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

̰
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Խարկովում պայթյունների մասին

13:31 18.10.2023

Չորեքշաբթի օրը Խարկովում պայթյուններ են տեղի ունեցել, իսկ Խարկովի մարզում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հնչել, հայտնում է ուկրաինական «Strana» հրատարակությունը Telegram-ի իր ալիքում։ «Կան տեղեկություններ Խարկովում պայթյունների մասին», – ասվում է հրատարակության մեջ: Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ չորեքշաբթի օրը օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել Ուկրաինայի չորս շրջաններում՝ Խարկովում, Պոլտավայում, Սումիում […]

̰
Բայդենն ասել է, որ շարունակելու է Իսրայելին պաշտպանելու ջանքերը

13:24 18.10.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կշարունակի ջանքերը, որպեսզի Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է «իրեն պաշտպանելու համար»: «Ես պետք է շարունակեմ ջանքեր գործադրել, որպեսզի դուք (Իսրայելը – խմբ.) ունենաք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեզ պաշտպանելու համար: Մենք կհոգանք, որ այդպես էլ լինի», – ասել է նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ […]

̰
Սիսիանի և Գորիսի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

13:15 18.10.2023

Հոկտեմբերի 17-ին ոստիկանություն հաղորդում էր տվել ՍՊ ընկերություններից մեկի աշխատակիցը: Նա հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ի ժամը 10.00-ից հոկտեմբերի 16-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի վարչական տարածքից ՍՊԸ-ին պատկանող էլեկտրասյուներից կտրել են մոտ 9600 մետր ալյումինե մալուխ՝ հետագայում գողանալու նպատակով: Ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերել և […]

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը քննարկել է Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր

13:06 18.10.2023

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մումբայ քաղաքում Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառից կատարված գողությունը բացահայտվել է

12:56 18.10.2023

Հոկտեմբերի 17-ին օտարերկրյա քաղաքացին ոստիկանություն հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 23-ի ժամը 13.00-ին «Մերսեդես» մակնիշի իր մեքենան կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառի 2-րդ հարկում և նույն օրը Երևան-Թեհրան չվերթով մեկնել է ԻԻՀ: Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ի սահմաններում, վերադառնալով Երևան՝ տեսել է, որ գողացել են նշված վայրում կայանած իր «Մերսեդեսը»՝ պատճառելով 23 000 դոլարի վնաս: […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:48 18.10.2023

Հոկտեմբերի 16-ին, ժամը 22.15-ին, Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող 30-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]

̰
Հետախուզվում էր անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու մեղադրանքով

12:40 18.10.2023

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հոկտեմբերի 17-ին Նուբարաշենի 1-ին փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 25-ամյա Էլեն Զ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
«Վարպետության դաս. մեկնարկ». պատանի երաժիշտ-կատարողների հետ կհանդիպեն Ալեքսանդր Կոսեմյանը և Հենրի Զիգֆրիդսոնը

12:34 18.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականից իրականացվում է «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան): Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին: 2023 թ. հոկտեմբերի 23-26-ը Երևանի Կոմիտասի անվան պետական […]

̰
Տեղի է ունենում Հայաստանի ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

12:28 18.10.2023

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Տեղի է ունենում Հայաստանի ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

̰
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Դնեպրոպետրովսկում պայթյունների մասին

12:25 18.10.2023

Պայթյուններ են տեղի ունեցել Դնեպրոպետրովսկում, ինչպես նաև Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիե քաղաքում՝ օդային հարձակման նախազգուշացման ֆոնին, հայտնում է ուկրաինական Vesti.ua հրատարակությունը Telegram-ի իր ալիքում։ Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ Զապորոժիեի շրջանի Կիևի կողմից վերահսկվող հատվածում ահազանգ է հայտարարվել 9.41-ին: Չորեքշաբթի ավելի վաղ ահազանգ էր հայտարարվել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Խարկովի մարզերում, և այն […]

̰
Վրաերթի ենթարկված 54-ամյա տղամարդը մահացել է

12:19 18.10.2023

Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Մուշեղ Մարգարյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Բայդենը ժամանել է Իսրայել

12:12 18.10.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին։ Բայդենի ժամանումը հեռարձակվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի X սոցիալական ցանցի էջում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Բայդենը Իսրայել կայցելի հոկտեմբերի 18-ին։

̰
Մեկ օրում արձանագրվել է 9 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:07 18.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և սառը զենք կրելու՝ 3-ական, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի […]

̰
Հաղորդվել է, թե որ դեպքում ԱՄՆ-ը կարող է ռազմական ուժ կիրառել Մերձավոր Արևելքում

23:59 17.10.2023

ԱՄՆ-ը դիտարկում է ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը, եթե լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը «երկրորդ ճակատ» բացի Իսրայելի դեմ, գրում է Axios ինտերնետային պորտալը։ Որպես կանխարգելիչ միջոց՝ Միացյալ Նահանգները երկու ավիակիր հարվածային խմբեր ուղարկեց Միջերկրական ծովի արևելյան հատված։ «Սպիտակ տունը քննարկում է ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը, եթե «Հեզբոլլահը» պատերազմի մեջ մտնի Գազայի հատվածում և հարձակվի Իսրայելի վրա հրթիռների […]

̰
Հոկտեմբերի 18-ին 3 մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

23:51 17.10.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: Հոկտեմբերի 18-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Նիգավան, Քուչակ, Ծաղկաշեն, Վարդենուտ, Արայի, Ափնա, Նորաշեն, Երնջատափ, Շենավան, Հարթավան, Արագած, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, […]

̰
ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հարգել «պատերազմի օրենքները»

23:42 17.10.2023

Միացյալ Նահանգները Իսրայելին կոչ է անում հետևել «պատերազմի օրենքներին» Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողություններ իրականացնելիս, ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում հիվանդանոցին հարվածելու մասին լուրերը։ Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ Գազայի հատվածում Ալ-Ահլի բապտիստական ​​հիվանդանոցի վրա հարձակումն իրականացրել է Իսրայելը, զոհվել է ավելի քան 500 […]

̰
Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին շտապ հեռանալ Թուրքիայից

23:33 17.10.2023

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը երեքշաբթի օրը կոչ է արել երկրի քաղաքացիներին անհապաղ լքել Թուրքիան՝ Գազայի հատվածի հետ հակամարտության սրման ֆոնին արտերկրում իսրայելցիների դեմ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։ «Արտասահմանում իսրայելցիների դեմ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի ֆոնին դեպի Թուրքիա ճանապարհորդության նախազգուշացումը բարձրացվել է ամենաբարձր՝ չորրորդ մակարդակի: Թուրքիայի բոլոր իսրայելցիները պետք է որքան […]

̰
Իսրայելը հավանական է համարել, որ Գազայի հիվանդանոցի վրա ընկել է ՀԱՄԱՍ-ի հրթիռը

23:25 17.10.2023

Գազայի հատվածում հիվանդանոցին հրթիռային հարվածի մասին հաղորդումներից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է և կապում միջադեպը ՀԱՄԱՍ-ի  հրթիռի անհաջող արձակման հետ, հաղորդում է իսրայելական i24 հեռուստաալիքը: «Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է միջադեպը: Պայթյունը կարող էր տեղի ունենալ ՀԱՄԱՍ-ի հրթիռի անհաջող արձակման հետևանքով», – ասվում է հեռուստաալիքի տեղեկատվության մեջ: Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարության […]

̰
BACK_TO_TOP