23:14 17.10.2023
Կրծքի շրջանում ցավը կարող է առաջանալ հորմոնների, անհարմար ներքնազգեստի և տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ ուռուցքային հիվանդությունների պատճառով, զգուշացրել է վիրաբույժ և ուռուցքաբան-մամոլոգ Վիկտոր Ֆեդոսեյկինը։ aif.ru-ին տված հարցազրույցում բժիշկը թվարկել է նաև կրծքագեղձի քաղցկեղի առաջին ախտանիշները, հիվանդություն, որը դժվար է հայտնաբերել վաղ փուլերում։ Ուռուցքաբանը բացատրել է, որ երբեմն կուրծքը կարող է սկսել ցավել դաշտանից մի քանի […]
22:54 17.10.2023
Թերապևտ Շիլպա Սաքսենան խորհուրդ է տվել ոտքերը տաք ջրի մեջ դնել՝ ուժեղ գլխացավերը թեթևացնելու համար: Նա միգրենի դեմ պարզ միջոցն անվանել է Newsweek-ի հետ զրույցում: Ըստ մասնագետի՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիդրոթերապիան նվազեցնում է գլխացավերի հաճախականությունը և ինտենսիվությունը միայն վեց շաբաթ բուժումից հետո: Նա բացատրել է, որ ոտքերի տաք լոգանքներ ընդունելիս թափառող նյարդի տոնուսը […]
22:43 17.10.2023
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:29-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Արամ Խաչատրյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միքայել Նալբանդյան փողոցի տներից մեկի մոտակա […]
22:18 17.10.2023
Ավելի քան 500 մարդ է զոհվել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին իսրայելական հարվածների հետևանքով, հայտնում է Al-Jazeera-ն՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցչին: «Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով ավելի քան 500 զոհ կա»,- հեռուստաալիքին հայտնել է Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
21:57 17.10.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը Ռուսաստանի առաջնորդին ճնշելու ցանկության մասին, Rossiya 24-ին տված հարցազրույցում ասել է, որ այդ հարցը բխում է երկրի շահերից, իսկ Ռուսաստանի շահերը ճնշելն անհնար է։ Ավելի վաղ Բայդենը, խոսելով երկրորդ ժամկետով վերընտրվելու իր նպատակների մասին, ասել էր, որ ծրագրում է միավորել Եվրոպան՝ «ճնշելու» Ռուսաստանի նախագահին։ «Կարծում […]
21:48 17.10.2023
Իսպանիայի խորհրդարանի յոթ խմբակցություններ հոկտեմբերի 17-ին ընդունել են հայտարարություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ խմբակցությունները խստորեն դատապարտել են «Ադրբեջանի՝ արդարացում չունեցող հարձակումը, որը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար»։ Խմբակցություններն իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ […]
21:39 17.10.2023
Ռուսաստանի և Պակիստանի միջև գործընկերությունը բարեկամական է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պակիստանի անցումային կառավարության ղեկավար, վարչապետ Անվաար ուլ Հակ Կակարի հետ բանակցությունների ժամանակ։ «Համատեղ ուշադրության կենտրոնում տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումն է»,- հավելել է նա։
21:30 17.10.2023
5,5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում՝ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքից 54 կմ հեռավորության վրա, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երեքշաբթի առավոտյան սեյսմոլոգները հայտնել էին, որ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգում։ Նոր երկրաշարժ է գրանցվել UTC ժամանակով 16.26-ին: Օջախը յոթ կիլոմետր խորության վրա է:
21:20 17.10.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ընկերության 2023թ. կապիտալ նորոգման պլանով նախատեսված Գյումրի-Մարալիկ Dպ-500մմ մայրուղային գազատարի փականային հանգույցի նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 18-ին ժամը 9:00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի, Մարալիկ, Արթիկ քաղաքների, Ազատան, Ախուրյան, Նոր Ախուրյան, Արևիկ, Բենիամին, Այգաբաց, Կամոյի, Հացիկ, Հովունի, Մայիսյան, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս, Շիրակ, Քեթի, Առափի, […]
21:11 17.10.2023
ԱՄՆ-ի լայնածավալ քաղաքական աջակցությունն Իսրայելին և ամերիկյան ավիակիրների ժամանումը Մերձավոր Արևելք ցույց են տալիս իսրայելական պետության թուլությունը, ասում է Պաղեստինի ազգային խորհրդի փոխնախագահ և Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի քաղբյուրոյի անդամ Ալի Ֆեյսալը։ «ԱՄՆ-ի դիրքորոշումը վկայում է Իսրայելի թուլության և փխրունության մասին և արտացոլում է Վաշինգտոնի գիտակցությունը, որ Թել Ավիվն այլևս չի կարող պաշտպանել ինքն իրեն՝ […]
15:59 17.10.2023
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 16-ին բաժին է ներկայացել 46-ամյա Հովիկ Գ.-ն, որը մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 516-րդ հոդվածի (Հրամանը չկատարելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
15:54 17.10.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 17, 24, 25 շենքեր, Դավթաշեն 2, 6, 7 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փ. 73, 75, 77, 81, 83, 85 շենքեր, 11։00-17։00 Չարենցի փ. 10-24 շենքեր, Սայաթ-Նովայի […]
15:50 17.10.2023
Ընդհանուր առմամբ, ներառական կրթության իրականացումն ունի բազմաթիվ դերակատարներ, եւ կարեւոր է, որ գործընթացը բարելավվի` հատկապես ապահովելով ծնողների մասնակցությունը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը` Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում ներկայացնելով ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ զեկուցողի` նախագծի հիմնական […]
15:42 17.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած որևէ ընտրության արդյունք չի նենգափոխվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում։ Վարչապետը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ավարտին հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ Հայաստանի պետական ինստիտուտները ծայրահեղական […]
15:38 17.10.2023
Հոկտեմբերի 15-ին, ժամը 01.50-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Չարեկտար գյուղի 40-ամյա բնակչի: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 04.10-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ՊԾ Լոռու […]
15:34 17.10.2023
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջերոյի» 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում իրար են բախվել «Ֆորդ», «Տոյոտա Քեմրի» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 32-ամյա վարորդը […]
15:26 17.10.2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ հրթիռներ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ։ ««Ալ-Քասամ» բրիգադները հրթիռներ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան սիոնիստների կողմից խաղաղ բնակիչների ջարդերի»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:
15:22 17.10.2023
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, Աշտարակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտայի» 7-ամյա ուղևորուհին և 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 7-ամյա Նարինե Գրիգորյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
15:18 17.10.2023
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ինքնաթիռները երեքշաբթի օրը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող եվրոպական հիվանդանոցին և էմիրաթական դաշտային հիվանդանոցին՝ մասամբ ոչնչացնելով հաստատությունները: «Գազայի եվրոպական հիվանդանոցը և էմիրաթական դաշտային հիվանդանոցը տուժել են իսրայելական օկուպացիոն բանակի հարձակումների հետևանքով: Հիվանդանոցը գտնվում է Սալահ Էդդին մայրուղու վրա», – ասվում է Պաղեստինի պաշտպանության նախարարության կայքում:
15:14 17.10.2023
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի առանցքում էր պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումը։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: Նիստի ընթացքում քննարկվել են Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու […]
15:09 17.10.2023
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08.00-ին, Գառնիի տաճարից ձոր տանող ճանապարհին մոպեդն ընկել է ձորը. 64-ամյա մոպեդավար Էդուարդ Հովհաննիսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
15:04 17.10.2023
Մուսուլմաններն ու դիմադրության ուժերը «կմոլեգնեն», եթե Իսրայելի հանցագործությունները շարունակվեն, և այդ ժամանակ ոչ ոք չի կարողանա կանգնեցնել նրանց, ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր ելույթում։ Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։ «Եթե այս հանցագործությունները (Իսրայելի – խմբ.) շարունակվեն, մուսուլմանները կմոլեգնեն, դիմադրության ուժերը ևս, ոչ ոք չի կարողանա կանգնեցնել նրանց», – ասել է Խամենեին: […]
14:59 17.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ վարժական հավաքից խուսափելու՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության` 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ֆիզիկական ներգործության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սպանության, […]
14:49 17.10.2023
Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև մառախուղ, 19-ին առանձին հատվածներում ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8, 20-ի գիշերը 5-9 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի […]
14:42 17.10.2023
Գազայի հատվածում երեքշաբթի առավոտյան 80 պաղեստինցիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, սպանվել են Ռաֆահի և Խան Յունիսի ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով, ասվում է Պաղեստինի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ օկուպացիոն ուժերի ավերիչ պատերազմը, ցեղասպանությունն ու էթնիկ զտումները, որոնք իրականացվում են մինչ օրս։ Դրանցից ամենավերջինը […]
14:37 17.10.2023
Վրաստանում ավարտվել է այն ժամանակը, երբ նախագահը կամ մեկ ուրիշը օրենքից վեր էին, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նախօրեին Վրաստանի Սահմանադրական դատարանը պարզել էր, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է օրենքը արտասահման մեկնելու պատճառով, ինչը հակասում է կառավարության արգելքին։ Դա թույլ է տալիս իմպիչմենտի գործընթաց սկսել։ Հայցը նախկինում ներկայացրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Դատարանի […]
00:00 17.10.2023
Երկուշաբթի օրը Բրյուսելի կենտրոնում անցորդների վրա հարձակված անհայտ անձը տեսագրություն է տարածել, որում հայտարարել է, թե ինքը պատկանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և պատրաստ է սպանել ու մահանալ, հայտնում է Sudinfo-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրյուսելում հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան […]
23:53 16.10.2023
Մոտ 200-250 գերիներ Գազայի հատվածում են, 22-ը սպանվել են անկլավին իսրայելական հարվածների հետևանքով, ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ «Ալ-Քասամ» բրիգադների ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Օբեյդան։ «Ըստ նախնական գնահատականների՝ Գազայի հատվածում կա 200-250 կամ ավելի շատ գերի: «Ալ-Քասամ» բրիգադներն ունեն մոտ 200, մնացածը պատկանում են այլ կազմավորումներին», – ասել է Աբու Օբեյդան արաբական հեռուստաալիքներով ցուցադրված ուղերձում: