Կազմակերպել և ղեկավարել էր մանկության ընկերոջ սպանությունը․ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

Կազմակերպել և ղեկավարել էր մանկության ընկերոջ սպանությունը․ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

15:06 16.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչութ­յան մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Դիլիջան քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

Այսպես. 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), Դիլիջան քաղաքում գործող ռեստորանի դիմաց, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել նույն քաղաքի բնակչի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս և ընկերը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը՝ Դիլիջան քաղաքի բնակիչ Մ.Խ.-ն, մահացել էր:

Իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի բնակիչներ՝ Ա.Բ.-ն, Մ.Խ.-ն և Ա.Ղ.-ն եղել են մանկության ընկերներ: 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Մ.Խ.-ն և Ա.Ղ.-ն Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող գազալցակայանում հանդիպել են Ա.Բ.-ին, որտեղ վերջինիս և Ա.Ղ.-ի միջև վիճաբանություն է առաջացել։ Դրա ընթացքում Ա.Բ.-ն իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել Ա.Ղ.-ի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ: Վիճաբանությանը միջամտել է Մ.Խ.-ն և Ա.Բ.-ին հեռացրել մի կողմ, որից հետո վերջիններիս միջև ձևավորվել են լարված փոխհարաբերություններ:

Ա.Ղ-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ա.Բ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի ընթացքում նա բնակվել է ընկերոջ ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում՝ միաժամանակ կազմակերպելով մանկության ընկերոջ՝ Մ.Խ.-ի սպանությունը և այդ ուղղությամբ ձեռնարկելով նախապատրաստական մի շարք գործողություններ։ Սպանությունից մոտ 3 ամիս առաջ մեկ այլ ընկերոջ միջոցով նա գնել է ՎԱԶ 2107 մակնիշի խոտանված ավտոմեքենա, որի մեջ թաքցրել է ինքնաձիգ, սակայն մինչ Մ.Խ.-ի սպանության դեպքը, 2019 թվականի դեկտեմբերի 16-ին, նշված ավտոմեքենան իրավապահների կողմից հայտնաբերվել է, որի մեջ հայտնաբերվել է նաև փամփուշտներով լիցքավորված նշված ինքնաձիգը:

Այնուհետև Ա.Բ.-ն, շարունակելով հանցավոր մտադրությունը կյանքի կոչելու գործողությունները, ներգրավել է ինքնությունները չպարզված այլ հանցակիցների և ղեկավարել նրանց արարքները:

Մասնավորապես՝ վերջիններիս հետ նա ձեռք է բերել հանցավոր համաձայնություն և այդ նպատակով 2019թ․ դեկտեմբերի 23-ին, հանցագործության միջոց ծառայելու համար, ձեռք է բերել Opel Astra G մակնիշի ավտոմեքենա՝ այն տրամադրելով ինքնությունները չպարզված նշված անձանց։ Վերջիններս ղեկավարվելով և հրահանգավորվելով Ա.Բ.-ի կողմից, 2019թ․ դեկտեմբերի 24-ի երեկոյան, Դիլիջան համայնքի Կալինինի փողոցում գործող ռեստորանի մոտ նկատելով Մ.Խ.-ի ավտոմեքենան, դարանակալել են և ժամը 21:00-ի սահմաններում ռեստորանից Մ.Խ.-ի դուրս գալուն պես հիշյալ անձանցից մեկն ինքնաձիգից կրակահերթ է արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս և նրա ընկերը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ Մ.Խ-ն ստացած 9 միջանցիկ հրազենային վնասվածքներից մահացել է: Դեպքից հետո սպանությունն իրականացրած անձինք նույն ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Նախաքննության ընթացքում Opel Astra G մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է: Դեպքի վայրի և հիշյալ տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են փամփուշտի պարկուճներ, ինչպես նաև՝ քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի հայտնաբերման վայրից հանցագործներին UAZ 31519 մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է վերջիններիս ծանոթ, նույն քաղաքի բնակիչը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Սպանությունն իրականացրած անձի, հանցագործությանն օժանդակողների, ինչպես նաև ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

11:25 15.05.2025

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:14 15.05.2025

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

11:01 15.05.2025

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

10:58 15.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Մայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

10:48 15.05.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

10:35 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...

BACK_TO_TOP