13:55 13.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են շախմատի հանրապետական մրցումները։ Շախմատի մրցումներում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի հավաքական թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի, իսկ երրորդ տեղը՝ Կոտայքի մարզի թիմը։ Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել է ՀՀ 10 […]
13:49 13.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ոլորտային գործընկերների հետ քննարկել է նախադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր, վերլուծել խնդիրները, ինչպես նաև ներկայացրել ոլորտում իրականացվող փոփոխությունները: Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ ԿԳՄՍ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից, ԿԶՆԱԿ հիմնադրամից, ԿՏԱԿ-ից, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից, Երևանի […]
13:42 13.10.2023
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Բավրայի սահմանային վերահսկողության անցակետում հայտնաբերվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 33-ամյա Հարություն Գ.-ն, որը ապրիլի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:35 13.10.2023
ՀԱՄԱՍ-ի զինյալները հայտարարել են, որ 150 հրթիռ է արձակել իսրայելական Աշկելոն քաղաքի ուղղությամբ՝ ի պատասխան պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումներին: «Ալ-Քասամ բրիգադները խոշոր հրթիռային հարձակում են իրականացրել՝ օգտագործելով 150 արկ օկուպացված Աշկելոնի վրա, ի պատասխան խաղաղ բնակչության բռնի տեղահանման և նրանց վրա հարձակումների», – ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:
13:28 13.10.2023
Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում հրթիռային հարվածների հնարավորության մասին զգուշացնող ազդանշաններ են հնչել, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։ «Աշկելոնում ազդանշաններ են հնչել»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։
13:15 13.10.2023
Հոկտեմբերի 11-ի, ժամը 17.20-ին, Երևանի Աթոյան և Էրեբունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Հունդաի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 11-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Սուզուկի» մոպեդը. 18-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է […]
13:08 13.10.2023
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում նշվել են, մասնավորապես, ադամանդագործության, […]
13:02 13.10.2023
Հոկտեմբերի 13-ին, ժամը 11:01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում՝ արհեստական լճում, տղամարդու դի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում գտնվող արհեստական լճից դուրս են բերել […]
12:57 13.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի, գործադիր իշխանության հարգելի անդամներ, Հարգելի պատգամավորներ, Դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Տեղական ինքնակառավարման մարմիների հարգելի ներկայացուցիչներ, Հոգևոր հայրեր, […]
12:50 13.10.2023
Բաքվի Յասամալի շրջանային դատարանում տեղի է ունեցել Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով նախադատավարական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»: Պետական մեղադրող […]
12:43 13.10.2023
Հոկտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ փախցրել են Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան, որի մեջ եղել են մեքենայի տեխանձնագիրը և մեքենայատիրոջ վարորդական իրավունքի վկայականը: Վնասի չափը գնահատվել էր 2 միլիոն դրամ: Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ […]
12:36 13.10.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանգել է Գազայի հատվածին մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասցնել, այն կուղարկվի Եգիպտոսով։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Ahaber հեռուստաալիքը։ Նշվում է, որ մարդասիրական օգնությամբ ինքնաթիռներն արդեն ճանապարհին են։ Այն պետք է առաքվի «Ռաֆահ» անցակետով, որը գտնվում է Գազայի հատվածի հետ Եգիպտոսի սահմանին։
12:29 13.10.2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թեւը՝ Իզ ալ-Դին ալ-Քասամը, ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հայտնել է Գազայի հատվածի գնդակոծման ժամանակ 13 պատանդների, այդ թվում՝ օտարերկրացիների զոհվելու մասին։ Շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ պատանդները մահացել են վերջին 24 ժամվա ընթացքում։ Նրանցից վեցը սպանվել են Հյուսիսային նահանգում, եւս 7-ը՝ Գազայի նահանգում՝ տարբեր վայրերում։ Նշվում է, […]
12:23 13.10.2023
Նիդերլանդները տարհանման երկրորդ չվերթով Իսրայելից դուրս է բերել ևս 200 հայրենակիցների, երրորդ չվերթը կիրականացվի ուրբաթ ավելի ուշ, հայտնում է երկրի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում։ «Անցած գիշեր՝ մոտավորապես ժամը 01.30-ին, ինքնաթիռը, որում գտնվել է մոտ 200 հայրենադարձ Իսրայելից, բարեհաջող վայրէջք է կատարել Էյնդհովենում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
12:16 13.10.2023
Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.15-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2106»-ը բախվել է կայանված «Օպելին»: «ՎԱԶ-2106»-ի 63-ամյա վարորդ Հայկ Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:08 13.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 12-13-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 5, սպանության փորձի, խոշտանգման, կողոպուտի, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, սառը զենքի հայտնաբերման, անձի […]
00:04 13.10.2023
Հոկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծվել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև հոկտեմբերի […]
23:51 12.10.2023
Միացյալ Նահանգները մտադիր չէ կռվել Իսրայելի կողմից, ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Իսրայելցիների կողմից որևէ մտադրություն, ծրագիր և, անկեղծ ասած, ցանկություն չկա, որ մեր մարտական զորքերը մասնակցեն այս հակամարտությանը», – ասել է նա Սպիտակ տանը ճեպազրույցում:
23:45 12.10.2023
Դպրոցականի սննդակարգում անհրաժեշտ է ավելացնել սպիտակուցային մթերքներ՝ միս, ձու, կաթնաշոռ, կաթ, երեխաների համար պետք է սահմանափակել որոշ մթերքներ, ծնողներին զգուշացրել է սննդաբան Աննա Իվաշկևիչը։ Նրան մեջբերում է NEWS.ru-ն։ Նա ծնողներին հորդորել է երեկոյան դպրոցականների սննդակարգից բացառել սննդի մի տեսակ։ «Ժամը 18-ից հետո ավելի լավ է սահմանափակել աշակերտի կողմից քաղցրավենիքի ընդունումը, որպեսզի նա ավելի լավ քնի։ […]
23:29 12.10.2023
Ինսուլտի ախտանիշները կարող են ներառել ոչ միայն գլխապտույտ, տեսողության, լսողության կամ խոսքի խանգարումներ, մի կողմից վերջույթների ուժեղ թուլություն, ասել է բժիշկ Եկատերինա Դեմյանովսկայան։ Life.ru-ին տված հարցազրույցում նա թվարկել է ինսուլտի ատիպիկ ախտանիշները: Ըստ Դեմյանովսկայայի՝ ինսուլտից հետո մարդը կարող է զգալ անսովոր ագրեսիվություն կամ, հակառակը, չափից ավելի ապատիա և թուլություն։ Բացի այդ, նա կարող է սկսել […]
23:23 12.10.2023
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ուկրաինական բանակի ձախողումների պատճառ է նշում արևմտյան զենքի ուշ մատակարարումը, որը Կիևում անվանում են «ժամանակացույցից հետ մնալ»։ «Գործընթացը դանդաղ զարգացավ, լոգիստիկան մշակվեց, եղան բազմաթիվ հաստատումներ», – ասել է նա։ Նրա խոսքով, «պայմանավորվել էին ստանալ երեք շաբաթից, բայց ստացել են երկու-երեք ամսում»։ «Մենք ժամանակացույցից հետ ենք մնացել 6-9 ամսով»,- […]
23:18 12.10.2023
Պրանկերներ Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) և Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) զրուցել են Շվեդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ՝ քննարկելով երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Լեքսուսը” Լեքսուսը նշել է, որ Շվեդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ զրույցում «խոսել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու և Ղուրանի այրման հետ կապված միջադեպերի մասին»։ «Արտաքին գործերի և պաշտպանության […]
23:05 12.10.2023
Ադրբեջանում 3.6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը գրանցվել է Լենքորանի շրջանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
23:00 12.10.2023
Սեպտեմբերի 19-ից ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են 7 դիտակետեր և ևս 15 ժամանակավոր դիտակետեր Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են 7 դիտակետեր և 15 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները էլեկտրաէներգիայի և գազի […]
22:55 12.10.2023
Վերջին տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում զոհվել է 27 ամերիկացի, 14-ը անհետ կորել է, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ «Սպանված ամերիկացիների թիվը թարմացվել է ու հասել 27-ի», – ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:
22:48 12.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Պ.-ն իր վարած ՎԱԶ-21103 մակնիշի ավտոմեքենայով Արմաշ գյուղի Մառլեն Նիկողոսյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 12-ամյա Էրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
22:25 12.10.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այցելել են Քարակերտի քարաձուլման գործարան։ Հանդիպմանը ներկա են եղել ընկերության հիմնադիր տնօրեններ Մոհամմադ Հոսեյն Շադի Ղազանին, Մասուդ Մոհարամին և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Քարաձուլման այս գործարանի ներդրումային ծրագիրը համարվում է արդյունաբերության ոլորտի խոշոր ներդրումային ծրագրերից մեկը, որն իրականացվել է […]
22:18 12.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը, որոնք արձանագրվել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում: […]
22:06 12.10.2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին տեղեկացվել է միայն շաբաթ առավոտյան՝ ժամը 6:29-ին, իսկ մինչ հարձակումը նրան չեն տեղեկացրել, հայտնել են վարչապետի գրասենյակից: «Վարչապետ Նեթանյահուն տեղեկություն է ստացել միայն շաբաթ օրը՝ ժամը 06:29-ին, երբ սկսվել են մարտերը, ոչ շուտ։ նա անմիջապես գնացել է ՊՆ կենտրոնակայան, խորհրդակցություն է անցկացրել՝ գնահատելու իրավիճակը և հրավիրել ռազմաքաղաքական կաբինետ»,- […]