TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+9.4 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հայտնի է դարձել, թե ինչի մասին են զրուցել ռուս պրանկերները Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարի հետ

13:59 12.10.2023

Պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ զրույցում «աֆրիկյան քաղաքական գործչի» անունից քննարկել են միջուկային զենքի և դրանց տեղակայման հարցը Ֆինլանդիայի տարածքում, ինչպես նաև Ուկրաինային զենքի մատակարարումները։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի ուշ արձագանքել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն, որտեղ հայտարարվել է, որ հետաքննություն է սկսվել՝ նշելով, որ քննարկումը […]

̰
ԱՄՆ-ում հայտնել են մի մեծ քաղաքի անուն, որը կարող է անցնել Ռուսաստանին

13:52 12.10.2023

Ռուսական բանակը կարող է ազատագրել Խարկովը մի քանի օրվա ընթացքում, ասել է Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։ «Գլխավոր հարցն այն է, թե ինչ են պատրաստվում անել ռուսները: Եթե նրանք ուզենային հարձակում ձեռնարկել և անմիջապես ազատագրել Խարկովը, դա կարող է արվել մի քանի օրվա ընթացքում: Հետո նրանք կարող են տեղափոխվել […]

̰
25-ամյա երիտասարդը ապօրինի հատել էր կանգուն ծառեր

13:47 12.10.2023

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 11-ին Բերդ-Իջևան ճանապարհին՝ Վազաշեն բնակավայրի վարչական տարածքում, ստուգման են ենթարկել Վազաշեն գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդի վարած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որի թափքում մոտ 1 խմ փայտանյութ կար: Երիտասարդը հայտնել է, որ փայտանյութը առանց համապատասխան փաստաթղթի ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության Նավուրի անտառպետության տարածքից՝ հատելով 3 թաց […]

̰
Թող ոչ ոք մեզ բարոյականություն չքարոզի․ Իսրայելի էներգետիկայի նախարարը պատմել է՝ որքան Գազան կմնա շրջափակված

13:41 12.10.2023

Գազայի հատվածը կմնա էներգետիկ և հումանիտար շրջափակման ներքո, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցիներին ազատ չեն արձակել, հայտարարել է Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը։ «Ոչ մի էլեկտրական անջատիչ չի միացվի, ոչ մի ջրային հիդրանտ չի բացվի, ոչ մի վառելիքով մեքենա չի մտնի, քանի դեռ առևանգված իսրայելցիները չեն վերադարձվել տուն, մարդասիրական քայլ՝ ի պատասխան մարդասիրական քայլի։ […]

̰
Մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության և անհանդուրժողականության դեմ. Արուսյակ Ջուլհակյան

13:35 12.10.2023

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք քննարկում ենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմքերին սպառնացող վտանգներից մեկը: Ծայրահեղ աջ գաղափարախոսությունը, որը հաճախ դրսեւորվում է ազգայնականությամբ, այլատյացությամբ, ավտորիտարիզմով, թափ է հավաքում աշխարհի տարբեր կողմերում: Սա ոչ միայն սպառնում է իրավահավասարության […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն

13:32 12.10.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար․ նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։ Ըստ այդմ, աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝ եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից, բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։ Տեղահանված […]

̰
Կապանի ոստիկանները անասնաֆերմայում զենք-զինամթերք են հայտնաբերել

13:29 12.10.2023

Ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քաջարան համայնքի Գիրաթաղ բնակավայրի անասնապահական ֆերմաներից մեկում զենքեր կան: Բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումներով պարզել են անասնապահական ֆերմայի հասցեն և մեկնել նշված վայր: Ֆերմայի 37-ամյա տնօրենը, որ Ձորք գյուղի բնակիչ է, ոստիկաններին է ներկայացրել «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, «ԻԺ-16» տիպի որսոդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 24 փամփուշտ, դատարկ պահունակ […]

̰
Արդարադատության նախարարությունն աջակցում է դատավորների կարողությունների զարգացմանը

13:24 12.10.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի միջազգային գործերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Բեքինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով երկկողմանի համագործակցության» ծրագրի առաջին փուլի ընթացքում կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել ծրագրի հիմնական ուղղություններին՝ դատավորների շրջանում […]

̰
Շոլցը պնդում է, որ առանց Իրանի օգնության ՀԱՄԱՍ-ը չէր կարողանա հարձակվել Իսրայելի վրա

13:18 12.10.2023

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հինգշաբթի ասել է, որ ինքը կոնկրետ ապացույցներ չունի ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման հարցում Իրանի օգնության մասին, սակայն նման գործողությունը, նրա կարծիքով, սկզբունքորեն անհնար կլիներ առանց Թեհրանի երկարաժամկետ աջակցության։ «Մենք դեռ չունենք վերջնական ապացույցներ, որ Իրանը կոնկրետ և օպերատիվ աջակցություն է ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի այս վախկոտ հարձակմանը: Բայց մեզ համար պարզ է, […]

̰
Լեռնային Ղարաբաղի հայաթափումը երբեք մեր պլանների մեջ չի մտել․ վարչապետ

13:11 12.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի հայաթափման հետ կապված որևէ ծրագիր չեն ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։ «Պետք է արձանագրեմ, որ մեր միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակը այս իրադրության հետ կապված հետևյալն է՝ նրանք ասում են, որ զարմացած են, թե ինչպես կարող է այսպես պատահել, որ […]

̰
Սպանություն՝ Հրազդան քաղաքում. 39-ամյա տղամարդը ձերբակալվել է

13:05 12.10.2023

Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.44-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ դիակը: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներին

12:59 12.10.2023

Իսրայելում ՀՀ դեսպանությունըհաղորդագրություն է տարածել՝ ուղղված Իսրայելում բնակվող հայերին։ «Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության [email protected] հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը: Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքագիություն չունեցող անձնանց: Չվերթի առկայության վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի հազարավոր զինյալների ներթափանցման մասին

12:52 12.10.2023

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի հարձակումն ուղեկցվել է Գազայի հատվածից երկիր հազարավոր գրոհայինների ներթափանցմամբ: «Շաբաթ օրը առավոտյան ժամը յոթին ՀԱՄԱՍ-ը պատերազմ սկսեց երեխաների, կանանց և ընտանիքների դեմ: Հազարավոր ահաբեկիչներ հատեցին մեր հարավային սահմանը՝ միաժամանակ արձակելով հազարավոր հրթիռներ», – ասել է Գալանտը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ ճեպազրույցում:

̰
1 զոհ, 6 վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին

12:45 12.10.2023

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 195-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի 39-ամյա վարորդ Գոռ Միրզոյանը մահացել է, իսկ «Մերսեդես-Բենցի» 47-ամյա վարորդը և երեք ուղևորները, «ՎԱԶ-2105»-ի 25-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:

̰
Իսրայելում ոստիկանությունը սպանել է երկու քաղաքացիական անձի՝ նրանց շփոթելով ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ

12:39 12.10.2023

Իսրայելի ոստիկանությունը գնդակահարել է Իսրայելի Ռահաթ քաղաքի երկու բնակիչների՝ նրանց շփոթելով ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ, հայտնում է Haaretz թերթը։ «Ոստիկանությունը սպանել է Ռահաթի երկու բնակիչների՝ նրանց շփոթելով ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ», – ասվում է հրապարկման մեջ: Նշվում է, որ ոստիկանները կրակ են բացել՝ ի պատասխան նրանց ուղղությամբ արձակված կրակոցների, սակայն ով է կրակել նրանց վրա, չի նշվում։ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:32 12.10.2023

Հոկտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.25-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը և չորս ուղևորները, «ՎԱԶ-21703»-ի վարորդը և երեք […]

̰
Գազայում զոհերի թիվը՝ վերջին տվյալներով

12:25 12.10.2023

Իսրայելի կողմից Գազայի հատվածի գրեթե շարունակական ռմբակոծությունների հետևանքով պաղեստինցիների զոհերի թիվը գերազանցել է 1200-ը, վիրավորվել է 5763 մարդ, ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ «Գազայի հատվածում զոհվածների թիվը 1203 է, վիրավորներինը՝ 5763։ Հորդանան գետի Արևմտյան ափին օկուպացիոն ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 29 և վիրավորվել մոտ 180 մարդ»,- ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

̰
Վիեննայում ոստիկանությունը ձերբակալել է ի պաշտպանություն Պաղեստինի հանդես եկող ավելի քան 300 ցուցարարի

12:19 12.10.2023

Ոստիկանությունը ձերբակալել է Վիեննայում չորեքշաբթի երեկոյան հայտարարված և բախումների սպառնալիքների պատճառով արգելված պաղեստինամետ ցույցի ավելի քան 300 մասնակիցների, հայտնում են Ավստրիայի մայրաքաղաքի իրավապահ մարմինները։ Ավելի վաղ ոստիկանությունը «X» սոցիալական ցանցում զգուշացրել էր, որ չորեքշաբթի երեկոյան Վիեննայի կենտրոնում գտնվող «Ստեֆանսպլատցում» ծրագրված է հանրահավաք՝ ի պաշտպանություն Պաղեստինի։ Նույն օրը երեկոյան քաղաքի կենտրոնում նախատեսված էր նաև հիշատակի միջոցառում՝ […]

̰
Իսրայելը հրաժարվում է դադարեցնել ավիահարվածները Գազայի և Եգիպտոսի միջև հատվածում

12:13 12.10.2023

The Washington Post-ը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին, հայտնում է, որ Իսրայելը մերժել է Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանային գոտում ավիահարվածները դադարեցնելու կոչերը՝ փախստականներին թույլ տալու լքել տարածքը։ Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Իսրայելն ու Եգիպտոսը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Գազայի հատվածից ամերիկացիների և օտարերկրյա այլ քաղաքացիների անվտանգ ելքի համար միջանցք ստեղծելու մասին։

̰
Ոչ սթափ վարորդի մոտ ինքնաձիգի փամփուշտ կար

12:09 12.10.2023

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հոկտեմբերի 10-ին, ժամը 21.45-ին, Նուբարաշենի աղբանոցի մոտից, ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք են ներկայացրել 36-ամյա տղամարդու՝ իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը գրպանից ներկայացրել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

̰
Թերապևտը թվարկել է իմունային համակարգը ձմեռային եղանակին նախապատրաստելու պարզ ուղիներ

23:59 11.10.2023

Եթե ​​նախապես հոգ տանեք ձեր ինքնազգացողության մասին, մասնավորապես պատվաստվեք և կարգավորեք ձեր սննդակարգը, ցուրտ սեզոնին կարող եք նվազեցնել հիվանդությունների ռիսկը կամ դրանց ծանր ընթացքը, ասել է  թերապևտ Լինար Յարուլլովը։ Նա Lenta.ru-ին թվարկել է ձմռանը իմունային համակարգը պատրաստելու պարզ ուղիներ։ Բժշկի խոսքով՝ իմունիտետը «բարձրացնելու» միակ միջոցը պատվաստումն է։ Այս միջոցը կօգնի օրգանիզմը պաշտպանել ձմռանն ակտիվորեն տարածվող […]

̰
Հնդկաստանում գերարագ գնացքը դուրս է եկել ռելսերից, կան բազմաթիվ զոհեր

23:55 11.10.2023

Հնդկաստանի արևելքում գերարագ գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, հայտնում է Times of India թերթը։ Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Բիհար նահանգի Բուքսար շրջանում։ Hindustan Times թերթը հայտնում է 100 զոհի մասին։

̰
Ուկրաինայի երեք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

23:51 11.10.2023

Ուկրաինայի Սումիի, Պոլտավայի և Խարկովի մարզերում օդային տագնապ է հայտարարվել, ասվում է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների համաձայն։ Ըստ քարտեզի տվյալների՝ ահազանգը հնչել է նախ՝ ժամը 21.49-ին Խարկովի մարզում, ապա՝ այլ շրջաններում։

̰
ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադը» հայտնել են Թել Ավիվի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին

23:45 11.10.2023

Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումները հայտարարել են, որ հրթիռներ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները հրթիռներ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան խաղաղ բնակիչների գնդակոծությունների», – ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: Իր հերթին Ալ-Քուդս բրիգադը («Իսլամական ջիհադի» ռազմական թեւը) նույնպես հայտարարել է Թել Ավիվի ուղղությամբ հրթիռների արձակման մասին։

̰
Լիոնում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Պաղեստինին աջակցող ցույցի ժամանակ

23:40 11.10.2023

Լիոնում Պաղեստինին աջակցող ցույցի մասնակիցներին ոստիկանները ցրել են արցունքաբեր գազով, հաղորդում է BFMTV-ն։ Չնայած Ռոն դեպարտամենտի պրեֆեկտուրայի արգելքին, ինչը պատճառաբանվում էր «հանրային կարգի համար ցույցի ռիսկերով», մոտ հարյուր մարդ հավաքվել էր ցույցին։ Պաղեստինյան դրոշներով ցուցարարները վանկարկել են՝ «Պաղեստինն ապրել է և կապրի», «Իսրայելը մարդասպան է»։ Սակայն ոստիկանները ամբոխի վրա արցունքաբեր գազ են կիրառել։

̰
Հոգեբանը նշել է զուգընկերոջ հետ անընդհատ վիճելը դադարեցնելու ուղիներ

23:33 11.10.2023

Զուգընկերոջ հետ չվիճելու համար պետք է կարեկցանք դրսևորել և հոգ տանել նրա մասին, ասում է հոգեբան Լեսլի Բեքեր-Ֆելփսը։ Նա Psychology Today-ի հետ զրույցում թվարկել է ընտրյալի հետ անընդհատ վիճելը դադարեցնելու ուղիները: Բեքեր-Ֆելփսի կարծիքով՝ վեճերի պատճառը կարող է լինել աշխարհը զուգընկերոջ աչքերով տեսնելու, նրա զգացմունքները հասկանալու և կարեկցանք ցուցաբերելու անկարողությունը, նույնիսկ եթե նրա գործողությունները ցավ են […]

̰
Գազայում սպանվել է պաղեստինցի փախստականների գործով ՄԱԿ-ի գործակալության 11 աշխատակից

23:22 11.10.2023

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանվել է ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) 11 աշխատակից, ոմանք տանը՝ իրենց ընտանիքների հետ, ասվում է Գազայի հարցերով UNRWA-ի փոխտնօրեն Ջենիֆեր Օսթինի հայտարարության մեջ։ «Խոր վշտով հաստատում եմ, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել են UNRWA-ի 11 աշխատակիցներ: Նրանց թվում են եղել UNRWA-ի դպրոցներում հինգ […]

̰
Շնաձուկը պատառոտել է ձեռներեցին հարսանիքի հյուրերի աչքի առաջ

23:11 11.10.2023

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում շնաձուկը կտոր-կտոր է արել Eniac Labs բիզնես ինկուբատորի ղեկավարին, ով եկել էր ընկերոջ հարսանիքին։ Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 52-ամյա գործարար Ֆելիքս Լուին հարսանիքի այլ հյուրերի հետ լողում էր օվկիանոսում: Հանկարծ հավաքվածների աչքի առաջ նա անհետացել է ջրի տակ։ Ինչպես հայտնում է The […]

̰
Պուտինը մատնանշել է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման ճանապարհը

23:00 11.10.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին պետք է աշխատեցնել ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական գործիքները։ Պուտինի խոսքով՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցային գործընթացին վերադառնալու ուղիներ պետք է փնտրել։ РЭН-ի լիագումար նիստի մոդերատորի հետ հարցազրույցում Պուտինը մեկնաբանել է Իսրայելի ափերի մոտ ավիակիր տեղակայելու ԱՄՆ-ի որոշումը։ ՌԴ նախագահն ասել է, որ ռազմական տեսանկյունից […]

̰
Իսրայելում զոհված զինվորականների թիվն աճել է

22:48 11.10.2023

Ռազմական էսկալացիայի ժամանակ Իսրայելում զոհված զինվորականների թիվը հասել է 189-ի, հայտնում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի տվյալները։ «Իսրայելի պաշտպանության բանակը պաղեստինցի ահաբեկիչների հետ մարտերում սպանված ևս 20 զինվորի անուն է հրապարակել: Այսպես, սպանված զինվորների թիվը հասել է 189-ի»,- գրում է Times of Israel-ը:

̰
BACK_TO_TOP