TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+9.94 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

SHANTNEWS

22:00 12.10.2023

̰
ԱԳՆ հայտարարությունը՝ Իսրայելում գտնվող հայերի մասին

21:52 12.10.2023

Իսրայելում ՀՀ դեսպանությունում 24 ժամյա ռեժիմով շարունակում է գործել թեժ գիծ՝ +972 50 6670345 (ուղիղ հեռախոսակապ), իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծը՝ +374 (55) 620111 հեռախոսահամարով, հասանելի է նաև WhatsАpp և Viber հավելվածներով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ըստ առկա տվյալների, հայեր բնակվում են հետևյալ քաղաքաներում՝ Երուսաղեմ, Թել Ավիվ, Խայֆա, Պեթախ Թիկվա, Բաթ […]

̰
Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի վրա նոր հարձակումների մասին

21:49 12.10.2023

Իսրայելի պաշտպանության բանակն իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերին նոր հարվածներ հասցնելու մասին։ «Այժմ կործանիչները հարվածներ են հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող բազմաթիվ ահաբեկիչների թիրախներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Ուկրաինան գործազրկության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակում է

21:45 12.10.2023

Ուկրաինան գործազրկության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներից մեկն է աշխարհում, հինգշաբթի հաղորդում է ուկրաինական «Слово и дело» վերլուծական պորտալը։ «Ուկրաինան այժմ գործազրկության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակում է՝ անցյալ տարի երկրի բնակչության 21,1%-ը գործազուրկ է եղել, ըստ Ազգային բանկի տվյալների՝ սա առավելագույնն է 2010 թվականից ի վեր»,- ասվում է զեկույցում։ Հրատարակության տվյալներով՝ Ուկրաինան գտնվում է գործազրկության […]

̰
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը

21:31 12.10.2023

Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման […]

̰
Եգիպտոսը պահանջում է անվտանգության միջանցքներ՝ Գազա օգնություն հասցնելու համար

21:29 12.10.2023

Եգիպտոսը խնդրել է ստեղծել անվտանգության միջանցքներ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար՝ ԱՄՆ երաշխիքներով, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ «Եգիպտոսը անվտանգության միջանցքներ է խնդրել՝ ԱՄՆ երաշխիքներով Գազա օգնություն հասցնելու համար», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

̰
Իսրայելը հայտարարել է հակամարտության սրման հետևանքով սպանված 247 զինվորականների մասին

21:18 12.10.2023

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ շաբաթ օրվանից սկսված էսկալացիայի հետևանքով զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 247-ի։ Բանակը թարմացրել է իր կայքի տվյալները, նախկինում ցուցակում ընդգրկված էր 220 զոհված զինվոր։ Նշվում է, որ զոհված զինծառայողների թվում կան նաև կանայք։

̰

21:09 12.10.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավիթաշեն 4-րդ թաղ․ 38, 39, 41շենքեր, Սեբաստիայի փ. 22/1, 22/2, 26 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 27, 29, 33, 31, 31/1, 35, 36, 38, 40, 42, 44 շենքեր և հարակից […]

̰
Այրվել է բեռնատար ավտոմեքենա

16:00 12.10.2023

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում քաղաքի երկաթուղային կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել և բռնկվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Այրում» երկաթուղային կայարանի սկզբնամասում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը […]

̰
Սեպտեմբերի 24-ից ի վեր քանի արցախցի երեխա է ծնվել Սյունիքում

15:57 12.10.2023

Սյունիքում սեպտեմբերի 24-ից մինչ օրս ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ութ երեխա է ծնվել․ վեց բալիկ լույս աշխարհ է եկել Գորիսի ԲԿ-ում, երկուսը՝ Սիսիանի ԲԿ-ում։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100 000-ական դրամ վճարումներ ենք կատարում՝ առանց որևէ բացառության․ Տիգրան Խաչատրյան

15:53 12.10.2023

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ով համակարգում է հումանիտար կենտրոնի աշխատանքները, խնդրեց ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության աշխատանքների և ծրագրերի ընթացքը։ «Նախ թույլ տվեք ներկայացնել նախորդ շաբաթ արդեն ուժի մեջ մտած 100 000-ական դրամ հրատապ դրամական աջակցության հետ կապված միջոցառման ընթացքի վերաբերյալ մի շարք թվային ցուցանիշներ: Մենք բռնի տեղահանվածներին՝ անկախ […]

̰
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին

15:47 12.10.2023

Իսրայելը հարձակվել է Սիրիայի Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների վրա։ Դրանք, նախնական տվյալներով, դադարեցրել են գործունեությունը, գրում է սիրիական Al-Watan թերթը։ «Իսրայելը ագրեսիա է իրականացրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների վրա։ Ըստ նախնական տվյալների՝ թռիչքուղիները գնդակոծվել են, և երկու օդանավակայաններն էլ շարքից դուրս են եկել», – գրում է թերթը։

̰
Մարտին Լոուրենսը ՄԱԿ-ի դատարանում փաստեր է ներկայացրել ԼՂ-ի հայ բնակչությանը բռնությամբ տեղահանելու Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ

15:41 12.10.2023

Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի քննարկման ժամանակ Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը ստիպված է եղել փախչել իր հայրենիքից։ «Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը՝ 100 հազար մարդ, ստիպված է եղել լքել իր տունը։ Այս ամենը տեղի չի ունենում միայն վախի ներքո։ Այնպես չէ, որ […]

̰
Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի տասը պահանջները

15:35 12.10.2023

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով նաև Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի գործով, դատարանում Հայաստանի միջանկյալ միջոցի դիմումի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի […]

̰
Տարբեր անձանցից շուրջ 50 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնատար անձը

15:27 12.10.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Տ. Ղ.-ն, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ռ. Ս.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Բաղրամյան համայնքին պատկանող […]

̰
Հրդեհ՝ Չեխովի փողոցում

15:21 12.10.2023

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ շենքի տանիքում այրվում է խորդանոց։

̰
Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության հարցերը

15:14 12.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին: Քննարկման առանցքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵԽ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններն էին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման և հոգեբանական աջակցության ապահովման խնդիրները, Միգրացիայի և […]

̰
Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրման և աճեցման լաբորատորիա

15:08 12.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, լաբորատոր պայմաններում առերևույթ թմրամիջոցներ պատրաստելու դեպք: Մասնավորապես, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության և տարածման դեմ պայքարի […]

̰
Նիկիտա Սիմոնյանը 97 տարեկան է

15:03 12.10.2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան կապակցությամբ: ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար:

̰
SHANTNEWS

15:00 12.10.2023

̰
ՆԳՆ ոստիկանության և պարեկային ծառայողները հանձնում են ֆիզիկական պատրաստականության ստուգարքներ

14:56 12.10.2023

ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով՝ սեպտեմբերի 18-ից սկսվել է ՆԳՆ ոստիկանության ծառայողների ֆիզիկական պատրաստականությունից ստուգարքների հանձնումը: Ըստ բժշկատարիքային խմբերի՝ ոստիկանության ծառայողները ստուգարքները հանձնում են ֆիզիկական պատրաստականության նորմատիվներով: Արական սեռի ծառայողները կատարում են ձգումներ պտտաձողի վրա, 100 մետր վազք և 1000 մետր վազք, իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ ուժային համալիր վարժություններ, 60 մետր վազք և 1000 մետր վազք: […]

̰
Բռնվեցին ապօրինի ծառահատում կատարելիս

14:45 12.10.2023

Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը շարունակական է: Հերթական դեպքը բացահայտել են ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները: Հոկտեմբերիի 11-ին նրանք, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Հովք բնակավայրի հարակից «Իջևանի» անտառտնտեսության անտառամասում նկատել են երկու երիտասարդների, որոնք ծառ էին հատում: Հովք գյուղի բնակիչ 27-ամյա և 29-ամյա երիտասարդները ձերբակալվել են: 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ ապօրինի հատել են 9 կանգուն […]

̰
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե տարբեր ծրագրերով որքան գումար է հատկացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

14:42 12.10.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, թե տարբեր ծրագրերով որքան գումար է հատկացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար: Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, […]

̰
Հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը

14:39 12.10.2023

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է իրավիճակի վերլուծություն և հավաքագրված տեղեկատվության հիման վրա մշակել ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին օժանդակելու և նրանց մասնագիտական աշխատանքի հնարավորությունը ՀՀ դպրոցներում ապահովելու նպատակով։ Ծրագրի մանրամասները զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
Ուկրաինայում գրեթե 500 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության

14:32 12.10.2023

Ուկրաինայի ազգային «Ուկրեներգո» էներգետիկ ընկերությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է գրեթե 500 բնակավայրերի էներգամատակարարման բացակայության մասին, մասնավորապես՝ երկրի էներգահամակարգում ռազմական գործողությունների և տեխնոլոգիական խափանումների պատճառով։ «Ռազմական գործողությունների և այլ պատճառներով 487 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Ռազմական գործողությունների պատճառով նոր վնասներ են հասցվել Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Խարկովի շրջանների բաշխիչ համակարգի օպերատորների ցանցերին»,- ասվում է հրապարակված հաղորդագրության […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

14:27 12.10.2023

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև։

̰
Մեկ օրում գրանցվել է 17 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

14:21 12.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 12, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, հոգեկան ներգործոթյան՝ 3, դրամանենգության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, բնակարանային […]

̰
73-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

14:16 12.10.2023

Իրացնելով ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքում ստացված տվյալները՝ հոկտեմբերի 11-ին Արմենակյան փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 73-ամյա Ռուբիկ Բ.-ն, որը հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Ռուսաստանն ու Իրանը շուտով կսկսեն նավթագազային նախագծերի իրականացումը

14:10 12.10.2023

Ռուսաստանն ու Իրանը ավարտում են բանակցությունները նավթի և գազի հանքավայրերի զարգացման շուրջ և շուտով կանցնեն նախագծերի իրականացմանը, հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ «Մենք հայտնաբերել ենք շատ լավ նախագծեր, լավ բանակցություններ ենք վարել «Գազպրոմի» հետ և հասել ենք լավ փոխըմբռնման: Մենք աստիճանաբար ավարտում ենք բանակցություններն այս ուղղությամբ: Մենք բացահայտել ենք ավելի քան 40 միլիարդ […]

̰
Գազայի հատվածի հրթիռակոծման հետևանքով զոհվել է «Իսլամական ջիհադի» առաջնորդներից մեկը

14:04 12.10.2023

Գազայի հատվածի Ջաբալիա քաղաքում իսրայելական հրետակոծության հետեւանքով զոհվել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման առաջնորդներից մեկը՝ Աբդել Ռահման Շեհաբը, հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը։ «Շարժման առաջնորդ Աբդել Ռահման Շեհաբը և նրա ընտանիքը զոհվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիայում ռմբակոծության հետևանքով»,- նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։

̰
BACK_TO_TOP