21:52 10.10.2023
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկրի բանակը լայնածավալ հարձակում է սկսում Գազայի հատվածում։ Այս մասին հոկտեմբերի 10-ին գրում է Times of Israel-ը։
21:40 10.10.2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ը դիտարկում է երկրորդ ավիակիրն Իսրայելի ափ ուղարկելու հնարավորությունը, երեքշաբթի գրել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Պենտագոնի անանուն աղբյուրին։ Պարբերականի տվյալներով՝ խոսքը «Դուայթ Էյզենհաուեր» նավի և նրան ուղեկցող նավերի մասին է, որոնց ժամանումը Մերձավոր Արևելք նախատեսված էր դեռ մի քանի ամիս առաջ։ Աղբյուրների համաձայն՝ ակնկալվում է, որ ավիակիրը կկարողանա տարածաշրջանում լինել […]
21:27 10.10.2023
ԵՄ արտաքին գործերի նախարարները Մերձավոր Արևելքի սրմանը նվիրված արտահերթ հանդիպման ժամանակ դեմ են արտահայտվել Գազայի հատվածի շրջափակմանը, կոչ են արել բացել մարդասիրական միջանցքներ և թույլ տալ ցանկացողներին լքել գոտին, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Արտգործնախարարները քննարկել են այս բարդ իրավիճակը, կրկնել բռնությունները դադարեցնելու, պատանդներին ազատելու անհրաժեշտությունը, բայց նաև դեմ են եղել շրջափակմանը, էլեկտրաէներգիայի […]
21:18 10.10.2023
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Շեշտը դրվել է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության ապահովմանն ու ամրապնդմանը վերաբերող թեմաների վրա»,- ՏԱՍՍ-ին հայտնում […]
21:10 10.10.2023
Շվեյցարիայի Ազգային խորհրդի անվտանգության քաղաքականության հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել առաջարկին, որը կառավարությանը հանձնարարում է ՀԱՄԱՍ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն, ասվում է երկրի խորհրդարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «CPS-N-ը միաձայն որոշեց առաջարկ ներկայացնել հանձնաժողովին, որը հանձնարարում է Դաշնային խորհրդին (կառավարությանը – խմբ.) ճանաչել ՀԱՄԱՍ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն»,- ասվում է փաստաթղթում։
15:55 10.10.2023
Շաբաթ օրը սկսված էսկալացիայի հետեւանքով վիրավորված իսրայելցի բնակիչների թիվը գերազանցել է 2,8 հազարը, նրանցից ավելի քան 500-ը դեռ հոսպիտալացված են, հայտնում է Haaretz թերթը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։ Նախկինում հաղորդվում էր 2741 վիրավորի մասին։ «Շաբաթ առավոտյան ՀԱՄԱՍ-ի հարձակումից ի վեր 2806 իսրայելցիներ վիրավորվել և տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, 535 իսրայելցի դեռևս հիվանդանոցներում է, այդ թվում՝ […]
15:33 10.10.2023
Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում և Գազայի հատվածին հարող տարածքներում կրկին հնչում են հրթիռային հարվածների սպառնալիքի մասին նախազգուշացնող ազդանշաններ, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ում: Երկու ժամ առաջ բանակն արդեն ահազանգել էր այս հատվածներում ազդանշանների մասին։ «Աշկելոնում և Գազայի հատվածին հարող տարածքներում ազդանշաններ են հնչել»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։
15:27 10.10.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները: «260 հազար զբոսաշրջիկ՝ 2023թ. սեպտեմբերին․ լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ. 198 հազար, 2019թ.` 221 հազար զբոսաշրջիկ): Արդյունքում մենք ունեցել ենք 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում»,-նշված է հաղորդագրության մեջ։
15:20 10.10.2023
Օրերս որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած ընդլայնված խորհրդակցությանը հասցեական քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի հայաթափման առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Խորհրդակցության հիմնական նպատակն էր կենտրոնացնել ջանքերը տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ՝ գերնպատակ ունենալով հնարավորինս արագ ապահովել նրանց առաջնային կենցաղային […]
15:05 10.10.2023
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 9-ին հաստատել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի և վկա Մ.Ե.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի […]
14:57 10.10.2023
ՀԱՄԱՍ-ը պետք է շտապ ազատ արձակի պատանդառված բոլոր խաղաղ բնակիչներին, քանի որ նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի հայտարարության մեջ։ «Ես կոչ եմ անում պաղեստինյան զինված խմբավորումներին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղաքացիական անձանց, ովքեր գերի են ընկել: Պատանդառելն արգելված է միջազգային իրավունքով»,- ասվում է […]
14:52 10.10.2023
Արգենտինայի հյուսիս-արևմուտքում 6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 10.01-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Սալվադոր դե Ժուժու քաղաքից 171 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ ավելի քան 300 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվում է 240 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
14:42 10.10.2023
Ամերիկյան քաղաքական շրջանակներում հավանաբար աճող կոնսենսուս կլինի, որ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի հօգուտ երկարամյա դաշնակից Իսրայելի և ամբողջ օգնությունն այնտեղ ուղղի, այլ ոչ թե Ուկրաինային, գրում է CNN-ի լրագրող Սթիվեն Քոլինսոնը: «Իսրայելի վրա հարձակման հետևանքները կարող են բացասաբար ազդել Բայդենի մյուս առաջնահերթության վրա՝ Ուկրաինայի հակամարտությունը: Հանրապետականները, ովքեր արդեն դեմ են Կիևին տրամադրվող օգնության […]
14:35 10.10.2023
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել՝ հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ, նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչելով «Քաղաքացիական պայմանագիր» […]
14:27 10.10.2023
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վրկ, հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 5-7, 13-15-ին աստիճանաբար կբաձրանա […]
14:20 10.10.2023
Իսրայելական բանակը Telegram ալիքով հայտնել է, որ այժմ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին։ «Իսրայելի պաշտպանության բանակն այժմ լայնածավալ հարձակում է իրականացնում ՀԱՄԱՍ-ին պատկանող թիրախների վրա: Վերջերս Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի ահաբեկիչների օբյեկտներին, ներառյալ ռազմական տարածքը և զենքի պահեստը»,- ասվում է բանակի հայտարարության մեջ:
14:12 10.10.2023
Իսրայելցի գերիների հարցը չի բարձրացվի մինչև ՀԱՄԱՍ-ի «Ջրհեղեղ Ալ-Աքսայի» գործողության ավարտը, հայտարարել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կատարը շտապ բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ գերիների փոխանակման հարցով։ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հերքել են այդ լուրերը։
14:05 10.10.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 58-ամյա Վլադիսլավ Պ.-ն: Նա 2009 թ. ապրիլի 23-ից Արաբական Միացյալ Էմիրությունների Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
13:59 10.10.2023
Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում հրթիռային հարվածների հնարավորության մասին զգուշացնող ազդանշաններ են հնչել, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ում: «Աշկելոնում ազդանշաններ են հնչել»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։ Բանակը նաև հայտնել է, որ Գազայի հարակից շրջաններում ազդանշաններ են հնչել։
13:52 10.10.2023
Պաղեստինի նախագահի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետ դեռ չկա, երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 10-ին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել Պաղեստինի դեսպանի հայտարարությունը պետության ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն այցի նախապատրաստման մասին։ «Դեռ ժամկետներ չկան։ Ճշգրիտ ժամկետները կարելի է համաձայնեցնել դիվանագիտական ուղիներով, սակայն առայժմ մենք ոչինչ չունենք ասելու այդ հարցում»,- ասել է Պեսկովը։ […]
13:44 10.10.2023
Վ.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ին, զորամասի հրամանատար Ա.Մ.-ին թույլատրել է ներկայանալ հակառակորդի հետ նախատեսված բանակցություններին: Այնուհետև, Ա.Մ.-ից ստացել է զեկույց, որ հակառակորդը ճանապարհը բացելու վերաբերյալ կոնկրետ պատասխանի է սպասում, որից հետո անձնակազմին տվել է մարտական հերթապահության պարտականությունների կատարումից շեղող հրաման: Տվյալ բնագծում մարտական հերթապահություն իրականացնող […]
13:41 10.10.2023
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Ա.Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և մասնավորապես՝ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրն ու սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել […]
13:35 10.10.2023
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, Ղրիմի կամրջով տրանսպորտային միջոցների տեղաշարժը դադարեցվել է վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այս մասին հաղորդվում է Telegram-ի ալիքում՝ կամրջի մոտակայքում տիրող իրավիճակի մասին պաշտոնական տեղեկատվությամբ։ Նշվում է, որ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը ժամը 10:00-ից յոթ ժամով դադարեցվել է։ «Ղրիմի կամրջի երթևեկությունը մինչև ժամը 17:00-ն դադարեցված է վերականգնման աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
13:29 10.10.2023
Այսօր՝ հոկտմեբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա և Օգոստոսի 23 փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վիրավորին թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի:Վիրավորը ծայրահեղ ծանր ախտրոոշմամբ տեղափոխվել է Հրազդան […]
13:21 10.10.2023
Տ.Մ.-ն, 2006 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Վայոց ձորի մարզի Սերս համայնքի ղեկավարի պաշտոնը, 2010 թվականի հուլիսի 6-ին, գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող՝ 0,2 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3.000 դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով տրամադրել է Արարատ քաղաքի բնակիչ Թ.Հ.-ին: Թ.Հ.-ն ալեհավաք կայան տեղադրելու նպատակով ենթավարձակալության պայմանագիր է կնքել «Օրանժ-Արմենիա» […]
13:15 10.10.2023
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ 2023 թ․ երրորդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Մասնավորապես, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2023 թ-ի երրորդ եռամսյակի […]
13:09 10.10.2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը և Մոսկվան մոտ ապագայում հանգիստ կյանք չեն ունենա., Արևմուտքում ցանկանում են խախտել երկու երկրների միասնությունը։ «Փառք Աստծո, որ մենք պահպանել ենք մեր միասնությունը, բայց պետք է ասեմ, որ խաղաղության մեջ չենք լինի»,- երեքշաբթի օրը Մինսկում ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով, Արևմուտքում բոլորը մտածում են այս մասին, նույնիսկ […]
13:01 10.10.2023
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուֆայում մոր մեքենայի բեռնախցիկում 14-ամյա աղջկա դիակի հայտնաբերման փաստով։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ Ուֆայի ոստիկանությունը հոկտեմբերի 10-ի առավոտյան հաղորդագրություն է ստացել տեղի բնակչից։ Նա ասել է, որ գտել է իր 14-ամյա դստերը մահացած։ Այս պահին դեպքի վայրում աշխատում […]
12:54 10.10.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 49-ամյա Հովհաննես Ս.-ն: Նա 2001 թ. փետրվարի 5-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: