TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+9.58 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Վաղը Կոտայքի և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

22:31 11.10.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: Հոկտեմբերի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Բազմաղբյուր, Ղազարավան, Անտառուտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

̰

22:20 11.10.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդ թաղամասի առանձնատներ, Ջրվեժ՝ «Սիրող Սրտեր» թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 55/13, 57/12, 59, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69 շենքեր, […]

̰
Գեղարքունիքում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել

16:57 11.10.2023

Radar Armenia-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից քաղաքացի է մահացել։ Ըստ մեր տեղեկությունների՝ մահացածը ծառայել է մարզի N զորամասերից մեկում։ Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս հաստատեց, որ կայծակի հարվածից մահացածը ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում։

̰
Պուտինը խոսել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության հետևանքների մասին

16:52 11.10.2023

Հայտնի չէ՝ արդյոք մոտ ապագայում հնարավոր կլինի հանդարտեցնել իրադրությունը Իսրայելի և Պաղեստինի միջև։ Այս մասին այսօր խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միաժամանակ նա նշել է, որ հակամարտության հետևանքները կարող են ծանր լինել։ «Արդյո՞ք մոտ ապագայում հնարավոր կլինի ինչ-որ կերպ հանդարտեցնել իրավիճակը, հայտնի չէ, բայց մենք պետք է ձգտենք դրան, քանի որ հակամարտության գոտու ընդլայնումը […]

̰
Գազայի բնակիչները ներկայիս էսկալացիան անվանում են «ամենածանր պատերազմը»

16:44 11.10.2023

Պաղեստինի Գազա քաղաքի բնակիչները հացի համար ժամերով հերթ են կանգնել, ճանապարհները փլուզված են, դեղատները չեն աշխատում, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Պաղեստինցիներն արդեն մի քանի օր շարունակվող ներկայիս զինված էսկալացիան անվանում են իրենց ապրած «ամենածանր պատերազմը»։ «Իրավիճակը ծանր է, հացի փռերում երկար հերթեր են, հորս դեղորայք է պետք, բայց քաղաքի բոլոր դեղատները փակ են, մեկ […]

̰
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս

16:36 11.10.2023

Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.98⁰ և արևելյան երկայնության 45.65⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է […]

̰
Քննարկվել է ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությունը

16:32 11.10.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։ Վահան Քերոբյանը հյուրերին համառոտ ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը, գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմը։ Մասնավորապես՝ […]

̰
Պաղեստինցի երեք բժիշկ է զոհվել շտապօգնության մեքենային իսրայելական հարվածի հետևանքով

16:24 11.10.2023

Պաղեստինյան Կարմիր մահիկի երեք բժիշկներ սպանվել են Գազայի հատվածում շտապօգնության մեքենային իսրայելական հարվածի հետևանքով, հայտնում է կազմակերպությունը: «(Իսրայելական) օկուպացիոն ուժերը վերջերս ուղղակիորեն հարձակվել են Պաղեստինի Կարմիր մահիկի շտապօգնության մեքենայի վրա Հյուսիսային Գազա նահանգում՝ սպանելով երեք բուժաշխատողների»,- ասվում է Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարության մեջ:

̰
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպություն

16:15 11.10.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 7 կազմակերպություն: Այդ կազմակերպություններն են՝ «Էդիթ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ, «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն, «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ, «Վարդանանք կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն, «Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն: Նույն […]

̰
Ովքե՞ր պետք է 2023 թ․ հաշվետու տարվա համար ներկայացնեն հայտարարագիր, ինչպե՞ս ներկայացնել հայտարարագիր

16:07 11.10.2023

Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Այս ամենը և ավելին՝ տեղեկատվական հոլովակում։

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:00 11.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Այս դժվարին օրերում ձեր հաղթանակները մեզ ուժ են տալիս. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

15:48 11.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաար Ժաննա Անդրեասյանն ընդունել էր Հայաստանի ծանրամարտի և ըմբշամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներին և աշխարհի վարկանիշային առաջնություններից մեդալներով ու օլիմպիական ուղեգրերով վերադարձած մարզիկներին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ինչպես վերջին առաջնություններում, այնպես էլ, առհասարակ, ամբողջ տարվա ընթացքում տարած հաղթանակներով հանրությանը […]

̰
Նարեկ Մկրտչյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ համատեղ նախատեսվող անելիքները

15:40 11.10.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ համատեղ նախատեսվող անելիքները․ անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։ Նախարար Մկրտչյանը շնորհավորել է դեսպանին՝ կարևոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել […]

̰
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող կանանց կրթական, առողջապահական եւ սոցիալական ներառման հարցերը

15:32 11.10.2023

Պետությունն օրենսդրական մակարդակում հաշմանդամություն ունեցող անձանց համար թեեւ ստեղծել է բարենպաստ օրենսդրական միջավայր, սակայն դեռ իրավակիրառ պրակտիկան բավականաչափ չի զարգացել. այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը «Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ: Նա նշել է, որ առողջապահական խնդիրներից զատ, հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են […]

̰
Պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ. Վլադիմիր Վարդանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում

15:25 11.10.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Ժամանակ առ ժամանակ ես կցանկանայի լռել այստեղ, ոչինչ չասել, քանի որ շատ հաճախ եմ ունենում այն զգացումը, որ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում: Իրոք, շատ բարդ է չհամաձայնել զեկուցողի հետ, իր զեկույցի հետ, այո՛, իհարկե, […]

̰
Քննչական կոմիտեի քննիչները զարգացնում են հմտությունները ֆինանսական քննության և փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում

15:18 11.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների առանձին քննիչների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների շարքը։ Հերթական՝ թվով 11-րդ վերապատրաստման դասընթացն անցկացվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայում։ Դասընթացի թեման էր՝ «Ֆինանսական […]

̰
Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

15:12 11.10.2023

Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 10-ին բաժին է ներկայացել 58-ամյա Արամ Հ.-ն: Նա 2019 թ. նոյեմբերի 26-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել հետախուզումը […]

̰
Արարատում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

15:05 11.10.2023

ԲԸՏՄ տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արարատի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։ Քաղաքացին ջրօգտագործում կատարելու նպատակով Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրի տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

̰
SHANTNEWS

15:00 11.10.2023

̰
55-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

14:55 11.10.2023

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 10-ին Աճեմյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 55-ամյա Արսեն Մ.-ին, որը սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արսեն Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Բելգիային նորանշանակ դեսպանին

14:48 11.10.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Բելգիային Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Գրիգոր Մինասյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնի նշանակման կապակցությամբ ու ողջունել Բելգիայի կառավարության որոշումը՝ Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա զարգացնել հայ-բելգիական հարաբերությունները: Կարևորվել է արդեն իսկ ձևավորված երկուստեք համագործակցությունը՝ իրավական փոխօգնության ոլորտում: Գրիգոր Մինասյանն իր երախտագիտությունն է […]

̰
Էրդողանը Իսրայելին կոչ է արել իրեն պահել որպես պետություն, այլ ոչ թե կազմակերպություն

14:40 11.10.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաղեստինա-իսրայելական սրացման ֆոնին կոչ է արել Իսրայելին իրեն պահել ոչ թե որպես կազմակերպություն, այլ որպես պետություն։ «Իսրայելը պետք է հիշի, որ եթե իրեն պահի որպես կազմակերպություն և ոչ թե պետություն, ապա նրան կվերաբերվեն որպես կազմակերպության»,- չորեքշաբթի օրը Անկարայում իշխող կուսակցության հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի ղեկավարը։

̰
Իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախների վրա

14:33 11.10.2023

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իր ինքնաթիռները հարձակվել են Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախների վրա, իսկ զինվորականները նաև հրետանային կրակ են արձակել: «Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող օբյեկտներին։ Ի պատասխան որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների ուղղությամբ արձակված հակատանկային հրթիռի՝ Իսրայելի պաշտպանության ինքնաթիռը հարձակվել է «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

14:25 11.10.2023

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Ռուսաստանը Հայաստանի հետ չի քննարկել ԼՂ-ում խաղաղապահների հարցը․ Պեսկով

14:19 11.10.2023

Ղարաբաղում ռուս խաղաղապահները դե ֆակտո և դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, այդ հարցը (Հայաստանի հետ – խմբ.) չի քննարկվել, հիմա, իսկապես, դե ֆակտո և դե յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ ԼՂ-ում խաղաղապահների մնալու հետագա կարգը կամ դրա հետ կապված բոլոր հարցերը կքննարկվեն ադրբեջանական […]

̰
Գազայի հատվածում զոհերի թիվը՝ վերջին տվյալներով

14:12 11.10.2023

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1055-ի, վիրավորվել է ավելի քան 5100 մարդ, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Չորեքշաբթի՝ ժամը 12.30-ի դրությամբ, զոհվել է 1055 քաղաքացի, ևս 5184-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել», – ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

̰
ԼՂ-ն փաստացի ենթարկել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների հասցեական կոչերի․ Միրզոյանը՝ Բոնոյին

14:03 11.10.2023

Հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Անդրադառնալով Հարավային Կովկասոմ տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից […]

̰
Գողություններ Հյուսիսային մաքսատան ավտոկայանատեղիում կայանված մեքենաներից

13:55 11.10.2023

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 10-ին բաժին են հրավիրել Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 8-ին Գյումրիի Հյուսիսային մաքսատան տարածքի ավտոկայանատեղիում կայանված «Տոյոտա Քեմրիի» վրայից գողացել է ավտոմատ կառավարման համակարգը, որը կարող է ներկայացնել: Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին բաժին են հրավիրել […]

̰
Սկեսրայրի եղբոր տնից ոսկյա զարդեր էր գողացել

13:48 11.10.2023

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Շիրակի մարզի Բայանդուր գյուղի բնակիչ մի տղամարդ: Նա հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ի առավոտյան և սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան եղբոր հարսը դստեր հետ, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, լոգարանի կիսաբաց պատուհանից մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 3 միլիոն […]

̰
Ադրբեջանն անօրինական և անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի․ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ

13:40 11.10.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Զեկույց էր ներկայացնում մի երկրի իշխող կուսակցության անդամ, որը նոր է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրել: Բավականին տարօրինակ է, […]

̰
BACK_TO_TOP