TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+8.23 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Դատախազը գործարար Ս.Մ.-ի կնոջ՝ Գ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում. մեղադրանքը՝ փողերի լվացում

13:32 11.10.2023

Գ.Ք.-ն իր ամուսնու՝ գործարար Ս.Մ.-ի հետ համակատարմամբ, 2011 թվականին օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գումար։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2002 թվականի դեկտեմբերի 5-ին Գ.Ք.-ն և Ս.Մ.-ն հիմնադրել են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը։ Ընկերության 50 տոկոս բաժնեմասը գրանցվել է Գ.Ք.-ի, իսկ մյուս 50 տոկոսը՝ Ս.Մ.-ի անվամբ։ 2004 թվականի հոկտեմբերի […]

̰
Զոլաքար գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմում. 1 անձ էլեկտրահարվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել

13:25 11.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում անասնագոմ է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև Ոստիկանության Գեղարքունիքի մարզային […]

̰
Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչում

13:19 11.10.2023

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է երկրի հյուսիսում օդային ռմբակոծության ազդանշանների մասին: «Իսրայելի հյուսիսում ազդանշաններ են հնչել», – ասվում է բանակի հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ հրթիռային հարձակման։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի գրոհայինները զանգվածային հրթիռային հարձակումներից հետո ներթափանցել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ։

̰
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի տարածքին հարվածներ հասցնելու մասին

13:13 11.10.2023

Իսրայելի պաշտպանության բանակը  հայտարարել է, որ հարձակվում է Լիբանանի վրա՝ ի պատասխան հակատանկային հրթիռների արձակման։ «Ի պատասխան որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների վրա արձակված հակատանկային հրթիռների՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին»,- ասվում է բանակի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր Լիբանանից հակատանկային արկի արձակման մասին՝ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:05 11.10.2023

Հոկտեմբերի 10-ին, ժամը 09.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 10-ին, ժամը 09.10-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 10-ին, ժամը […]

̰
Բացվել է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված  հոբելյանական ցուցահանդեսը

12:57 11.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հակոբ Հակոբյանի այրին՝ Մարի Հակոբյանը, դուստրը՝ Նորա Հակոբյանը, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանը, անվանի արվեստագետներ և արվեստասերներ: Ցուցահանդեսը […]

̰
Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանից հակատանկային արկ է արձակվել

12:50 11.10.2023

Իսրայելի բանակը չորեքշաբթի հայտնել է, որ Լիբանանից հակատանկային արկ է արձակվել իր ռազմական դիրքի ուղղությամբ։ «Հայտնաբերվել է, որ Լիբանանից հակատանկային արկ է արձակվել լիբանանյան սահմանին գտնվող Արաբ ալ-Արամշեհ գյուղի մոտ գտնվող ռազմական դիրքի ուղղությամբ», – ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։

̰
Վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է

12:42 11.10.2023

Հոկտեմբերի 10-ին, ժամը 02.26-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5,3-րդ կմ հատվածում՝ Չկալովկա բնակավայրի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անհայտ անձի, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Հրազդանում

12:35 11.10.2023

Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա Վլադիմիր Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Երևանի Խորենացի փողոցում գտնվող հողատարածքն օտարվել է օրենքի խախտմամբ

12:28 11.10.2023

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցի և նույն փողոցի 1-ին փակուղու հատման մասում գտնվող հողամասի կադաստրային գործը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, առերևույթ խախտելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջները (պետության և համայնքների սեփականություն […]

̰
Պաղեստինը ցեղասպանություն է անվանում Իսրայելի հարվածները Գազայի հատվածին

12:21 11.10.2023

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Իսրայելի հարվածները Գազայի հատվածին ցեղասպանություն է անվանել։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը ամեն օր դրսևորվում է իր ամենանողկալի ձևերով», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։  

̰
Գյումրեցի 23-ամյա երիտասարդը դանակահարել էր 35-ամյա համաքաղաքացուն

12:15 11.10.2023

Հոկտեմբերի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 16.00-ին Գյումրիի Թամանյան փողոցի ավտովերանորոգման կետում տեղի ունեցած վիճաբանության […]

̰
Վերջին մեկ օրում արձանագրվել է 17 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:08 11.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 12, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, հոգեկան ներգործոթյան՝ 3, դրամանենգության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, բնակարանային […]

̰
Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը չգնաց Գրանադա և չստորագրեց փաստաթուղթ․ վարչապետի մեկնաբանությունը

00:02 11.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չայցելեց Գրանադա և չստորագրեց այն հայտարարությունը, որը ի վերջո ստորագրեցին Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ-ի ղեկավարները; Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը երկու վարկած առանձնացրեց։ «Ադրբեջանի հրապարակային բացատրությունն այն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ իրենք խնդիր ունեն, չեն համարում նրան անաչառ դիտորդ: […]

̰
Կրեմլում բացատրել են, թե ինչու է վտանգավոր իրավիճակը Մերձավոր Արևելքում

23:59 10.10.2023

Մերձավոր Արևելքում իրավիճակը վտանգավոր է հակամարտության սրման պատճառով, այժմ կողմերի համար կարևոր է զսպվածություն պահպանել, կարևոր է, որ քաղաքական կամք ունեցողները մասնակցեն կարգավորման գործընթացին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իրավիճակն ավելի քան տագնապալի է: Այն պոտենցիալ վտանգավոր է, քանի որ այն կընդլայնվի և դուրս կգա ներկայիս արաբա-իսրայելական հակամարտության գոտուց»,- ասել է Պեսկովը։

̰
Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղի հարց, մենք էլ 8 գյուղի խնդիր ունենք․ ՀՀ վարչապետ

23:55 10.10.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ 8 գյուղերի մասին հարցին, որոնք պահանջում է Ադրբեջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին, թե որքանո՞վ է Ադրբեջանի այդ պահանջը տեղավորվում այս բանակցային տրամաբանության մեջ, ՀՀ վարչապետը պատասխանեց․ «Հիմա տեսեք, Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի […]

̰
Բայդենը խոստացել է Իսրայելին տրամադրել հարձակումներից պաշտպանվելու անհրաժեշտ միջոցներ

23:50 10.10.2023

Միացյալ Նահանգները կաշխատի Իսրայելին տրամադրել այն ամենն, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու և ՀԱՄԱՍ-ի հարձակումներին պատասխանելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք կհամոզվենք, որ Իսրայելն ունի այն, ինչ իրեն անհրաժեշտ է իր քաղաքացիների մասին հոգ տանելու, իրեն պաշտպանելու և այդ հարձակումներին պատասխանելու համար»,- ասել է Բայդենը լրագրողներին։

̰
Լատվիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը

23:45 10.10.2023

Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը, մրցավարի օգնականներ՝ Յուրե Պրապրոտնիկը և Գրեգա Կորտեժը: Չորորդ պաշտոնյան կլինի Մարտին Մատոշան: VAR-ի մրցավար է նշանակվել Նեյց Կայտազոցիչը, VAR-ի մրցավարի օգնական՝ Ալեն Բորոշակը: Հիշեցնենք, որ Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին։

̰
Հոկտեմբերի 11-ին որոշ մարզերում կդադարեցվի գազամատակարարումը

23:42 10.10.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գողթ, Գեղարդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը: Հոկտեմբերի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Դսեղ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին ժամը 09:30-ից մինչև ժամը […]

̰
Դելիմիտացիայի գործընթացում կոնկրետ քարտեզներով կարձանագրվեն սահմանի խախտումները, որոնք պետք է վերացվեն. Նիկոլ Փաշինյան

23:35 10.10.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը չեզոքացրել է Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգները, և արդյոք Ադրբեջանը իր զորքերը դուրս կհանի Հայաստանի օկուպացված տարածքներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Երբ դելիմիտացիայի հիմքում դրվում են կոնկրետ քարտեզներ, արձանագրվում են սահմանի խախտումները, ինչը նշանակում […]

̰

23:30 10.10.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 թիվ 144 դպրոց, 133 մանկապարտեզ, Արտաշիսյան փ․ 56, 71, 73 շենքեր, Չեխովի փ․ 54 շենք, Կատովսկու, Մուսաելյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆուչիկի 1-ին նրբանցք, Կարապետյան, Պարսեղովի, Մելիքյան փողոցներ և […]

̰
Սուրճի սիրահարներին ու ծխողներին հայտնել են այդ սովորությունների ոչ ակնհայտ հետևանքը

23:18 10.10.2023

Վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը սուրճ խմողների և ծխողների վերջույթների ջղաձգության պատճառ է անվանել անոթների սպազմը: Վատ սովորությունների այս անսովոր հետևանքը բժիշկն անվանել է Life-ի հետ զրույցում։ Նիկոտինի, կոֆեինի և ալկոհոլային խմիչքների չարաշահումը առաջացնում է անոթային սպազմ։ Վատ շրջանառությունն իր հերթին առաջացնում է մկանային ջղաձգություն, բացատրել է Ումնովը։ Նաև, ըստ վիրաբույժի, նոպաները կարող են առաջանալ սթրեսից, քանի […]

̰
Անահիտ Մանասյանը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովին

23:05 10.10.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-10-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր վեհաժողովին: 2023 թվականը հոբելյանական է. լրանում է ցանցի ձևավորման 10 տարին: Վեհաժողովին մասնակցել է նաև Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: […]

̰
Աշկելոնում կրկին օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչում

22:52 10.10.2023

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում կրկին օդային հարվածի ազդանշաններ են հնչել, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում։ «Աշկելոն քաղաքում ազդանշաններ են հնչել», – հայտնել է բանակը: Ազդանշաններ են հնչել նաև Գազայի հատվածին հարող տարածքներում։

̰
Մաշկաբանը թվարկել է մաշկն առողջ պահելու անվճար ուղիները

22:40 10.10.2023

Ամերիկացի մաշկաբան Լինդսի Զուբրիցկին մի քանի պարզ խորհուրդ է տվել այն մարդկանց, ովքեր ցանկանում են, որ իրենց մաշկը երիտասարդ մնա։ Նա խոսեց առողջ մաշկ պահպանելու անվճար եղանակների մասին։ Առաջին հերթին բժիշկը հորդորել է դադարեցնել արեւայրուք ընդունելը։ «Ամեն անգամ, երբ արևայրուք եք ընդունում, ուլտրամանուշակագույն ճառագայթումը վնասում է ԴՆԹ-ն, դրա ճառագայթներն արագ ծերացման հիմնական մեղավորներն են»,- ընդգծել […]

̰
Պաղեստինի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում հումանիտար աղետի սպառնալիքի մասին

22:17 10.10.2023

Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեն երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտարարել է Գազայի հատվածում մարդասիրական աղետի սպառնալիքի մասին։ Բացի այդ, նա պահանջել է բացել հումանիտար միջանցքներ՝ Գազա բժշկական օգնություն և սնունդ հասցնելու համար։

̰
ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթով հանդես է եկել ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդում

22:05 10.10.2023

Հոկտեմբերի 9-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ելույթով հանդես է եկել կազմակերպության Գործադիր խորհրդի 217-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստին։ Դեսպան Տեր-Ստեփանյանն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով հայերի բռնի զանգվածային տեղահանմանը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայեր հարկադրաբար լքել են իրենց հայրենիքը […]

̰
SHANTNEWS

22:00 10.10.2023

̰
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի վրա լայնածավալ հարձակման մասին

21:52 10.10.2023

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկրի բանակը լայնածավալ հարձակում է սկսում Գազայի հատվածում։ Այս մասին հոկտեմբերի 10-ին գրում է Times of Israel-ը։

̰
ԱՄՆ-ը կարող է երկրորդ ավիակիրն ուղարկել Իսրայել

21:40 10.10.2023

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ը դիտարկում է երկրորդ ավիակիրն Իսրայելի ափ ուղարկելու հնարավորությունը, երեքշաբթի գրել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Պենտագոնի անանուն աղբյուրին։ Պարբերականի տվյալներով՝ խոսքը «Դուայթ Էյզենհաուեր» նավի և նրան ուղեկցող նավերի մասին է, որոնց ժամանումը Մերձավոր Արևելք նախատեսված էր դեռ մի քանի ամիս առաջ։ Աղբյուրների համաձայն՝ ակնկալվում է, որ ավիակիրը կկարողանա տարածաշրջանում լինել […]

̰
BACK_TO_TOP