Պեսկովը մեկնաբանել է Պաղեստինի նախագահի՝ Ռուսաստան այցի նախապատրաստությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

Պեսկովը մեկնաբանել է Պաղեստինի նախագահի՝ Ռուսաստան այցի նախապատրաստությունը

13:52 10.10.2023

Պաղեստինի նախագահի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետ դեռ չկա, երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 10-ին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա այսպես է մեկնաբանել Պաղեստինի դեսպանի հայտարարությունը պետության ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն այցի նախապատրաստման մասին։

«Դեռ ժամկետներ չկան։ Ճշգրիտ ժամկետները կարելի է համաձայնեցնել դիվանագիտական ​​ուղիներով, սակայն առայժմ մենք ոչինչ չունենք ասելու այդ հարցում»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ այցը նախապես ծրագրված է եղել, և հենց ամեն ինչ որոշվի, Կրեմլի մամուլի ծառայությունը կտեղեկացնի այդ մասին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երկարամյա պատմական կապեր ունի պաղեստինցիների հետ, եւ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետ

15:37 16.05.2025

Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Իրանի հարցերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսին։ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ստամբուլում։ Այժմ ընթանում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը: «ԱՄՆ […] ...

Անհրաժեշտ է հանդիպել Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար․ Թրամփ

15:32 16.05.2025

Անհրաժեշտ է հանդիպել Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք պետք է հանդիպենք։ Նա և ես կհանդիպենք։ Կարծում եմ՝ մենք կկարողանանք լուծել հակամարտությունը։ Գուցե և՝ ոչ։ Ամեն դեպքում, մենք կիմանանք դա», – ասել է պետության ղեկավարը լրագրողներին՝ նախագահական ինքնաթիռում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Միացյալ Նահանգներ […] ...

Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

15:27 16.05.2025

Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ կոմիտեի orgs.hesc.am համակարգով։ Հայտը պետք է ներկայացնի այն կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։ Մրցույթի շրջանակում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների […] ...

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

15:22 16.05.2025

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլին» հաղթելով՝ «Բարսելոնան» ապահովել է 2024/25 մրցաշրջանում երկրի չեմպիոնի տիտղոսը: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: ...

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

15:19 16.05.2025

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունների մեկնարկից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ ...

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

15:15 16.05.2025

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

Մայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

BACK_TO_TOP