22:56 04.12.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նախապատրաստական աշխատանքներ է տանում երկրում գազային հանգույցի նախագծի ուղղությամբ,այս գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ինչպես գիտեք, հարգելի պարոն Պուտինն առաջարկեց, որ մենք գազային հանգույց ստեղծենք Թուրքիայում՝ Եվրոպա գազ բաշխելու համար։ Այժմ մենք պատրաստվում ենք դրան»,- ասել է Թուրքիայի նախագահը Թուրքիայի հարավ-արևելյան Շանլուրֆա քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ […]
22:40 04.12.2022
«Հացահատիկ Ուկրաինայից» ծրագրի շրջանակներում 30 հազար տոննա հացահատիկով բեռնված երկրորդ նավն ուղարկվել է Եթովպիա, կիրակի օրը հայտնել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունից։ « Սա երկրորդ նավն է, որն ուղարկվել է որպես «Հացահատիկ Ուկրաինայից» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ, կիրակի օրը […]
22:27 04.12.2022
Նիգերիայի հյուսիսային Կացինա նահանգում ահաբեկիչները հարձակվել են մզկիթի վրա՝ առևանգելով ավելի քան մեկ տասնյակ մարդու և կրակել իմամի վրա, հայտնում է տեղական Punch թերթը: Պարբերականի տվյալներով՝ շաբաթ երեկոյան զինյալները մզկիթից աևանգել են 19 մարդու, սակայն ավելի ուշ նրանցից վեցն ազատ են արձակվել։ Բացի դրանից, նրանք վիրավորել են իմամին և մեկ հավատացյալի։ « Ահաբեկիչները ներխուժել են […]
22:15 04.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, […]
22:07 04.12.2022
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ի. Ս.), «Opel Astra G» (վարորդ՝ Ա. […]
21:37 04.12.2022
Թուրքիայի նախագահիխոսնակ Իբրահիմ Քալընը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը հանգեցրել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմի։ «Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, «Սառը պատերազմ 2.0»-ն է, և այն սկսվել է Ուկրաինայի պատերազմից: Այն հավանաբար կշարունակվի այլ ձևերով՝ սիմետրիկ կամ հիբրիդային պատերազմ: Թերևս դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ավելի մեծ աշխարհաքաղաքական պատկերը […]
21:05 04.12.2022
Շիրակի մարզպետարանը խոր վշտով հայտնում է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական Համազասպ Խաչատրյանի մահվան մասին։ Շիրակի մարզի պատմամշակութային արժեքների, անգնահատելի գտածոների գիտակն էր Համազասպ Խաչատրյանը, անմնացորդ նվիրումով փայփայում էր Շիրակի երկրագիտական թանգարանի 30 հազարից ավելի նմուշները, մեծ ոգևորությամբ պատմում նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ […]
20:54 04.12.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները հնարավոր են, եթե Մոսկվան հետաքրքրություն ցուցաբերի դիվանագիտության նկատմամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Փարիզն ու Վաշինգտոնը պետք է երկխոսություն նախապատրաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ ասելով, որ Եվրոպայի ապագա անվտանգության ճարտարապետությունը պետք է ներառի Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ։ Բլինկենը ընդգծել […]
20:40 04.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վարչության պետի տեղակալ Ա․ Լ․ Ռիբակովը, մարդասիրական ծրագրերի համակարգման բաժնի պետ Վ․ Վ․ Չերնիշովը, այլ ներկայացուցիչներ։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր […]
20:25 04.12.2022
Ուկրաինայի «Укроборонпром» պետական կոնցեռնը անցնում է 75 կգ մարտագլխիկով և մինչև 1000 կիլոմետր թռիչքի հեռահարությամբ ուկրաինական հարձակողական անօդաչու թռչող սարքի փորձարկման վերջին փուլին, հայտնել է պետական կոնցեռնի մամուլի քարտուղար Նատալյա Սադը։ «Հաջող փորձարկում. Մենք ռադիոէլեկտրոնային պատերազմի ազդեցության տակ անցնում ենք փորձարկման փուլին։ Դրանից հետո մենք հուսով ենք, որ կկարողանանք տեսնել այն մարտական օգտագործման մեջ: Մենք […]
20:11 04.12.2022
Daily Mail-ի լրագրող Քեթրին Բեթը տհաճ իրավիճակում է հայտնվել Կատարում ընթացող աշխարհի 2022 թվականի առաջնության ժամանակ։ Լրագրողը տեսանկարահանել է ԱԱ-ի՝ Գանա-Ուրուգվայ խաղից առաջ տեղի ունեցած մասսայական անկարգությունները, ինչից հետո անվտանգության աշխատակիցները շրջափակել են նրան, սպառնացել են ձերբակալել և ստիպել են ջնջել տեսանյութը։ Daily Mail-ի իր սյունյակում Բեթը պատմել է, որ գանացի երկրպագուներին թույլ չեն տվել […]
19:56 04.12.2022
Ավստրալացի և չինացի գիտնականների թիմը չղջիկների մոտ հայտնաբերել է հինգ նոր վիրուս, որոնք կարող են փոխանցվել մարդկանց, այդ թվում՝ մեկը սերտորեն կապված է կորոնավիրուսի հետ: Այս մասին հայտնել է The Telegraph-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ վարակված կենդանիներն ապրում են հարավային Չինաստանում: 2015-2019 թվականներին 149 չղջիկներից վիրուսի նմուշներ են վերցվել: BtSY2-ը ամենամոտն է կորոնավիրուսին։ Սիդնեյի համալսարանի վիրուսաբան, պրոֆեսոր […]
19:42 04.12.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:27 04.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի, դեսպանության և մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել Շիրակի մարզային գրադարանի իտալական գրականության բաժնի բացմանը։ Ողջունելով ներկաներին` մարզպետը նշել է, որ կարևորում է համագործակցությունը և ուրախալի համարել, որ գործակցությունը գործնական բնույթ է կրում. «Ուրախալի է, որ մարզային գրադարանի հիմնադրման հոբելյանական […]
18:57 04.12.2022
Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները ստեղծել են բիոսենսորային պարկուճ՝ աղիքային միջավայրն անընդհատ վերահսկելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում։ Գիտնականների մշակածպարկուճն ունի 2,6 սանտիմետր երկարություն և 0,9 սմ տրամագիծ։ Այն աշխատելու համար մարտկոցի կարիք չունի, այն աշխատում է գլյուկոզայի վրա: Գիտնականներն այս սարքը փորձարկել են խոզերի վրա։ Պարկուճը անընդհատ վերահսկում է գլյուկոզայի մակարդակը խոզերի […]
18:45 04.12.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
18:32 04.12.2022
Նիհարել Ամանորին, ճիշտ սննդակարգի դեպքում, կարելի է բավականին արագ: Այս մասին հայտարարել է բժիշկ-դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը: Նա նշել է երկու-երեք շաբաթվա ընթացքում 5-10 կիլոգրամ նիհարելու միջոցը: Մասնագետի խոսքով՝ կարճ ժամանակահատվածում ավելորդ կիլոգրամները կարելի է հեռացնել կետոգեն դիետայի միջոցով: Դիետոլոգը նշել է, որ եթե անցնենք յուղոտ սննդի և հրաժարվենք ածխաջրերից, ապա Նոր Տարվա կազմվածքի շտկումը իրագործելի […]
18:15 04.12.2022
Ֆրանսիան անհանգստացած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հավաքական պայքարի թուլացման հեռանկարով` թուրքական ռազմական միջամտության պատճառով Հյուսիսային Սիրիայում և Իրաքում։ Այս մասին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է արտգործնախարար Կատրին Կոլոննան։ «Նախարար Կոլոննան իր խորը մտահոգությունն է հայտնել Սիրիայում և Իրաքում վերջին հարվածների կապակցությամբ: Ոչ մի ռազմական գործողություն չպետք է թուլացնի […]
17:58 04.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում և Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի լեռնանցքում, Գորիսի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, […]
17:47 04.12.2022
Իրանի անվտանգության ուժերը Իսլամական Հանրապետության արևմուտքում, Լորեստան նահանգում առգրավել են ավելի քան 3100 մաքսանենգ զենք։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը։ Հաղորդագրության համաձայն, Լորեստանի տարածքում հայտնաբերվել է 3109 միավոր մաքսանենգ զենք և տարբեր տրամաչափի 24000 պարկուճ։ Հետաքննության ընթացքում բերման է ենթարկվել 28 մարդ։ Բացի դրանից, ուժայինները առգրավել են ձերբակալվածներին պատկանող 15 ավտոմեքենա։
17:17 04.12.2022
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։ Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ […]
16:59 04.12.2022
Դաղստանի Կասպից ծովի ափին սատկած ծովարջերի (փոկեր) թիվը հասել է 1700-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կասպիցi բնապահպանական կենտրոնի գլխավոր տնօրեն Զաուր Գապիզովը։ Տարածաշրջանի բնական պաշարների նախարարությունը մեկնաբանել է, որ նրանց մահվան պատճառ են դարձել բնական գործոնները։ Նախարարությունը հավելել է, որ կասպիական փոկերի թիվը կայուն է՝ տատանվում է 270 000-ից 300 000-ի սահմաններում։ «Դատելով մեր հայտնաբերած […]
16:45 04.12.2022
Իրանի իշխանությունները վերացրել են բարքերի ոստիկանությունը ողջ երկրում լայնածավալ բողոքի ակցիաների ֆոնին այն բանից հետո, երբ իրանցի երիտասարդ կնոջ մահից հետո, որը կալանավորվել էր սխալ հիջաբ կրելու համար և կարճ ժամանակ անց մահացել: Կիրակի օրը՝ դեկտեմբերի 4-ին, հայտնում է AFP գործակալությունը՝ երկրի գլխավոր դատախազին հղումով։ «Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է, որ […]
16:32 04.12.2022
Ճանաչողական այցի շրջանակներում՝ Քաջարանը հյուրընկալել է ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին և «Մոսկվայի տուն» Մոսկվայի մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մանվել Փարամազյանը։ ««ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի և նույն ընկերության ղեկավար կազմի հետ միասին հյուրերին ուղեկցեցինք քաղաքում […]
16:00 04.12.2022
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:42-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:04-ին, մարվել՝ 13:17-ին: Այրվել է տան հյուրասենյակը (15 քմ)՝ գույքով:
15:51 04.12.2022
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Ավստրալիայի դեմ խաղից հետո (2-1) խոստովանել է, որ իր երեխաների ներկայությունը մրցաշարին իրեն շատ է օգնում խաղերի ընթացքում․ «Հիմա իմ երեխաները գիտեն, թե ինչ է աշխարհի առաջնությունը, և նրանք ինձ ստիպում են մրցաշարից ավելի մեծ բավականություն ստանալ։ Տեսնել, թե նրանք ինչպես են վերապրում մրցաշարը, շատ հուզիչ է։ […]
15:35 04.12.2022
Կիրակի օրը Մոսկվա է ժամանել Իրանի խորհրդարանականների պատվիրակությունը՝ Իրանի Իսլամական խորհրդի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով Մեջլիսի հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ։ Պատվիրակությունը նախատեսում է բանակցություններ վարել ռուս գործընկերների հետ և մասնակցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին, որը կկայանա երկուշաբթի օրը։ Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ, Իրանի խորհրդարանականների պատվիրակության ժամանումից անմիջապես հետո օդանավակայանում […]
15:23 04.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից Նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված […]
14:56 04.12.2022
Ռուսաստանը և Բելառուսը ստորագրել են տարածաշրջանային անվտանգության արձանագրության փոփոխված տարբերակը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Բելառուս։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ կողմերը խոսել են երկկողմ ռազմական համագործակցության մասին, սակայն լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվել։ Ռուսաստանը և Բելառուսը ֆորմալ առումով «Միութենական պետության» մաս են կազմում և սերտորեն համակարգված են տնտեսապես և ռազմական առումով։ «Եթե նրանք ցանկանում են կռվել […]
14:40 04.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի, Տավուշի մարզի Դիլիջանի […]