14:27 04.12.2022
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը չորրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Հաղորդում է ArmSport. am-ը։ Տաշքենդում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում Բաչկովն իր 30-ամյակի օրը մենամարտել է մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազայի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել։ Երկրորդ ռաունդում Բաչկովը նոկդաունի է ենթարկել մրցակցին։ […]
14:15 04.12.2022
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ինյարիտուն գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Պատիվ էր ստանալ «Մխիթար Գոշի մեդալն Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղ)։ Մենք շարունակելու ենք պաշտպանել Արցախում հայերի ապրելու իրավունքը՝ միջազգային ճանաչման անհրաժեշտության հետ մեկտեղ»,- գրել է Ինյարիտուն։ Արցախի Հանրապետության […]
14:03 04.12.2022
Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի Ուկրաինայի հարցերով փորձագետ Բորխա Լաշերասը և Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Կարմեն Կլոդինը El Pais-ի հետ զրույցում գնահատել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների հնարավորությունը՝ նկարագրելով երկու երկրների իշխանությունների «կարմիր գծերը» և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի տեսակետներն այս մասին։ Այսպիսով, փորձագետները կարծում են, որ Կիևը չի վստահում Մոսկվային և տեղական […]
13:50 04.12.2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ կողմերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։
13:36 04.12.2022
Մեսսին գերազանցում է աշխարհի առաջնության ռեկորդը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստի մցանակաների քանակով։ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցել է հանդիպման ամենաթանկարժեք խաղացողի Աշխարհի առաջնության ռեկորդը։ Այս մասին հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կայքը։ Ֆուտբոլիստը ճանաչվել է Ավստրալիայի հավաքականի դեմ հանդիպման լավագույն խաղացող։ Նա այս մրցանակին արժանանում է ութերորդ անգամ։ Սա լավագույն արդյունքն է 2002 թվականից […]
13:20 04.12.2022
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6598 նոր դեպք։ Այս մասին հայտնում է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հոսպիտալացվել է 722 մարդ, ինչը 45,5%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ։ Հաստատվել է մահվան 55 դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն ավելի վաղ ասել էր, որ աշխարհի բնակչության առնվազն […]
13:07 04.12.2022
Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչության (NASA) տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանից մեկնել են տիեզերք՝ նոր արևային մարտկոց տեղադրելու համար: Դեկտեմբերի 3-ին այս մասին հայտնել է NASA-ն։ Գերատեսչությունը հայտնել է, որ Ջոշ Կասադան և Ֆրենկ Ռուբիոն 7 ժամ 5 րոպե անցկացրել են տիեզերքում: Նրանք ավարտել են նոր iROSA արևային զանգվածի տեղադրումը միջազգային տիեզերական կայանում, ինչպես նաև մի […]
12:55 04.12.2022
Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, նախնական տվյալներով 4 մարդ վիրավորվել է, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Ստացված տեղեկատվության համաձայն՝ Սուլեյման Շահ թաղամասի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող աշխատավայրում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Ահազանգը ստանալուց հետո տարածք են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատ,ոստիկանության, բժշկական խմբեր։ Նախնական տվյալներով՝ չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ»,- […]
12:38 04.12.2022
«Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ […]
12:25 04.12.2022
Ամերիկացի գիտնական Էնդրյու Հաֆը, ով աշխատում էր Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, ասել է, որ կորոնավիրուսային վարակը արհեստականորեն է ստեղծվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Այս վարկածը հետազոտողն հայտնել իր գրքում, որը կոչվում է «Ճշմարտությունը Ուհանի մասին»։ Համաճարակաբանը նշել է, որ Չինաստանում իրականացվել են փորձարկումներ՝ չապահովելով կենսաանվտանգություն որակի ստանդարտներ, որոնք հանգեցրել են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող […]
12:12 04.12.2022
Հիմնական գործոնը, որը դրդեց Ֆինլանդիային դիմել ՆԱՏՕ-ին, հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, Ռուսաստանից ենթադրյալ միջուկային սպառնալիքներն էին, Kyodo լրատվական գործակալությանը ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն: Նրա խոսքով, Ուկրաինայում հակամարտության սկսվելով «Եվրոպայում անվտանգության իրական իրավիճակը փոխվել է»։ «Դա նկատի ունենալով Ֆինլանդիան պետք է մտածեր, թե ինչպես արձագանքի և որտեղից աջակցություն ստանա միջուկային կամ քիմիական զենքի […]
11:58 04.12.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
11:47 04.12.2022
Կիրակի վաղ առավոտյան Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Սեմերու հրաբուխը, հայտնում են լրատվամիջոցները։ «Ինդոնեզական Սեմերու հրաբուխը Ճավա կղզում սկսել է ժայթքել կիրակի վաղ առավոտյան՝ օդում առաջացնելով 1,5 կմ բարձրության մոխրի սյուն», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ազգային աղետների կառավարման վարչությանը: Գերատեսչությունը տեղի բնակիչներին հորդորել է ժայթքման կենտրոնից 5 կիլոմետր շառավղով ոչ մի գործողություն չկատարել, ինչպես նաև […]
11:30 04.12.2022
ՕՊԵԿ+-ի երկրները կարող են պայմանավորվել նավթի արդյունահանման կտրուկ կրճատման շուրջ՝ կապված Ռուսաստանից հում նավթի արտահանման արգելքի և ռուսական նավթի գների հնարավոր սահմանաչափի առաջիկա հետևանքների հետ, հայտնում է CNBC-ն։ Rystad էներգետիկ խորհրդատվական ընկերության վերլուծության ավագ փոխնախագահ Կլաուդիո Գալիմբերտին ասում է, որ մի խումբ երկրներ ավելի լավ կլիներ փոխեին հանքարդյունաբերության գոյություն ունեցող քաղաքականությունը: «Խոսակցություններ կան, որ ՕՊԵԿ+-ը […]
11:18 04.12.2022
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի առավոտյան մեկնել է Բահրեյն, գրում են իսրայելական լրատվամիջոցները։ Երկօրյա այցը կլինի Իսրայելի նախագահի առաջին այցը Պարսից ծոցի արաբական պետություն 2020 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո: «Սա նոր պատմական քայլ է Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերություններում, որոնք ստորագրել են Աբրահամի համաձայնագրերը, այն հույսով, որ ավելի ու ավելի […]
11:05 04.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մարտունիի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի լեռնանցքում և Ստեփանավանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
10:57 04.12.2022
Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր և Սարավան-«Զանգեր» հատվածներում մառախուղ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ճանապահատրանսպորտային պատահարներից և դժբախտ ելքով դեպքերից խուսափելու համար` ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։
10:45 04.12.2022
Դեկտեմբերի 3-ին Հռոմում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իտալիայի կառավարության տնտեսական քաղաքականության և Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակման դեմ։ Այս մասին հաղորդվում է Արհմիությունների ասոցիացիայի բազայի կայքում։ «Վայր դրե՛ք զենքերը, բարձրացրե՛ք աշխատավարձերը»․ սա է եղել ցույցի գլխավոր կարգախոսը։ Կազմակերպիչների տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 10 հազար մարդ։ Հռոմում Կիևին զենք մատակարարելու դեմ վերջին […]
10:33 04.12.2022
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Դարհովեյն քաղաքում մեկնարկել 300 ՄՎտ հզորության ատոմակայանի շինարարությունը։ 300 ՄՎտ հզորությամբ «Կարուն»ատոմակայանը կկառուցվի մոտ 50 հեկտար տարածքում՝ Դարհովեյն քաղաքի մոտ՝ Կարուն գետի մոտ: PWR ռեակտորներով էլեկտրակայաններն աշխարհում ամենատարածված ատոմակայաններն են, որոնք օգտագործում են թեթև ջուրը որպես հովացուցիչ նյութ և մոդերատոր: Այս ռեակտորների վառելիքը մինչև 4% հարստացված ուրանի օքսիդն է։ Էլեկտրակայանը […]
10:23 04.12.2022
Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Վաղարշապատի փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
10:15 04.12.2022
Ղազախստանի ոստիկանությունը որոնում է անձանց, ովքեր էլեկտրոնային փոստով նամակ են ուղարկել Ուկրաինայի դեսպանատուն՝ ականապատման սպառնալիքով։ Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 4-ին, հայտնել են Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունում։ Հաղորդվում է, որ ստուգման ընթացքում հանրապետության հատուկ ծառայությունները պայթուցիկ չեն հայտնաբերել։ Աշխատակիցների և այցելուների տարհանում չի իրականացվել։ Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները շարունակում են տարբեր սպառնալիքներ ստանալ։ Ուկրաինայի ԱԳՆ […]
10:07 04.12.2022
Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում. Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ իսրայելական կործանիչները ոչնչացրել են զենքի արտադրամաս, որտեղ արտադրվել են ՀԱՄԱՍ-ի հրթիռների մեծ մասը։ Հարվածն ընկել է նաև Գազայի հարավային հատվածի թունելի վրա։ Իսրայելը պարզաբանել է, որ իրենք հարվածել են Գազայի հատվածին՝ ի պատասխան իսրայելական կողմի […]
09:58 04.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջանի […]
19:54 03.12.2022
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլիկյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
19:50 03.12.2022
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ առնվազն 200 մարդ է զոհվել, իսկ պետական, պետական և մասնավոր կազմակերպություններին ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս է պատճառվել, ասվում է Իսլամական Հանրապետության ՆԳՆ անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։ «Խռովությունների հետևանքով մինչ օրս զոհվել է 200 մարդ, որոնք կարելի է բաժանել հետևյալ խմբերի. զինված խմբավորումներ, անկարգությունների մասնակիցներ, ինչպես նաև զինված […]
19:44 03.12.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
19:33 03.12.2022
«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան […]
19:20 03.12.2022
Միանգամից 5 ֆուտբոլիստ այս պահի դրութամբ գլխավորում է ԱԱ-2022-ի ռմբարկուների մրցավազքը։ Կոդի Գակպոն (Նիդերլանդներ), Մարկուս Ռեշֆորդը (Անգլիա), Էներ Վալենսիան (Էկվադոր)․ Ալվարո Մորատան (Իսպանիա) և Կիլիան Մբապեն (Ֆրանսիա) իրենց ակտիվում այս պահին ունեն երեքական գնդակ։ Հաղորդում է ArmSport. am-ը։ Այս ֆուտբոլիստներից միայն Վալենսիան է, որի թիմն ավարտել է ելույթներն ԱԱ-ում։ Իսկ Գակպոն և Մորատան աչքի են […]
19:08 03.12.2022
Հաջորդ տարի էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում դժվարություններ կունենան նաև Եվրամիության երկրները, նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Սիմսոնն ասել է, որ եվրոպական երկրներում ծանր էներգետիկ ճգնաժամը կշարունակվի հաջորդ տարի, քանի որ մատակարարումները, չնայած բոլոր ջանքերին, սահմանափակ են: Նա դրա համար մեղադրել է Ռուսաստանին՝ հայտարարելով, որ «Ռուսաստանը էներգետիկ […]