TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Մակրոնը հայտարարել է Կիևին լրացուցիչ զենք մատակարարելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին

18:57 03.12.2022

  Ֆրանսիան մտադիր է լրացուցիչ սպառազինություն տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին, դեկտեմբերի 3-ին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք լրացուցիչ զենք կմատակարարենք Ուկրաինային, ինչպե՞ս: Մեր արտադրողները հնարավորինս արագ զենք կարտադրեն… երբեմն մենք ուղարկում ենք այն երկրներ, որոնք դրա կարիքը չունեն, ինչպես նաև համատեղ ծրագրեր ենք իրականացնում այլ երկրների հետ»,- ասել է նա։ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

18:46 03.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, […]

̰
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է  «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ԵՄ ծրագրի ղեկավարին և ծրագրային թիմին

18:35 03.12.2022

Դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրային թիմին։ «Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի արդյունքները եւ […]

̰
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը գործազուրկների իրական թիվը գնահատել է 2,6 միլիոն մարդ

18:26 03.12.2022

Ուկրաինայում գործազուրկների փաստացի թիվը 2,6 մլն է, 2023 թվականին գործազրկության մակարդակը կաճի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Տատյանա Բերեժնայան։ «Եթե խոսենք փաստացի գործազրկության մասին, ապա 2022 թվականի վերջին մենք ունենք 2,6 միլիոն գործազուրկ, իսկ 2023 թվականին մենք կանխատեսում ենք 2,8 միլիոնից մի փոքր ավելի գործազուրկ»,- Բերեժնայայի խոսքերն է մեջբերում ուկրաինական գործակալությունը։ […]

̰
Փախուստի դիմած կալանավորված անձը հայտնաբերվել է

18:15 03.12.2022

ՀՀ առողջապահության նախարարության «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ում 2022 թվականի նոյեմբերի 25-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1981թ․ ծնված, նախկինում մի քանի անգամ դատապարտված Գասպար Արամի Պողոսյանը դեկտեմբերի 3-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, դիմել էր փախուստի հիշյալ կենտրոնի լոգասենյակի պատուհանից։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության […]

̰
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող 9 կազմակերպություններ Գյումրիում անցկացրել են միջոցառում-լսումներ

18:07 03.12.2022

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Շիրակի մարզպետարանը՝ Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, այսօր անցկացրել է միջոցառում-լսումներ, որի մեկնարկը տրվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող 9 կազմակերպությունների աշխատանքների ցուցահանդեսով։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ նմանօրինակ միջոցառման անցկացման կարևոր նպատակը ոչ միայն հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին […]

̰
SHANTNEWS

18:00 03.12.2022

̰
Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման ավարտի մասին

17:57 03.12.2022

Թուրքիան կավարտի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին իր հարավային սահմանների երկայնքով, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսպիսով, նա հասկացրել է, որ Անկարան չի հրաժարվում Սիրիայի հյուսիսում անդրսահմանային ռազմական գործողություն իրականացնելու ծրագրերից այնտեղ տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ուժերի դեմ։, «Մենք թույլ չենք տա ահաբեկչական միջանցք ստեղծել մեր սահմաններին: Մենք անպայման կավարտենք 30 […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության անդամներին

17:45 03.12.2022

  Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի անդամներին՝ գլխավորությամբ մասնաճյուղի ղեկավար Քորանթեն Քլերկինի։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը […]

̰
Կիևում և Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

17:39 03.12.2022

Ուկրաինայի մայրաքաղաքում Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել։   «Ուշադրությու՛ն. Կիևում օդային տագնապ է հայտարարվել.․․ Բոլորին խնդրում ենք շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ»,- ասվում է վարչակազմի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ Ազդանշաններ են հնչել Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Պոլտավայի և Խարկովի մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի շրջաններում։ Բացի դրանից ազդանշաններ են հնչել Նիկոլաևի, Օդեսայի եւ Չերկասի շրջաններում։    

̰
Պենտագոնը ներկայացրել է նոր ռմբակոծիչը՝ B-21 Raider-ը

17:31 03.12.2022

Պենտագոնը ներկայացրել է նոր ռազմավարական B-21 Raider ռմբակոծիչը։ Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 2-ին, հայտնել է Northrop Grumman  ընկերության մամուլի ծառայությունը։ Ընկերության տվյալներով՝ սա վեցերորդ սերնդի աշխարհում առաջին ինքնաթիռն է։ «B-21 Raider-ը ապագայի համար ԱՄՆ ավիացիայի ողնաշարն է: Սա հնարավորությունների և ճկունության նոր դարաշրջան կապահովի տվյալների, սենսորների և զենքերի ուժեղացված ինտեգրման միջոցով: B-21-ը ճեղքելու է ամենաուժեղ […]

̰
Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ Զապորոժիեի ատոմակայանի իրավիճակը քննարկելու մտադրության մասին

17:20 03.12.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ ակնկալում է մոտ ապագայում հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա իր ծրագրերի մասին հայտարարել է շաբաթ օրը TF1-ին տված հարցազրույցում։ «Ես նախատեսում եմ կրկին խոսել նախագահ Պուտինի հետ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի հետ զրույցից […]

̰
Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ-ի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները

17:07 03.12.2022

եկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում […]

̰
Հայտարարվել է 2023 թվականի գլխավոր գույնը

21:00 02.12.2022

Pantone միջազգային հետազոտական ինստիտուտը հայտարարել է 2023 թվականի գլխավոր գույնը: Նյութը հրապարակվել է ընկերության կայքում: Պարզվել է, որ տարվա գույն է դարձել Pantone 18-1750 Viva Magenta-ն՝ ազնվամորու կարմիր երանգ՝ մանուշակագույն ենթատոնով: Ընկերության աշխատակիցները նոր երանգ են մշակել՝ ոգեշնչվելով կարմին կոչվող բնական ներկից: Նշվում է, որ այն արտադրվում է էգ կոխինային բզեզների կողմից: «Viva Magenta-ն օգնում […]

̰
Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր. տեղի է ունեցել «Թվինինգ» ծրագրի փակման արարողությունը

20:54 02.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել «Թվինինգ» փակման արորողությունը: Ծրագիրը մեկնարկել էր 2020 թվականին, որի նպատակն էր Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա։ Փակման արարողությանը մասնակցել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, տեղակալ Դավիթ Համբարյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և […]

̰
Աշխարհի բնակչության 90%-ն ունի իմունիտետ COVID-19-ի նկատմամբ․ ԱՀԿ

20:48 02.12.2022

Աշխարհի բնակչության առնվազն 90%-ը, ըստ ԱՀԿ-ի, ունի որոշակի իմունիտետ COVID-19-ի նկատմամբ, որը ձևավորվել է հիվանդության կամ պատվաստումների արդյունքում, մամուլի ասուլիսում այս մասին ասել է կազմակերպության ղեկավար Թեդրոս  Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ-ն գնահատում է, որ աշխարհի բնակչության առնվազն 90%-ը ներկայումս ունի որոշակի մակարդակի իմունիտետ SARS-CoV-2-ի նկատմամբ՝ նախնական վարակման կամ պատվաստումների արդյունքում», – նշել է նա: ԱՀԿ ղեկավարը հավելել […]

̰
Թուրքիայում օտարազգիների թիվը 5 մլն է հասել

20:40 02.12.2022

Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն հայտնել է Թուրքիայում օտարազգիների թիվը։ Ըստ  տվյալների՝  ժամանակավոր կացության կարգավիճակով Թուրքիայում ապրում է  3․577․714 սիրիացի։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Որպես փախստական Թուրքիայում է ապրում 3․896․431 մարդ, որոնցից 318․717-ը օգնություն են ստանում միջազգային հանրության կողմից: 1․342․995  էլ բնակվում են Թուրքիայում, բայց հանդիսանում են այլ երկրի քաղաքացիներ։ Նա տեղեկացրել […]

̰
Արարատ համայնքի 3 բնակավայրերում գազատարի կառուցման սուբվենցիոն ծրագիրը կշարունակվի 2023 թվականին

20:31 02.12.2022

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ համայնքի Երասխ, Սուրենավան և Արմաշ բնակավայրերում գազատար է կառուցում։ Տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։ Շուրջ 17 կմ երկարությամբ գազատարի կառուցումը կիրականացվի նաև 2023 թվականի ընթացքում։ Հաջորդ տարի սուբվենցիոն մեկ այլ ծրագրով նախատեսվում է ներտնտեսային ցանցի կառուցում։ Նշենք, որ վերոնշյալ բնակավայրերում գազատար խողովակաշար չի […]

̰
Թուրքիան Արևմուտքին կոչ է արել համոզել Ուկրաինային բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ

20:20 02.12.2022

Արևմտյան որոշ երկրներ շահագրգռված չեն ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ, այնինչ նրանք պետք է համոզեն Ուկրաինային նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Միջերկրական երկխոսությունների համաժողովում։ «Անհրաժեշտ է պարտադրել մեր որոշ դաշնակիցների, ովքեր հանդես են գալիս պատերազմի շարունակման օգտին, որպեսզի Ուկրաինային նստեցնեն […]

̰
Երկրաշարժ Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք

20:13 02.12.2022

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.96⁰ և արևելյան երկայնության 46.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Իրան սահմանային գոտի` Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

20:07 02.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի մարզի Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
SHANTNEWS

20:00 02.12.2022

̰
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները Տավուշի մարզում քննարկել են փոքր ֆերմերային տնտեսություններին աջակցման ծրագրերը

19:58 02.12.2022

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանին և կազմակերպության ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանին։ Հանդիպմանը ներկա էր մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։ Տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը Տավուշի մարզին ցուցաբերած աջակցության համար, կարևորել աջակցության […]

̰
Վերին Լարսում 12 նոր երթուղի է գործարկվել

19:47 02.12.2022

Ռուսաստանը Վրաստանի հետ ցամաքային «Վերին Լարս-Կազբեգի» սահմանին թեթև տրանսպորտային միջոցների համար 12 նոր երթուղի է գործարկել, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։ Գերատեսչությունը նշել է, որ մինչ այս տարվա հուլիս ամիսը շահագործման է հանձնվել բեռնատարների համար նախատեսված 12 գոտի: «Այս միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս մեծացնել սահմանային կետի թողունակությունը և՛ ուղևորափոխադրումների, և՛ բեռնափոխադրումների համար, մինչև […]

̰
«Երբ ուղարկում ես ինքնակենսագրականդ, և եթե նշել ես, որ դու ունես հաշմանդամության կարգ, հնարավոր է, որ քեզ չարձագանքեն»․ Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձինք ակցիա են իրականացրել

19:39 02.12.2022

1992 թ․-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց  հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրեց 2010 թվականին: Այս ոլորտում, սակայն, դեռևս  չլուծված շատ խնդիրներ կան, որոնց մասին բարձրաձայնում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ները։ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ «Ագաթ» […]

̰
Պուշկինոյի դպրոցը կառավարությունից 10 համակարգիչ է նվեր ստացել

21:00 01.12.2022

Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել էր Լոռու մարզի Պուշկինո բնակավայրի հիմնական դպրոց: Ծանոթացել էր դպրոցի պայմաններին, զրուցել կոլետիվի հետ և ի թիվս այլ խնդիրների՝ արձանագրել, որ դպրոցը համակարգիչների կարիք ունի: Կառավարության ղեկավարը խոստացել էր աջակցել դպրոցին այդ հարցում: Այսօր արդեն կառավարության և մարզպետարանի ներկայացուցիչները խոստացված համակարգիչները հանձնել են դպրոցին: – Ավելի լավ միջավայրում […]

̰
Նոյեմբերին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից մուտքագրվել է 239 դիմում

20:55 01.12.2022

Նոյեմբեր ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացված 239 դիմումներից 199-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը (16), կրթությանը, մշակույթին և սպորտին (6), առողջապահությանը(3), ընտանիքի, կանանց երեխաների իրավունքների պաշտպանությանը (3), հողաշինությանը (3), ՏԻՄ(4), սոցիալական (3), աշխատանքի տեղավորմանը (1), գյուղատնտեսությանը (1)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ […]

̰
Երկու երկրների կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն․ Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների  համատեղ հայտարարությունը

20:47 01.12.2022

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոի հանդիպումը։ Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն […]

̰
Անտառուտի և Օրգովի դպրոցներում տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ

20:40 01.12.2022

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանի ներկայացուցիչների հետ այսօր եղել է երկու՝ Անտառուտի միջնակարգ և Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցներում, որտեղ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ։ Դրանք հիմնվել են մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների բյուջեներից խնայված միջոցների վերաբաշխմամբ հատկացված գումարով։ Կայանների հանդիսավոր բացմանը մասնակից են եղել դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմն ու աշակերտները։ Ողջույնի խոսքում մարզպետը […]

̰
 Այգեհովիտ գյուղում ավտոմեքենան մոտ 20 մ սահել է դեպի ձորը և շրջվել

20:32 01.12.2022

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 20 մ սահել […]

̰
BACK_TO_TOP