TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի նախապատրաստական աշխատանքներին

20:20 01.12.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել մրցույթի անցկացմանն ընդառաջ համալիրում իրականացվող աշխատանքների ընթացքին: Շրջայցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ներկայացվել են դեկտեմբերի 11-ին անցկացվելիք միջոցառման կազմակերպմանն ուղղված ընթացիկ և արդեն ավարտված աշխատանքները: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը բարձր […]

̰
Միջազգային  ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել  քան երբևէ կարևոր են․ Արարատ Միրզոյան

20:09 01.12.2022

Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը, որին մասնակցել  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով․ «Հարգելի գործընկերներ, Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությանն ամբողջ տարի կազմակերպությունը առաջնորդելու և այս հանդիպումը կազմակերպելու համար։ Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք […]

̰
Տրվել է զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկը

20:01 01.12.2022

Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը: Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը։

̰
SHANTNEWS

20:00 01.12.2022

̰
 127 մլն 634 հազար դրամ՝ Շիրակի մարզի սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինսավորման համար

19:56 01.12.2022

127 մլն 634 հազար դրամը սուբվենցիոն 3 ծրագրի կառավարության համաֆինանսավորման գումարն է։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն (38 հենասյուն) և Գառնառիճ (21 հենասյուն) բնակավայրերում փողոցային լուսավորության անցկացում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն 285 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը՝ 10 մլն 340 հազար դրամ (60%)։ Ծրագրի արդյունքում տեղադրվել […]

̰
Վտանգը միշտ կա. Սուրեն Պապիկյանը՝ պատերազմի վերսկսման մասին

19:47 01.12.2022

Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հարցին, թե որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսման վտանգը, Պապիկյանը պատասխանել է». «Վտանգը միշտ կա»: Ինչ վերաբերում է Հնդկաստանից զենք գնելու մասին հարցին, Սուրեն Պապիկյանն ասել է, որ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներից չի խոսելու»։

̰
Սյունիքի մարզպետը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են սահմանային բնակավայրերի առաջնահերթ խնդիրները

19:31 01.12.2022

Նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին եւ Գորիսի ենթապատվիրակության ներկայացուցիչներին։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեության 30 տարիների, նաեւ մարզային իշխանության հետ սերտ ու համագործակցված աշխատանքի համար։ Ռոբերտ Ղուկասյանը կարեւորել է Սյունիքում կազմակերպության ներկայությունն ու նրա իրականացրած ծրագրերի […]

̰
Աշխարհի 10 տարեկանից բարձր բնակիչների գրեթե 75%-ն ունի բջջային հեռախոս

19:23 01.12.2022

Աշխարհի 10 տարեկանից բարձր բնակիչների գրեթե 75%-ն ունի բջջային հեռախոս, այս տվյալները տրամադրել է Հեռահաղորդակցության միջազգային միությունը։ Ամենաբարձր համամասնությունը գրանցվել է եվրոպական երկրներում՝ 93%։ Աֆրիկայում գաջեթներ ունի բնակչության միայն 61 տոկոսը, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սմարթֆոնը համացանց մուտք գործելու սովորական գործիք է։ Ցանցն ավելի հասանելի է դարձել աշխարհի […]

̰
Վրաց-թուրքական սահմանին ոսկու մաքսանենգության դեպք է հայտնաբերվել

19:16 01.12.2022

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում մաքսավորները Վրաստանի քաղաքացու վարած տրանսպորտային միջոցի մեջ հայտնաբերել են չհայտարարագրված մինչև 2 կիլոգրամ քաշով ոսկյա զարդեր: Հաղորդում է aliq. ge-ն։ Ըստ տեղեկությունների՝ օրինախախտ քաղաքացին նշված ապրանքները թաքցրել էր սննդամթերքի փաթեթներում: Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 164 744,7 լարի։ Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆիլիպ Ռիքերի հետ

19:07 01.12.2022

Դեկտեմբերի 1-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

̰
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը

19:01 01.12.2022

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։ Նախարար […]

̰
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին

18:55 01.12.2022

Նոյեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի հետ մարզպետարանում ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին՝ գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։ «Ի շարունակություն նախորդ աշխատանքային քննարկումների և շրջայցերի՝ Վարդենիսի և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերի վերաբերյալ տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական […]

̰
Պենտագոնը կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը

18:47 01.12.2022

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը գլխավորապես  քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական աղբյուրի՝  Պենտագոնը «կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը Սիրիայի քրդական ուժերի դեմ: Օսթինը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում իրավիճակի լարվածության, այդ թվում՝ Թուրքիայի ավիահարվածների կապակցությամբ, որոնցից մի […]

̰
SHANTNEWS

19:59 30.11.2022

̰
Օջալանը դատի է տվել Հունաստանին

19:48 30.11.2022

Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Հունաստանին դատի տալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Բանն այն է, որ  1998-ին, երբ Օջալանը դիմել էր Հունաստանին ապաստան տրամադրելու խնդրանքով, 1999-ի փետրվարին Քենիայում գտնվելիս ձերբակալվել և հանձնվել է թուրքական իշխանություններին։ Այդ ամենի համար Օջալանը մեղադրում է Հունաստանին։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ինչպես գրում է […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստին

19:34 30.11.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին հրավիրված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստին։ Քննարկվել են տեսչական մարմնի գործունեության, իրականացվող ստուգումներն առավել համակարգված, արդիական և օգտավետ դարձնելու վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել […]

̰
Օրենսդրությամբ բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի մասնագիտացված գործունեության տեսակ

19:26 30.11.2022

Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում: Նպատակը բազմաբնակարան շենքի կառավարումն օրենսդրությամբ մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելն է:   ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքեր ունեն ավելի քան 450 հազար բնակարան: Այդ 19 հազարից կառավարման մարմիններ են ձեւավորված միայն 42 տոկոսում՝ շուրջ 8000 […]

̰
Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման 15-ամյակի միջոցառմանն անդրադարձել է ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների մշակման գործընթացին

19:10 30.11.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման տասնհինգ ամյակի միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, այլք։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը […]

̰
Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը Վայոց ձորի մարզում ներկայացրել է աջակցման ծրագրերը

19:01 30.11.2022

Նոյեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին: Տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության […]

̰
«Լուկօյլ»-ը դադարեցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթ արտահանումը. Reuters

18:45 30.11.2022

Ռուսական «Լուկօյլ» նավթամթերք արտադրող ընկերությունը արևմտյան պատժամիջոցների պատճառով դեկտեմբերից կդադարեցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով արտահանումը Կասպից ծովի նավթահանքերից, aliq. ge-ի փոխանցմամբ՝  հայտնում է Reuters-ը: Ըստ Reuters-ի , նավթամթերքի արտահանումը կփոխանցվի Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (Caspian Pipeline Consortium (CPC)) համակարգին։ Գործակալության տվյալներով, ընկերության որոշումը կապված է ԵՄ էմբարգոյի հետ, որը եվրոպացի գնորդներին արգելում է դեկտեմբերի 5-ից գնել և տեղափոխել […]

̰
ԱՄՆ-ն նորից անդրադարձել է Թուրքիայի գործողություններին Սիրիայի հյուսիսում

18:38 30.11.2022

Պենտագոնի մամուլի խոսնակ  Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել է Իրաքում ու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ «Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրվող գործողությունների կապակցությամբ:Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել այս տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում։ Հատկապես ցամաքային ներխուժումը լրջորեն կվտանգի այն դժվարին պայքարի ձեռքբերումները, որոնք աշխարհը ձեռք է բերել ԻԼԻՊ-ի դեմ, և կապակայունացնի […]

̰
SHANTNEWS

19:59 29.11.2022

̰
Հեռուստատեսությունը ձգտել է հավատարիմ մնալ արվեստն ու մշակույթը հանրահռչակելու, կրթելու և սովորեցնելու իր կոչմանը․ ՀՀ նախագահ

19:29 29.11.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ,որում ասված է․ «Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ: 66 տարի առաջ այս օրն իր առաջին քայլն արեց Հանրային հեռուստաընկերությունը: Այս իրադարձությունը շրջադարձային էր և մշակութային, և՛ հանրային, և՛ քաղաքական և ընդհանրապես, հասարակության կենցաղի ու առօրյայի հետ առնչվող […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և Հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

19:19 29.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող բնագավառներում գործունեություն ծավալող տնտեսավարողների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների՝ […]

̰
Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է հրազենային վիրավորում ստացել

19:11 29.11.2022

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն հաղորդակցության դասընթացներ» ծրագրի փակման արարողությունը

18:58 29.11.2022

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բացման խոսքով է հանդես եկել «Հայաստանի պետական մարմինների մամուլի քարտուղարների, հասարակայնության հետ կապերի մասնագետների համար կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների» ծրագրի փակման արարողությանը: Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի (USAID) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) գործընկերներին՝ Հայաստանում բարեփոխումային ծրագրերի իրականացման գործում ներդրած […]

̰
Գենդերային հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի նիստում ներկայացվել է Հայաստանում թրաֆիկինգի ենթարկված անձանց հիմնահարցերը

18:51 29.11.2022

Տեղի է ունեցել գենդերային հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկված օրակարգային հարցերն առնչվել են թրաֆիքինգի զոհերի նույնացմանն ու ուղղորդմանը, կանանց տնտեսական հոզորացմանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ծրագրի համակարգող Վիկտորյա Ավակովան ներկայացրել է Հայաստանում թրաֆիկինգի ենթարկված անձանց հիմնահարցերը և այս առումով կատարված աշխատանքները, իսկ «Վիննեթ Գյումրի» կանանց և […]

̰
Հայաստանում կանցկացվի «Հնագիտական ապակի. ճանաչում, պահպանում և վերականգնում» խորագրով գիտագործնական դասընթաց

18:43 29.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը կանցկացնի «Հնագիտական ապակի. ճանաչում, պահպանում և վերականգնում» խորագրով գիտագործնական դասընթաց: Դասընթացը նախատեսված է հնագիտական ապակե ժառանգության վերականգնում իրականացնող հայաստանյան մասնագետների համար: Վերականգնողների բնագավառը Հայաստանում ունի զարգացման, կանոնակարգման, իսկ առանձին մասնագիտացումների գծով նաև համալրումների կարիք։ Օրինակ՝ ապակե, փայտե, մետաղյա գտածոների կամ […]

̰
Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ դատավարական օրենսդրության կատարելագործման գործում

18:32 29.11.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ներկա է եղել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող` «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը: Գրիգոր Մինասյանն ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման, դրա շրջանակներում Դատական օրենսգրքի բարեփոխումների փաթեթների մշակման, արբիտրաժի և հաշտարարության ոլորտի զարգացման հարցերում ԵԽ ցուցաբերած աջակցությունը: Դատական ոլորտի […]

̰
Վարչապետին զեկուցվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի մասին

18:24 29.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը: Ըստ օրակարգի՝ հաստատվել են խորհրդի աշխատակարգը, հաշվետվության ձևը և մշտադիտարկման ու գնահատման մեթոդաբանական ուղեցույցը: Ապա ներկայացվել են վերոնշյալ ռազմավարությամբ՝ արդարադատության ոլորտի բարեփոխման ու զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումները: Զեկուցվել է դատական համակարգի […]

̰
BACK_TO_TOP