19:30 24.11.2022
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել Է, որ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու որոշումը պետք է կայացնի դատարանը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Զուրաբիշվիլին նշել է, որ անընդհատ տեղեկություններ է ստանում Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։ «Եթե լինի համապատասխան բժշկական եզրակացություն, ապա այն պետք է ներկայացվի դատարան, դատարանն արժանապատիվ որոշում կկայացնի»,- […]
19:17 24.11.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ Գյումրի-Արևիկ–Այգաբաց-Վարդաքար ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է ևս 75.5 մլն դրամ գումար։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2021-ին, ծրագրի ընդհանուր արժեքը 522 մլն դրամ է եղել։ Աշխատանքների մեկնարկին նախատեսված է եղել 5 կմ 300 մ ճանապարհահատվածի հիմնանորոգում, սակայն հաշվի առնելով, որ նշված ճանապարհի կմ10+440 […]
19:08 24.11.2022
Անցած ամիսների ընթացքում Թուրքիան Ուկրաինային 50-ից ավելի լազերային կառավարմամբ «TRLG-230» հրթիռ է վաճառել: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է «Middle East Eye» լրատվականը՝ նշելով, որ դրանք օգտագործվել են Ռուսաստանի դեմ: Լրատվականին հետ զրուցած ռազմական փորձագետ Ս․ Միտցերը հայտնում է, որ հուլիս ամսին կատարած իր բոլոր փոխանցումներով Թուրքիան Ուկրաինային «TLRG-230» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներ փոխանցող […]
18:59 24.11.2022
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը տուգանվել է քաղաքի բնակիչներին ռուսերենով դիմելու համար։ Տուգանքի նշանակման համապատասխան որոշումը կայացրել է պետական լեզվի պաշտպանության հանձնակատար Տարաս Կրեմենը։ Այս մասին հաղորդում է Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջը։։ Նշվում է, որ Տերեխովը խախտել է Ուկրաինայի «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի կիրառումը ապահովելու մասին» օրենքը։ «Տերեխովը հեռուստաեթերում Խարկով քաղաքի բնակիչներին ուղղված ուղերձում օգտագործել է ոչ […]
18:53 24.11.2022
Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը, դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը, մարզից ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, […]
18:45 24.11.2022
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առկա են բեռնատարների կուտակումներ, հերթերը տեղեկությունների համաձայն դանդաղ են ընթանում։ Այսուհանդերձ, ըստ «Ալիք մեդիայի» տարածվեց տեղեկություն, թե ադրբեջանական և թուրքական պետահամարանիշներով ավտոմեքենաները առանց հերթի են անցնում սահմանը։ Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը «Ալիք մեդիային» տված հարցազրույցում նշեցլ է, որ այս պահի դրությամբ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին ոչ միայն հայկական բեռնատարներն են […]
18:39 24.11.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:
20:00 23.11.2022
Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ազգային անվտանգության և ռազմավարական հարցերի համակարգող Ջոն Քիրբին մեկնաբանել է Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողությունները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: «Թուրքիան շարունակում է բախվել ահաբեկչական սպառնալիքի հետ, հատկապես երկրի հարավում։ Իհարկե, նրանք բոլոր իրավունքներն ունեն պաշտպանելու իրենց»,- ասել է […]
19:57 23.11.2022
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռնափոխադրումները հունվարից հոկտեմբեր ամիսներին կազմել է 540 հազար տոննա, aliq.ge-ի փոխանցմամբ՝ Trend գործայակությանը հայտնել է Ադրբեջանի երթուղիների խորհրդի նախագահ Ռովշան Ռուստամովը։ Նրա խոսքով, 2021 թվականի համեմատ բեռնափոխադրումները աճել են 26,2%-ով, այսինքն` 112 հազար տոննայով։ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը մեծ հնարավորություններ է տալիս երկրներին, այդ թվում՝ մուտք դեպի Եվրոպա, և այսօր հսկայական ներուժ է ստեղծում արևմտյան […]
19:52 23.11.2022
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կազմակերպված Շուշիի գորգերի ցուցադրությանը, ներկայացվել են 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացումից փրկված մշակութային ժառանգության յուրօրինակ նմուշները։ Ցուցադրությանը ներկա է գտնվել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։ Ցուցադրությունը կազմակերպվել է թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանի և Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր-տնօրեն Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ և համատեղ աշխատանքի արդյունքում։ Թանգարանն իր հարկի տակ համախմբել էր Լոռու մարզի […]
19:45 23.11.2022
Համաձայն ՀՀ Կառավարության 2022 թ. սեպտեմբերի 22-ի թիվ 1460-Լ որոշման՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց համար նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման նպատակով, e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով, Միասնական սոցիալական ծառայություն դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է 2022 թ. դեկտեմբերի […]
19:40 23.11.2022
«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի կողմից իր տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Հայտնում են ՀՀ քննչական […]
19:32 23.11.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ծրագրում է մոտ օրերս ուղիղ շփումներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Agence France Presse-ը։ «Ես ակնկալում եմ անմիջական շփում Պուտինի հետ առաջիկա օրերին ատոմային էներգիայի հարցերի շուրջ, առաջին հերթին Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ մտքերի փոխանակումից հետո»,- չորեքշաբթի լրագրողներին ասել […]
19:24 23.11.2022
Ամերիկյան «Associated Press» (AP) լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի նախագահ Ասադին մի առաջարկ է արել, որը, սակայն, մերժվել է։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Գործակալությունը, հղում անելով լիբանանցի մի քաղաքական գործչի, հայտնում է, որ վերոհիշյալ առաջարկը վերաբերել է օրերս Սիրիայի հյուսիսում թուրքական օդուժի կողմից սկսված գործողություններին։ Էրդողանը կոչ է […]
18:58 23.11.2022
Նոյեմբերի 23-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» […]
18:50 23.11.2022
Բանակցությունների արդյունքում Ռուսաստանը վերադարձրել է ուկրաինական գերության մեջ գտնվող 35 զինծառայողի, չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Նոյեմբերի 23-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 35 ռուս զինծառայող, ովքեր գերության մեջ հայտնվել են մահացու վտանգի տակ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ բոլոր վերադարձածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական, […]
18:45 23.11.2022
ՀԱՊԿ գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հակիրճ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը, այդ աշխատանքը կշարունակվի պաշտոնական հանդիպման ժամանակ։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել վարչապետի հետ, այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք»,- ասել է Պուտինը։
20:00 22.11.2022
Երևանի թիվ 37 հիմնական դպրոցը կանվանակոչվի բանաստեղծ, ակադեմիկոս Վահագն Դավթյանի անունով, քանդակագործներ Հովհաննես և Դավիթ Բեջանյանների հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի: Որոշումներն ընդունվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Ավագանին ընդունել է նաև մասնավոր անձանց կողմից հրավառություններն արգելող նախագիծը: Տիգրան Ավինյանը ներկայացրեց Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը արգելելու նախագիծը: Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է […]
19:55 22.11.2022
ԱՄՆ Կոնգրեսի 16 սենատորներից բաղկացած խումբը դիմել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ վերանայելու իրենց որոշումը՝ Ուկրաինային MQ-1C Gray Eagle հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր հատկացնելու վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է The Wall Street Journal-ը։ Ըստ աղբյուրի՝ նրանք նամակ են ուղարկել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին՝ խնդրելով այդ անօդաչու սարքերը տրամադրել Կիևին։ Պնդելով, […]
19:40 22.11.2022
ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 4,5 միլիարդ դոլար լրացուցիչ ուղղակի բյուջետային աջակցություն: Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 22-ին, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Մեկ օր առաջ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ավելի քան 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինային «որքան անհրաժեշտ է»: Նոյեմբերի […]
19:28 22.11.2022
Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան կամրապնդեն պաշտպանական համագործակցությունը, հատկապես հյուսիսային շրջաններում։ Համապատասխան համաձայնագիրը երեքշաբթի օրը Օսլոյում ստորագրել են այդ երկրների պաշտպանության նախարարները, հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ «Անվտանգության փոփոխված իրավիճակի լույսի ներքո առանձնահատուկ նշանակություն ունի համախոհ երկրների համագործակցությունն ու միասնությունը: Այդ իսկ պատճառով Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան ամրապնդում և բարելավում են եռակողմ պաշտպանական համագործակցությունը»,- ասվում […]
19:16 22.11.2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես քննարկվել է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության […]
18:59 22.11.2022
Եվրահանձնաժողովը ևս 2,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային՝ մակրոֆինանսական օգնության տեսքով։ Այս մասին գրառում է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Եվրահանձնաժողովը լրացուցիչ 2,5 միլիարդ եվրո կտրամադրի Ուկրաինային։ Մինչև 2023 թվականը մենք նախատեսում ենք 18 միլիարդ եվրո հատկացնել փուլերով՝ անհապաղ վերանորոգման և արագ վերականգնման համար, ինչը կհանգեցնի հաջող վերակառուցման: Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, քանի […]
18:50 22.11.2022
Չինաստանը հայտնում է COVID-19-ից մահվան առաջին դեպքերի մասին, որ արձանագրվել են վերջին վեց ամսվա ընթացքում։ Հաղորդվում է նաև վարակների թվի աճի մասին։ Հանգստյան օրերին Պեկինում երեք մարդ է մահացել։ Մայրաքաղաքում վարակի նոր ալիքի պատճառով փակ են այգիներն ու թանգարանները։ Քաղաքի որոշ շրջաններ կրկին արգելափակվել են։ Բնակիչներին խնդրում են մնալ տանը և պարբերաբար հետազոտվել։ Չինաստանը վերջին […]
18:41 22.11.2022
Եվրատեսիլի անցկացման կանոնները կփոխվեն 2023 թվականին։ Նոր կանոնակարգը հրապարակվել է Երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում։ Այսպիսով, հաջորդ տարի միայն հանդիսատեսը կորոշի մրցույթի կիսաեզրափակիչի արդյունքները։ Դա կարվին վճարովի՝ առցանց քվեարկության միջոցով։ Ժյուրիի անդամները կընտրեն միայն հաղթողներին Մեծ եզրափակիչում: «2022 թվականի մրցույթում նկատված քվեարկության խախտումների աննախադեպ բնույթից հետո ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամների աշխատանքային խումբ, […]
18:31 22.11.2022
Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հեռանում է պաշտոնից։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Նոյեմբերի 23-ին, մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո, կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի: Կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է […]
18:19 22.11.2022
Մուխրովանիում հատուկ գործողությունների ուժերի նոր ռազմաբազա կկառուցվի: Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով հատուկ գործողությունների ուժերի ստեղծման օրվան նվիրված արարողության ժամանակ։ Վարչապետը նշել է, որ ռազմաբազան լիովին կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ «Ծրագրի արժեքը կազմում է մինչև 70 մլն լարի, առաջին փուլում կառուցվելու են շտաբի շենքը, զորանոցը, ճաշարանը, բուժհաստատությունը, ավտոկայանատեղին […]