17:50 19.11.2022
Բուլղարիայում ձերբակալել են 5 մարդու, որոնք կասկածվում են նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանը առնչություն ունենալու մեջ։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Alarabiya News հեռուստաալիքը։ Բուլղարիան հինգ անձանց մեղադրանք է առաջադրել անցյալ շաբաթավերջին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածվողներից մեկին աջակցելու համար, ինչի հետևանքով վեց մարդ էր զոհվել։ Նշվում է, որ ձերբակալվածներից […]
17:39 19.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված […]
17:31 19.11.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագրի ներկայացուցիչներին՝գլխավորությամբ ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանի։ Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Հանդիպման սկզբում Աբգար Բուդաղյանը ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից նախատեսվող Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագիրը, որը նպատակ ունի խթանել վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը։ Պիլոտային այս նախագծի համար ընտրվել են մի […]
17:20 19.11.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը հայտարարել է, որ իր որդու մարմնում ծանր մետաղների բարձր քանակ է հայտնաբերվել։ Այս մասին Ալասանիա Սաակաշվիլին ասել է Mtavari Arxi հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 19-ին։ «Սնդիկ կար, այնտեղ (բժիշկների եզրակացության մեջ.-Խմբ.) նույնպես նշված է, որը կարող է սնդիկի որոշակի մակարդակ է առաջացել։ Կա նաև բարիում, թալիում»,- […]
17:08 19.11.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում: Մասնավորապես. 20.05.1996 – 21.12.1998 – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, ստաժոր. 21.12.1998 – 12.01.1999 – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ. 12.01.1999 – […]
21:00 18.11.2022
Եվրամիությունը մտադիր է մինչև դեկտեմբերի 5-ը ավարտել անհրաժեշտ կանոնակարգերի նախապատրաստումը, որոնք հնարավորություն կտան կիրառել էմբարգո սահմանելու որոշումը, ինչպես նաև ռուսական նավթի գնային շեմ սահմանել։ Այս մասին ուրբաթ օրը Reuters-ին տված հարցազրույցում ասել է էներգետիկայի եվրոպական հանձնակատար Քադրի Սիմսոնը։ «Մեր պատժամիջոցները վերաբերում են ԵՄ անդամ երկրների հում նավթին, ուստի մենք դեկտեմբերի 5-ից չենք գնի ռուսական նավթ: […]
20:55 18.11.2022
Լեհաստանը թույլ չի տա ռուսական պատվիրակությանը մասնակցել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը լեհական Լոձում, հայտնում է Agence France Presse-ը՝ հղում անելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լուկաշ Յասինային։ «Ֆրանս Պրես»-ի այն հարցին, թե արդյոք Մոսկվային թույլ չեն տալիս մուտք գործել ԵԱՀԿ դեկտեմբերյան հանդիպմանը, Յասինան դրական է պատասխանել»,- ասվում է գործակալության […]
20:49 18.11.2022
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության փոխանցմամբ, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Գործակալության տվյալներով, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջությունից ստացված եկամուտը համավարակից հետո առաջին անգամ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը, և գրանցվել է ռեկորդային ցուցանիշ՝ 2 մլրդ 854 մլն 529 հազար 093 դոլար։ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների […]
20:33 18.11.2022
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքի արտահանման մասին համաձայնագրի կատարման հարցը, որը երկարաձգվել է 120 օրով։ Նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նրանք ողջունել են հացահատիկի գործարքի շարունակությունը: «Ես վստահեցրել եմ, որ Ուկրաինան կմնա պարենային կայունության երաշխավորը»,- գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում։ Զելենսկին նաև […]
20:26 18.11.2022
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այս տարի երկիրը 10 միլիարդ եվրո է կորցրել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, ելույթ ունենալով Հունգարիայի մշտական խորհրդաժողովում։ Օրբանն ընդգծել է, որ Բրյուսելի սխալ պատժամիջոցների քաղաքականությունը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի, ինչն իր հերթին Հունգարիայի տնտեսությունում տարեկան 10 […]
20:18 18.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն: Նոյեմբերի 18-19-ին Թունիսում՝ Ջերբա քաղաքում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ: Ջերբայում […]
20:14 18.11.2022
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն 2023 թվականի բյուջեի քննարկումներին մասնակցելու նպատակով մեջլիսում ելույթ ունենալիս երրորդ անգամ փոխել է միտքը՝ նշելով, թե Ստամբուլում օրերս ահաբեկչություն իրականացրած կինը եկել էր Սիրիայի Մանբիջ շրջանից: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ նախարարը հայտարարել էր, թե նա Աֆրինից (Սիրիա), իսկ հետո էլ, թե Իդլիբից (Սիրիա) է ներթափանցել Թուրքիա։ Սոյլուի՝ իրար […]
20:06 18.11.2022
Ուկրաինայի տարածքի 30%-ն ականապատված է, ինչը համեմատելի է Ավստրիայի երկու տարածքների հետ, հայտարարել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Սերգեյ Կրուկը։ «Այժմ մենք առավել ակտիվ աշխատում ենք Խերսոնի շրջանում։ Ականազերծման կարիք ունեցող տարածքը 8000 քառ. կմ, որից 7000-ը՝ Խերսոնի մարզում, մոտ 1500-ը՝ Նիկոլաևի մարզում»,- ասել է նա։
19:58 18.11.2022
Նոյեմբերի 18-ին Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը Կազմակերպությունում։ Երևանյան գագաթնաժողովի արդյունքում բացի Երևանի հռչակագրից ընդունվել էին վեց բանաձևեր ֆրանսախոս աշխարհում ճգնաժամային, հետճգնաժամային և խաղաղության ամրապնդման իրավիճակների, Փարիզի սկզբունքների 25-ամյակի, […]
19:47 18.11.2022
Առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում առցանց կայացել է Եվրամիության առաքելությունը (TAIEX): Էստոնիայի հետ անցկացվող հանդիպման նպատակն էր քննարկել համապարփակ առողջապահական ծառայությունների ծածկույթ ապահովելու սկզբունքները կարճաժամկետ կտրվածքում: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգին անցնելու Հայաստանի մոտեցումները: Քննարկվել է Էստոնիայի փորձը, ինչը կնպաստի մեր երկրում […]
20:45 17.11.2022
2022-ի սուբվենցիոն ծրագրերով մարզի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառման 2 ծրագիր է ընթացքի մեջ (922 մլն դրամ), իրականացվելու է 19175 քմ շինաշխատանք։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «Գյումրի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 843 մլն 545 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում […]
20:29 17.11.2022
ԵՊՀ արևելագիտությա նֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպում է դասընթաց, որի շրջանակում Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների չորս ուսանողներ մեկ կիսամյակու մամրապնդելու են իրենց՝ իրանագիտության ոլորտի ևպարսկերենի գիտելիքները: ԵՊՀ-ն, կատարելով համալսարանի ռազմավարական նպատակների հիմնասյուները հանդիսացող գործառույթներ, ապահովում է որակյալ կրթություն նաև օտարերկրյա ուսանողների համար, օրավուր ընդլայնում է միջազգային կրթական հաստատությունների հետ համագործակցության շրջանակը՝ շարունակաբար ստեղծելով կապեր հայ և […]
20:15 17.11.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են առևտրի, տնտեսական և էներգետիկ ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցեր։ Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Բանակցությունների ընթացքում ստորագրվել է համագործակցության միջկառավարական համաձայնագիր՝ երկրների միջև պետական […]
20:10 17.11.2022
Այսօր փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության անդամներին։ Փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել գործակալության հետ ընթացող ներկայիս համագործակցությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում դրա շարունակական ընդլայնման կարևորությունը։ Այս համատեքստում փոխվարչապետը ողջունել է Հայաստանում ԶՖԳ գրասենյակի հիմնման որոշումը՝ հույս հայտնելով, որ այն նոր խթան կհանդիսանա գործակցության […]
20:02 17.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք: «Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, […]
19:55 17.11.2022
Պարտադիր առողջապահական ապահովագրությունը առողջապահության բնագավառի բարեփոխումների բաղկացուցիչ մասն է. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 17-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության ռազմավարության հայեցակարգի քննարկման ժամանակ: Ըստ առողջապահության նախարարի` բովանդակային առումով հիմնովին կբարեփոխվի առողջապահության առաջնային օղակը, կբարձրանա բժիշկների աշխատավարձը: Նախատեսվում է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը: Բժիշկները կվերապատրաստվեն, որպեսզի համապատասխանեն ժամանակակից առողջապահական պահանջներին: Նախարարի […]
19:19 17.11.2022
Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացումը հասել է կրիտիկական մակարդակի։ Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեշ Լենարչիչը։ «Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացումը հասնում է կրիտիկական կետի։ Ձմռան նախաշեմին մարդիկ անջատում են հոսանքն ու ջեռուցումը։ Այսօրվա մեր մարդասիրական գործողությունների առանցքային առաջնահերթությունը ձմեռային աջակցության ավելացումն է: ԵՄ-ն աշխատում է շուրջօրյա՝ օգնելու Ուկրաինայում էլեկտրաէներգիայի մատակարարման պահպանմանը», […]
19:08 17.11.2022
Շվեդիայի խորհրդարանը նոյեմբերի 17-ին ընդունել է սահմանադրական փոփոխությունը, որ պահանջել էր Թուրքիան ՆԱՏՕ անդամակցության համար։ 349 պատգամավորից 278-ը կողմ են քվեարկել փոփոխության առաջարկությանը, որը նախատեսում է խստացնել ահաբեկչության դեմ պայքարի օրենքները։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Շվեդիայի օրենքներով նախկինում բավական չէր մարդու նկատմամբ քրեական գործ հարուցել միայն ահաբեկչական խմբավորումների հետ առնչվելու համար։ Այժմ այդ գործընթացը նոր […]
18:47 17.11.2022
Վերջին ամիսներին Իսրայելն իր բյուջեից միլիոնավոր դոլարներ է ծախսել Ուկրաինային աջակցելու համար։ ԱՄՆ ճնշման ներքո Երուսաղեմը համաձայնեց ֆինանսավորել Կիևի համար «ռազմավարական նյութերի» գնումը։ Այս մասին նոյեմբերի 17-ին հաղորդում է իսրայելական «Հաարեց» թերթը։ Արևմտյան դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Իսրայելի բարձրագույն քաղաքական և ռազմական էշելոնը համաձայնել է դրան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պահանջից հետո՝ ընդլայնել Իսրայելի օգնությունն […]
18:38 17.11.2022
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է՝ նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում, Լուսաշող բնակավայրում իրականացվելու է գործնական պարապմունք, որի ժամանակ գործարկվելու է նոր տեղադրված էլեկտրական շչակ: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։ Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ և խուճապի չմատնվել:
19:55 16.11.2022
Վրաստանի ազգային բանկի հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերին դեպի Վրաստան է փոխանցվել 502 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 143 տոկոսով ավելի է։ Հաղորդում է jnews.ge-ն։ Հոկտեմբերին դեպի Վրաստան ամենաշատ գումար է փոխանցվել հետևյալ երկրներից. Ռուսաստանի Դաշնություն՝ 299,28 մլն դոլար, աճը` 726 տոկոս, Իտալիա՝ 35,72 մլն դոլար, աճը՝ 8 տոկոս, ԱՄՆ՝ 29,98 մլն դոլար, […]
19:51 16.11.2022
Այսօր Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Դատապարտում եմ տեղի ունեցածն ու ակնկալում իրավաչափ պատասխան»,- գրել է նախարարը: