18:15 29.11.2022
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը 2022 թվականի նոյեմբերի 28-ից 29-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 16-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են Ժողովրդական լավ կառավարման սկզբունքների և խորհրդակցական ժողովրդավարության վերաբերյալ փաստաթղթերի մի շարք նախագծեր, հաստատվել է Կոմիտեի 2023 թվականի աշխատանքային պլանը։ ԵԽ անդամ երկրների միջև տեղի […]
18:07 29.11.2022
Նոյեմբերի 29-ին, ժամը 17:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին։
19:58 28.11.2022
Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջեւ՝ ողջունելով Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասի, Անաստասիոս Բարձոկասի, Կոնստանտինոս Զախարիադիսի հետ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը […]
19:52 28.11.2022
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը պարզելու նպատակով այցելել է «Վիվամեդ» կլինիկա: Հաղորդում է Aliq Media-ն։ Հանրային պաշտպանը նշել է, որ ինքը կփորձի զրուցել բուժանձնակազմի, Սաակաշվիլիի անձնական բժշկի և անձամբ Սաակաշվիլիի հետ, եթե դրա ցանկությունն ու ֆիզիկական հնարավորություններն ունենա։ «Ես վաղուց անձամբ չեմ տեսել Միխեիլ […]
19:45 28.11.2022
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացվել են տվյալներ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման, ինչպես նաև այդ գործընթացում և թափոնների առուվաճառքի ոլորտում առկա խնդիրների մասին, ինչի կապակցությամբ նախաձեռնվել և իրականացվել են վերահսկողական գործառույթներ: Արդյունքում պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում 11 կազմակերպությունների կողմից ՀՀ-ից դեպի երրորդ երկներ արտահանվել […]
19:25 28.11.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նոյեմբերի 21-ից-27-ը ծնվել է 27 տղա, 16 աղջիկ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Նախորդ շաբաթ գրանցվել է 43 ծնունդ։
19:17 28.11.2022
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում: Հաղորդում է Aliq Media-ն։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը սկսում է ներդրումներ կատարել այս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման համար՝ երկրի տարածքով բեռնափոխադրումների ծավալների ավելացման ֆոնին։ […]
19:10 28.11.2022
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Twitter-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF) տրամադրվել է օգնություն: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ կառույցը հրապարակել է լուսանկար, որտեղ ամերիկյան կողմը քրդական ուժերին փոխանցում է արյուն և պլազմա: «Մենք շարունակում ենք համագործակցել @cmoc_sdf-ի հետ և աջակցում նրանց ջանքերին՝ Սիրիայի հյուսիսում կայունություն հաստատելու համար: Միասին մենք հավատարիմ ենք […]
18:59 28.11.2022
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն 2021 թվականի ընթացքում Թումանյանի անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր անձանց վաճառելու համար նրանցից ստացել է կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես` պարզվել […]
18:50 28.11.2022
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
18:46 28.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել եգիպտական «AlQahera News» լրատվական ալիքին: AlQahera News – Ինչպե՞ս կգնահատեք Շարմ Էլ Շեյխում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը: – ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովներն արդեն ավանդաբար դարձել են բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ գլոբալ հիմնախնդիրների բարձրաձայնման և դրանց հակազդեցության մեխանիզմներ գտնելու ճանապարհին կարևոր միջոցառումներ: Շարմ […]
18:40 28.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 29-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի և Այնթապ գյուղի 1-4 շարքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
18:32 28.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.45-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է […]
18:25 28.11.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցազրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի […]
18:08 28.11.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
20:00 26.11.2022
Թուրքիան չի պատրաստվում թույլտվություն խնդրել հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, հայտարարել է նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, […]
19:45 26.11.2022
Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունն առաջարկում է աշխատանքում ներգրավել ռոբոտներին։ Սարքերը կօգնեն վնասազերծել և կալանավորել հանցագործներին, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը Իսկ կրակել թույլատրվում են, երբ ոստիկանների կյանքին վտանգ է սպառնում. Փաստաթղթի խմբագրված առաջին տարբերակհ դիտորդական խորհուրդը չի ընդունել։ Ոչ բոլորն են համաձայն մարդասպան ռոբոտներ ստեղծելու նախաձեռնության հետ։
19:34 26.11.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմիններ, մասնակցել վերջիններիս խորհուրդների նիստերին: Քննարկվել են վերոնշյալ տեսչական մարմինների գործունեությանը, ոչ պարենային ապրանքների, սննդի անվտանգության ոլորտները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմինների կողմից համապատասխան ոլորտները կարգավորող քայլերը: Ընդգծվել […]
19:27 26.11.2022
Չինաստանը պլանավորում է Լուսնի վրա բազա կառուցել մինչև 2028 թվականը։ Արբանյակի մշակման ծրագիրը նախատեսված է մի քանի փուլերի համար, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ «Չանյե-6» լուսնային կայանի գործարկումը նախատեսված է 2025 թվականին։ Ենթադրվում է, որ սարքը Երկիր կհասցնի ռեգոլիթի նմուշներ։ Ապագայում պլանավորվում է Լուսնի վրա տայկոնավդների վայրէջքը։
19:16 26.11.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, ով Երևան է ժամանել Առողջապահության հայ-ռուսական 7-րդ համաժողովի շրջանակներում: Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, հույս է հայտնել, որ Երևանում կայացած համաժողովը թույլ կտա կառուցողական քննարկումներ ունենալ առողջապահության ոլորտի առավել արդիական հարցերի շուրջ և նախանշել համագործակցության փոխշահավետ ուղղությունները: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում բարեփոխումները մշտապես […]
19:08 26.11.2022
Լյուքսեմբուրգն Ուկրաինային է հանձնել չեխական արտադրության Primoco One 150 վեց անօդաչու թռչող սարք, հայտարարել է Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարությունը։ Այս դրոնները լավագույններից են աշխարհում։ Անօդաչու թռչող սարքը կարող է օդում գտնվել մինչև 15 ժամ, թռիչքի բարձրությունը կազմում է մինչև 3300 մետր և կարող է կառավարման կայանից հեռու գտնվել 200 կիլոմետրով։
18:59 26.11.2022
Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը ցուցադրել է տիեզերքից յուրօրինակ կադրեր։ Տեսանյութում և լուսանկարում Արևն ու Լուսինը միաժամանակ երևում են, հայտնում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Երկրի արբանյակն անցնում է մեր Արեգակնային համակարգի կենտրոնական աստղի կողքով և ժամանակավորապես ծածկում այն իր մուգ ուրվանկարով։
18:50 26.11.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցից մինչև Ամիրյան փողոց հատվածի երթևեկությունը:
18:41 26.11.2022
Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նա ողջունել է համաժողովի մասնակիցներին` խորապես կարևորելով «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով […]
18:31 26.11.2022
Լեհաստանում՝ Բելառուսի և Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվել։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Reuters»-ը։ Զորավարժություններն անցկացվել են Հյուսիսատլանտյան դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սուվալկի միջանցքի տարածքում։ Սուվալկի միջանցքը միացնում է Լեհաստանն ու Լիտվան՝ միևնույն ժամանակ բաժանելով Ռուսաստանի Կալինինգրադի մարզն ու Բելառուսը։ Զորավարժությանը մասնակցել է ցամաքային և օդային ուժերի երկու հազար զինվոր։ Զորավարժություններին […]
18:22 26.11.2022
Հունաստանում՝ Լարիսա քաղաքի մոտ, կստեղծվի ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա։ Այս մասին գրել է Parapolitika թերթը։ «Լարիսայում 110-րդ կործանիչ թևի բազայում ստեղծվում է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա՝ այն կվերահսկի ողջ Էգեյան ծովը»,- ասվում է հոդվածում։ Ըստ հեղինակների՝ այնտեղ արդեն տեղակայվել են MQ-9 Reaper շարքի ութ ժամանակակից անօդաչու թռչող սարքեր։ Բացի դրանից, Հունաստանի զինված ուժերը […]
18:11 26.11.2022
65 տարեկանում մահացել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, հայտնում է Sputnik Բելառուսը։ «Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հանկարծամահ է եղել»,- հայտնում է գործակալությունը՝ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազին։ Երկուշաբթի ծրագրված էին Մակեյի բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Վլադիմիր Մակեյը 2000-2008 թվականներին եղել է Բելառուսի նախագահի օգնականը, 2008-2012 թվականներին ղեկավարել է նախագահի […]