TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Աշխարհը կոչ է անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը

18:10 22.11.2022

Գերմանիայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի տարածքում թուրքական օդուժի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆեր Բարգերը կոչ է արել թուրքական իշխանություններին գործել առավելագույնս զգույշ և չանտեսել միջազգային իրավունքը, ինչպես նաև շեշտել քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտությունը՝ ծայրաստիճան մտահոգիչ համարելով ռազմաօդային ուժերի գործողության հետևանքով եղած զոհերի քանակը։   […]

̰
SHANTNEWS

19:59 21.11.2022

̰
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր

19:57 21.11.2022

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։ Արարատ Միրզոյանն ու Անտոնիո Տայանին արձանագրել են, որ Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական առնչությունների վրա, և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։ Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների […]

̰
Բրիտանացի ձկնորսը բռնել է աշխարհի ամենամեծ ոսկե ձկնիկներից մեկը՝ 30 կգ քաշով

19:50 21.11.2022

Բրիտանացի ձկնորս Էնդի Հաքեթը ֆրանսիայում բռնել է աշխարհի ամենամեծ ոսկե ձկնիկներից մեկը՝ 30 կգ քաշով: Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է Daily Mail թերթը։ «Գազար» մականունով ձուկը կաշվե կարպի և կոյ կարպի հիբրիդն է, որոնք ավանդաբար ունեն նարնջագույն գույն: 42-ամյա Հաքեթն ասել է, որ ձուկը 30 ֆունտով ավելի ծանր է, քան աշխարհի ամենամեծ ոսկե […]

̰
Զելենսկին ևս մեկ անգամ խնդրել է Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ և ԵՄ

19:46 21.11.2022

  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 21-ին կրկին կոչ է արել արևմտյան երկրներին ընդունել Կիևին ՆԱՏՕ և Եվրամիություն։ Երկրի ղեկավարի խոսքով՝ իրենք իբր դաշինքում տեսնում են, թե որքան էական ներդրում ունի Ուկրաինան իր պաշտպանության գործում։ «Հետևաբար, դրա շնորհիվ դուք նաև տեսնում եք, որ Ուկրաինան պետք է դառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։ Ես ձեզ կոչ […]

̰
9 տարվա դադարից հետո վերսկսվել են թուրք-եգիպտական պաշտոնական հանդիպումները

19:30 21.11.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Թուրքիա վերադառնալիս Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիսիի հետ հանդիպմանը և նշել, որ սկսված գործընթացը հաջողությամբ շարունակվում է։ «Սա միայն Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների հանդիպում չէր։ Թուրք ազգի և Եգիպտոսի ժողովրդի միջև […]

̰
Գեղարքունիքի մարզպետը Սոթքում ծանոթացել է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացին

19:15 21.11.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սոթքում դիտարկել է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը։Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սեւակ Խաչատրյանի ուղեկցությամբ  և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել են Սոթք բնակավայրի  2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված բնակարաններ։ «Անձամբ այցելեցի երկու տասնյակից ավել վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցեցի բնակիչների […]

̰
Նախորդ շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 71 երեխա, նրանցից 39-ը՝ աղջիկ

19:05 21.11.2022

Նոյեմբերի 14-ից-20-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 32 տղա, 39 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 71 ծնունդ, որից մեկը զույգ է եղել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը

̰
Այսուհետ քաղաքացիները ստիպված չեն լինի բռնագանձման ենթակա գումարը վճարելուց հետո սպասել 7 օր

18:50 21.11.2022

Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից առկա է եղել արդարացի բողոք, որ անգամ վճարումը կատարելուց հետո ստիպված են եղել դիմել տարբեր օղակների, սպասել օրերով` մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրենց գույքի և ֆինանսական միջոցների նկատմամբ սահմանված արգելանքը կհանվի: Արդարադատութան նախարարության, Կենտրոնական բանկի և «Ամերիաբանկ»-ի համագործակցության արդյունքում գործարկվել է ավտոմատացված ծրագիր, որի շնորհիվ արգելադրված բանկային հաշվին բռնագանձման […]

̰
«Կներդրվի գրագողության բացահայտման նոր ծրագիր». ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյան

18:41 21.11.2022

«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները: ԲՈԿ նախագահն անդրադարձել է աստիճանաշնորհման կարգի, գրագողության դեպքերի կանխման, գիտության միջազգայնացման, այլ երկրների հետ համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցերի: Աստիճանաշնորհման կանոնակարգը ԲՈԿ-ի ամենակարևոր փաստաթուղթն է: Ըստ Կարեն Քեռյանի՝ բազմաթիվ հետազոտություններ են արվել, ուսումնասիրվել են […]

̰
Հրդեհ Արա լեռան լանջին

18:30 21.11.2022

Նոյեմբերի 21-ին, ժամը 16։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որ Արա լեռան լանջին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ:

̰
Չեմ ուզում Սաակաշվիլին բանտում մահանա․ Զուրաբիշվիլի

18:16 21.11.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որպես պետության ղեկավար չի ցանկանում` նախկին նախագահը մահանա բանտում, միաժամանակ նշել է, որ Սաակաշվիլիի ներմանը կհետևի քաղաքական բևեռացումը։ Հաղորդում է aliq.ge-ն։ «Դուք որպես նախագահ իրավունք ունեք ներում շնորհելու Միխեիլ Սաակաշվիլիին։ Ինչո՞ւ չեք անում դա»,- Սալոմե Զուրաբիշվիլիին հարցրել է լրագրողը։ «Ես Վրաստանում մանրամասն բացատրեցի, թե ինչու […]

̰
Սիրիայի քրդական ուժերը հրթիռակոծել են Թուրքիայի տարածքը

18:09 21.11.2022

Սիրիայի հետ սահմանամերձ Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Քարաքամըշ շրջանը հրթիռակոծվել է Սիրիայի քրդական ուժերի կողմից: Տեղի ունեցածի հետևանքով  սպանվել է 3 մարդ, 6 հոգի էլ վիրավորվել է: Սպանվածների մեջ կա նաև երեխա: Քարաքամըշ շրջանի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է 5 հրթիռ: Հիշեցնենք, որ Նոյեմբերի 20-ին Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ […]

̰
Մեծամոր համայնքի12 բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում են խորքային հորերը

20:01 19.11.2022

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի», «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ […]

̰
SHANTNEWS

19:59 19.11.2022

̰
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Թունիսին․ ՀՀ վարչապետ

19:55 19.11.2022

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Այսօր Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Նախագահող երկրին մաղթում եմ հաջողություններ Ֆրանկոֆոնիայի առաջնահերթությունների իրականացման գործում»,- գրել է վարչապետը: Aujourd’hui, l’Arménie a transmis la présidence de l’Organisation internationale de la #Francophonie à la #Tunisie . […]

̰
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

19:51 19.11.2022

Աշտարակ խոշորացված համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց ինժեներական մտածողությունը զարգացնելու ևս մեկ նպաստավոր հարթակ ունեն․ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում հանդիսավորությամբ բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, աշխարհի «Արմաթների» շարքում՝ 636-րդը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Արագածոտնի մարզպետարանի ֆինանսական աջակցութամբ։ Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ […]

̰
Ուկրաինացիներին խորհուրդ են տվել լքել երկիրը՝ էներգահամակարգի բեռը նվազեցնելու համար

19:40 19.11.2022

Ուկրաինացիները, ովքեր հնարավորություն ունեն լքել երկիրը, պետք է պատրաստ լինեն դա անել մինչև ձմռան սկիզբը, որպեսզի նվազեցնեն էներգահամակարգի բեռը, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի խոշորագույն էներգետիկ հոլդինգի ղեկավար Մաքսիմ Տիմչենկոն։ Նրա խոսքով,  հրթիռային հարվածները խափանել են երկրի էներգետիկ ցանցի գրեթե կեսը, և մեկ այլ հարձակում կարող է ամբողջությամբ ոչնչացնել այն: Ուստի նա խորհուրդ է […]

̰
ՀՀ նախագահը և ուկրաինահայ գործարարները քննարկել են Ուկրաինայի հայկական համայնքի հետ հարաբերությունները սերտացնելուն ուղղված հարցերը

19:31 19.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարների: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցերը հայրենիք՝ Հայաստանի և Սփյուռքի միջև սերտ զարգացման և առևտրա-տնտեսական տեսանկյուններից: Իր խոսքում Հանրապետության նախագահը մասնավորապես ընդգծել է, որ ուկրաինահայ […]

̰
Սաակաշվիլիին թունավորել են․ փաստաբան

19:14 19.11.2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին թունավորվել է վրացական բանտում, դա հաստատում են փորձաքննության տվյալները, հայտնել է փաստաբան Վալերի Գելբախիանին։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է «Նովոստի-Գրուզիա»-ն։ «Բոլոր հիվանդությունները, որոնք ունի Սահակաշվիլին, բոլոր ախտանիշները կարող են առաջանալ թունավորումից։ Ինքը վաղուց էր կասկածում, որ իրեն թունավորել են։ Հակառակ դեպքում նրա հիվանդություններն այսպես չէին զարգանա»,- ասել է Գելբախիանին։ […]

̰
Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն Ուկրաինայի նախագահը․ Ջոն Քիրբի

19:02 19.11.2022

Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն Ուկրաինայի նախագահը, 1tv.ge-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցներին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների տնօրեն Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ինքը կորոշի, թե երբ և ինչպես կանցկացվեն բանակցությունները։ «Զելենսկին ինքն է որոշում՝ պատրաստ է արդյոք բանակցություններին, և երբ և ինչպես կանցկացվեն այդ […]

̰
Վարչապետ Փաշինյանը Թունիսում հանդիպել է Մոնտենեգրոյի վարչապետի հետ

18:53 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը լավ հենք է տնտեսական համագործակցության խթանման համար: Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների […]

̰
ՃՏՊ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է

18:48 19.11.2022

Նոյեմբերի 19-ին, ժամը 15:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքային գերեզմանատան մոտակայքում «KamAZ» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Վ․, ծնված 1957 […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետն անսպասելի ժամանել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ

18:40 19.11.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չնախատեսված այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սա Մեծ Բրիտանիայի կառավարության նոր ղեկավարի առաջին այցն է Ուկրաինայի մայրաքաղաք։ «Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան և Մեծ Բրիտանիան եղել են ամուր դաշնակիցներ: Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք կարևորագույն խնդիրները ինչպես մեր երկրների, այնպես էլ […]

̰
Նոյեմբերի 20-ին փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյանից Սայաթ-նովա հատվածի երթևեկությունը

18:31 19.11.2022

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին համաքաղաքացիներին  տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
Լենինգրադի մարզում գազատարում պայթյուն է տեղի ունեցել

18:22 19.11.2022

                        Լենինգրադի մարզում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, Telegram-ի իր ալիքում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ «Հրշեջներն ու փրկարարները մարում են Բերնգարդովկա-Կովալևո գազատարի վրա պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը»,- գրել է նա։ Դրոզդենկոյի խոսքով, բնակչությանը սպառնացող վտանգ չկա և կրակի տարածում դեպի բնակելի թաղամասեր […]

̰
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը

18:15 19.11.2022

Երեկ կյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 – 90 թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Մեծ է Արտաշես Ազնաուրյանի ավանդը թե՛ որպես բժիշկ – հյուսվածաբանի, թե ՛ որպես առողջապահական համակարգի կազմակերպչի։ Ազնաուրյանը տասնյակ տարիներ բժիշկների մի քանի սերունդ է […]

̰
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հանդիպմանը շեշտել է ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը

18:03 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում […]

̰
SHANTNEWS

17:59 19.11.2022

̰
Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

17:55 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը […]

̰
BACK_TO_TOP