18:45 02.11.2022
ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունից հայտնում են, որ այսօրվանից սկսած (մի քանի օր շարունակ) Սյունիքի մարզի Քարաշեն եւ Խնձորեսկ գյուղերի տարածքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ, որոնց հետեւանքով լսելի կլինեն պայթյունների ձայներ։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ «Բնակիչներին խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է տարածած հաղորդագրությունում։
18:38 02.11.2022
Ադրբեջանի Հանրապետության հարավային սահմաններին հարող տարածքներում սկսվել են հատուկ նշանակության ջոկատների զորամասերի զորավարժությունները։ Զորավարժություններին ներգրավված ՌՕՈՒ ստորաբաժանումները և հրթիռահրետանային զորքերը, որոնք կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։ Ըստ պլանի՝ զորավարժությունների հետագա փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարեն մի շարք առաջադրանքներ՝ համագործակցելով ռազմաօդային ուժերի և նրանց աջակցող հրթիռահրետանային ստորաբաժանումների հետ։
19:54 01.11.2022
ՄԱԿ-ի օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները Ջրաշեն բնակավայրի տարածքում մասնակցել են ՄԱԿ-ի անտառի ստեղծմանը։ Անտառապատման ծրագրի նախագիծն իրականություն է դարձել «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը աջակցել ու ակտիվ ներգրավվածություն է ունեցել 18․000 ծառի ծառատնկման և ծառերի խնամքի իրականացման աշխատանքներին։ «Վստահ ենք՝ երկրի համար ռազմավարական նշանակության, երկարաժամկետ բնապահպանական ծրագրերին […]
19:44 01.11.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով` Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի առաջարկությամբ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ: Լաերտ Շեյրիի Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը:
19:38 01.11.2022
Կատարը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, եթե ԵՄ-ն սահմանի ռուսական գազի գնի առավելագույն շեմ։ Այս մասին հայտարարել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ Ալ-Քաաբին, հայտնում է Bloomberg-ը։ Նա ընդգծել է, որ շուկաներում միջամտությունը կարող է խախտել մրցակցային կանոնները՝ վտանգելով գազի արդյունահանման ոլորտում ներդրումները։ Սաադ Ալ-Քաաբիի կարծիքով՝ ազատ շուկան միշտ լավագույն լուծումն է։ Նախարարը պարզաբանել է, […]
19:24 01.11.2022
Հոկտեմբեր ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացված 182 դիմումներից 134-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը (19), կրթությանը, մշակույթին և սպորտին (8 ), առողջապահությանը(8 ), ընտանիքի, կանանց երեխաների իրավունքների պաշտպանությանը (6), հողաշինությանը (3), ՏԻՄ(1), սոցիալական ոլորտներին (3)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։ Շիրակի մարզպետի 2022 թվականի հոկտեմբերի […]
19:15 01.11.2022
ԱՄՆ զինվորականները Օկլահոմայում Հելոուինի առիթով կոնֆետներ են բաժանել երեխաներին՝ օգտագործելով HIMARS համակարգերը: Տեսանյութը Twitter-ում տարածել է Ֆորտ Սիլ ռազմաբազան։ Կադրերում երևում է, թե ինչպես են զինվորականները քաղցրավենիքի համազարկ անում, և տարազներով երեխաները շտապում են դրանք հավաքել թաց ասֆալտից։ «Ուրիշ ինչպե՞ս կարող ենք երեխաներին Հելոուինի կոնֆետ բաժանել: Կրակ առաքելություն»,- ասված է տեսանյութի մեկնաբանություններում։ Վերջին ամիսներին ԶԼՄ-ներում […]
18:59 01.11.2022
Վրաստանի պաշտպանական ուժերը Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարության հետ արդեն սկսել են «Agile Spirit 2023» («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները։ Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխանցմամբ, մեկ շաբաթ շարունակ անցկացվել է ուսումնական պլանավորման նախնական համաժողով։ Հատկանշական է, որ Agile Spirit 2023-ը կանցկացվի ամռանը։ «Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչները օտարերկրյա գործընկերների հետ քննարկել են զորավարժությունների իրականացման փուլի ժամկետներն […]
18:42 01.11.2022
Նոյեմբերի 1-ին, ժամը 15:55-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի վերջնամասում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 3500 հակ անասնակեր։
18:36 01.11.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սոցիալական ցանցում գրառում է արել, որտեղ նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ու Շվեդիայի վարչապետների հետ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նա մասնավորապես ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի ու Շվեդիայի հայտն ապացույցն է այն բանի, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու սեփական ուղին։ Անդրադառնալով Ռուսաստանին՝ Ստոլտենբերգը գրել է․ «Ռուսաստանը […]
18:28 01.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: «Մենք միշտ բարձր ենք գնահատել մեր համագործակցությունը: Հիմա առավել ևս բարձր ենք գնահատում, հաշվի առնելով, որ դուք ներկայացված եք և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում»,- ողջունելով հյուրերին ասել է նախագահ Խաչատուրյանը: Նախագահը բարձր է գնահատել ԿԽՄԿ ջանքերն ուղղված Ադրբեջանում մինչ օրս պահվող […]
18:15 01.11.2022
2022 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 203 երեխա, որից 107-ը տղա, 96-ը՝ աղջիկ: Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ 203 երեխաներից 42-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 23-ը՝ Սևանի ԲԿ-ում, 119-ը՝ Մարտունու ծննդատանը, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 1-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:
18:08 01.11.2022
Անհրաժեշտ է վերացնել Ռուսաստանից համաշխարհային շուկաներ գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի մատակարարման խոչընդոտները, Անկարան աշխատում է այդ ուղղությամբ։ Նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուն նաև հայտնել է , որ նախագահ Էրդողանը մտադիր է առաջիկա օրերին բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Նախարարը […]
20:00 31.10.2022
Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանում 1 օրվա տարբերությամբ մահացել են տեղի վերջին հայերից բժիշկ Տիգրան Թորամանը (90տ.) և նրա քույրը դեղագործ Արտեմ Թորամանը (86տ.): Շրջանի Զաֆերիմիլլի թաղամասը, որտեղ բնակվում էին Թորամանները, ըստ թուրքական «Takvim» լրատվականի տվյալների, ժամանակին բնակեցված է եղել ավելի քան 12 հազար հայերով և կոչվել է հայկական թաղամաս: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, […]
19:55 31.10.2022
Կիևը չի հրաժարվում Զապորոժիեի ատոմակայանը իր վերահսկողության տակ վերադարձնելու ծրագրերից, ինչի կապակցությամբ Մոսկվան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրա արևմտյան հովանավորներին կոչ է անում դադարեցնել սադրանքները ատոմակայանում։ Այս մասին ասվում է է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։ Ինչպես նշել է դիվանագետը, Կիևի ռեժիմի սադրանքները, որոնք հարձակումներ են իրականացնում ԶԱԷԿ-ի կարևոր ենթակառուցվածքների […]
19:48 31.10.2022
Կառավարության որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը աշխատանքներ է իրականացնում սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած 25 զինծառայողների վերաբերյալ տեղեկություն ստանալու և հայտնաբերելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: Նա հայտնել է որ վերջին տեղեկություններով՝ 10 դի վերադարձվել է, և ԴՆԹ հետազոտության […]
19:35 31.10.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մասնակի զորահավաքի շրջանակներում ռեզերվում քաղաքացիների զորակոչի հետ կապված բոլոր գործողությունները դադարեցվել են։ «Հետագայում զինկոմիսարիատների աշխատանքը ՌԴ զինված ուժերի համալրման հարցում կկազմակերպվի միայն պայմանագրով կամավորների և զինվորական ծառայության ընդունմամբ», – նշել են նախարարությունից։ Նրանք նաև նշել են, որ հավաքակագրման կայանները, որոնք օգտագործվել են այդ նպատակների համար, նախկինի պես կվերադառնան աշխատանքի։ […]
19:26 31.10.2022
Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակն է ապահովել 2020 և 2021 թվականներին բոլոր պայմանավորվածությունների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հանդիպումը կարևոր է։ Այս հանդիպման նպատակը, ինչպես տեսնում եմ, 2020 և 2021 թվականներին ձեռք բերված մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է։ Դուք […]
19:18 31.10.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկում, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, «Արթիկի բժշկական կենտրոնի» տնօրենի ուղեկցությամբ Նազելի Բաղդասարյանը շրջել է բժշկական կենտրոնում, հետևել և ծանոթացել աշխատանքներին։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարզպետին զեկուցվել է, որ հաստատությունն ունի 25 մահճակալ հզորություն, որից 15-ը վիրաբուժական է, 10-ը՝ սոմատիկ, 7 նեղ մասնագիտական և 4 […]
19:10 31.10.2022
ՀՀ ԱԺ ժողովի նախագահի տեղակալ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Մայր Աթոռում հանդիպել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Խոսեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին»,- հայտնում է Ռուբեն Ռուբինյանը։
19:05 31.10.2022
ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ Վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-14:00-ը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
18:57 31.10.2022
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելություն է ժամանում Հայաստան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից: «Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու և Արցախին պարտադրվող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպես նաև՝ Արցախյան հակամարտության շարունակական միջազգայնացումն ապահովելու և առհասարակ Հայ […]
18:48 31.10.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր այցելել է Արդարադատության ակադեմիա: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Կոմիտեի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) 2022 թվականի պարտադիր վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ` իր խոսքում կարևորելով քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը, որը համարվում է […]
18:41 31.10.2022
Առանց Ռուսաստանի մասնակցության Ուկրաինայից հացահատիկի արտահանումը դժվար թե իրականացվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի հացահատիկի արտահանումը չդադարի։ Երկուշաբթի օրը մոտ 12 նավ է դուրս Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից։ Լրագրողները Պեսկովին խնդրել են մեկնաբանել Թուրքիայի ղեկավարի այս հայտարարությունը և […]
18:33 31.10.2022
Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ինչպես Ղազախստանում ենք պայմանավորվել, այսօր հանդիպում ենք Սոչիում: Սոչին որպես հանդիպման վայր նույնպես ընտրվել էր Ձեր և նախագահ Ալիևի կողմից: Մենք նման ֆորմատով այստեղ ոչ մեկ անգամ ենք հանդիպել: Ներողություն […]
18:10 31.10.2022
Այսօր Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետը շեշտել է, որ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը մինչև այժմ լուծված չէ։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի տարածքում հաղորդակցության ուղիները պետք է գտնվեն Երևանի լիակատար վերահսկողության տակ։ Վլադիմիր Պուտինն իր հերթին […]
20:00 29.10.2022
Մեծ Բրիտանիայում գազի պաշարները կհերիքեն ևս ինը օր, մինչդեռ Ֆրանսիայում 103 օրվա համար պաշար կա ։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Daily Mirror թերթը՝ վկայակոչելով British Gas-ի տվյալները։ «Մեծ Բրիտանիային մնացել է 9 օր և ունի գազի պահեստավորման ամենացածր մակարդակը Եվրոպայում՝ համեմատ Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների»,- ասվում է հայտարարության մեջ։ Աղբյուրը նախազգուշացրել է, որ […]