Մահացել են Թուրքիայի Օրդու նահանգի վերջին երկու հայերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+20.09 oC

Մահացել են Թուրքիայի Օրդու նահանգի վերջին երկու հայերը

20:00 31.10.2022

Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանում 1 օրվա տարբերությամբ մահացել են տեղի վերջին հայերից բժիշկ Տիգրան Թորամանը (90տ.) և նրա քույրը դեղագործ Արտեմ Թորամանը (86տ.):

Շրջանի Զաֆերիմիլլի թաղամասը, որտեղ բնակվում էին Թորամանները, ըստ թուրքական «Takvim» լրատվականի տվյալների, ժամանակին բնակեցված է եղել ավելի քան 12 հազար հայերով և կոչվել է հայկական թաղամաս: Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ հանգուցյալները իրենց ողջ կյանքում, բացի Ստամբուլում բժշկական կրթություն ստանալու տարիներից, ապրել են Ալթընօրդուում և մասնագիտության բերումով շփվել շրջանի բնակչության հետ՝ նրանցից շատերին օգնելով առանց դրամական փոխհատուցման: Դոկտոր Տիգրան Թորամանը 25 տարի եղել է նաև «Օրդուսփոր» ակումբի բժիշկը՝ ըստ թուրքական աղբյուրի այդ պարտականությունները կատարելով բոլորովին անվճար:

Շրջանում եկեղեցի ու հոգևորական չլինելու պատճառով երկուսի հոգեհանգստի արարողություններն էլ կատարվել են թաղմասի մզկիթում, իսկ հուղարկավորության արարողությունը կատարվել է մուսուլման հոգևորականի մասնակցությամբ:

Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Պոլսի հայոց պատրիարքարանը՝ նշելով, որ իրենց տեղեկություն չի տրամադրվել հայ քաղաքացիների մահվան վերաբերյալ և միայն մամուլից են իմացել կատարվածի մասին: Նշվել է նաև, որ տեղեկանալու դեպքում իրենց հոգևորական կգործուղեին Օրդու՝ հանգուցյալների հոգեհանգստի արարողությունն իրենց կրոնի կանոններով անցկացնելու համար: Հայտարարության մեջ տեղեկացվել է նաև կիրակի օրը Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Սբ. Վարդանանց եկեղեցում հանգուցյալների համար հոգեհանգստի կարգ անցկացնելու մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

23:50 16.07.2025

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...

BACK_TO_TOP