21:00 04.11.2022
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջանների […]
20:53 04.11.2022
Նոյեմբերի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյան Նոյեմբերի 4-ին դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայում բնակվող հայերին առնչվող հարցերին։ Ընդգծվել […]
20:45 04.11.2022
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2022 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարելու նպատակով կառավարության որոշմամբ հատկացվել է 325 մլն 129 հազար դրամ, որից 275 մլն 697 հազարը դրամաշնորհ՝ ուղիղ վճարումներ կատարելու նպատակով և 49 մլն 433 հազար դրամը՝ որպես համաֆինանսավորում։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի […]
20:34 04.11.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ օրը տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Հրապարակված փաստաթղթի տեքստի համաձայն՝ Գարեգին Երկրորդը Պատվո շքանշանով է պարգևատրվել «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։
20:26 04.11.2022
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է իր քաղաքացիներին , որ ցույցերը անկանխատեսելի կարող են լինել, իսկ մասնակիցները՝ փոխելով ուղղությունը, կարող են ստեղծել երթևեկության նոր խցանումներ ու խոչընդոտներ: «Անգամ խաղաղ նպատակով նախատեսված ցույցերը կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, նաև բռնության»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: […]
20:18 04.11.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրերին, ընդգծել, որ կարևորում է գիտության զարգացման մեջ ներդրում ունեցած գիտնականների հետ հանդիպումները, որի նպատակն է գիտահեն տնտեսության զարգացման ճանապարհին նախանշել առկա ռեսուրսները, քննարկել արդյունաբերության մեջ գիտական արդյունավետ լուծումների կիրառման […]
20:09 04.11.2022
ԱՄՆ-ը 400 միլիոն դոլար արժողության ռազմական օգնության հերթական փաթեթի շրջանակներում Ուկրաինային կտրամադրի 45 T-72 տանկ , ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը։ Խորհրդային արտադրության տանկերը կարդիականացվեն ԱՄՆ-ի կողմից և Նիդերլանդների և Չեխիայի հետ միասին կհանձնվեն ուկրաինական զորքերին։ «Տանկերի մի մասը Ուկրաինային կհանձնվի դեկտեմբերի վերջին։ Սպասվում է, որ մատակարարումները կավարտվեն 2023 թվականին»,- ճեպազրույցում ասել է Սինգհը։ […]
20:00 04.11.2022
Խերսոնում շուրջօրյա պարետային ժամ է հայտարարվել, Telegram ալիքի իր էջում տեսաուղերձով հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։ «Խերսոն քաղաքում պարետային ժամ է հայտարարվել, որը կտևի 24 ժամ՝ շուրջօրյա: Միայն նրա համար, որ մենք կարողանանք պաշտպանել մեր քաղաքը»,- պարզաբանել է նա։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր քաղաքի բնակիչներին դուրս բերել պատերազմի […]
19:51 04.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է մաքսային ծառայողների երդման արարողությանը, ովքեր աշխատանքի են ընդունվել Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների շրջանակում մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգով: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ՝ Ծովինար Սողոմոնյանը և Աշոտ Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք: Կադրային նոր քաղաքականության շրջանակում 2022 թվականի […]
20:43 03.11.2022
Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն […]
20:35 03.11.2022
Գերմանիան կանգնած է դեղորայքի պակասի առջև։ Այս մասին հայտնել է գերմանական Das Erste հեռուստաալիքը։ «Դեղորայքի պակասը զգում են տարբեր հիվանդություններ ունեցող հիվանդները՝ միգրենից մինչև ասթմա կամ շաքարախտ»,- նշում է լրատվամիջոցը։ Հոկտեմբերի 28-ին FG Finam-ի մակրոտնտեսական վերլուծության բաժնի ղեկավար Օլգա Բելենկայան «Իզվեստիա»-ին ասել է, որ Գերմանիայի տնտեսությունն անցնում է բարդ էներգետիկ ճգնաժամի միջով։ Նրա խոսքով, […]
20:26 03.11.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի մասնակցի G20 գագաթնաժողովին, եթե մասնակցի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։ Նման հայտարարություն նա արել է նոյեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում։ «Իմ անձնական դիրքորոշումը և Ուկրաինայի դիրքորոշումն այն էր, որ եթե մասնակցի Ռուսաստանի Դաշնության ղեկավարը, ապա Ուկրաինան չի մասնակցի», – ասել է Զելենսկին։ Նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայում Բալի կղզում տեղի կունենա […]
20:07 03.11.2022
Գերմանիայի քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ լքեն Իրանը։ Այս մասին ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունում։ «Այսօր ևեթ մեկնելն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով փոփոխվող իրավիճակը և Գերմանիայի քաղաքացիների պաշտպանությունը, ովքեր դեռ երկրում են», – ասել են նախարարությունից։ Բողոքի ցույցերի պատճառով Իրանում իրավիճակն անվտանգ չէ. Գերմանիայի ԱԳՆ- ն զգուշացնում է և գերմանացիներին […]
19:58 03.11.2022
Նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը: Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած:
19:35 03.11.2022
Արևմտյան Բալկանների վեց երկրների վարչապետները Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են առանց վիզայի փոխադարձ համաձայնագիր։ Ներկայացված են եղել Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի և Սերբիայի առաջնորդները։ Ստորագրման արարողությանը մասնակցել են նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Համաձայնագրի պայմանները համաձայնեցվել են հոկտեմբերին։ Առանց վիզայի ճանապարհորդությունը թույլ […]
19:25 03.11.2022
ԱՄՆ-ը 2,8 միլիոն դոլարի 50 Polaris MRZR թեթև մարտավարական մարտական մեքենաներ է տրամադրել Ուզբեկստանի պաշտպանության նախարարության հատուկ գործողություններ, հինգշաբթի հայտնել է Տաշքենդում ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունը։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վենդուլ Հագլերը Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հատուկ գործողությունների ուժերին է հանձնել Polaris MRZR 50 թեթեւ մարտավարական մարտական մեքենաներ։ Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ […]
18:59 03.11.2022
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները և […]
18:44 03.11.2022
«Պոբեդա»ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 23-ից մեկնարկելու է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
20:00 02.11.2022
Իրանը գազ կգնի Ռուսաստանից և իր գազը կվաճառի այլ երկրներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ «Ռուսաստանի հետ Իրանի գազի առևտրի սցենարն այս երկրից գազ գնելն է, իսկ հետո սեփական գազը հարևան երկրներ արտահանելը։ Եթե մենք չգնենք կամ չփոխանակենք ռուսական գազը, Ռուսաստանը կհամագործակցի այլ երկրների հետ. Վերջերս […]
19:55 02.11.2022
Կոտայքի մարզպետարանը, մասնագիտական կողմնորոշման շրջանակներում համագործակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև «Armenian Army» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ՝ կազմակերպել և իրականացրել է մարզի մի խումբ աշակերտների այց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Նրանց ուղեկցել է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը: Աշակերտները ծանոթացել են ինստիտուտի պատմությանը, ուսումնական ծրագրերին, գործող […]
19:48 02.11.2022
Ուգանդայում հաստատվել է Էբոլա տենդի 130 վարակման և 43 մահվան դեպք: Այս մասին չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ԱՀԿ YouTube-ի ալիքում հեռարձակված ճեպազրույցում։ Նրա խոսքով, հիվանդության տարածման վտանգը մեծանում է, քանի որ հիվանդության դեպքերի մեծ մասը գրանցվում է Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում և այլ խիտ բնակեցված […]
19:40 02.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ հյուսիսային համայնքների տնտեսական զարգացման համաժողովը։ Մեկտեղելով Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների և մարզպետարանների շուրջ 110 ներկայացուցիչների՝ համաժողովը հնարավորություն է ստեղծել արծարծելու համայնքներում տնտեսական զարգացման խնդիրները, առկա հնարավորությունները և իրականացված աշխատանքները։ Համաժողովին մասնակցել են […]
19:31 02.11.2022
Հեղինակավոր կանաչ Jaguar X-Type-ը, որը ժամանակին պատկանել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին, աճուրդի կհանվի ուշ աշնանը՝ առանց մեկնարկային գնի։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է բրիտանական Daily Mail թերթը։ Մեքենան աճուրդի «մուրճի տակ» հայտնվի նոյեմբերի 26-ին՝ Ուեյբրիջում։ Այն կվաճառվի ցանկացած առաջարկած գնով, նույնիսկ եթե այն լինի ընդամենը 1 ֆունտ ստերլինգ, գրում է թերթը։ […]
19:22 02.11.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ բանկի փոխտնօրեն Յան Ջեննինգսի։ Հյուրերի կազմում են եղել նաև «Կանաչ քաղաքներ» ծրագրի քաղաքային տրանսպորտի գծով խորհրդական Վիհի Մոհան, եվրասիական ենթակառուցվածքի խմբի անդամ Անդրեյ Մաքսիմովը և (ՎԶԵԲ) բանկի ֆինանսական վերլուծաբան Կարինե Լալաֆարյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ: Տեղեկացնում […]
19:13 02.11.2022
Արևմտյան երկրներից Ուկրաինային մատակարարվող զենքերը հայտնվել են Եվրոպայի սև շուկաներում։ Այս մասին նոյեմբերի 2-ին գրել է իսպանական ABC թերթը։ Նշվում է, որ Հյուսիսային Եվրոպայի երկրների անօրինական գործող շուկաներում հայտնվել են նախկինում Կիև տեղափոխված ֆիննական զենքեր։ Այս կապակցությամբ մտահոգություններ են հնչել Եվրոպոլի (Եվրամիության ոստիկանական ծառայություն) և Ինտերպոլի ղեկավարություններից։ Զենքի ծավալն ու անունը չի բացահայտվում՝ գաղտնի […]
19:02 02.11.2022
Շիրակի մարզպետի գլխավորությամբ Աշոցքի համայնքապետարանում այսօր անցկացվել է արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2022-ի սուբվենցիաների ընթացքը, ինչպես նաև 2023-ին ներկայացված ծրագրերի նպատակայնությունն ու իրատեսականությունը, համայնքային համաֆինանսավորմանն առնչվող հարցեր։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «Որպես մարզպետ ինձ համար կարևորն այն է, որ մարզի համայնքները ներկայացնեն այնպիսի սուբվենցիոն ծրագրեր, որոնց իրականացմամբ համայնքի ու բնակավայրերի համար առաջնային […]
18:54 02.11.2022
Ուկրաինան պատրաստ չէ կրկին փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ։ Նման որոշումները նախկինում եղել են Ուկրաինայի ամենամեծ սխալը, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ համաշխարհային որոշ առաջնորդներ կցանկանային, որ Ուկրաինան համաձայնի Ռուսաստանի պայմաններին։ «Կարծում եմ, որ երկրների որոշ առաջնորդներ, իհարկե, կցանկանային փոխզիջումներ Ուկրաինայից, ես չեմ ուզում հիմա իմ գնահատականը տալ սրա վերաբերյալ, […]