19:52 29.10.2022
Ռուսաստանի սառեցված 300 միլիարդ եվրոյի ոսկու արժութային պահուստները կարող են պահպանվել որպես Ուկրաինայի վերականգնմանը Մոսկվայի մասնակցության երաշխիք, հայտարարել է արդարադատության և օրենքի գերակայության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։ Ինչպես ասել է Ռեյնդերսը, Ուկրաինան ցանկանում է օգտագործել ռուսական սառեցված պաշարները՝ երկիրը վերականգնելու համար։ Եվ, նրա կարծիքով, այս 300 միլիարդ եվրոն կարող է պահպանվել որպես երաշխիք «առնվազն այնքան […]
19:41 29.10.2022
Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել քննարկում Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության մասնագետների, առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների հետ։ Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արծվիկ Բալոյանը և աշխատակիցները ներկայացրել են կենտրոնի գործառույթներում կատարված փոփոխությունները և իրականացվող աշխատանքները՝ համագործակցությունն ավելի […]
19:29 29.10.2022
Մոսկվան չի կարող երաշխավորել հացահատիկի գործարքին մասնակցող բեռնատար նավերի անվտանգությունը և դադարեցնում է այն։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Գործարքը, ինչպես նշել է ԱԳՆ-ն, անորոշ ժամանակով կասեցվել է։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 29-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը հացահատիկի գործարքին Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա Կիևի իշխանությունների հարձակումից հետո։ ՄԱԿ-ի […]
19:20 29.10.2022
Շաբաթ օրը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Այս մասին են վկայում ծանուցման մասին պաշտոնական տվյալները։ Օդային տագնապի մասին, մասնավորապես, հայտարարվել է Կիևի, Օդեսայի, Նիկոլաևի շրջաններում, ինչպես նաև երկրի արևմտյան և արևելյան շրջաններում։ Շաբաթ երեկոյան Կիևում օդային տագնապի մասին հայտարարել է նաև Կիևի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ «Կիևում օդային տագնապ է հայտարարված, բոլորին […]
19:13 29.10.2022
«Ասլամազյան քույրեր» պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի «Ջրաներկի հմայքը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որին ներկա է եղել նաև Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ Ներկաներին փոխանցելով Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքը՝ Լիլիթ Թովմասյանը կարևորել է Սամվել Լաճիկյանի վերադարձը հայրենի քաղաք և մասնակցությունը՝ քաղաքի ցուցահանդեսային […]
19:02 29.10.2022
Ուկրաինայում երեկոյան պիկ ժամերին հոսանքազրկումներ կարող են տեղի ունենալ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է «Ուկրէներգո»-ն։ «Առջևում սպառման երեկոյան պիկ է, որի ընթացքում անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ։ Երեկոյան, վերադառնալով տուն, մենք միացնում ենք լույսը և տարբեր էլեկտրական սարքերը՝ ավելի շատ մեծացնելով ցանցերի բեռը, քան առավոտյան»,- ասվում է ընկերության Telegram ալիքում։ Նրանք հորդորել են […]
18:51 29.10.2022
Վարձկանները հրաժարվում են մասնակցել ռազմական գործողություններին՝ Կիևի կողմից ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ՆԳՆ ղեկավարի օգնական Վիտալի Կիսելևը։ «Շաբաթվա ամենակարևոր նորությունն այն է, որ օտարերկրյա վարձկանները, այսպես ասած, խուսափում են միմյանցից և չեն ցանկանում կռվել ուկրաինացիների համար», – ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Կիսելևը։ Նա նշել, որ այս ֆոնին ներքին […]
18:42 29.10.2022
Ռուսաստանը համաշխարհային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ուշադրությունը կհրավիրի Սև և Բալթիկ ծովերում ռուսական կողմի դեմ իրականացվող մի շարք ահաբեկչություններին։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսական կողմը մտադիր է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Սև և Բալթիկ ծովերում Ռուսաստանի Դաշնության դեմ իրականացված […]
18:31 29.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ 33-ամյա տղամարդու ջերմային այրվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հայտում են ՀՀ քննչական կոմիտեից։ Վերջինիս՝ ամբողջ մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք ախտորոշմամբ, Եռաբլուր տանող ճանապարհի մոտից Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը […]
18:20 29.10.2022
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:
18:12 29.10.2022
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է գնել AK-74 ինքնաձիգներ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով կամ դրանց պատճեններով, ասվում է SAM.gov կայքում տեղադրված պատվերի տեղեկատվական էջում։ Նշված պահանջները ցույց են տալիս, որ Նյու Ջերսիի ցամաքային զորքերի պայմանագրերով հրամանատարությունը փնտրում է AK-74 Կալաշնիկովի ինքնաձիգների և դրա համար պարագաների պոտենցիալ մատակարարներ, սակայն չի նշում, թե ինչ նպատակներով և ինչպես է […]
18:01 29.10.2022
Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու (7-րդ դար) մեծ տաճարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում են ավարտին հասցնել 2024 թվականին։ Եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերը բարերարների՝ Բադալյան եղբայրների կողմից 2021 թվականին պատվիրվել և ըստ սահմանված կարգի ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը։ Նախարարությանը […]
17:51 29.10.2022
Իրանի ժողովուրդը թույլ չի տա օտարերկրյա գործակալներին ու դավաճաններին սասանել Իսլամական Հանրապետության հիմքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին, հաղորդում է Al-Mayadeen հեռուստաալիքը։ Նա մասնակցել է Շիրազի Շահ Չերախի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության 15 զոհերի հուղարկավորությանը։ «Շիրազում զինված գործողությունն ուղղված էր երկրում կրոնական անկարգություններ հրահրելուն», – ասել […]
17:41 29.10.2022
Միջուկային ռեակտորների համաշխարհային կոմերցիոն շուկաներում գերակայությունը ԱՄՆ-ից անցել է Ռուսաստանին։ Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում կայացած համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն ավանդաբար առաջատար է միջուկային էներգիայի առևտրային տեխնոլոգիաների ոլորտում: Սակայն ներկայում համաշխարհային շուկաներ միջուկային տեխնոլոգիաների հիմնական մատակարարը համարվում է […]
17:29 29.10.2022
Հոկտեմբերի 29-ին Կիևը կրկին ռազմագերիների փոխանակում է իրականացրել Մոսկվայի հետ, ռուսական գերությունից ազատվել են Ուկրաինայի 52 քաղաքացիներ, հիմնականում՝ զինվորականներ, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մերոնք վերադառնում են տուն։ Իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Մեզ հաջողվեց ազատել մեր 52 անձանց՝ սպաների, բժիշկների, սերժանտների և զինվորների»,- ասել է Երմակը։
17:20 29.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների գործողություններն այդ առումով: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի […]
17:13 29.10.2022
Bloomberg-ը հաշվարկել է մոլորակի ամենահարուստ մարդկանց կորուստները։ Ամենամեծ վնասները կրել է տեխնոլոգիական ոլորտը, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Ընդհանուր կորուստները գերազանցել են 500 միլիարդ դոլարը: Ցուկերբերգն ունեցել է ամենաուժեղ կորուստները, նա սնանկացել է 87,3 միլիարդ դոլարով: Իլոն Մասկը տարեսկզբից աղքատացել է 66,4 միլիարդ դոլարով: Ջեֆ Բեզոսի կարողությունը նվազել է 65,7 միլիարդ դոլարով, գնաճը և տոկոսադրույքների աճը: […]
20:59 28.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ներկա է գտնվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և հանդես եկել այնտեղ ելույթով: Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ երկրի ղեկավարը կարևորել է համայն հայության համար նման ներկայացուցչական միջոցառումների անցկացման նշանակությունը, նշելով, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական: «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, […]
20:51 28.10.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է լսել զեկույցները և նոյեմբերին Երևանում անցկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի գագաթնաժողովը։ Նման առաջարկ նա հնչեցրել է հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ արտահերթ նստաշրջանում։ «Այս տարվա նոյեմբերին, այսինքն՝ բառացիորեն մեկ ամսից, մենք կհանդիպենք ոչ թե հեռուստացույցով, ինչպես հիմա, այլ Երևանում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ինչո՞ւ մենք չենք կարող լսել զեկույցներ ու […]
20:42 28.10.2022
Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 11 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան արդեն պահեստավորված է: Քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը վարչական շրջանների ղեկավարների, կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային հիմնարկների պատասխանատուների, ինչպես նաև կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների, Պարեկային ծառայության ու ԱԻՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ձմռան […]
20:31 28.10.2022
Սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է փոխանցվել 173 942,2 ԱՄՆ դոլար։ Aliq Media-ի հաղորդմամբ, Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տրամադրած տեղեկության համաձայն՝ սեպտեմբեր ամսին Վրաստան գումարային փոխանցումների ծավալը կազմել է 387,177,7 ԱՄՆ դոլար, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է․ օգոստոսին փոխանցումները կազմել են 334 266,1 դոլար։ Սեպտեմբերին գրանցված գումարային փոխանցումների մեծ մասը բաժին է ընկնում ՌԴ-ին, […]
20:22 28.10.2022
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է մասնակի մոբիլիզացիոն միջոցառումների ավարտի մասին։ «Այսօր ավարտվել է զորահավաքը։ Քաղաքացիների ծանուցումը դադարեցվել է։ Ձեր առաջադրած խնդիրը՝ 300 հազար մարդու զորահավաքն ավարտված է։ Լրացուցիչ առաջադրանքներ չեն նախատեսվում»,- զեկուցել է Շոյգուն։ Այժմ, ըստ ՊՆ ղեկավարի, վերապատրաստվում է 218 հազար մարդ։ 82․000 մարդ ավարտել է իր վերապատրաստումը և ուղարկվել […]
20:11 28.10.2022
Վլադիվոստոկում կկանգնեցվի Ստալինի հուշարձանը։ Նման որոշում է կայացրել քաղաքի ղեկավարին կից մշակույթի խորհուրդը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ խորհրդի վեց անդամները որոշմանը կողմ են քվեարկել, երեքը՝ դեմ,իսկ երկուսը ձեռնպահ են մնացել։ Դեռ մայիսին Խորհրդային սպաների միությունը դիմել էր քաղաքային դումային՝Ստալինի հուշարձան տեղադրելու նախաձեռնությամբ։ Ստալինը ԽՍՀՄ-ի առաջնորդն է եղել 1924-1953 թվականներին։ Ստալինի կողմնակիցները պնդում են, […]
20:03 28.10.2022
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Կիևին օգնություն հատկացնելու մասին ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին CNN-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն արդեն ավելի քան 20 օգնության փաթեթ է հատկացրել Կիևին։ Քիրբին նաև հիշեցրել է Սպիտակ տան […]
19:55 28.10.2022
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող Գլաձոր հյուրանոցում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը գազի պայթյունի հետևանքով հյուրանոցի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով: Այն ղեկավարել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Միջոցառումն անցկացվել է ԱԻՆ ՓԾ տնօրենի ուսումնական խմբի շրջանակներում, մասնակցել են կառուցվածքային և մարզային փրկարարական բոլոր վարչությունների ղեկավարները, […]
19:47 28.10.2022
Հոկտեմբերի 28֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ […]
19:39 28.10.2022
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության մեծ ներուժ կա, որը օգուտ կբերի բոլորին։ «Վրաստանը մեծ ներուժ ունի երկու հարևաններին միավորելու համար: Թբիլիսին կարող է օգնել հարևներին համագործակցել այնպիսի ոլորտներում, որտեղ նախկինում համագործակցությունը անհնար էր թվում, բայց հիմա ավելի հնարավոր է […]
21:00 27.10.2022
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը խորհրդարանական քննարկումների ժամանակ բարձրացրել է Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու և պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին Միացյալ Թագավորության կառավարության կողմից պատասխանատվության ենթարկելու, իսկ Լորդ Հուսեինը՝ ԵՄ գլխավորած միջնորդական ջանքերին Բրիտանական կառավարության աջակցությունը վերահաստատելու մասին հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոլայն Քոքսը նշել է․ «Այս տարի երկու անգամ այցելել եմ Հայաստան և ականատես […]